Տես կյանքն Արևելյան Ուկրաինայի ստորգետնյա կացարաններում

Տես կյանքն Արևելյան Ուկրաինայի ստորգետնյա կացարաններում

Հոդվածի առանցքում

  • Լուսանկարիչ Ռոս ՄաքԴոնելը որպես անկախ ստեղծագործող գնացել է լուսաբանելու Ուկրաինայի ներկա ճգնաժամը և հասկացավ, որ իր լուսանկարները չեն կարող առանձնանալ այն հարյուրավորներից, որոնք թողարկվում էին տարածաշրջանում:
  • Մի քանի այցից հետո միայն ՄաքԴոնելը հասկացավ «թե ովքեր են այնտեղ, ինչպիսի իրադրություն է, ինչ գործ ունի ինքը ապաստարանում», - ասում է նա: «Այնտեղ համայնք էր ձևավորվել, բայց հարկադրված համանք: Ըստ էության, ոչ ոք չէր ցանկանում այնտեղ լինել»:՛

Ուշադրությանն արժանի

Երբ լուսանկարիչ Ռոս ՄաքԴոնելը որպես անկախ ստեղծագործող գնաց լուսաբանելու Ուկրաինայի ներկա ճգնաժամը, հասկացավ, որ իր լուսանկարները չէին կարող առանձնանալ այն հարյուրավորներից, որոնք թողարկվում էին տարածաշրջանում այդ ժամանակ:

«Դու աշխատում ես շատ լարված պայմաններում և հեռանում ես այնպիսի զգացումով, կարծես երբեք իրական կապ չես ունեցել այդ իրավիճակներում հայտնված մարդկանց հետ», -TIME –ին պատմում է իռլանդացի լուսանկարիչը: «Ես չէի  կարող պարզապես լուսանկարել և խուսափել այնտեղ կատարվող նորություններից: Ցանկանում էի վերադառնալ ու ավելի անհատական մոտեցում ցույց տալ, ավելի ակտիվ լինել»:

Չնայած բռնություններն արևելյան Ուկրաինայում նվազել են,  ուկրաինական բանակի և ռուսամետ ապստամբների պայքարը շարունակվում է Դոնեցկի շրջաններում՝ այժմ ինքնահռչակ Դոնեցկի անկախ Ժողովրդական Հանրապետությունում:  Առանց միջոցների մարդիկ լքել են բնակավայրերը և ապրում են  ստորգետնյա ապաստարաններում՝ թաքնվելով շարունակվող ռմբակոծություններից:

Այդ կացարաններից շատերը կառուցվել են սառը պատերազմի ժամանակաշրջանում, երբ  միջուկային զենքի  հետևանքները իրական էին թվում: Երբ ՄաքԴոնելը իմացավ այդ մարդկանց մասին, որոշեց օգտագործել հնարավորությունը և միանալ նրանց:

Հոկտեմբերին նա վերադարձավ տարածաշրջան, իսկ այդ ժամանակ արդեն տեղի բնակչությունը սովորել էր լրագրողների խմբերի ելումուտին: Մի քանի այցից հետո միայն ՄաքԴոնելը հասկացավ «թե ովքեր են այնտեղ, ինչպիսի իրադրություն է, ինչ գործ ունի ինքը ապաստարանում», – ասում է նա: «Այնտեղ համայնք էր ձևավորվել, բայց հարկադրված համանք:  Ըստ էության, ոչ ոք չէր ցանկանում այնտեղ լինել»:

«Նրանք կարողանում էին կենտրոնանալ միայն այդ պահին իրենց շուրջը կատարվող դեպքերի և սնվելու խնդրի վրա», – ավելացնում է նա: «Նրանք շրջապատված էին շատ նեղ աշխարհով»:

ՄաքԴոնելը փորձել է հասկանալ այդ մարդկանց՝ շրջապատված սառը պատերազմի ժամանկաշրջանի խորհրդային զինվորների ու հրետանու լուսանկարներով: «Անընդհատ դրսում օգտագործվող ռազմամիջոցների և սովետական անցյալի վերաբերյալ լուսանկարներ տեսնելը հոգեբանական մեծ սթրես է նրանց համար», – ասում է նա:

Այդ բոլոր մռայլ պատկերները միասին ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որն ազդում է մարդկանց մտածողության վրա: Ներկա պահին նրանք թակարդի մեջ են, գաղափար չունեն, թե ինչ է իրենց սպասվում ապագայում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment