Եվրոպայում Զատիկը նշելու 5 անսովոր եղանակ

Եվրոպայում Զատիկը նշելու 5 անսովոր եղանակ

Հոդվածի առանցքում

  • Անցած շաբաթվա վերջին և այս օրերին աշխարհի քրիստոնյաները տոնում են Զատիկը` Քրիստոսի Հարության տոնը: Տեղական որոշ ավանդույթներ, ինչպես իսպանական դիմակավորված քայլերթը, համարվում են շատ լուրջ միջոցառումներ: Ֆիլիպիններում կրքոտ կաթոլիկները ամեն տարի տարածում են իրենց կողմից Քրիստոսի տանջանքները վերապրելու արարողության լուսանկարները:
  • Հունաստան այցելելու վերաբերյալ կառավարական կայքում նշված է. «Կորֆու քաղաքում մարդիկ պատուհաններից և պատշգամբներից դուրս են նետում կավե կաթսաներ, որոնք ջարդուփշուր են լինում աղմկոտ փողոցներում»:
  • Ինչպես Իսպանիայում, Պորտուգալիայում նույնպես Զատկի տոնակատարությունները տեղի են ունենում հին կանոններով: Շատ տեղացիներ մասնակցում են Քրիստոսի հարության տեսարանի բեմականացման արարողությանը:
  • Բացի արվեստի գործերից, լեհերը տոնում են Զատիկը մեկ այլ, շատ հակասական սովորույթով: Ըստ BBC-ի, Արևելյան Եվրոպայում գոյություն ունի սովորույթ, ըստ որի, տղամարդիկ ջրով թրջում են կանանց և աղջիկներին: Այս ավանդույթը ի սկզբանե օգտագործվել է Զատկի օրերին սիրախաղի համար, բայց այժմ այդ սովորույթը վերածվել է միմյանց ջրելու համազգային ավանդույթի:
  • The Nordic Page-ը սովորությունն այսպես է նկարագրում. «Ամեն տարի գրեթե բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոները ներկայացնում են Զատկին ընդառաջ տեղի ունեցած հանցագործությունները: Կաթի գործարանը տպում է հանցագործության մասին պատմություններ իր պաստառների վրա:
  • Եթե ցանկանում եք Զատիկը նշել Գերմանիայում և սիրում եք պարել, պետք է 2 անգամ մտածեք: Ավագ ուրբաթ օրը պարելն ու բարձր երաժշտությունը արգելված է գրեթե ամբողջ Գերմանիայում: Բադեն Վյորտեմբերգում արգելքը շարունակվում է մինչև շաբաթ:

Ուշադրությանն արժանի

Անցած շաբաթվա վերջին և այս օրերին աշխարհի քրիստոնյաները տոնում են Զատիկը` Քրիստոսի Հարության տոնը: Տեղական որոշ ավանդույթներ, ինչպես իսպանական դիմակավորված քայլերթը, համարվում են շատ լուրջ միջոցառումներ: Ֆիլիպիններում կրքոտ կաթոլիկները ամեն տարի տարածում են իրենց կողմից Քրիստոսի տանջանքները վերապրելու արարողության լուսանկարները:

Մանիլայում իշխանությունն այս տարի արտասահմանցիներին արգելել է կամավոր  մասնակցել արյունոտ ավանդույթին, այստեղ տեղական սովորույթները վերածվել են զբոսաշրջային զվարճանքի:

Եկեք տեսնենք, թե ինչպես են Զատիկը նշում եվրոպական 5 երկրների քրիստոնյա բնակիչները:

Հունական Կորֆու քաղաքում հանդիսավորությամբ կաթսաներ են ոչնչացնում

Զատիկը կարևոր նշանակություն ունի ուղղափառ Հունաստանում: Փառատոնները, որոնք տեղի են ունենում ապրիլի կեսերին, հստակ օրակարգ ունեն: Այս տոնակատարությունները օտարերկրացու աչքին կարող են տարօրինակ թվալ: Հունաստան այցելելու վերաբերյալ կառավարական կայքում նշված է. «Կորֆու քաղաքում մարդիկ պատուհաններից և պատշգամբներից դուրս են նետում կավե կաթսաներ, որոնք ջարդուփշուր են լինում աղմկոտ փողոցներում»:

Թե ինչ է դա խորհրդանշում, այդքան էլ պարզ չէ: Որոշ մարդիկ ասում են, որ ավանդույթը գալիս է Վենետիկից, որտեղի բնակիչները Ամանորին դուրս են նետում հին իրերը: Մյուսները կարծում են, որ սովորույթն ունի աստվածաշնչյան ծագում:

Որոշ պորտուգալացիներ հավաքում են ուտելիք և փող կարիքավորների համար

Ինչպես Իսպանիայում, Պորտուգալիայում նույնպես Զատկի տոնակատարությունները տեղի են ունենում հին կանոններով: Շատ տեղացիներ մասնակցում են Քրիստոսի հարության տեսարանի բեմականացման արարողությանը: Միսերիկորդիա եղբայրության անդամները կազմակերպում են երթեր գյուղերում և քաղաքներում` հավաքելով նվիրատվություն, որը հանձնում են այրիներին:

Լեհաստանում Զատկի ձվերը վերածում են արվեստի գործերի

Զատկի ձվեր ներկելը կարող է ուրախացնել միայն երեխաներին, բայց Լեհաստանում ձու ներկելն իսկական արվեստ է: Հետևելավ ավանդույթներին` լեհ արվեստագետները հազարավոր ձվերից ստանում են օվալաձև պատկերներ: Որոշ արվեստագետներ ձվերի հետ աշխատում են ավելի քան 10 տարի և դրանց վրա պատկերում են կրոնական պատմություններ:

Ըստ Euronews-ի, նախքան նկարներ ստանալը և ներկելը, դանակով ձվի վրա նկարում են դրա անգույն պատկերը:

Բացի արվեստի գործերից, լեհերը տոնում են Զատիկը մեկ այլ, շատ հակասական սովորույթով: Ըստ BBC-ի, Արևելյան Եվրոպայում գոյություն ունի սովորույթ, ըստ որի, տղամարդիկ ջրով թրջում են կանանց և աղջիկներին: Այս ավանդույթը ի սկզբանե օգտագործվել է Զատկի օրերին սիրախաղի համար, բայց այժմ այդ սովորույթը վերածվել է միմյանց ջրելու համազգային ավանդույթի:

BBC-ն պատմում է, որ կանայք կրում են անձրևից պաշտպանող հագուստ և թաքնվում են անձրևանոցների տակ Զատկին հաջորդող երկուշաբթի օրը: Կասկածելի է, որ նման սովորույթը կարող է տարածվել նաև ԱՄՆ-ում:

Նորվեգացիները Զատկի օրերին կարդում են դետեկտիվներ

Այս սովորությունը որևէ կապ չունի Զատկի կրոնական խորհրդի հետ, բայց նորվեգացիները դրան լուրջ են վերաբերում:

The Nordic Page-ը սովորությունն այսպես է նկարագրում. «Ամեն տարի գրեթե բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոները ներկայացնում են Զատկին ընդառաջ տեղի ունեցած հանցագործությունները: Կաթի գործարանը տպում է հանցագործության մասին պատմություններ իր պաստառների վրա: Համազգային ուշադրությունը գրավելու և գումար աշխատելու համար հրատարակիչները մեծ քանակությամբ գրքեր են տպում, որոնք հայտնի են «Զատկի թրիլլերներ» կամ Påskekrim անունով»:

Սովորությունը գալիս է 1923 թվականից, երբ հրատարակիչներից մեկը ներկայացրել էր իր նոր գիրքը նորվեգական թերթի առաջին էջում: Շատերը հավատացել էին, որ գիշերը գնացք է թալանվել: Այդ մասին պատմող գրքի վերաբերյալ տեղեկությունը տարածվել էր որպես հանցագործության մասին հաղորդագրություն, ինչը շփոթություն էր առաջացրել, իսկ գիրքը մեծ հաջողություն էր ունեցել:

Գերմանիայի մեծ մասում անօրինական է պարել Զատկի օրը

Եթե ցանկանում եք Զատիկը նշել Գերմանիայում և սիրում եք պարել, պետք է 2 անգամ մտածեք: Ավագ ուրբաթ օրը պարելն ու բարձր երաժշտությունը արգելված է գրեթե ամբողջ Գերմանիայում: Բադեն Վյորտեմբերգում արգելքը շարունակվում է մինչև շաբաթ:

Օրենքը գործում է գրեթե 60 տարի և դարձել է չափազանց հակասական. Գերմանիայում բնակվում են միլիոնավոր մուսուլմաններ, աթեիստներ և հրեաներ, որոնց նույնպես արգելված է պարել Զատկի օրերին: Այս արգելքը շատերը համարում են անարգանք քրիստոնեական մեծամասնության կողմից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment