Եգիպտական արդարադատություն. Դավադրության տեսություններ, մասսայական մահապատիժներ և ազատություն Մուբարաքին

Հոդվածի առանցքում

  • Եգիպտական դատարանը անմեղ է ճանաչել Հոսնի Մուբարաքին, որը մեղադրվում էր 2011թ. –ին ցույցերի 11 մասնակիցների սպանության համար:
  • Լավ պահվածքի համար դատավորն արդարացրել էր նաև Մուբարաքի պաշտոնյաներից ոմանց։
  • ԱՄՆ-ը որևէ կերպ չի քննադատել նախկին բռնապետի արդարացումը։
  • Եգիպտոսի կառավարման մոդելում հատուկ ծառայությունների ամենաթողությունը կրկին գործում է:

Ուշադրությանն արժանի

Օրեր առաջ եգիպտական դատարանը անմեղ ճանաչեց նախկին բռնապետ Հոսնի Մուբարաքին: Նա  մեղադրվում էր 2011թ. սկզբին իր իշխանության դեմ կազմակերպված ցույցերի 11 մասնակիցների սպանության համար:

Երեկ` մեկ այլ եգիպտացի դատավոր, 188 հոգու մահվան դատապարտեց 2013թ. օգոստոսի 14-ին Կահիրեում ցույցերի ընթացքում անկարգությունների և ոստիկանության բաժանմունքի այրման համար, որի հետևանքով զոհվեցին 14 հոգի` մեծամասամբ եգիպտացի ոստիկաններ: Այս անկարգությունները սկսեցին նույն օրը, երբ զոհվեց 817 մարդ:Human Rights Watch-ը կարծում է, որ դա մարդկության դեմ հացագործություն էր և նորագույն պատմության մեջ մեկ օրում սպանված ցուցարարների ամենամեծ թիվն էր:

Երբ ոստիկանները և զինված ուժերը ցրեցին Մուսուլման Եղբայրների և նրանց հետևորդների վրանային ճամբարը, Կահիրեյի Ռաբաա ալ-Ադավիյա հրապարակում  զոհվեցին 817 հոգի, որի համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: Ցուցարարները պահանջում էին չեղյալ հայտարարել մեկ ամիս առաջ տեղի ունեցած հեղաշրջումը, որն իշխանությունը վերադարձրեց զինվորականներին:

Եգիպտական դատավորներն իրենց անկախությամբ և անաչառությամբ հպարտանում են: Սակայն վերջին տարիներին պարզ դարձավ, որ վերջիններս իշխանությունների մոլի պաշտպաններ են և այլախոհներին պատժելու ուժեղ գործիք: Ռաբաա ջարդերը դարձան զինվորականների իշխանության վերադառնալու գործընթացի վերջը, ինչին հաջորդեց Մուսուլման Եղբայրներ կազմակերպության վերնախավի ձերբակալումները, այդ թվում նաև 2012թ.-ին Եգիպտոսում կայացած առաջին ազատ նախագահական ընտրություններում ընտրված, այդ կազմակերպության անդամ Մուհամեդ Մուրսիի ձերբակալությունը:

Հետագա զարգացումները երկուսն էին. Մուրսիին իշխանությունից հեռացրած հեղաշրջման առաջնորդ գեներալ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի` նախագահի պաշտոնում ընտրվելը և ընդդիմադիր քաղաքական շարժումների հետապնդումը` լինեն դրանք աշխարհիկ, թե իսլամիստական:

Ուսումնասիրելով ներկայիս Եգիպտոսի կառավարման մոդելը` դժվար չէ եզրակացնել, որ հատուկ ծառայությունների ամենաթողությունը, որը առկա էր Մուբարաքի իշխանության տարիներին և շարժառիթ հանդիսացավ 2011թ.-ին տեղի ունեցած ցույցերի համար, կրկին գործում է:

Նագի Շեհեթան` այն դատավորը, ով երեկ մահվան դատավճիռ կայացրեց 188 հոգու համար, մասնակցել էր նաև Ալ Ջազիրա լրատվական գործակալության լրագրողներ` եգիպտացի Բահեր Մուհամեդի, կանադա-եգիպտացի Մուհամեդ Ֆահմի և ավստրալացի Պետեր Գրեստեյի բեմադրված դատավարությանը:

Երեք լրագրողներն էլ դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման: Դատավարության ընթացքում առաջ քաշված «ապացույց» էր լրագրողների ենթադրյալ կապը Մուսուլման Եղբայրների և ահաբեկչական կազմակերպությունների հետ:

Իր կայացրած դատավճռի գրավոր բացատրության մեջ պրն. Շեհաթան նշում է, որ լրագրողները «ոգևշնչվել էին սատանայից և օգտագործում էին լրագրությունը ազգի դեմ»:

Լրագրողները մինչեւ այսօր բանտում են: Յուրաքանչյուր լրագրող, աշխատելով Եգիպտոսում, այսպես թե այնպես ունի կապեր Մուսուլման Եղբայրների հետ (երբ ես աշխատում էի Եգիպտոսում, հեռախոսիս մեջ կային Մուսուլման Եղբայրների բազմաթիվ հեռախոսահամարներ` թե՛ մամուլի խոսնակների և թե՛ առաջնորդների), սակայն մասնագիտական անհրաժեշտությունը արդարացնող հանգամանք չհանդիսացավ պրն. Գրեստեյի համար, ով կարճաժամկետ գործուղման մեջ էր Եգիպտոսում:

Նոյեմբերին Եգիպտոսի փաստաբանների միությունը մեղադրեց Շեհաթային քաղաքական ակտիվիստ Ահմեդ Դոումայի փաստաբաններին ուղղված «ահաբեկող» հայտարարությունների համար: Դատավորը դիմել է դատախազությանը, որից հետո 6 հոգանոց փաստաբանական խմբի 5 անդամների դեմ հայց ներկայացվեց դատավորի նկատմամբ անարգանքի համար:

Մուբարաքի դատավորը

Մուբարաքի գործով դատավորը, ով հրաժարվել է դատավարությունից, Մահմուդ Քամել ալ-Ռաշիդն էր: Նրա դատողությամբ` երկու ամիս անց ցուցարարների սպանության մեղադրանքով այլ կասկածյալների ցուցակում ավելացվել էր նաև Մուբարաքը, որտեղ դատախազները հայտարարել էին, որ դա ենթադրյալ որոշում է, որտեղ բացակայում են իրավական հիմքերը քրեական դատավարություն սկսելու համար (թարգմանությունը` եգիպտացի իրավաբան և իրավապաշտպան Հոսամ Բաղհաթի): Նման իրավական պատճառաբանությամբ կարող է հպարտանալ  յոգայի հրահանգիչը:

Լավ պահվածքի համար դատավորն արդարացրել էր նաև Մուբարաքի պաշտոնյաներից ոմանց, ովքեր ի սկզբանե հարուցված գործի մասն էին կազմում` ներառյալ Ներքին Գործերի նախարար Հաբիբ ալ-Ադլիին:

Դատավոր  Ռաշիդին չի թաքցնում իր տեսակետը: Իր որոշման մեջ նրա գրել էր, որ 2011 թվականի վերելքը «միջազգային, ամերիկյան, հրեական մի մեծ դավադրության մասն էր», որի նպատակը Արաբական մեծ ազգերը ավելի փոքր չափերի մասնատելն էր` այդպիսով ապահովելով Իսրայելի ապագան: Նա հավելել էր նաև, որ այս դավադրության գործիքները (որոնք նա անվանում էր «Չարիքի Առանցք»` փոխառված Ջորջ Բուշի հայտնի արտահայտությունից) ներառում են Ալ-Քաիդային, Լիբանանի «Հեզբոլլահ» շիական շարժումը, Եգիպտոսի «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպությունը, Իրանը և «Համասը»:

Ռաշիդը գրում է, որ դավադրության գործակալները 2011 թվականի ցույցերի ժամանակ զենք են օգտագործել` անվտանգության ուժերին հրահրելով կրակ բացել ինքնապաշտպանության նպատակով: Որո՞նք են նրա պատճառաբանություններն այս առիթով: Նախկինում արված նմանատիպ հայտարարություններում մեղադրվում էին Մուբարաքի իշխանության օրոք գործող նախկին վարչապետ և հետախուզության պետ Օմար Սուլեյմանը, ինչպես նաև Պաշտպանության նախկին նախարար Հուսեյն Տանտաուին:

ԱՄՆ-ի կողմից  քննադատություն չկա

ԱՄՆ պետքարտուղարությունը կտրականապես հրաժարվել է Մուբարաքի դեմ ներկայացված մեղադրանքների չեղյալ հայտարարելու որևէ քննադատությունից, ավելին` մեկնաբանել եգիպտական դատարանների աշխատանքը:

Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Պսակին ասուլիսի ժամանակ Մուբարաքի ազատ արձակման վերաբերյալ ԱՄՆ-ի տեսակետը շեշտել է երկու անգամ. «Մենք շարունակում ենք հավատալ, որ պատասխանատվությունն ու անկողմնակալ չափանիշների պահպանումը կբարելավի քաղաքական կոնսենսուսը, որից կախված է Եգիպտոսի երկարատև կայունությունն ու տնտեսական աճը»:

Տիկին Պսակին հավելեց նաև, որ Մուբարաքի դատավաճիռը և եգիպտական արդարադատության որակը պետք է ուղղվի դեպի եգիպտացի պաշտոնյաները:

Երեկ Պսակին իր ելույթում ավելի հետևողական էր: Հրաժարվելով Մուբարաքի դեպքի վերաբերյալ մեկնաբանություն տալուց` նա ասաց. «Շատ-շատ ամիսներ մենք բարձրաձայնել ենք մեր մտահգությունների մասին Եգիպտական արդարադատության գործընթացների վերաբերյալ` ներառյալ հարյուրավոր մարդկանց պահապատժի ենթարկելու դատավճիռը»:

Այսօր Օբամայի վարչակազմը շարունակում է առանց հստակ դիրքորոշման մնալ նախագահ Սիսիի և Եգիպտոսի ետևում: Սեպտեմբեր ամսին Նյու Յորքում նախագահ Սիսիի հետ հանդիպման ժամանակ Օբաման հայտարարել էր.

«Ամերիկա-եգիպտական հարաբերությունները ակյունաքարային են անվտանգության և Միջին Արևելքում մեր քաղաքականության համար: Սա մեր առաջին հնարավորությունն է դեմ առ դեմ հանդիպելու և հարցերի լայն շրջանակը քննարկելու համար` սկսած Գազայում Պաղեստինա-Իսրայելական դրությունը, մինչև Լիբիա, Իսլամական Պետություն, Իրաք և Սիրիա»:

Հունիս ամսին ԱՄՆ-ը մասամբ սառեցրել է ամերկյան ռազմական օգնության մատակարարումը` նախքան ալ-Ջազիրայի վճիռը: Սեպտեմբերին ԱՄՆ-ը հայտարարեց, որ շուտով Եգիպտոսին կտրամադրվեն 10 Apache ռազմական ուղղաթիռներ:

Հոդվածի բնօրինակը՝ այստեղ։

Write a comment