25 տարի անց Կենտրոնական Եվրոպան դեռ բռնոցի է խաղում

25 տարի անց Կենտրոնական Եվրոպան դեռ բռնոցի է խաղում

Հոդվածի առանցքում

  • Աճող բարեկեցությունը Կենտրոնական Եվրոպայում բարձրացրել է սպառողական բարիքների հասանելիությունը:
  • Նոր բարեկեցությունն ավելի շատ կենտրոնանում է խոշոր քաղաքներում, Եվրոպայի շատ շրջաններ դեռ ամենաաղքատն են:
  • Տարածաշրջանը հաջողակ է ցածրարժեք արտադրողականության մեջ, ինչի հետևանքով դուրս է մնացել ներդրողների տեսադաշտից։
  • Կենտրոնական Եվրոպայի երկրներում մեծ և անհանգստացնող է բնակչության արտագաղթը:

Ուշադրությանն արժանի

Նա, ով հիշում է կենտրոնական Եվրոպան 90-ականների սկզբներին, չի կարող չտպավորվել  կենտրոնացված պլանային տնտեսություններից շուկայական ժողովրդավարություններ անցնելու այդ երկրների փոխակերպմամբ:

Կենտրոնական Եվրոպան նշում է կոմունիստական բռնապետության տապալման 25-ամյակը: Այսօր տարածաշրջանը քաղաքականապես և տնտեսապես ամբողջությամբ ինտեգրված է մայրցամաքի կյանքին: Այս տարածաշրջանի քաղաքացիներն ավելի հարուստ են, կյանքի որակը բարձրացել է, երբեմնի մոխրագույն քաղաքներն ու բնակավայրերը վերածնված են:Էրստ գրուպի տվյալով, կենտրոնական և արևելյան Եվրոպայում մեկ շնչին հասնող համախառն ներքին արդյունքը կազմում է 65 %` 1989-ին 49% է:

Աճող բարեկեցությունը բարձրացրել է նաև սպառողական բարիքների հասանելիությունը: Ավտոմեքենա ունեցողների թիվը կրկնապատկվել է ամբողջ տարածաշրջանում, Լեհաստանը և Չեխիան հասել են արևմտյան Եվրոպայի մակարդակին: Առանց լվացքի մեքենայի տների թիվը կրճատվել է` նույնպես մոտենալով արևմտյան Եվրոպայի մակարդակին:

Բայց շատ կարևոր է չտարվել այս ցուցանիշներով:

Տարածաշրջանի առաջընթացը թվում է` տպավորիչ համեմատած 25 տարի առաջ գործող իրավիճակի հետ, բայց շատ հարցերում այն չի արդարացրել բնակիչների սպասելիքները և չի հասել նույն ժամանակահատվածում որոշ զարգացող շուկաների հաջողությանը` մասնավորապես` Ասիայի և Լատինական Ամերիկայի որոշ հատվածներում:

Աճի տեմպը հավասար չի եղել և վերջին տարիներին որոշ երկրներում այն հայտնվել է փակուղում: Զարգացման աճը եվրոպական տնտեսություններում 2014-ին միջինը կլինի 2.7% և 2.9% 2015-ին, բայց, ըստ ԱՄՀ-ի, ընդհանուր աճի մոտավորապես կեսը սպասվում է ասիական զարգացող շուկաներում:

Նոր բարեկեցությունն ավելի շատ կենտրոնանում է խոշոր քաղաքներում, Եվրոպայի շատ շրջաններ դեռ ամենաաղքատն են:

Այն ժամանակ, երբ Չինաստանը կառուցում էր հսկա մեգա-քաղաքներ, ենթակառուցվածքների որակը կենտրոնական Եվրոպայում մնում էր զարմանալիորեն աղքատ: Այսօր քաղաքացիները կարող են մեքենա ունենալ, բայց նրանք ունեն մի քանի նոր ճանապարհներ դրանք վարելու համար: Բարձր արագությամբ մայրուղիներում խտությունը շատ ցածր է` համեմատած արևմտյան Եվրոպային` հազիվ աճելով 25 տարում:

Չեխիայի ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիսը, որը հաջողակ գործարար էր նախքան քաղաքականությամբ զբաղվելը, բողոքում է, որ երկաթուղային արագընթաց հաղորդակցությունը լայնորեն տարածված չէ: Ճանապարհային կապը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի և հարավային Գերմանիայի հետ 16 տարի անց դեռ ավարտված չէ, և դեռ չկան ճանապարհներ, որոնք կապում են քաղաքը շրջկենտրոնների հետ:

Իրոք, կենտրոնական Եվրոպան հաջողակ է դարձել ցածրարժեք արտադրողականության մեջ, ինչի հետևանքով տարածաշրջանն այսօր դուրս է մնացել եվրոպական և ասիական ներդրողների տեսադաշտից, որոնք փորձում են մուտք գործել ԵՄ շուկա:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան, օրինակ, դարձել է մեքենաշինության կենտրոն, բայց տեղական նորարարություններն ու ազգային բիզնեսի հաջողակ պատմությունները զարգացում չեն ապրել: Խոշոր արտահանողների մեծ մասը օտարերկրյացիներ են, ինչը նշանակում է, որ եկամուտների զգալի մասը վերադառնում է սեփականատերերի երկրներ որպես աշխատած գումար:

Այդ ընթացքում տեղի է ունենում այլ զարգացում:

Դժբախտաբար, ճիշտ է պնդումը, որ տարածաշրջանում ամենահաջողվածը այդ երկրների բնակչության արտահանումն է: Մոտ 500.000 սլովակ այս պահին բնակվում է արտասահմանում, դա երկրի բնակչության մոտ 10-ը տոկոսն է, հունգարացիների 5%-ն արտագաղթել է, 2 միլիոն լեհ աշխատում է Եվրոպայի այլ երկրներում:

Այս արտագաղթողները ձեռք են բերում արժեքավոր կարողություններ և փորձ, բայց եթե նրանք չեն վերադառնում տուն, կենտրոնական Եվրոպան բախվում է ժողովրդագրական աղետի հետ` ձեռք բերելով կախվածություն ԵՄ-ից ստացվող հատկացումներից: Անցած շաբաթ Սլովակիայում տեղի ունեցած կոնֆերանսին այս մասին զգուշացրել էր Հունգարիայի նախկին վարչապետ Գորդոն Բաջնային:

Ըստ ԵՄ վիճակագրական ծառայության, սպասվում է, որ Հունգարիայում, Ռումինիայում, Սլովակիայում և Լեհաստանում աշխատող տարիքի բնակչությունը կնվազի` հասնելով բնակչության 10ից 15%-ի:

Կենտրոնական Եվրոպայի հետընթացը կառուցվածքային մարտահրավերներն են, որոնք ծանոթ են բոլոր նրանց, ովքեր հետևել են հարավային Եվրոպայի պարտքային ճգնաժամին: Կոռուպցիա, հովանավորչություն, չափազանցված բյուրոկրատիա և իրավական անարդյունավետ համակարգ, որոնք խոչընդոտում են ներդրումներին:

Օրինակ, Սլովակիան և Չեխիան. երկուսն էլ հայտնվել են վատ վիճակում Transparency International կազմակերպության կոռուպցիոն ինդեքսներում. Հունգարիան, ըստ Համաշխարհային բանկի հետազոտության, հետընթաց է գրանցել բիզեսի մատչելիության հարցում, Լեհաստանը վատ ցուցանիշներ ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ընկերություն հիմնելը կամ շինարարության թույլտվություն ստանալը:

Մեծամասամբ ներքին փոքր հնարավորությունների պատճառով տարածաշրջանը չի կարողանում անգամ ծախսել Եվրամիության հատկացումերը: Միաժամանակ, կոռուպցիան և մրցակցության ձախողումը նույնպես բարձրացրել են նախագծերի ծախսերը, որոնք նախաձեռնվել էին ավելի վաղ:

Ըստ նախագծի, Սլովակիայում ճանապարհի կառուցման մեկ կիլոմետրի գինը շատ ավելի բարձր է, քան նույն ծրագրերինն Արևմտյան Եվրոպայում: Այս մասին հայտնել է նախագծում ներգրավված անձանցից մեկը:

Ինչպես Հարավային Եվրոպայում, Կենտրոնականում նույնպես հեռանկարը կախված էր կառուցվածքային բարեփոխումներից:

Բաջնայիի խոսքով, կառավարման որակը, որպես կանոն, զիգզագաձև էր տարածաշրջանում: Յուրաքանչյուր երկիր պետք է պայքարեր պոպուլիզմի ժամանակաշրջանների դեմ, ինչն ավելի քիչ էր հարում շուկայական կանոններին, ինչպես 90-ականներին Սլովակիան, վերջին տասնամյակում Լեհաստանը և այսօր Հունգարիան:

Արևելյան Եվրոպայի երկրների մեծամասնության համար ԵՄ անդամակցությունը դարձավ խթան ավելի լավ կառավարման համար: Դա զգացվեց հատկապես անդամակցությանը նախորդող մի քանի տարիներին: Բայց ազատ խոսքը սահմանափակելու և դատական համակարգի անկախության հանդեպ հսկողություն սահմանելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վերջին փորձերը ցույց տվեցին, որ առաջընթացը չի կարող ապահովված լինել, և որ ԵՄ սահմանափակումները կարող են բավարար չլինել կանգնեցնելու համար այն երկրներին, որոնք հետ են սահում, ինչը պոտենցիալ վնասակար հետևանքներ են ունենում ներդրումների և տնտեսական աճի համար:

Բայց ԵՄ անդամակցությունը կարող է նաև խոչընդոտել բարեփոխումներին, որոնք պետք են տնտեսագետների կողմից բնորոշվող «միջին եկամտային թակարդից» խուսափելու համար և որոնք պետք է ստեղծել անցում դեպի բարձրարժեք տնտեսություն` հիմնված բարձր արտադրողականության և նորարարության վրա: Զուգահեռաբար, բարիքների և ծառայությունների ազատ հոսքի օգուտները շեղել են տարածաշրջանի էլիտաներին` դեպի լավ վարձատրվող աշխատանք եվրոպական բյուրոկրատական ինստիտուտներում և հանգեցրել են չափից ավելի մեծ կախվածության ԵՄ հատկացումներից:

Անհավանական էր տեսնել, թե ինչպես էր անցած շաբաթ Տատրայում ընթանում ներդրումային համաժողովը, որտեղ հանդիպումները նվիրված էին տնտեսական աճի խթանմանը: Քննարկումներում գերակշռում էր հարցը, թե ինչպես կարելի է հնարավորինս շատ գումար ստանալ ԵՄ նախատեսած 300 միլիարդ եվրոյից, որոնք ԵՄ-ը նպատակ ունի ներդնել միության ենթակառուցվածքների զարգացման համար: Դա ավելի կարևոր էր, քան այն հարցը, թե ինչպես առաջ մղել մասնավոր սեկտորի պոտենցիալը:Իրոք, Erste Group-ը նշում է, որ ԵՄ-ը ծախսում է գումար ապացուցելու համար, որ առաջիկա տարիներին հենց ԵՄ-ն է տարածաշրջանի տնտեսական աճի առանցքային դերակատարը:

Կենտրոնական Եվրոպայի մարտահրավերը հարավային Եվրոպայի երկրների սխալների վրա սովորելն է, ինչը կայանում է նրանում, որ ԵՄ անդամակցության դիմաց այդ երկրները ստացել են անվճար ճաշ, ինչի հետևանքով իրենց սեփական ժողովրդավարական հեղափոխություններից հետո տասնամյակներ շարունակ հրաժարվել են բյուրոկրատական, կթական և իրավական ռեֆորմներից, որոնց բարեփոխման դեպքում հնարավոր կլիներ ազատվել այսօրվա մեծ ցավից:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment