Եվրոպական ինտեգրացում. այն առաջվա նման դեռ երա՞զ է
Հոդվածի առանցքում
- Եվրոպական Միությունը վերջին տասնամյակում բնութագրվել է ներքին խորը հակասություններով, տնտեսական ճգնաժամերով և կառուցվածքային խնդիրներով: Այս ետնապատկերին հեշտ է մոռանալ, որ պաշտոնապես ԵՄ-ն ձգտում է իր հետսովետական հարևանների ինտեգրացիային:
- Ուկրաինան և 2013 թվականին Հայաստանի՝ Ասոցացման համաձայնագրից ետ կանգնելու վերջին վայրկյանին կայացված որոշումը, ցույց տվեցին, որ վերջին տարիներին ԵՄ-ը գրավչությունը թուլացել է:
- oDR և CEMI այս շարքում կտեսնեք վեց երկրներ, որոնք նոմինալ անձն էին առել Եվրոպական ինտեգրացիային: Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը՝ երեքն էլ հետխորհրդային երկիր, որոնց էլիտաները Եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցներն են, և Մոնտենեգրո, Մակեդոնիա և Սերբիա՝ Արևմտյան Բալկանների երեք երկրներ, որոնք վերջին տասնամյակում ստացել են թեկնածուի կարգավիճակ:
Ուշադրությանն արժանի
Եվրոպական Միությունը վերջին տասնամյակում բնութագրվել է ներքին խորը հակասություններով, տնտեսական ճգնաժամերով և կառուցվածքային խնդիրներով: Այս ետնապատկերին հեշտ է մոռանալ, որ պաշտոնապես ԵՄ-ն ձգտում է իր հետսովետական հարևանների ինտեգրացիային և նույնիսկ, կարծես թե, Բալկանների շատ երկրներ մոտ ապագայում կդառնան լիիրավ անդամներ:
2008 թվականի ռուս-վրացական պատերազմը և անցած տարի Ուկրաինայի՝ ճգնաժամի ու հակամարտության մեջ ներքաշվելը հիշեցրին, որ Բրյուսելը պարզապես մեխանիկորեն չի կարող արտաքին քաղաքականություն իրականացնել: Ուկրաինան և 2013 թվականին Հայաստանի՝ Ասոցացման համաձայնագրից ետ կանգնելու վերջին վայրկյանին կայացված որոշումը, ցույց տվեցին, որ վերջին տարիներին ԵՄ-ը գրավչությունը թուլացել է:
Ի հեճուկս սրան, Ռուսաստանը առավել վստահությամբ է սկսում պաշտպանել այն ամենը, ինչ համարում է իր հետաքրքրությունների շրջանակ իր իսկ հարևանության գոտում: Ռուսաստանը ակտիվորեն խթանում է Մոսկվայի ղեկավարած այլընտրանք հանդիսացող առևտրային և քաղաքական բլոկը՝ Եվրասիական Տնտեսական Միությունը, որին Բելառուսն ու Հայաստանն արդեն անդամակցում են:
ԵՄ անդամները, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, նույնպես ոչ միանշանակ կերպով են արձագանքել ԵՄ-ն հետագա ընդլայնմանը՝ Արևելյան Եվրոպայի երկրների ներգրավմանը, ինչպիսին Բուլղարիան ու Ռումինիան են՝ հարցականի տակ դնելով ԵՄ ընդլայնվելու հետագա ախորժակը: Հաշվի առնելով այս խնդիրը՝ Եվրոպական ինտեգրացիան պարադոքսալ կերպով դարձել է առավել կարևոր, քանի որ այն քաղաքականապես առավել դժվար է դարձել:
oDR և CEMI այս շարքում կտեսնեք վեց երկրներ, որոնք նոմինալ անձն էին առել Եվրոպական ինտեգրացիային: Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը՝ երեքն էլ հետխորհրդային երկիր, որոնց էլիտաները Եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցներն են, և Մոնտենեգրո, Մակեդոնիա և Սերբիա՝ Արևմտյան Բալկանների երեք երկրներ, որոնք վերջին տասնամյակում ստացել են թեկնածուի կարգավիճակ:
Արդյո՞ք ԵՄ-ն ներքին խնդիրները նվազեցրել են դրա գրավչությունը այդ երկրների բնակչության շրջանում: Արդյո՞ք ինտեգրացիայի օգուտները իրապես այդքան խորքային են, ինչպես դրա կողմնակիցներն են նշում, հատկապես հասարակության աղքատ անդամների համար:
Մենք սկսում ենք մեր շարքը դիտարկելով երկու պետություններ՝ Վրաստանն ու Մոնտենեգրոն, որոնց ԵՄ ինտեգրացիայի նոմինալ ընդունումը թաքցնում է հենց այդ երկրների ներսում կամակոր լարվածությունը:
Մենք կթարմացնենք մեր ԵՄ ինտեգրացիայի էջը մի քանի օրը մեկ նոր երկրի մասին տեղեկությամբ, քանի որ մենք շարունակում ենք հարցնել, թե արդյոք ԵՄ ինտեգրացիան առաջվա նման առաջնահերթություն է երկրների համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ