Նորմալ երկրներ. Արևելքը` կոմունիզմից 20 տարի անց

Նորմալ երկրներ. Արևելքը` կոմունիզմից 20 տարի անց

Հոդվածի առանցքում

  • Կենտրոնական Եվրոպայի երկրները դարձել են ավելի եվրոպական, իսկ Կենտրոնական Ասիայի երկրները՝ ավելի ասիական:
  • Բոլոր հետխորհդային կառավարությունները տարբեր տեմպերով ձեռնարկեցին բարեփոխումներ:
  • Երկրները վերափոխեցին համակարգերը դեպի սպասարկում կողմնորոշված ​​շուկայական տնտեսության:
  • 1991 թ-ից բնակելի տարածքը մեկ անձի համար ընդլայնվել է 99 %-ով Չեխիայում, 85 %-ով Հայաստանում և 39 %-ով Ռուսաստանում:
  • Անցումային երկրների մեծ մասի քաղաքացիները ապրում են ավելի ազատ և բաց կառավարությունների ներքո, քան իրենց պատմության ցանկացած այլ փուլում:
  • Հետխորհրդային երկրները ունեցել են նույնչափ հակամարտություններ և քաղաքացիական պատերազմներ, որքան զարգացած երկրները վերջին 25 տարիներին:
  • Նախկին Վարշավայի պայմանագրի երկրներին հաջողվել է կրճատել զորքերի թիվը մեկ միլիոնով:
  • Միջին գնաճը հետխորհրդային տնտեսություններում փաստացի իջել է համաշխարհայինից ցածր:
  • 90-ականների կեսին, այն երկրները, որոնք սրտանց նվիրվել են բարեփոխումներին, գերազանցում են նրանց, որոնք հետաձգել էին բարեփոխումները:
  • Բազմաթիվ առումներով հետխորհրդային երկրները դարձել են ավելի շատ ոչ կոմունիստական երկրներ իրենց սահմանների մոտ:
  • Հետխորհրդային անցումը չի բացահայտել ազատական կապիտալիզմի կամ ժողովրդավարության խանգարումների ադեկվատության պակասը:

Ուշադրությանն արժանի

Արևելյան Եվրոպայում այսօր տրամադրություններն ավելի մռայլ են: Որոշ բացառություններով, ինչպիսիք են Էստոնիան և Լեհաստանը, հետխորհրդային երկրները դիտվում են ձախողված, բնակեցված պայքարող թոշակառուներով և հզոր օլիգարխներով, ընտրախախտումներ և գլուխ բարձրացնող բռնակալներով: Նախկին Հարավսլավիայից մինչև Չեչնիա և այժմ արդեն Արևելյան Ուկրաինա, պատերազմները խարխլում են շուրջ 40 տարուց ավելի տևած սառը խաղաղությունը եվրոպական մայրցամաքում` թողնելով իր ետևում բռնությամբ մխացող անկլավներ: Շատ դիտորդների համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավտորիտար դրսևորումներն ու ագրեսիվ աշխարհաքաղաքականությունը խորհրդանշում են Արևելքից եկող ժողովրդավարության անկումը: «Ամենավատ բանը կոմունիզմում դա այն է, ինչ գալիս է հետո»,- ասում է լեհական թերթի խմբագիր և հակակոմունիստ դիսիդենտ Ադամ Միխնիկը:

Տարեդարձը պատեհ առիթ է հետադարձ հայացքի համար: Շատ բան է փոխվել, քանի որ հետխորհրդային երկրները՝ Խորհրդային Միության նախկին 15 իրավահաջորդ պետություններն ու  Արեւելյան Եվրոպայի 14 նախկին կոմունիստական ​​երկրները և նախկին խորհրդային արբանյակ Մոնղոլիան, թոթափեցին մարքսիստական ժառանգությունը մեկ սերունդ առաջ: Բոլոր փոփոխությունները չէին, որ դրական էին: Սակայն հեշտությամբ դիտարկել հետխորհրդային բարեփոխումները որպես ձախողված սխալ կլիներ և հեռու տարածաշրջանի իրականությունից: Որոշ վերլուծաբաններ, հաշվի առնելով Չինաստանի վերելքն ու ցնցված համաշխարհային ֆինանսական ճգնաժամից, սկսեցին վերջերս դիտարկել ավտորիտար պետական ​​կապիտալիզմը որպես կենսունակ այլընտրանք ազատական ​​ժողովրդավարության տկարության հանդեպ: Սխալ համոզմունքը, որ շուկայական բարեփոխումները ձախողված են, Արևելյան Եվրոպայում տուրք է տալիս այս մոլորությանը:

Ճշմարտությունն այն է, որ գերիշխող մռայլ պատկերացումները հետխորհդային աշխարհի մասին հիմնականում սխալ են: Եթե մի կողմ դրվեն լրատվամիջոցների պատկերացումները, կյանքը կտրուկ բարելավվել է նախկին Արևելյան դաշինքում: Անցման փուլից սկսած, հետխորհրդային երկրները արագորեն աճել են: Այսօր, իրենց քաղաքացիներն ավելի հարուստ են, երկարակյաց և երջանիկ: Շատ առումներով, այդ պետությունները այժմ նման են ցանկացած այլ, նման տնտեսական զարգացման մակարդակ ունեցող երկրին: Նրանք դարձել են նորմալ երկրներ, որոշ առումներով, ավելի լավ, քան նորմալ:

Չնայած նրանք, միջինում, նման են իրենց հասակակիցների, սակայն անցումային երկրները դարձել են շատ ավելի տարբեր: Թոթափելով Մոսկվայի սահմանած մոդելը, նրանք ձգտում են դեպի իրենց մոտակա ոչ կոմունիստական հարևաններին. Կենտրոնական Եվրոպայի երկրները դարձել են ավելի եվրոպական, իսկ Կենտրոնական Ասիայի երկրները՝ ավելի ասիական: Ապագայում, դրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն արտացոլել մրցակցությունը այդ երկու ուժերի միջև՝ մոդերնիզացման գլոբալ դինամիկայի ու աշխարհագրության ձգտման ուժի:

ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԸ

Որպեսզի հասկանանք, թե որքան են փոխվել հետխորհդային երկրները, հիշենք, թե ինչպես են նրանք սկսել: Քաղաքականապես բոլորը ավտորիտար պետություններ էին՝ իշխող կուսակցության կողմից կառավարվող: Յուրաքանչյուրն ուներ համապատասխան քարոզիչներ՝ մարդկանց ասելու, թե ինչպես մտածեն, գաղտնի ոստիկանություն` այլախոհությունը հայտնաբերելու և ազատազրկման ճամբարներ ռեժիմի քննադատներին այնտեղ գցելու համար: Բոլոր բեմադրվող անհեթեթ ընտրություններում կուսակցությունը ստանում էր ձայների ավելի քան 95 տոկոսը: Բացի Հարավսլավիայից եւ 1960 թվականից հետո Ալբանիայից, յուրաքանչյուրը կարգադրություններ էր ստանում Մոսկվայից, որը տանկեր ուղարկեց Հունգարիա 1956 թվականին և Չեխոսլովակիա՝ 1968 թվականներին՝ ժողովրդական ապստամբությունները ճնշելու համար:

Բոլոր կոմունիստ-դաշինքի երկրներն ունեին կենտրոնացված տնտեսություններ: Գույքի մեծամասնությունը կամ ամբողջը պատկանում էր պետությանը, և գները սահմանում էին պլանավորողները, այլ ոչ թե շուկաները: Ծանր արդյունաբերությունը գերակշռում էր ծառայությունների թերի զարգացած լինելու պատճառով: 1980 – ականներին Խորհրդային Միությունում ռազմական ծախսերը հասնում էին մինչեւ ՀՆԱ-ի 25 տոկոսը՝ համեմատած ԱՄՆ-ի 6 տոկոսի հետ: 1986 թվականի դրությամբ խորհրդային գործարանները արտադրել էին 45.000 միջուկային մարտագլխիկներ:

Բավարարված սպառողը առաջնահերթություն չէր: 1980-ականներին բնակարան ստանալու համար, դիմորդները Բուլղարիայում պետք է սպասեին մինչեւ 20 տարի, իսկ Լեհաստանում՝ մինչեւ 30 տարի: Սպասողների խորհդային ցուցակում մարդկանց քառորդը արդեն թոշակառուներ էին: Մեքենաների գնորդները Արևելյան Գերմանիայում պետք է իրենց դիմումը ներկայացնեին 15 տարի առաջ: Ռումինիայում դիկտատոր Նիկոլայ Չաուշևսկին բոլոր քաղաքացիներին պարտադրում էր ցածր կալորիականությամբ դիետա 1980-ականների սկզբին՝ խնայելով գումարներ երկրի արտաքին պարտքը մարելու համար: Նա սահմանափակում էր լուսավորումը մինչև մեկ 40 վատանոց լամպի ամեն մի սենյակում, ջեռուցումը հասարակական շենքերում 57 աստիճան ֆարինհեյթով և հեռուստատեսային ծրագրերը մինչև երկու ձանձրացուցիչ ժամ:

Կոմունիստական ​​երկրներում կային որոշակի ձեռքբերումներ: Ունենալով միայն աշխարհի բնակչության 8 տոկոսը՝ Խորհրդային Միությունը և Արևելյան դաշինքի երկրները ստացել են 1988 թվականի Սեուլի օլիմպիական խաղերի մեդալների 48 տոկոսը, և այդ տարի կարող էին պարծենալ աշխարհի 100 լավագույն շախմատիստներից 53-ով: Կրթությունն ու գրագիտության տոկոսը շատ բարձր էին:

Սակայն իր անկման տարիներին, կոմունիզմի կողմնակիցները շատ չէին: Ըստ Վացլավ Հավելի՝ Չեխիայի Հանրապետության այլախոհի և հետագայում նախագահի, այդ համակարգը իրենից ներկայացրել է «սարսափելի մեծ, աղմկոտ, ու գարշահոտ մեքենա»: Տարիներ հետո, թողնելով իշխանությունը, Միխայիլ Գորբաչովը, ԽՍՀՄ-ի վերջին նախագահը, բնութագրում է այդ տնտեսությունը որպես «անհագ» եւ «ռեսուրս-վատնող»:

Եվ հետո, անսպասելիորեն, համակարգը փլուզվեց: Ընտրվեցին նոր առաջնորդներ նախկին կոմունիստական ​​բլոկում, ովքեր գտան իրենց տնտեսությունը ճգնաժամի մեջ: 1989 թվականին գնաճը Լեհաստանում հասավ 640 տոկոսի, իսկ Հարավսլավիայում՝ 2700 տոկոսի: 1991 թվականի դրությամբ, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, նրա արտադրանքը նվազում էր տարեկան 15 տոկոսով:

Բոլոր հետխորհդային կառավարությունները տարբեր տեմպերով ձեռնարկեցին բարեփոխումներ՝ գների ազատականացման, առևտրի զարգացման, բյուջեի բալանսավորման, գնաճի կրճատման, մրցակցության զարգացման, պետական ​​ձեռնարկությունների սեփականաշնորհման և սոցիալական ծրագրերի իրականացման համար: Այս բարեփոխումները ձևափոխեցին իրենց տնտեսությունները: Հեռանալով կենտրոնական պլանավորումից, հետխորհրդային երկրները դարձան, ընդհանուր առմամբ, ավելի մոտ շուկայական հարաբերություններին, քան ամբողջ աշխարհը: 2011 թվականի դրությամբ, ըստ կանադական հետազոտական ​Ֆրեյզեր ինստիտուտի՝ նրանց տնտեսական ազատության աստիճանի ինդեքսը կազմում էր 7.0, այն դեպքում, երբ համաշխարհային ցուցանիշի միջինը 6.8: Ամենաբարեփոխվածը երկիրը՝ Էստոնիան, գտնվում էր ճիշտ Դանիայի եւ Միացյալ Նահանգների միջև:

Շատ տեղերում, պետական ​​սեփականություն հանդիսացող արդյունաբերական դինոզավրերը իրենց տեղը զիջեցին մասնավոր ընկերություններին, որոնք կազմեցին ՀՆԱ-ի ավելի մեծ մասնաբաժին: Մասնավոր հատվածի արտադրանքի միջին մասնաբաժինը հետխորհրդային երկրներում այժմ կազմում է 70 տոկոս: Ծանր արդյունաբերությունը կրճատվեց, իսկ 1990-ից 2012 թվականներն ընկած շրջանում, միջին հաշվով, սպասարկումը աճեց ազգային արտադրանքի 36 տոկոսից մինչեւ 58 տոկոս: Աշխարհի ոչ մի այլ շրջանում միջազգային առևտուրն այդքան արագ չընդլայնվեց, ինչպես այստեղ՝ միջին ծավալի ներմուծման եւ արտահանման հետ միասին կազմելով ՀՆԱ-ի 75 տոկոսից 114 տոկոսը: Միմյանց միջև տասնամյակներ առևտրի զարգացումից հետո, հետխորհրդային երկրները արագ կողմնորոշվեցին դեպի արտաքին շուկաներ Եվրոպայում եւ այլուր: 2012 թվականի դրությամբ մեծացավ ԵՄ արտահանման իրենց մասնաբաժինը միջինը կազմելով 69 տոկոս` Արևելյան Եվրոպայի երկրների և 47 տոկոս` նախկին խորհրդային հանրապետությունների համար:

Մի խոսքով, երկրները վերափոխեցին իրենց ռազմականացված, գերարդյունաբերված և պետական​​ հատվածի գերիշխանությամբ համակարգերը դեպի սպասարկում կողմնորոշված ​​շուկայական տնտեսության՝ հիմնված մասնավոր սեփականության և ինտեգրված գլոբալ առևտրային ցանցերի հետ: Մարքսիստական ​​նախագիծը տապալված էր: Իրենց տնտեսական հաստատությունները, առևտուրը և կարգավորող միջավայրերն այսօր շատ նման են նմանատիպ եկամուտների մակարդակ ունեցող այլ երկրներին:

Չնայած այս փոփոխությունների՝ վերլուծաբանները հաճախ մեղադրում են հետխորհրդային բարեփոխումները անցումային երկրներում տնտեսական վատ վիճակի համար: Երկու տարածված մեղադրանքներից են, որ բարեփոխումները եղել են սկզբունքորեն սխալ և իրականացվել են չափազանց արմատական ​ձևով: Նման քննադատությունը առաջ է քաշում երկու հարց. առաջինը, արդյո՞ք երկրների տնտեսական ցուցանիշները իրոք եղել են վատ, և երկրորդը, արդյո՞ք աստիճանական մոտեցումները չէին հանգեցնի ամենավատ արդյունքի, քան արմատական ​​ռազմավարությունը: Երկու հարցերին էլ չկա կարճ պատասխան:

ՄԻՆՉԵՎ ՍԱՆԴՈՒՂՔ

Երկրի տնտեսական արդյունավետությունը գնահատելիս տրամաբանական մեկնակետն է ազգային եկամուտը, սակայն ցանկացած համեմատության, որ օգտագործում էին խորհրդային գործիչները, պետք է մոտենալ վերապահումով: Տարբեր պատճառներով, կոմունիստական ​​ժամանակաշրջանի հաշվապահների արձանագրած թվերը իրականում ավելի փոքր էին: Գործարանները ուռճացնում էին արտադրության թիվը՝ պարգևատրվելու համար: Դա էլ ուռճացնում էր ՀՆԱ-ի ցուցանիշը հինգ տոկոսով: Շատ ապրանքներ այնպիսի վատ որակի էին, որ սպառողները հրաժարվում էին գնել դրանք: Կառավարությունները սկսեցին հսկայական շինարարական ծրագրեր, որոնք երբեք էլ ավարտի չհասցվեցին (սակայն դեռևս հաշվարկվում են որպես ներդրումային ծախսեր՝ ավելացնելով ՀՆԱ արժեքները) և կատարեցին զանգվածային խիստ կասկածելի պաշտպանական ծախսեր: Շատ քիչ երկրների պաշտոնական ազգային եկամուտները հայտնվեցին քաղաքացիների գրպաններում: 1990 թվականին, օրինակ, շատ ոչ կոմունիստական երկրներում կենցաղային սպառումը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 60 տոկոսը: Սակայն Ռուսաստանում այն ընդամենը ՀՆԱ-ի մեկ երրորդն է, իսկ Ադրբեջանում այն ընկել է մինչև մեկ քառորդ:

Հետխորհրդային անցման փուլի տնտեսական անկման զգալի չափը բաժին է ընկնում, ըստ որոշ գնահատականների, կրճատված ֆիկտիվ արտադրանքի կամ անիմաստ ներդրումների վրա: Բայց նույնիսկ եթե պաշտոնական թվերը վերցված են անվանական արժեքով, պատկերը, ավելի պայծառ է, քան ընդհանուր առմամբ ենթադրվում էր: Չնայած նախնական անկմանը, միջին հետխորհրդային երկիրը (Ուզբեկստանը) միջինում աճել է ավելի արագ 1990 – 2011 թվականներին, քան մեկ այլ միջին երկիր այլ տեղում (Նորվեգիա): Եթե Նորվեգիայի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով աճել է 45 տոկոսով այդ տարիներին, Ուզբեկստանինը աճել է 47 տոկոսով: Բոսնիայում, որտեղ ազգային եկամուտը աճել է ավելի քան 450 տոկոսով, աշխարհի երրորդ ամենաբարձր աճի տեմպ ունեցող երկիրն էր այդ ժամանակահատվածում: Ալբանիան՝ 16 –երորդն էր՝ աճելով 134 տոկոսով, իսկ Լեհաստանը գտնվում էր 20-րդ գտեղում՝ աճելով 119 տոկոսով: Բոլոր երեքն էլ իրենց ետևում էին թողել ավանդական մեծ աճ ունեցող Հոնկոնգն ու Սինգապուրը:

Սպառման աճը հավասարապես դրամատիկ էր: 1990-ից 2011 թվականները տնտեսակենցաղային սպառումը մեկ շնչի հաշվով հետխորհրդային երկրներում աճել էր միջինը 88% -ով, համեմատած միջինը 56 տոկոսանոց աճի այլ տեղում: Լեհաստանում կենցաղային սպառումը աճել էր 146 տոկոսով և հավասարվել Հարավային Կորեային: Ռուսաստանում այն բարձրացել էր ավելի քան 100 տոկոսով:

Սովորական մարդիկ տեսան էական բարելավումներ իրենց կենսամակարդակում: Ավտոմեքենայի սեփականությունը մեծացավ հետխորհրդային տարածքում՝ չնայած անգամ ՀՆԱ անկմանը վաղ անցումային տարիներին: 1993-ից 2011 թվականները մարդատար ավտոմեքենաների միջին թիվը աճեց յուրաքանչյուր տասը հոգուն մեկ ավտոմեքենա մակարդակից մինչև մեկ ավտոմեքենա յուրաքանչյուր չորսին մակարդակի: Լիտվայում, Լեհաստանում և Սլովենիայում, մեկ շնչին ընկնող չափով առկա է ավելի շատ ավտոմեքենա, քան Մեծ Բրիտանիայում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների առումով նաև Արեւելյան Եվրոպան առաջ է անցնում՝ զարգանալով զրոյից մինչև առաջամարտիկ: 2013 թ. դրությամբ, տարածաշրջանի բջջային բաժանորդագրությունների ցուցանիշը մեկ անձի հաշվարկով 1.24 գերազանցում է Արևմուտքինը: Հետխորհրդային աշխարհն այժմ ունի ինտերնետ օգտագործողների ավելի բարձր տոկոս՝ միջինը բնակչության 54 տոկոս երկրում, քան որեւէ այլ տարածաշրջանում, բացի Հյուսիսային Ամերիկայից և Արևմտյան Եվրոպայից:

Հետխորհրդային պետությունների քաղաքացիները ճանապարհորդում են ավելի շատ քան երբևէ: 2012 թվականին նրանք կատարել են մոտ 170 մլն դոլարի օտարերկրյա տուրիստական ​​ուղեւորություն: Իսկ վերադառնալով տուն՝ զբաղեցրել են ավելի մեծ բնակարան: 1991 թվականից բնակելի տարածքը մեկ անձի համար ընդլայնվել է 99 տոկոսով Չեխիայում, 85 տոկոսով Հայաստանում և 39 տոկոսով Ռուսաստանում:

Շնորհիվ զանգվածային բնակարանային մասնավորեցման ծրագրերի, սեփական բնակտարածքի ցուցանիշները ամենաբարձրերից են աշխարհում: Մարդիկ սկսեցին ավելի լավ սնվել: Նախկին խորհրդային հանրապետություններից 7-ում, որոնք հրապարակում են ճիշտ վիճակագրություն, մրգերի եւ բանջարեղենի սպառումը կտրուկ աճել է: 2011 թ. դրությամբ ուկրաինացիները, օրինակ, ուտում են 58 տոկոսով ավելի շատ բանջարեղեն եւ 47 տոկոսով ավելի շատ միրգ, քան 20 տարի առաջ: Չեխիայի Հանրապետությունում, Հունգարիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Սլովենիայում ըստ բժշկական հետազոտողների 2008 թ.   «Համաճարակաբանության Եվրոպական ամսագրի» «առավել արագ, քան երբևէ նվազում է սրտի իշեմիկ հիվանդությունը», քանի որ սպառողները սկսել են փոխարինել կենդանական ճարպերը բուսական յուղերով:

Երբ խոսքը վերաբերում է սոցիալական շարժունակությանը, վիճակագրությունը հակասում է կարծրատիպի, որ հասարակությունները բաժանվում են օլիգարխների և մուրացկանների: Համալսարանի ընդգրկվածության ցուցանիշները ավելի բարձր են նույնիսկ 1989 թ-ի հետ համեմատ՝ աճելով միջինը 33 տոկոսով մինչև 2012 թ.: Նաև 2012 թ. դրությամբ, հետխորհրդային երկրներում միջինում աճել է միջնակարգ դպրոցների շրջանավարտների թիվը, որոնք որոշում են շարունակել իրենց ուսումը: Այն ավելի բարձր է, քան Շվեյցարիայի ցուցանիշը այս հարցում: Չնայած վաղ անցումային փուլում աղքատության և եկամտի անհավասարության ցուցանիշների աճի, այդ տեմպերը այժմ ավելի ցածր են հետխորհրդային երկրներում, քան այլ երկրներում համադրելի եկամուտների մակարդակով:

Կառավարությունները նույնպես անում են ավելին, որ իրենց քաղաքացիները շնչեն ավելի մաքուր օդ: Կոմունիզմի օրոք այս ոլորտը բարձիթողի վիճակում էր, սակայն 1990 թվականից 11 հետխորհրդային երկրները, կիսով չափ կրճատել են ածխածնի օքսիդի, ազոտի օքսիդների և ծծմբի օքսիդների իրենց արտանետումները: Չնայած իրենց տնտեսությունների աճի՝ 1992-2012 թթ. 12 հետխորհրդային հանրապետություններ կրճատել են օդի աղտոտման վնասարար մասնիկները միջինը 66 տոկոսով:

Եվ չնայած անցումային շրջանի սթրեսի պայմաններում հաճախակի հանդիպող մահացությանը , տարածաշրջանի ժողովրդագրական միտումները դրական են: Միջինում կյանքի տևողությունը հետխորհրդային երկրներում աճել է 69 տարեկանից 1990 թվականին մինչև 73 տարեկան 2012 թ.: Նույնիսկ Ռուսաստանում, որը համարվում է ժողովրդագրական աղետի գոտի, կյանքի տևողությունը մի փոքր ավելի է, քան 70 տարի և ավելի բարձր քան երբևէ: Մանկական մահացությունը արդեն ցածր է և ընկել է ավելի արագ տոկոսային առումով, քան որեւէ այլ տարածաշրջանի երկրում 1990 -2012 թթ.: ալկոհոլի միջին սպառումը ևս նվազել է՝ հասնելով 2.1 գալոնից 1990 թվականին մինչև 2.0 գալոնի 2010 թ.: Բացառություն են կազմում միայն Ռուսաստանն ու Մերձբալթյան երկրները: Բայց նույնիսկ Ռուսաստանի 2010 թ. միջին 2.9 գալոն ցուցանիշը ավելի ցածր է, քան Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում կամ Իռլանդիայում:

Չնայած ապրուստի ստանդարտների առաջընթացի, առավել հիմնարար վերափոխումներ նախկին Արևւելյան դաշինքում ընթացել են քաղաքական ասպարեզում: Անցումային երկրների մեծ մասի քաղաքացիները ապրում են ավելի ազատ և բաց կառավարությունների ներքո, քան իրենց պատմության ցանկացած այլ փուլում: Վերջին տասնամյակների նախկին Արևելյան դաշինքի քաղաքական փոփոխությունները ուշագրավ են:

Մի քանի թվեր դրա վառ դրսևորումն են: Օգտագործելով ամենատարածված քաղաքական ռեժիմների չափման միջոցը՝ Polity ցուցանիշը, կազմված Համակարգային Խաղաղության կենտրոնի կողմից, մենք տեղադրեցինք երկրները զրոյից (մաքուր դիկտատուրայի) մինչեւ 100 (ամենաուժեղ ժողովրդավարություն) սանդղակով: 1988-թին Արևելյան դաշինքի երկրները տեղակայված էին 5-ից (Ալբանիա) մինչև 40 (Հունգարիա), միջինը 20 ցուցանիշով, որը մոտ է վարկանիշով Եգիպտոսին և Իրանին: Հաշվի առնելով նրանց տնտեսական զարգացման մակարդակը՝ կոմունիստական ​​երկրները նորմայից դուրս ավտորիտար էին: 1989-91 թթ.-ի հեղափոխություններից հետո, տարածաշրջանային միջին ցուցանիշը հասել է 76-ի 2013 թվականի դրությամբ: Այսօր միջին հետխորհրդային երկիրը ազատ է այնքան, որքան այն պետք է լինի՝ հաշվի առնելով նրա եկամուտները: Վեցը երկիր արձանագրել են շատ բարձր ցուցանիշ՝ հավասարվելով Գերմանիային և Միացյալ Նահանգներին:

ՔԱՅԼԵՐ ԴԵՊԻ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ

Հետխորհրդային երկրներն այսօր հեռու են կատարելությունից: Բայց մեծ մասի թերությունները բնորոշ են նմանատիպ տնտեսական զարգացման փուլերի երկրների խնդիրներին: Որոշ դեպքերում իրենք ավելի լավ ցուցանիշներ են ցույց տալիս, քան ենթադրվում էր իրենց եկամուտներից և այն մի քանի դեպքերում, երբ իրենք հետ են մնում, գրեթե միշտ ճիշտ ուղղության վրա են:

Վերցրեք կաշառակերությունը: Տարածաշրջանը սովորաբար վատ ցուցանիշներ ունի կոռուպցիայի տարածվածության առումով: Այս ցուցանիշները զարմանալի չեն՝ հաշվի առնելով, որ նման կարծիքներ կառուցվում են միջազգային գործարարներից ստացած տեղեկության վերլուծության հիման վրա, ովքեր ամենայն հավանականությամբ, համաշխարհային մամուլում առկա անհրապույր իմիջի ազդեցության ներքո են: Սակայն կաշառակերության ցուցանիշները, որոնք ստացվում են քաղաքացիների անանուն հարցումների արդյունքում, տալիս են այլ պատկեր: Չնայած նրան, որ այդ ցուցանիշները բարձր են՝ դրանք սովորական են համանման եկամուտ ունեցող երկրների համար: 2010 և 2013 թթ-ի Transparency International կազմակերպության սոցհարցումները ցույց են տալիս, որ  հետխորհրդային երկրում մարդիկ միջինում ավելի քիչ են հաղորդում կաշառք տալու մասին (23 տոկոս), քան այլ երկրներում (28 տոկոս):

Երբ խոսքը վերաբերվում է զինված հակամարտություններին, տարածաշրջանը չի տարբերվում համադրելի զարգացման մակարդակ ունեցող այլ տեղերի հետ: Չնայած պատերազմներին` նախկին Հարավսլավիայում, Չեչնիայում, և այժմ Ուկրաինայում՝ հետխորհրդային երկրները ունեցել են նույնչափ հակամարտություններ և քաղաքացիական պատերազմներ, որքան զարգացած երկրները վերջին 25 տարիների ընթացքում: Պատերազմների կամ պարտիզանական կռվում մարդկային կորուստի թիվը չի գերազանցում ոչ բացարձակ թվերով և ոչ էլ մեկ շնչի հաշվով: Եվ չնայած ուկրաինական հակամարտությունը չափազանց թարմ է, որպեսզի կընդգրկվի այս հաշվարկներում, սակայն քիչ հավանական է, որ այն կտարբերվի, եթե իհարկե իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից:

Այս տվյալների ետևում է կանգնած տարածաշրջանի դրամատիկ ապառազմականացումը: Եթե նախկինում Խորհրդային Միության ռազմական ծախսերը հասնում էր ՀՆԱ-ի 25 տոկոսի, ապա իր իրավահաջորդ ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանը, չի ծախսում ավելի քան 5 տոկոս այսօր: Նախկին Վարշավայի պայմանագրի երկրներին հաջողվել է կրճատել զորքերի թիվը մեկ միլիոնով:

Գնաճն ու գործազրկությունը երկու այլ կարևոր կետերն են: 1990-ականներին հետխորհրդային երկրների մեծ մասը վերապրեց տարիներ տևած աճող գներն ու գործազրկությունը: Այդուհանդերձ, 2012 թ, դրությամբ գնաճը կայունացել է գրեթե ամենուր: Միջին գնաճը հետխորհրդային տնտեսություններում փաստացի իջել է համաշխարհայինից ցածր: Ու թեև գործազրկությունը շարունակում է մնալ մի քանի տոկոսով ավելի բարձր անցումային փուլում գտնվող այլ երկրներից, սակայն այն նվազել է 2000 թ. իր առավելագույն մակարդակից:

Վերջին տարիների նույնպես բարելավվել է մեկ այլ ցուցանիշ, որով հետխորհրդային պետությունները հետ են ամբողջ աշխարհից: Դա իրենց քաղաքացիների երջանկության ցուցանիշն է: Ըստ Համաշխարհային արժեքների հետազոտության վերջին տվյալների, անցկացված 2010-14 թթ., տարածաշրջանը այստեղ էլ արագորեն լրացնում է բացը: Միջինում, հարցվածների շուրջ 81% – ը հետխորհրդային երկրներում հաղորդել է կամ «շատ» կամ «բավականին» երջանիկ համեմատած աշխարհում 84 տոկոսի: Իրենց եկամտի մակարդակի առումով այդ երկրները այլեւս չեն ճնշված վիճակում չեն, թեև իրենց բնակիչները երբեմն հայտնում են անսովոր դժգոհություններ իրենց աշխատանքի, կառավարությունների, կրթական և առողջապահական համակարգերի վերաբերյալ: Ինքնասպանության ցուցանիշը, չնայած նրան, որ դեռեւս համեմատաբար բարձր է,  զգալիորեն նվազել է:

ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Այս ուսումնասիրությունը չի ցույց տալիս այն մեծ տատանումները, որոնք առաջացել են Մոսկվայի պարտադրված միասնության տապալումից հետո: Այսօր ակնհայտ է տարբերությունը հետխորհրդային պետությունների միջև: Լեհաստանը վերածվել է ազատ շուկայական հարաբերություններ ունեցող ժողովրդավարության, որի եկամուտները կրկնապատկվել են 1990 թ.-ից: Տաջիկստանը մնում է պատերազմի շեմին կանգնած անասելի աղքատ դիկտատուրա, որը ղեկավարում է նույն առաջնորդը ավելի քան 20 տարի:

Տնտեսական արդյունքների տարբերությունը բացատրվում է նաև նրանով, որ որոշ երկրներում ձախողման պատճառն է պաշտոնյաների չափազանց ագրեսիվ բարեփոխումների իրականացումը:: Ըստ այդ տրամաբանության՝ դանդաղ, ավելի մեթոդաբանական մոտեցումը հնարավորություն է տալիս մյուս երկրներին իրականացնել ավելի հաջող անցում:. «Աստիճանաբար բարեփոխումը ավելի քիչ ցավալի է կարճաժամկետում, հասարակական եւ քաղաքական առումով ավելի կայուն է, և ավելի արագ աճող երկարաժամկետ հեռանկարում», – տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցը պնդում է իր 2002 թ. «Գլոբալիզացիան և իր թերությունները» գրքում: «Կրիայի և նապաստակի միջև մրցավազքում պարզվում է, որ կրկին հաղթել է կրիան»: Այս բացատրությունը ուղված է նախկին խորհրդային բլոկի այն անձանց, ովքեր ազատականացման մեջ տեսնում են վտանգ: Բայց դա սխալ է: 1990-ականների կեսերին, այն երկրները, որոնք սրտանց նվիրվել են  բարեփոխումներին, գերազանցում են նրանց, որոնք հետաձգել էին բարեփոխումները:

Տվյալների հետազոտումը հանգեցնում է այս եզրակացությանը: Բարեփոխումների չափման տեմպերը պարզելու համար մենք օգտագործել ենք Եվրոպական Վերակառուցման եւ զարգացման բանկի ցուցանիշները: Տրվել է յուրաքանչյուր երկրի տարեկան ցուցանիշը զրոյից մինչև 100 սանդղակով՝ հիմնված, թե որքան մոտ է ազատ շուկայական տնտեսությանը: Մենք կոչեցինք «արմատական ​​բարեփոխիչներ» նրանց, որոնք անցման առաջին երեք տարիներին աճել են ավելի քան 40 կետով: 9 երկիր համապատասխանեց այս խմբին՝ Չեխիա, Էստոնիա, Հունգարիա, Ղրղզստանը, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան և Սլովակիա: Մենք անվանեցինք «աստիճանական բարեփոխիչներ» այն երկրներին, որոնց ցուցանիշը աճել է 25-40 միավորով, և «դանդաղ բարեփոխիչներ» նրանց, ովքեր բարձրացել են 25 միավորից ոչ ավել:

Համեմատելով տնտեսական կատարողականը այդ երեք խմբերի՝ բացահայտեցինք, որ արագ եւ ավելի մանրակրկիտ բարեփոխումները ավելի քիչ կամ ոչ ավել ցավալի են տնտեսապես: Արդարության համար պետք է նշել, որ ի սկզբանե անցումային շատ երկրներ արմատական ​ բարեփոխումների ​խմբում արձանագրել են մի փոքր ավելի անկում, քան աստիճանական բարեփոխիչները: Սակայն երեք տարի անց, արմատականները առաջ են անցնում`՝ հետևում թողնելով աստիճանականներին: Մինչդեռ, դանդաղ բարեփոխիչները շարունակում են ետ մնալ երկու խմբերից և ամենավատ վիճակում են:

Աստիճանական բարեփոխիչները, ի վերջո, հասնում են արմատական ​​բարեփոխիչներին տարիներ ի վեր ձախողումներից հետո: Համեմատած այն երկրների հետ, որոնք միտված էին արագորեն դեպի ազատ շուկա, աստիճանականները ավելի երկար էին վերականգնում իրենց կենցաղային սպառման նախկին մակարդակն ու կայունացնում գնաճը:

Եւ այնքանով, որքանով կարելի է դատել առկա վիճագրական տվյալներից, գործազրկությունը ավելի ուժգին է հարվածել դանդաղ բարեփոխիչներին, ինչպիսիք են Հայաստանը և Մակեդոնիան, քան մյուս անցումային երկրներին: Ընդհանուր առմամբ, չկա որևէ ապացույց, որ աստիճանական մոտեցումը նվազեցնում է անցումային շրջանի ցավը: Բոլոր նշանները մատնացույց են անում հակառակը: Նապաստակներն էին և ոչ թե կրիաները հաղթանակ տոնել: Կրիաներից շատերը ի վերջո հասել են մնացածին՝ միայն թե դժվար ճանապարհ անցնելով:

Բացի այդ տատանումների, այլ վառ օրինակները բխում են տարածաշրջանի ցանկացած քարտեզից: Հին կանխատեսումները, որ բոլոր անցումային երկրները կմիանան Արևմուտքին, այդպես էլ իրականություն չդարձավ: Իսկապես այդ երկրները ձգտում էին, սակայն դեպի ուրիշ թիրախ՝ իրենց հարևանները: Բազմաթիվ առումներով հետխորհրդային երկրները դարձել են ավելի շատ ոչ կոմունիստական երկրներ իրենց սահմանների մոտ:

Բալթյան երկրները ավելի մոտ են Ֆինլանդիային, իսկ Կովկասի երկրները՝ Իրանին և Թուրքիային: Կենտրանական Ասիայի երկրները դարձել են ավելի նման Իրանին ու Աֆղանստանին, իսկ Կենտրոնական Եվրոպայի երկրները մոտեցել Ավստրիային եւ Գերմանիային, սակայն երբեմն ձգտում են դեպի իրենց արևելյան հարևաններ: Կան բացառություններ, օրինակ՝ Բելառուսը, որը դարձել է շատ ավելի ավտորիտար, քան մոտակայքի ոչ կոմունիստական երկրները: Բայց շատ դեպքերում, փորձելով փախչել Մոսկվայից, նախկին խորհրդային արբանյակները արագացնում են գործընթացը՝ միաձուլվելով իրենց տեղական միջավայրի հետ:

1990 թ. յուրաքանչյուր պետության ամենամոտ ոչ կոմունիստ հարևանների առկայությունը ակնարկում է, թե ինչպիսի զարգացման ընթացք կունենա այն հետագայում: Հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի ելակետը՝ որքան հարուստ, ժողովրդավարական և տնտեսապես ազատական ​են ​նրա ոչ կումունիստական հարևանները, այդքան ավելի բարեկեցիկ, ժողովրդավար եւ տնտեսապես ազատական է այն, ի վերջո: Այս կոնվերգենցիան դրսևորվեց ավելի տարբեր եղանակներով, ինչպիսին է, օրինակ, քոլեջի ընդգրկվածության տեմպերը, ալկոհոլի սպառման մակարդակը և նույնիսկ կյանքի տևողությւոնը: Երբեմն, հարևաններն ուղղակիորեն ազդում են երկրների զարգացման հեռանկարների վրա, ինչպես այն ժամանակ, երբ իսլամիստական ​​զինյալները հարձակվել էին Տաջիկստանի վրա ողջ աֆղանական սահմանով կամ գերմանական ընկերությունները արտադրություն են հիմնել Չեխիայի Հանրապետությունում: Սակայն ավելի կարևոր է մշակութային առանձնահատկությունները, որոնք բերել են կոմունիզմի և ներկայիս ազգային սահմանների:

ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

Տասը տարի առաջ,  այս ամսագրում մենք պնդում էինք, որ Ռուսաստանը դարձել է նորմալ երկիր, որի տնտեսական և քաղաքական թերությունները համապատասխան են զարգացման նմանատիպ մակարդակի այլ երկրների: Մենք ենթադրում էինք, որ Ռուսաստանի աճը շարունակվելու է, որը կբերի իր հասարակության արդիականացմանը: Այս կանխատեսումները իրականացան. 2004 թվականից, Ռուսաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով աճեց ևս 39 տոկոսով  և իր ինտերնետի թափանցելիությունը քառապատկվեց՝ անցնելով Հունաստանին:

Անդրադառնալով քաղաքականությանը, մենք մատնանշել էինք երկու հնարավոր սցենար: Առաջին էր՝ «ժողովրդավարական մրցակցության մեծացում և ավելի եռանդուն քաղաքացիական հասարակության առաջացում»: Երկրորդ կանխատեսումն էր՝ «սահում դեպի ավտորիտար ռեժիմ, որը կղեկավարվի անվտանգության ծառայությունների մասնագետների կողմից՝ քողարկելով այն պաշտոնական ժողովրդավարական ընթացակարգերով»: Մեր ենթադրությունն էր, որ Ռուսաստանը կհայտնվի այդ երկու ծայրահեղությունների միջև, ենթադրություն, որը պարզվեց շատ ավելի լավատեսական է, քան իրականությունը: Ի վերջո, Ռուսաստանի նախագահը ընտրեց երկրորդ տարբերակը:

Պուտինի շեղումը դեպի ավտորիտարիզմ հստակ դարձնում է Ռուսաստանը ավելի վտանգավոր: Սակայն դա չի նշանակում, որ քաղաքականապես երկիրը աննորմալ է: Ռուսաստանը ընդհանուր օրինակից դեռեւս շեղվում է միայն մի փոքր : Ռուսաստանի նման երկրի համար Polity ենթադրական ցուցանիշը 2013 թվականին եղել է 76` 100-բալանոց սանդղակից: Ռուսաստանի փաստացի ցուցանիշը 70 է, ինչպես Շրի Լանկայինն ու Վենեսուելայինը:

​​Ռուսաստանը դառնում է ավելի հարուստ. առանց քաղաքականության ազատականացման, այն կվերածվի անոմալիայի: Միայն 3 խումբ երկրներ են ավելի հարուստ Ռուսաստանից՝ զարգացած ժողովրդավարական երկրները, նավթով հարուստ բռնատիրությունները (հիմնականում Պարսից ծոցում) և առևտրային քաղաք-պետությունները, ինչպիսիք են Սինգապուրը և Մակաոն: (Նրա տարեկան եկամուտը նավթի եւ գազի գումարներից մոտ $ 3,000 է մեկ շնչին` համեմատած $ 34,000 Քուվեյթում): Այնպես որ, ըստ երեւույթին, Ռուսաստանը պետք է ընտրի. լճացում կամ տնտեսական զարգացում ավելի ժողովրդավարացման միջոցու: Ներկայումս Կրեմլը կարծես հավատարիմ է առաջին տարբերակի, սակայն դրա նախասիրությունները կարող են փոխվել ժամանակի ընթացքում:

Ռուսաստանի աճող ավտորիտարիզմը, չպետք է շեղի ետխորհրդային ամբողջ տարածաշրջանի նշանակալից առաջընթացը: 25 տարի առաջ, Արևելյան բլոկի երկրները ներկայացնում էին այլընտրանքային քաղաքակրթություն: Վերջիններիս արագ սերտաճումը համաշխարհային հիմնական ուղղությանը պահանջում է որոշակի համարձակություն: Սակայն դա հենց այն է, ինչ նրանք արել են: Անցումը ունեցել է իր հիասթափությունները, սակայն ընդհանուր առմամբ, փոփոխությունները սկսած 1989 թ-ից եղել են նշանավոր հաջողություններ:

Ժամանակն է վերանայել այս ժամանակահատվածը: Շուկայական բարեփոխումները, ժողովրդավարության կառուցման փորձերը, և կոռուպցիայի դեմ պայքարը չեն ձախողվել, սակայն ավարտին հասցված չեն: Այն պնդումը, որ աստիճանական ուղին տնտեսական բարեփոխումների առումով կլիներ ավելի արդյունավետ և պակաս ցավոտ, հակասում է ապացույցներով: Հետխորհրդային անցումը չի բացահայտել ազատական ​​կապիտալիզմի կամ ժողովրդավարության խանգարումների ադեկվատության պակասը: Ավելին, դա ցույց է տալիս առավելությունը և շարունակական խոստումը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment