ԱլԳ քաղհասարակության ֆորում. նոր հրապարակումը գնահատում է Արևելյան գործընկերների եվրոպական ինտեգրումը

ԱլԳ քաղհասարակության ֆորում. նոր հրապարակումը գնահատում է Արևելյան գործընկերների եվրոպական ինտեգրումը

Հոդվածի առանցքում

  • Չափելով ԱլԳ անդամ երկրների եվրոպական ինտեգրման տարեկան մակարդակը` 2014-ի նոր հրապարակումը ցույց է տվել խառը արդյունքներ. Մոլդովան, բայց ավելի շատ Վրաստանը շարունակել են առաջ ընթանալ դեպի ԵՄ, մինչդեռ Հայաստանը և Ուկրաինան փորձարկել են դադար տալու տարբերակը և առնչվել են ներքին ու արտաքին մի շարք մարտահրավերների հետ:
  • Ինդեքսը կներկայացվի այս ամիս տարածաշրջանում սպասվող մի քանի միջոցառումների ժամանակ:

Ուշադրությանն արժանի

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը հրապարակել է 2014-ի վերջին Արևելյան գործընկեր երկրների եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ ինդեքսը: Այս մասին հայտնում է ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնը:

Չափելով ԱլԳ անդամ երկրների եվրոպական ինտեգրման տարեկան մակարդակը` 2014-ի նոր հրապարակումը ցույց է տվել խառը արդյունքներ. Մոլդովան, բայց ավելի շատ Վրաստանը շարունակել են առաջ ընթանալ դեպի ԵՄ, մինչդեռ Հայաստանը և Ուկրաինան փորձարկել են դադար տալու տարբերակը և առնչվել են ներքին ու արտաքին մի շարք մարտահրավերների հետ:

Ինդեքսը հրապարակած փորձագետների խորհրդատվությունները ներառել են մտահոգություն Արևելյան գործընկեր 6 երկրների տարբերությունների վերաբերյալ: Նշվում է, որ պետք է ցուցաբերել ճկունություն, «ավելին ավելիի դիմաց» մոտեցում և երկխոսություն, անհրաժեշտ է աջակցել քաղաքացիական հասարակությանն ու բարեփոխումների միտված դերակատարներին` ցույց տալով ԵՄ հետ ինտեգրման օգուտները:

Ինդեքսը կներկայացվի այս ամիս տարածաշրջանում սպասվող մի քանի միջոցառումների ժամանակ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment