Ամերիկայի վախի համաճարակը Էբոլայից

Ամերիկայի վախի համաճարակը Էբոլայից

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ում պոպուլյար չէ այն տեսակետը, որ Էբոլայի վտանգը ուռճացված է:
  • Նախընտրական շրջանում պաշտոնյաները ավելորդ խուճապ են տարածում:
  • Էբոլայից մահացել է մեկ մարդ և գիտնականները համաճարակի վտանգ չեն տեսնում:

Ուշադրությանն արժանի

Համակրանքը քաղաքական գործիչների նկատմամբ այս օրերին մոդայիկ չէ, սակայն մի փոքր գթասիրտ է անհրաժեշտ լինել բոլոր այն գործիչների նկատմամբ, ովքեր ջանում են հակազդել խիստ վախենալի, սակայն դեռևս ուռճացված Էբոլայի խնդրին Միայցալ Նահանգներում: Միացյալ Նահանգներում այս հիվանդությունից մահացել է մեկ հոգի: Ձախողման պատճառը Դալլասի հիվանդանոցի անպատրաստ լինելն էր: Յոթը այլ հիվանդներ բուժվել են, մեկը շարունակում է մնալ վերահսկողության տակ:

Սակայն ամերկիացիներն այդքան էլ ուժեղ չեն թվերի մեջ, հատկապես, երբ դրանք վերաբերում են հավանականությանը: Տեխասյան հիվանդանոցի ձախողումից հետո, որի արդյունքում գրանցվեց Էբոլայից մեկ զոհ և երկու վարակված, մարդիկ վախենում էին, որ շուտով ականատես կլինեն համատարած և պարտադրված գործողությունների: Քաղաքական գործիչները հայտնվեցին երկընտրանքի առաջ. Էբոլան հետազոտող գիտնականները դեռևս չեն դիտարկում այն որպես ճգնաժամ Միացյալ Նահանգներում՝ առաջ քաշելով բացատրությունների մի շարք, թե ինչու ճանապարհորդության սահմանափակումը կտա հակառակ արդյունքը: Սակայն դա չէր բավարարում բազմաթիվ սովորական ամերիկացիներին, ովքեր ցանկանում էին, որ իրենց քաղաքական առաջնորդները պաշտպանեն իրենց:

«Էբոլան դժվար խնդիր է»,- ասում է Մարկ Մելմանը, ով մի քանի սենատորական ընտրությունների նախընտրական արշավներում հանդես է եկել որպես դեմոկրատական կուսակցության ռազմավարության համակարգող: «Մարդիկ ցանկանում են տեսնել, որ քաղաքական գործիչները ինչ-որ բան են անում: Շատ դժվար է բացատրել այս խնդիրը մեկուսացումից դուրս գտնվող մարդկանց կամ սահմանափակել մարդկանց ճանապարհորդությունը»:

Ահա թե ինչու մենք տեսնում ենք շատ քաղաքական գործիչների , ովքեր փորձում են ցույց տալ, որ վերահսկում են իրավիճակը: Նահանգապետերը, որոնց թվում են նաև Նյու Յորքի դեմոկրատ նահանգապետ Էնդրյու Կուոմոն և Նյու Ջերսիի իր հանրապետական գործընկեր Քրիս Քրիստին, արագորեն մտցրին մեկուսացման և այլ սահմանափակումներ: Սակայն նոր կանոնները, որոնք շտապողաբար էին մշակվել՝ վախին արձագանքելու համար, միշտ չէ, որ լավ մտածված էին: Նյու Ջերսիում ճանապարհորդությունից վերադարձած բուժքույր Կասի Հիքոքսը առաջիններից էր, ով իր վրա զգաց այդ նոր կանոնները: Ավտոկայանի չջեռուցվող մի վրանում հայտնվելուց հետո, նա պնդում է, որ իրեն սխալ են ախտորոշել, վարձել է փաստաբան և արշավ սկսել մամուլում:

Քրիստին փորձում էր պաշտպանվել` ասելով, թե բուժքույրն ուներ բարձր ջերմություն (իրականում՝ ոչ): Սակայն երկուշաբթի օրը նահանգապետը զիջեց և թույլատրեց բուժքրոջը վերադառնալ Մեյն՝ իհարկե, հրաժարվելով ընդունել իր սխալը: «Համառ մարդու հետ գործ ունի Քրիստին»,- նշել է Հիքոքսի ընկերը: Միևնույն ժամանակ, Նյու Յորքում նահանգապետ Կուոմոն որոշակիորեն թուլացրեց նախկինում մտցված սահմանափակումները: Այդ օրերին Էբոլայի նոր դեպքերի բացակայության պարագայում, թվում է, թե ֆեդերալ իշխանությունը ի վերջո հստակեցր իր քայլերը, որոնք էլ օգնեցին նահանգապետերին գտնելու ոսկե միջինը:

ebola2

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հանդես եկավ կարանտինի վերաբերյալ առաջարկներով, որոնք տարանջատում էին վերադարձողներին բարձր ռիսկից ցածր ռիսկ ունեցողների սանդղակով և ըստ այդ սանդղակի էլ սահմանում էին համապատասխան վերահսկողություն: Բարձր ռիսկ ունեցողները, ովքեր անմիջական շփում են ունեցել Էբոլայի հիվանդների հետ, պետք է 21 օրով մեկուսացվեին, անցնեին ամենօրյա բժշկական հետազոտում և իրավունք չունեին այդ ընթացքում մասնակցել հանրային միջիցառումներին կամ մասնավոր ճանապարհորդություն ունենալ: Նրանք, ովքեր ունեին վարաքման ավելի ցածր հավանականություն, ևս պետք է անցնեին բժշկական հետազոտում, բայց արդեն ավելի փոքր սահմանափակումների ներքո:

«Պետք չէ բոլորին նույն ձևով մոտենալ »,-ասում է դոկտոր Էնտոնի Ֆաուսին Առողջության ազգային ինստիտուտից: Թվում է ավելի ողջամիտ մոտեցումներ են, սակայն անհասկանալի է, թե ինչու այդ մոտեցումների որդեգրումը տևեց այդքան երկար: Դրանք ավելի արդյունավետ կլիներ, եթե ընդունվեին շաբաթներ առաջ և նույնպես թույլ չէին տա, որ քաղաքական գործիչները ստիպված լինեին խառնվելու բժշկության հետ կապված հարցերին:

Սակայն կան նաև լավ լուրեր: Հասարակության վախը կարող է շուտով նահանջել, քանի որ Էբոլան սկսում է դիտարկվել ավելի քիչ սարսափով, երբ հիվանդները ստանում են որակյալ բժշկական օգնություն Միացյալ Նահանգների հիվանդանոցներում Արևմտյան Աֆրիկայում այս հիվանդությունից մահացության աստիճանը ահավոր սարսափելի է՝ 70 տոկոս և բարձր: Սակայն դա Աֆրիկայում է, ուր բժշկական օգնությունը ուշանում է կամ ընդհանրապես չկա:

Միացյալ Նահանգներում միակ մահացած հիվանդը Թոմաս Էրիկ Դունկանն է, ով ի սկզբանե չի ստացել բժշկական օգնություն, երբ հաղորդել է հիվանդության ախտանիշների մասին:

Ամերիկյան մի քանի, սակայն ոչ բոլոր հիվանդներին, ովքեր վերականգնվել են, տրվել է էքսպերեմենտալ դեղամիջոց, և բժիշկները վերջնական չեն կարող եզրակացնել այդ դեղամիջոցների ազդեցության մասին: Նրանցից մի քանիսը, ներառյալ Դալասի բուժքույր Ամբեր Վինսոնը, ինքնուրույն են վերականգնվել՝ ստանալով միայն որոշակի օժանդակ բուժում և մնալով հիվանդանոցի վերահսկողության ներքո:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ուղեցույցները ասում են, որ դեղամիջոց կամ պատվաստանյութ Էբոլայի դեմ չկա: Էբոլայից բուժումը կախված է օժանդակ բուժումից և հիվանդի իմունային համակարգից: Հավանական է, որ ԱՄՆ-ում կլինեն Էբոլայի նոր դեպքեր: Սակայն հնարավոր է, որ վախի այդ համաճարակը սկսի նահանջել, և դա ավելի կհեշտացնի հիվանդության դեմ պայքարը ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ բժշկական անձնակազմի համար:

Write a comment