Տնտեսագետի երկակի կյանքը Վրաստանի փողոցային ցույցերի առաջին գծում

Տնտեսագետի երկակի կյանքը Վրաստանի փողոցային ցույցերի առաջին գծում

Հոդվածի առանցքում

  • Իր 33 տարեկանում վրացի տնտեսագետը խմբագրում է բիզնես ամսագիրը, սակայն աշխատանքից հետո նա խորհրդարանից դուրս կանգնած է հարյուրավոր բողոքողների հետ `քաղաքական փոփոխություն պահանջելու համար: «Կարծում եմ, հիմա ես անում եմ իմ կյանքում ամենակարևոր բաներից մեկը»,-ասում է նա։

Ուշադրությանն արժանի

 

Իր 33 տարեկանում վրացի տնտեսագետը խմբագրում է բիզնես ամսագիրը, սակայն աշխատանքից հետո նա խորհրդարանից դուրս կանգնած է հարյուրավոր բողոքողների հետ `քաղաքական փոփոխություն պահանջելու համար:

«Կարծում եմ, հիմա ես անում եմ իմ կյանքում ամենակարևոր բաներից մեկը», – ասաց նա օրենսդիր մարմնի աստիճաններին կանգնած ջինսե հագուստով և քողարկիչ բաճկոնով: Նա սպասում էր իր միկրոֆոնի հերթին:

Անցյալ ամսվանից ամեն օր անցկացվող ցույցերը և հազարավոր մարդկանց մասնակցությունը Վրաստանի իշխանությունների համար դարձան վերջին տարիների ամենամեծագույն մարտահրավերը:

Նրանք մեկ ամիս առաջ սկսվեցին այն բանից հետո, երբ ռուս պատգամավորին թույլ էր տվել խորհրդարանում դիմել իր երկրի մայրենի լեզվով, որը ՝ Ռուսաստանը, բռնի ներխուժել է Վրաստան 11 տարի առաջ:

Դիղմելաշվիլին և նրա նման շատ վրացիներ հավատում են, որ կառավարությունը գտնվում է Մոսկվայի հետ ստրկամիտ հարաբերություններում և դիտում է հիմնական ընդդիմությանը, որը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարած կուսակցությունն է, որպես ևս վարկաբեկված ուժի մի մաս:

Նա միացել է շարժմանը, որն այժմ առաջնորդում է ընդդիմությանը, այն բանից հետո, երբ ոստիկանությունը հունիսի 20-ին ուժ կիրառեց ցուցարարների դեմ արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների կիրառմամբ, որի արդյունքում եղան հարյուրավոր վիրավորներ: Դրանից հետո նման բախումներ չեն եղել:

Դիղմելաշվիլին չէր վիրավորվել, բայց ասում է, որ ծնողները հիմա անհանգստանում են, երբ նա գալիս է այստեց և մամուլին մեկնաբանելու համար բեմ է բարձրանում՝ պահանջելով  ներքին գործերի նախարարի հրաժարականը, ով ցուցարարներին մեղադրում է նախնական բռնության մեջ:

«Ես ինձ զգացել եմ պատմական գործընթացի մի մաս և պատմական պատասխանատվություն եմ կրում: Դրա համար անհրաժեշտ է ռիսկի դիմել», – ասաց նա:

«Ես միշտ եղել եմ քաղաքականապես ակտիվ անձնավորություն … Ես հիմնել եմ ոչ պետական ​​կազմակերպություն, որը վերահսկում է պետական ​​գույքի յուրացման դեպքերը»:

«Forbes» ամսագրի վրացական հրատարակության խմբագիրը կիսում է բնակարան Թբիլիսիում ընկերուհի Նատայի հետ: Էլեկտրոնային երաժշտության երկրպագու էր, կանոնավոր գիշերային ակումբների այցելու, սակայն այդ ժամանակները անցան, երբ ծնվեց նրանց որդին՝ Նեոն 20 ամիս առաջ:

Այժմ նա կանոնավոր վեչրադառնում է տուն աշխատանքից ժամը 7 սահմաններում ամեն օր և իր ղեկավարության գիտությամբ, գնում խորհրդարանի մոտ:

 

Բողոքի ցույցերը նրա առաջին հանդիպումն էր մեծ քաղաքականության հետ, և նա ստիպված էր դիմակայել հիմնական ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ովքեր ցանկանում էին համախմբել իրենց ծանրակշիռ շարժումը:

«Մարդիկ հավատում են, որ քաղաքացիական ներգրավվածությամբ հնարավոր է հասնել քաղաքական արդյունքների, առանց որևէ պարգևի ակնկալիքի»:

Դիղմելաշվիլիի ուշադրության կենտրոնում է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի հարցը:

«Ես զրոյական քաղաքական հավակնություն ունեմ …. (Այնպես որ) ես կգնամ տուն այն ժամանակ, երբ այս պահանջը կկատարվի », – ասաց նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝

Սեղմագիր՝

Բաժին՝  Ռեգիոն, Վրաստան, Քաղաքականություն, Կենսակերպ

Write a comment