Անգլիայում պնդում են, որ էլեկտրոնային սիգարետը պետք է հասանելի լինի բժիշկի նշանակումով

Անգլիայում պնդում են, որ էլեկտրոնային սիգարետը պետք է հասանելի լինի բժիշկի նշանակումով

Համաձայն Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահական գործակալության՝ էլեկտրոնային սիգարետը պետք է հասանելի լինի բժիշկի նշանակումով։

Գործակալությունը ցանկանում է, որ մոտ ապագայում էլեկտրոնային սիգարետը Ազգային առողջապահական ծառայության մակարդակով հասանելի լինի նշանակումով։ Պատճառն այն է, որ էլեկտրոնային սիգարետնը բարեհաջող օգնում է ծխողներին հրաժարվել սիգարետից։

Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալության անկախ փորձաքննությունը ցույց տվեց, որ տարեկան ամենաքիչը 20.000 մարդ էլեկտրոնային սիգարետի շնորհիվ դադարել է ծխել: Զեկույցում նշվում է նաև, որ էլեկտրոնային սիգարետը` սովորական սիգարետի համեմատ 95%-ով ավելի քիչ է վնասում օրգանիզմին։

Էլ. սիգարետը` սովորական սիգարետի համեմատ 95%-ով ավելի քիչ է վնասում օրգանիզմին։

Հանրային առողջապահության գործակալությունը մտադիր է հիվանդանոցներում թույլատրել էլեկտրոնային սիգարետի վաճառքն ու հատուկ տարածք հատկացնել դրանց օգտագործման համար։  Կենտրոնը պլանավորում է էլեկտրոնային սիգարետի օգտագործումը թույլատրել երկարաժամկետ բուժում ստացող հիվանդների պալատներում։ Գործակալությունը նաև կոչ է անում գործատուներին էլեկտրոնային սիգարետի օգտագործման համար նախատեսված խցիկներ տեղադրել գրասենյակներում:

Ուելսի կառավարությունը դպրոցներում, հիվանդանոցներում, սննդի վաճառակետերում և այլ փակ տարածքներում փորձել էր արգելել  էլեկտրոնային սիգարետի օգտագործումը` այն մտահոգությամբ, որ այդ կերպ մարդիկ կընտելանան սիգարետ ծխելու երևույթին։ Այնուամենայնիվ, օրինագիծը հավանության չարժանացավ դեռևս 2016-ին:

Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետը արտոնագրված չէ որպես ծխելուց հրաժարվելու միջոց։ Եվ հանրային առողջապահության գործակալությունը ներկայումս հեշտ ճանապարհներ է փնտրում էլեկտրոնային սիգարետ արտադրող կազմակերպությունների համար` պետության կողմից բժշկական որակավորում ձեռք բերելու հարցում:

Չնայած այն հանգամանքին, որ սիգարետի ոլորտի մի շարք անկախ փորձագետներ էլեկտրոնային սիգարետները վտանգավոր են ճանաչել, հանրային առողջապահության գործակալության առողջապահության բարելավման գծով տնօրեն Ջոն Նյութոնը փաստել է, որ ճնշող մեծամասնությամբ տվյալները հավաստիացնում են, որ էլեկտրոնային սիգարետն ավելի քիչ վնաս է հասցնում օրգանիզմին,  քան սովորական սիգարետը. «Ծխողների ուղիղ կեսը երբեք չի փորձել էլեկտրոնային սիգարետ, որովհետև կասկածներ ունի, որ դրանք կարող են ռիսկային լինել, սակայն այդ կասկածների  հիմքում ոչ մի փաստ կամ հստակ տվյալ չկա: Իրականում սա շատ ավելի անվտանգ միջոց է, քան սովորական սիգարետը։ Ահա մեր ուղերձը»։

Ծխախոտային կախվածության մասնագետ, Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսոր Աննա ՄըքՆեյլի խոսքով, ծխողների մեծամասնությունը պատկերացում անգամ չունի այն մասին, թե ինչով են պայմանավորված ծխելու բացասական հետևանքները․«Սիգարետ ծխելիս, մարդիկ ծուխի հետ միասին կլանում են թվով մոտ 7000 միացություններ, որոնցից 70-ը քաղցկեղածին են: Մարդիկ ծխում են նիկոտին ստանալու համար, սակայն բոլոր այդ միացություններից նիկոտինն ամենաքիչն է վտանգավոր: Խնդիրը հենց արտանետված ծխի մեջ է, որը մի շարք հիվանդությունների պատճառ է դառնում, ընդուպ մինչև մահ:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է նաև, որ սիգարետ երբևէ չփորձած երիտասարդների մեկ տոկոսից էլ քիչն է օգտագործում էլեկտրոնային սիգարետ։ Ոգևորիչ է, որ երիտասարդների շրջանում ծխողների քանակը գնալով նվազում է։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment