Դեմոկրատական կապիտալիզմի մթնշաղը

Դեմոկրատական կապիտալիզմի մթնշաղը

Հոդվածի առանցքում

  • 1920-1930 ական թթ.-ին շուկայական տնտեսության և ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների տապալումը հանգեցրեց բռնապետական համակարգի հեղինակության բարձրացմանը:
  • Եթե ժողովրդի բարեկեցության ապահովումն անհնար է դառնում, ապա դա հիասթափեցնող է, իսկ բարեկեցությունը վայելելը և այն կորցնելը` զայրացնող:
  • Նորամուծություններն ապահովում են զարգացումը, սակայն հանգեցնում աշխատատեղերի կրճատմանը:
  • Իշխանության կայունության դեֆիցիտը կարող է հանգեցնել քաղաքական կուրսի կտրուկ փոփոխման:
  • Մեծահասակների բարձր թոշակներն ու առոջապահության վճարները կարող են հանգեցնել կրթության և գիտության համար միջոցների կրճատմանը, ինչը կդանդաղեցնի առաջընթացը:
  • Տնտեսական աճի վրա հիմնված քաղաքական համակարգը տնտեսական ճգնաժամերի դեպքում կորցնում է իր՝ սոցիալական խաղաղությունը և կայունությունն ապահովելու կարողությունները:

Ուշադրությանն արժանի

Ակնհայտ է, որ այսօր մենք ականատես ենք լինում ավելիին, քան բիզնեսի ոլորտի և ժողովրդավարական համակարգի հանդեպ հիասթափությունն է: Ուիլյամ Գալստոնը իր վերջին աշխատության մեջ նշում է, որ «կա համատարած վախ, որ մի ամբողջ դարաշրջան ավարտին է մոտենում»: «Լիբերալ ժողովրդավարական սակարկությունների» քաղաքականությունը, որը առողջ հասարակությունները որդեգրեցին 2-րդ համաշխարհային պատերազմից հետո անկում է ապրում և սա լարվածություն և կոնֆլիկտներ է տարածում աշխարհում:

Իրականում բավականին հեշտ է պատկերացնել, թե ինչ է իրենից ներակայացնում այս քաղաքականությունը: Իշխանությունները վայելում են իրենց լեգիտիմությունը տնտեսական աճի պահպանման հաշվին: Չնայած կարող են լինել որոշակի տատանումներ, այնուամենայնիվ, որևէ իշխանություն չի կարող այդքան հզոր լինել, որ մշտական անկայունության մթնոլորտում վայելի ժողովրդի վստահությունը: Այսպիսով, երկրի շահույթների մեծացումը նպաստում է կենսամակարադակի բարձրացմանը և հնարավորություն է տալիս իշխանություններին օգտագործել այս շահույթներն իրենց քաղաքական ծրագրերն իրականացնելու նպատակով: Պետությունները կարող են տարբերվել իրենց նպատակներով, սակայն քաղաքականության բովանդակությունը նույնն է:

Քաղաքականությունը բարեկեցություն էր, բարեկեցությունը` քաղաքականություն:

Բազմաթիվ քաղաքական մեկնաբաններ (այդ թվում և ես) ուսումնասիրել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և ճապոնիայում տնտեսության վերականգնման անբավարար տեմպերը և դրան հետևող քաղաքական արձագանքը: Գալստոնը, ով Քլինտոնի նախագահության օրոք աշխատել է Սպիտակ տանը, իսկ հիմա աշխատում է Բրուքինգի համալսարանում, ավելի խորը հարցադրում է կատարում` արդյո՞ք քաղաքական այս կառուցվածքը վտանգված է:

Իսկ ի՞նչ կլինի, եթե իշխանությունները չկարողանան արդարացնել իրենց լեգիտիմությունն ապահովող սպասելիքները:

Կան բավական ահազանգող օրինակներ: Գալստոնը նշում է, որ «1920-1930 ական թթ.-ին շուկայական տնտեսության և ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների տապալումը հանգեցրեց բռնապետական համակարգի հեղինակության բարձրացմանը»:

Եվրոպայում պոպուլիստական և ազգայնական կուսակցություններն արդեն իսկ ամրացրել են իրենց դիրքերը, ԱՄՆ-ում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների լրացուցիչ թևերը ավելի համարձակ են դարձել: Գալստոնը գտնում է, որ «մարդկային փորձը ցույց է տալիս (և վարքագծային տնտեսությունը հաստատում է), որ կորուստի դառնությունը ավելի ուժեղ է, քան շահույթի ուրախությունը»: Եթե ժողովրդի բարեկեցության ապահովումն անհնար է դառնում, ապա դա հիասթափեցնող է, իսկ բարեկեցությունը վայելելը և այն կորցնելը` զայրացնող:

Ակնհայտ լուծումը տնտեսական աճի ապահովումն է: Սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Գալստոնը թվարկում է մի քանի խոչնդոտ: Նորամուծություններն ապահովում են զարգացումը, սակայն հանգեցնում աշխատատեղերի կրճատմանը: Հնարավոր տուժողների դիմադրությունն իր հերթին կարող է հանգեցնել կարճաժամկետ կայունության, սակայն կխոչնդոտի զարգացմանը երկարաժամկետ կտրվածքով: Իշխանության կայունության դեֆիցիտը կարող է հանգեցնել քաղաքական կուրսի կտրուկ փոփոխման: Մեծահասակներին բարձր թոշակների վճարումն ու առոջապահության վճարները կարող են հանգեցնել կրթության և գիտության համար միջոցների կրճատմանը, ինչը կդանդաղեցնի առաջընթացը:

Գալստոնը չի կանխատեսում շուկայական տնտեսության վրա հիմնված ժողովրդավարական համակարգի տապալումը: Սակայն նա կանխատեսում է դժգոհ հասարակության և թույլ կառավարության առկայություն: «Երբ ժամանակները բարդ են, տարբեր հասարակական խմբեր սկսում են պայքարել միմյանց հետ, որոնցից յուրաքանչյուրը փորձում է նվազագույնի հասցնել իր կորուստները դիմացինի շահույթների հաշվին: Ընտրված իշխանությունները արտացոլում են հասարակության այս բաժանումը, ինչը դժվարացնում է արդյունավետ աշխատանքը»- գրում է նա:

Ես կարդացել եմ մի շարք վերլուծություններ մեր ծանր դրության մասին: Սա դրանցից ամենալավն է: Ես կմեկնաբանեմ Գալստոնի փաստարկները 3 տեսանկյունից:

Առաջինը, նրա տնտեսական շեշտադրումն է: Իշխանությունը գերազանցում է իր լիազորությունները գործարար շրջանակները վերահսկելու և շահույթ ապահովելու ու կենսամակարդակը բարձրացնելու համար: Այս լավատեսական մթնոլորտը ստիպում է քաղաքական առաջնորդներին որդեգրել այնպիսի քաղաքականություն, որը հանգեցնում է կարճաժամկետ անկայունության և խոչընդոտում առաջընթացը երկարաժամկետ հեռանկարում:

Երկրորդը, նա չի դիտարկում 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը հանրային կարծիքի վրա: Հաշվի առնելով, որ ճգնաժամը անկանխատեսելի էր, մարդիկ անակնկալի եկան: Իշխանությունը հետևաբար վարկաբեկվեց:

Երրորդը, նա թերագնահատում է ժամանակակից ժողովրդավարական համակարգերի ամրությունը: Իր բոլոր թերություններով, ժողովրդավարությունը առաջադեմ հասարակություններում կառավարման ամենանախընտրելի տարբերակն է: Թերությունները պետք է բալանսավորվեն այլընտրաքների հետ: Այնուամենայնիվ դա կարող է փոխվել:

Դա է Գալստանի տեսակետը: Մենք դիտարկում ենք զարգացման դանդաղ տեմպերը միայն տնտեսական տեսանկյունից, ինչը բավականին նեղ դիտարկում է: Տնտեսական աճի վրա հիմնված քաղաքական համակարգը տնտեսական ճգնաժամերի դեպքում կորցնում է իր՝ սոցիալական խաղաղությունը և կայունությունն ապահովելու կարողությունները: Իսկ այդ կորուստը, ինչը բավականին դժվար է հաշվելը, կարող է նվազեցնել ավելի հեշտ հաշվարկվող տնտեսական կորուստը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

 

Write a comment