ԱՄՆ-ում տնտեսական անհավասարությունը հասել է այնպիսի մակարդակի, ինչպիսին չէր եղել Մեծ Դեպրեսիայից հետո

ԱՄՆ-ում տնտեսական անհավասարությունը հասել է այնպիսի մակարդակի, ինչպիսին չէր եղել Մեծ Դեպրեսիայից հետո

Հոդվածի առանցքում

  • Ըստ նոր վերլուծության, ԱՄՆ-ում գույքային անհավասարությունը հասել է այն բարձրակետին, ինչպիսին եղել է 1929 թ. Մեծ դեպրեսիայից անմիջապես առաջ:
  • 1920-ականներին ամերիկացիների 10 տոկոսը տնօրինում էր ազգային հարստության 84 տոկոսը:
  • Այժմ բնակչության 0,01 տոկոսը՝ մոտավորապես 16,000 ընտանիք, յուրաքանչյուրն ունի մոտավորապես 371 մլն. դոլար: Այս բաշխումը, 1916 թվականից սկսած, պատմության մեջ ամենամեծն է:
  • 1986-2012 թթ. ընթացքում հարուստների եկամուտները աճել են տարեկան 3-4 տոկոս, մինչդեռ սովորական բնակչության դեպքում դա կազմել է 0,7 տոկոս:
  • Գերհարուստների ազգային հարստության չափը պարտատոմսերի ձևով է:
  • Ամերիկյան ազգային հարստության մեծ մասը այժմ կարող է ավելի շատ ժառանգվել, քան կառուցվել բիզնեսի միջոցով:

Ուշադրությանն արժանի

Նոր տնտեսական վերլուծության համաձայն ԱՄՆ-ում գույքային անհավասարությունը հասել է այն բարձրակետին, ինչպիսին եղել է 1929 թ. Մեծ դեպրեսիայից անմիջապես առաջ: Նույնիսկ մեկ տոկոսը հետ է մնում 0,01 տոկոսից: Այժմ 2014 թ. է, սակայն երբ խոսքը գնում է ԱՄՆ-ում գույքային անհավասարության մասին, ամեն ինչ հիշեցնում է 1929 թ.:

1920-ական թթ. ամերիկացիների 10 տոկոսը տնօրինում էր ազգային հարստության 84 տոկոսը: Այս ժամանակվանից սկսած տնտեսական անհավասարությունը ԱՄՆ-ում U-աձև զարգացում է ունեցել, նվազել է Մեծ դեպրեսիայի տարիներից մինչև 1980-ական թթ-ի կեսերը, իսկ դրանից հետո կայուն աճ է գրանցում:

Ներկայումս հարուստ ամերիկացիները տիրում են ազգային հարստության այնքան մասին, որ համաձայն նոր ուսումնասիրության, կարող են մրցակցել նրանց հետ, ովքեր 20-ական թթ. մտնում էին այն 10 տոկոսի մեջ:

Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանից Էմանուել Սաեզի և Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցից Գաբրիել Զուկմանի ուսումնասիրություններում ի տարբերություն այլ վերլուծությունների, օգտագործվել են բազմազան աղբյուրներ՝ ԱՄՆ-ում գույքային անհավասարության իրենց պատկերը ներկայացնելու համար:

Նշվում է, որ վերջին տարում ԱՄՆ-ում գրանցվող տնտեսական աճը դրական և կայուն միտում ունի: Հոկտեմբերի աշխատատեղերի վերջին զեկույցում նշվում է, որ գործազրկությունը հասել է վերջին 6 տարվա ընթացքում նվազագույնի, և տնտեսության մեջ ավելացել են 214,000 աշխատատեղ: Սակայն մինչև շատերը, թվում է, աշխատում են, Ամերիկայի ազգային հարստությունը կենտրոնանում է փոքրաթիվ մարդկանց ձեռքում:

Մինչև 2012թ.  տեղեկատվության աղբյուրների վերլուծության արդյունքում, որոնց մեջ ընդգրկվել է եկամտահարկի և գույքահարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը, պրոֆեսորներ Սաեսն ու Զուկմանը գտան, որ ամերիկացիների ամենահարուստ 0,1 տոկոսը այնքան հարստություն ունի, որքան մնացած բնակչության 90 տոկոսը: Բնակչության այս երկու խմբերը միասին վերահսկում են ընդհանուր ազգային արդյունքը, սակայն այն դեպքում, երբ 90 տոկոս բնակչության միջին ունեցվածքը կազմում է 84,000 դոլար, հարուստների 0,1 տոկոսի, որը բաղկացած է 160-170 ընտանիքներից, ակտիվները 20 մլն. դոլարից ավելի են:

Նրանց տվյալներին նույնիսկ հպանցիկ հայացք գցելիս երևում է, որ ԱՄՆ-ում զարգացող միջին խավը բավականին համեստ եկամուտ է ունեցել, իսկ վերջիներիս վարկային պարտավորություններն ավելացել են: Դրա պատճառը հիմնականում 2008 թ. հիփոթեքային ճգնաժամն էր, որը հսկայական եկամուտներ ապահովեց գերհարուստներին:

Այն դեպքում, երբ հասարակ ամերիկացիների  90 տոկոսը և 0,1 տոկոս հարուստները՝ յուրաքանչյուրը վերահսկում էին ազգային հարստության մոտ 22 տոկոսը, ամերիկացիների 0,01 տոկոսն այժմ վերահսկում է ազգային հարստության 11,2 տոկոսը:

Սա հարստության այն բաժինն է, որը տնօրինում են հարուստների 0,01 տոկոսը՝ մոտավորապես 16,000 ընտանիքներից կազմված խավ, որոնցից յուրաքանչյուրն ունի մոտավորապես 371 մլն. դոլար: Ուսումնասիրության համաձայն այս բաշխումը, 1916 թ սկսած, պատմության մեջ ամենամեծն է:

Հետազոտող մասնագետները նշում են, որ ԱՄՆ-ում եկամուտների անհավասարությունը այն ծայրահեղ մակարդակին չէ, ինչ որ գույքային անհավասարությունն է, չնայած դա տասնամյակների ընթացքում անշեղորեն աճում է: Գերհարուստների տոկոսի իրական եկամուտները «The Economist»-ի համաձայն 1986-2012 թթ. ընթացքում աճել են տարեկան 3,4 տոկոս, մինչդեռ սովորական բնակչության դեպքում դա կազմել է 0,7 տոկոս:

Սաեզ-Զուկմանի ուսումնասիրության համաձայն հարուստների 0,1 տոկոսի ունեցվածքը բաշխվել է այնպես, ինչպես որ 2012 թ. բաշվել են 1 տոկոս եկամուտները: Հեղինակները իրենց ուսումնասիրության մեջ նշում են, որ հարստությունը 10 անգամ ավելի է կենտրոնացած, քան այսօրվա եկամուտներն են: Հարցազրույցի ժամանակ Զուկմանը զարմանք է հայտնում այն մասին, որ եկամուտների անհավասարությունը ԱՄՆ-ում չի բարելավվել 2008 թ Մեծ ռեցեսիայի ժամանակվանից: Այն մասամբ առաջացել էր հիփոթեքային ճգնաժամի արդյունքում, որի ազդեցությունը միջին խավի վրա դեռ ուժեղ է զգացվում: «Ես հույս ունեի, որ ամեն ինչ դանդաղելու է», -նշում է նա՝ նկատի ունենալով եկամուտների աճող անհավասարությունը:

Փոխարենը, ամերիկացիների 90 տոկոսի միջին ունեցվածքը 1986 թ սկսած չի փոխվում, իսկ նույն ժամանակում հարուստ ամերիկացիների միջին հարստությունը սկսել է աճել:

«Արդեն մոտավորապես 30 տարի է, որ սովորական քաղաքացիների մոտ զրոյական աճ կա՝ հաշվի առնելով վերջին բաշխումը,-նշում է Զուկմանը՝ շարունակելով, որ դա ԱՄՆ-ի համար յուրօրինակ է, ծայրահեղական և զարմանալի:

«The Economist»-ը քննարկված ուսումնասիրության վերաբերյալ հոդվածում նշում է, որ ԱՄՆ գերհարուստները, ինչպես օրինակ Մարկ Ցուկենբերգը, ոչ միայն ձեռնարկություններ ունեն, այլև ժառանգներ, ինչպիսին է օրինակ Փերիս Հիլթոնը: Վերջին տարիներին ազգային հարստության չափը, որը գերհարուստներին պատկանում է պարտատոմսերի ձևով, աճել է, այդ նույն ժամանակ նվազել է բաժնետոմսերի ծավալը: Դա նշանակում է, որ ամերիկյան ազգային հարստության մեծ մասը այժմ կարող է ավելի շատ ժառանգվել, քան կառուցվել բիզնեսի միջոցով:

«Քանի որ ընկերությունների մեծ մասի ճակատագիրը կապված է բաժնետոմսերի հետ, այս վայրիվերումները ցույց են տալիս, որ ամերիկյան մեծ հաջողությունը բիզնեսի կառուցման ոլորտում կարող է նվազել»,-եզրակացնում է «The Economist»-ը: Զուկմանը նշում է, որ Ամերիկայի գերհարուստների հարստությունը հիմնվել է շատ ավելի վաղ, քան մարդիկ կարող են պատկերացնել:

«Մարդիկ պատկերացնում են, որ գերհարուստների նյութական արժեքների մեծ մասը նոր է ստեղծվել,-ավելացնում է Զուկմանը, – իրականում, երբ նայում ենք տվյալներին, հասկանում ենք, որ դա այդպես չէ»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment