Ռուսաստանը քվեարկում է հօգուտ Հայաստանի հետ առեւտրային գործընկերության

Ռուսաստանը քվեարկում է հօգուտ Հայաստանի հետ առեւտրային գործընկերության

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է պայմանագիրը, որը ողջունում է Հայաստանի անդամակցությունը  ԵԱՏՄ-ին:
  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ ձեւավորեց որպես Եվրոպական Միության խորհրդային այլընտրանք:
  • Հայաստանը կարող է պաշտոնապես անդամ դառնալ Բելառուսի եւ Ղազախստանի վավերացումից հետո:

Ուշադրությանն արժանի

Չորեքշաբթի, Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է պայմանագիրը, որը ողջունում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ ձեւավորեց որպես Եվրոպական Միության խորհրդային այլընտրանք: Դրան արդեն անդամակցում են Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը: Հայաստանը կարող է պաշտոնապես անդամ դառնալ Բելառուսի եւ Ղազախստանի վավերացումից հետո: Ղրղզստանը նույնպես ձգտում է անդամակցության:

Չնայած ԵՄ-ն Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն էր, 2013 թ. սեպտեմբերին Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց Եվրամիությանն անդամակցելու ձգտումներից: Այդ ժամանակ արդեն Պուտինը քարոզարշավ էր սկսել համոզելու նախկին խորհրդային հանրապետություններին հրաժարվել Եվրամիությանն անդամակցելուց:

«Հայաստանն առավելագույն կամք է դրսևորել զարգացման Եվրասիական ճանապարհով ընթանալու համար: Դա պատմական որոշում է ԵՏՄ-ի ձեւավորման հարցում»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի գործերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment