Նախկին խորհրդային արժույթները տապալվում են դոմինոյի պես՝ Պուտինի ցավի տարածմանը զուգահեռ

Նախկին խորհրդային  արժույթները տապալվում են դոմինոյի պես՝ Պուտինի ցավի տարածմանը զուգահեռ

Հոդվածի առանցքում

  • Ճիշտ այնպես, ինչպես ռուսական ֆինանսական ճգնաժամը նահանջելու նշույլներ է ցուցադրում Ուկրաինայի ճգնաժամի թույլ զինադադարի պայմաններում, Մոսկվայից հետցնցումները տարածվում են Կրեմլի նախկին արբանյակների՝ այդ թվում Բելառուսի, Ադրբեջանի և Մոլդովայի վրա:
  • Այս անկումը անցած տարի ռուսական ռուբլու 46 տոկոս անկման ռեակցիան է: Անկումը սպառնում էր հեղեղել հարևան փոքր երկրները ռուսական էժան ապրանքներով՝ վնասելով նրանց ներմուծումն ու խախտելով առևտրային բալանսը:
  • «Այս երկրները շատ քիչ բան կարող են անել», որպեսզի կանգնեցնեն իրենց արժույթների անկումը: Այս մասին մարտի 9-ին հեռախոսով ասել է լոնդոնյան Renaissance Capital-ի ավագ տնտեսագետ Չարլզ Ռոբերթսոնը: «Տարիներ կպահանջվեն Մոսկվայի հետ տնտեսական կապերը թուլացնելու համար»:
  • Bloomberg-ի կողմից հարցված 30 տնտեսագետների կանխատեսումների միջինի համաձայն, «Բանկ Ռոսիի»-ին այս շաբաթ կնվազեցնի փոխառության ծախսերը մինչև 14 տոկոս: Ռուբլին Մոսկվայում չորեքշաբթի օրը առավոտյան 10:36-ի դրությամբ անկում է ունեցել 0,5 տոկոս՝ հասնելով 62.8190-ի:
  • Կենտրոնական Ասիայի խոշորագույն նավթարտահանողը կրկին ենթարկվում է արժեզրկելու ճնշմանը, քանի որ նրա ընկերությունները պայքարում են Ռուսաստանում մրցակցելու համար, որն իր ապրանքների համար ամենամեծ արտասահմանյան շուկան է: Այնուամենայնիվ, ցանկացած գործողություն, հնարավոր է, ստիպված է սպասել մինչև ապրիլի ընտրությունը:
  • Համաձայն SEB-ի Համմարլունդի, տոկոսադրույքների վերաբերյալ Ռուսաստանի ուղղու­թյան փոփոխությունը հարկադրում է մյուսներին՝ շարժվել արժեզրկման ուղղությամբ: «Հակառակ դեպքում նրանք կկորցնեն իրենց մրցունակությունը»,-նշել է նա:

Ուշադրությանն արժանի

Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ աշխարհում ռուսական ազդեցության աճի տեսլականի գլխավոր տարրը նախկին խորհրդային երկրները տնտեսական միության մեջ ղեկավարելու նրա ծրագիրն է:

Այս պահին, սակայն, այն, ինչ նա անում է, լոկ նրանց արժույթների ոչնչացումն է: Ճիշտ այնպես, ինչպես ռուսական ֆինանսական ճգնաժամը նահանջելու նշույլներ է ցուցադրում Ուկրաինայի ճգնաժամի թույլ զինադադարի պայմաններում, Մոսկվայից հետցնցումները տարածվում են Կրեմլի նախկին արբանյակների՝ այդ թվում Բելառուսի, Ադրբեջանի և Մոլդովայի վրա:

Այս երեք երկրները, Ուկրաինայի հետ միասին, աշխարհի արժույթների այս տարվա ցուցանիշների ցանկի ստորին հորիզոնականներում են: Նրանցից ընդամենը մեկ աստիճան վերև, բրազիլական ռեալից անմիջապես հետո, տարածաշրջանային մեկ այլ արժույթ է՝ վրացական լարին: Բոլոր այս արժույթները դոլարի համեմատ 13 տոկոսից ավելի ընկել են, և դրանցից երեքը՝ բելառուսական ռուբլու գլխավորությամբ, ընկել է ավելի քան 25 տոկոս:

Այս անկումը անցած տարի ռուսական ռուբլու 46 տոկոս անկման ռեակցիան է: Անկումը սպառնում էր հեղեղել հարևան փոքր երկրները ռուսական էժան ապրանքներով՝ վնասելով նրանց ներմուծումն ու խախտելով առևտրային բալանսը: Արժեզրկումը, օգնելով դիմակայել ճնշմանը, պահելով արժութային մրցունակությունը ռուբլու համեմատ, բերեց խնդիրների մի նոր շարք՝ բարձրացնելով ինֆլյացիան և առավել թանկ դարձնելով արտաքին պարտքի մարումը:

«Այս երկրները շատ քիչ բան կարող են անել», որպեսզի կանգնեցնեն իրենց արժույթների անկումը: Այս մասին մարտի 9-ին հեռախոսով ասել է լոնդոնյան Renaissance Capital-ի ավագ տնտեսագետ Չարլզ Ռոբերթսոնը: «Տարիներ կպահանջվեն Մոսկվայի հետ տնտեսական կապերը թուլացնելու համար»:

Ադրբեջանի համար նավթի վաճառքը նույնպես եղել է անկման գլխավոր պատճառներից: Ինչպես Ռուսաստանը այն նույնպես հենվում է դրա արտահանման եկամտի վրա:

Բելառուսը արժեզրկել է իր ռուբլին հունվարին և ուժեղացրել է կապիտալի վրա հսկողությունը այն բանից հետո, երբ այն անցած ամիս դոլարի համեմատ ռեկորդային ցածր աստիճանի ընկավ ՝ կազմելով 15,705:

Ուկրաինան անցած շաբաթ 30 տոկոսով բարձրացրել է տոկոսադրույքները, որն աշխարհում ամենաբարձրն է փետրվարին գրիվենի՝ դոլարի համեմատ  ռեկորդային անկումից հետո՝ 34.247: Վրաստանն ու Հայաստանը, որոնց արժույթները ընկել են 14 տոկոս անցած տարի, նույնպես բարձրացրել են տոկոսադրույքները. դարձյալ թեթև արդյունք:

«Դա մի փոքր նման է ռետինե ժապավենի. Դուք ձգում եք այն և վերջ ի վերջո այն վերադառնում է կրկնապատկված ուժով»,-մարտի 9-ին հեռախոսազրույցի միջոցով ասել է Ստոկհոլմի SEB AB-ի զարգացող շուկաների գլխավոր ստրատեգիստ Պեր Համմարլունդը: «Նրանք ունակ կլինեն դիմադրել որոշ ժամանակ, սակայն դուք հետագայում դեպի անկում տանող հետադարձ արդյունք կստանաք»:

Տնտեսական ցավը, որի պատճառը թույլ ռուբլուց վարակվելն է, առաջացավ, հենց որ Պուտինը ձգտեց հաստատվել միջազգային թատերաբեմում՝ ուկրաինական անջատողականներին նրա ենթադրյալ աջակցությամբ՝ փորձարկելով ՆԱՏՕ-ի պաշտպանությունը՝ Բալթիկ ծովի օդային տարածքում կործանիչներ ուղարկելով:

Այն ժամանակ, երբ ռուբլին այս տարի վերականգնվեց, Ուկրաինայում լարվածությունը թուլացավ և նավթի ելակետային գները  կայունացան, կենտրոնական բանկը, համաձայն Morgan Stanley-ի,  անցած տարի տոկոսադրույքների բարձրացումից հետո հնարավոր է արժույթ սահմանի հետագա անկումները կանխելու համար:

Հունվարի վերջից սկսած՝ ռուբլու 11 տոկոս աճ գրանցելու հետ միասին, կենտրոնական բանկը անցած ամիս իջեցրել է տոկոսադրույքը 2 տոկոսային կետով ՝ հասցնելով 15 տոկոսի: Bloomberg-ի կողմից հարցված 30 տնտեսագետների կանխատեսումների միջինի համաձայն, «Բանկ Ռոսիի»-ին այս շաբաթ կնվազեցնի փոխառության ծախսերը մինչև 14 տոկոս: Ռուբլին Մոսկվայում չորեքշաբթի օրը առավոտյան 10:36-ի դրությամբ անկում է ունեցել 0,5 տոկոս՝ հասնելով 62.8190-ի:

Կասպից ծովով դեպի Ղազախստան քաղաքականության մշակողները մինչ այսօր հրաժարվել են կրկնել անցած տարվա փոխարժեքի արժեզրկման աստիճանը: Կենտրոնական Ասիայի խոշորագույն նավթարտահանողը կրկին ենթարկվում է արժեզրկելու ճնշմանը, քանի որ նրա ընկերությունները պայքարում են Ռուսաստանում մրցակցելու համար, որն իր ապրանքների համար ամենամեծ արտասահմանյան շուկան է:

Այնուամենայնիվ, ցանկացած գործողություն, հնարավոր է, ստիպված է սպասել մինչև ապրիլի ընտրությունը, որը կորոշի արդեն 26 տարի իշխանության գլուխ կանգնած նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ճակատագիրը,: Համաձայն Renaissance-ի, SEB-ի և Danske Bank-ի, Կենտրոնական բանկը ընտրություններից հետո հավանաբար կթուլացնի թենգեյի հետ կապված լարվածությունը:

 «Քանի որ նրանք դա ուշ արեցին, ավելի ուժեղ արժեզրկում կլինի»,- երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ժամանակ ասել է Հելսինկիի Danske Bank-ի տնտեսագետ Վլադիմիր Միկլաշևսկին ՝ կանխատեսելով, որ թենգեն դոլարի համեմատ ավելի քան 30 տոկոսի անկում կունենա: «Այնուամենայնիվ տրամաբանական է սպասել մինչև ընտրությունները, քանի որ իշխող կուսակցությունը տնտեսական բարեփոխումների մանդատ է ուզում»:

Ղազախստանից ավելի մեծ վնաս այս պահին պատճառվում է Ուկրաինային,  որն երկրի արևելյան հատվածում ռուսամետ անջատողականների դեմ տնտեսությունը խարխլող պայքարից հետո իր արժութային պահուստները նվազեցրել է՝ հասցնելով տասնամյակի ամենացածր աստիճանին: Գրիվենի թարմացումը կախված է Միջազգային արժութային հիմնադրամի կողմից 17.5 տրիլիոն վարկից՝ պայմանավորված Վաշինգտոնի խորհրդի կողմից մարտի 11-ի հաստատմամբ:

Համաձայն SEB-ի Համմարլունդի, տոկոսադրույքների վերաբերյալ Ռուսաստանի ուղղու­թյան փոփոխությունը հարկադրում է մյուսներին՝ շարժվել արժեզրկման ուղղությամբ: «Հակառակ դեպքում նրանք կկորցնեն իրենց մրցունակությունը»,-նշել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment