Fitch. Նույնիսկ առանց կոնֆլիկտի Ռուսաստանը Ուկրաինայի և ԱՊՀ-ի համար վատ է

Fitch. Նույնիսկ առանց կոնֆլիկտի Ռուսաստանը Ուկրաինայի և ԱՊՀ-ի համար վատ է

Հոդվածի առանցքում

  • Ոչ մեկի համար նորություն չէ, որ Ուկրաինան տառապում է Ռուսաստանի գործողությունների հետևանքներից: Սակայն հետազոտությունը, որ կհրապարակվի հինգշաբթի օրը, առանձնացրել է միայն առևտրի, դրամական փոխանցումների և ներդրումների հոսքերի ազդեցությունը: Հայաստանը տուժում է Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումներից, մինչդեռ Ուկրաինան հիմնականում տուժել է առևտրի անկումից:
  • Զեկույցում նշվում է, որ Հայաստանը, որպես կանոն, իր ՀՆԱ-ի 10 տոկոսի չափով դրամական փոխանցումները ստացել է Ռուսաստանից: Այս հոսքերը արդեն իսկ կրճատվել են 40 տոկոսով:
  • 2012 թվականի ՀՆԱ-ի 2,1 տոկոսը կազմած դրամական փոխանցումները զգալի են և Ռուսաստանը 2013 թվականին Ուկրաինայի արտահանման մոտավորապես մեկ քառորդն է վերցրել: Ռուսաստանի ներդրումները ևս զգալի են, համաձայն Fitch-ի ենթադրությունների, որ բազմաթիվ օտարերկրյա ուղղակի ներդրումներ են մուտք գործել իբրև թե Կիպրոսից, սակայն իրականում եկել են Ռուսաստանից:
  • Ինչպես պնդում է Fitch-ը, ռուս-վրացական պատերազմից հետո 2009 թվականին ԱՊՀ-ն լքած Վրաստանը առավել քիչ է ազդվում, որի պատճառը առևտրի և ներդրումների ցածր մակարդակն է՝ չնայած ՀՆԱ-ի 4 տոկոսը կազմող դրամական փոխանցումները վտանգված են:
  • Ռուսաստանի առավել քիչ ուղղակի ազդեցությունը կրում են Ադրբեջանն ու Ղազախստանը, որոնք երկուսն էլ կախված են հիմնականում այլ երկրներ նավթի ու գազի արտահանումից, չնայած Ղազախստանը Ռուսաստան էլ է արտահանում:

Ուշադրությանն արժանի

Ոչ մեկի համար նորություն չէ, որ Ուկրաինան տառապում է Ռուսաստանի գործողությունների հետևանքներից: Սակայն հետազոտությունը, որ կհրապարակվի հինգշաբթի օրը, առանձնացրել է միայն առևտրի, դրամական փոխանցումների և ներդրումների հոսքերի ազդեցությունը: Fitch Ratings-ի վերլուծաբաններն ասել են, որ ռուսական տնտեսության զարգացման կտրուկ անկումը «զգալի շոկ» է հարևան տնտեսությունների, այդ թվում և Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի համար:

Fitch-ը ներկայացրել է հինգ երկրների թվերը, դրանց ցուցանիշները տարածաշրջանում, բացի Ռուսաստանից: Հայաստանը տուժում է Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումներից, մինչդեռ Ուկրաինան հիմնականում տուժել է առևտրի անկումից:

Արդյունքները հենվում են Fitch-ի կանխատեսումների վրա, ըստ որոնց, ռուսական տնտեսությունը այս տարի կկրճատվի 4,5 տոկոսով: Զեկույցում նշվում է, որ Հայաստանը, որպես կանոն, իր ՀՆԱ-ի 10 տոկոսի չափով դրամական փոխանցումները ստացել է Ռուսաստանից: Այս հոսքերը արդեն իսկ կրճատվել են 40 տոկոսով: Քանի որ դրամական փոխանցումները հիմնականում ծախսվում են ներմուծման վրա, դրանք, կարծես թե, դրանով իսկ ազդեցություն են ունենում:

Fitch-ը նշում է, որ Հայաստանը այժմ առավել սերտ է կապվում Ռուսաստանի հետ: 2015 թվականին Հայաստանի մուտքը Ռուսաստանի կողմից ղեկավարվող «Եվրասիական Տնտեսական Միություն» բլոկ ապագայում առավել կամրացնի Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ: Հունվարին Հայաստանի մեկ աստիճան նվազումը դեպի «B+» ազդել է երկրի վրա Ռուսաստանի բացահայտ ազդեցությամբ և, ինչպես սպասվում էր, Ռուսաստանի տնտեսության դանդաղումը ազդում է Հայաստանի աճի հեռանկարների վրա:

Fitch-ը նշեց, որ Ուկրաինան ազդեցության երկրորդ երկիրն է՝ «նույնիսկ մինչև ընթացիկ երկկողմ տարաձայնությունների լրացուցիչ գործոնի»: 2012 թվականի ՀՆԱ-ի 2,1 տոկոսը կազմած դրամական փոխանցումները զգալի են և Ռուսաստանը 2013 թվականին Ուկրաինայի արտահանման մոտավորապես մեկ քառորդն է վերցրել: Ռուսաստանի ներդրումները ևս զգալի են, համաձայն Fitch-ի ենթադրությունների, որ բազմաթիվ օտարերկրյա ուղղակի ներդրումներ են մուտք գործել իբրև թե Կիպրոսից, սակայն իրականում եկել են Ռուսաստանից:

Զեկույցում նշվում է.

Ռուսաստանի հետ սերտ ավանդական տնտեսական կապերի խախտումը Ուկրաինայի տնտեսական կտրուկ անկման համար զգալի ներդրում էր, և հետևաբար, նաև Ուկրաինայի սուվերեն  կրեդիտ տալու ունակության վրա է ազդել: Սակայն վերջին նվազումները Ուկրաինայի համար «CCC»-ից «CC»-ի արտահայտում են այլ դժվարություններ ևս՝ ներառյալ մասնավոր արտաքին պարտքի վերակառուցման աճող հավանականությունը:

Ինչպես պնդում է Fitch-ը, ռուս-վրացական պատերազմից հետո 2009 թվականին ԱՊՀ-ն լքած Վրաստանը առավել քիչ է ազդվում, որի պատճառը առևտրի և ներդրումների ցածր մակարդակն է՝ չնայած ՀՆԱ-ի 4 տոկոսը կազմող դրամական փոխանցումները վտանգված են:

Ռուսաստանի առավել քիչ ուղղակի ազդեցությունը կրում են Ադրբեջանն ու Ղազախստանը, որոնք երկուսն էլ կախված են հիմնականում այլ երկրներ նավթի ու գազի արտահանումից, չնայած Ղազախստանը Ռուսաստան էլ է արտահանում:

Երկուսի կապերն էլ զգալի են, իրենց փոխարժեքները ռուսական ռուբլու անկումից հետո վտանգի տակ դնելու համար, նավթի ցածր գների և «վստահության էֆֆեկտի» հետ միասին, նշել է Fitch-ը: Դրամական ամրակները մեծ ճնշման տակ են հայտնվել: Ադրբեջանն առաջինն էր, որ արձագանքեց՝ փետրվարի 21-ին մանաթը դոլարի համեմատ 34 տոկոս արժեզրկելով:

Հրաժարվեց ԱՄՆ դոլարի հանդեպ իր կախվածությունից ի օգուտ եվրո/դոլար արկղի: Մենք հավատում ենք, որ առկա է մեծ հավանականություն, որ Ղազախստանը կարող է հետևել այս օրինակին, քանի որ թենգեյի իրական արդյունավետ փոխարժեքը ամրապնդվել է մինչև 2014 թվականի փետրվարյան դևալվացիան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment