Դյութի ֆրիի հնարավորություն Վրաստան-Թուրքիա սահմանին

Դյութի ֆրիի հնարավորություն Վրաստան-Թուրքիա սահմանին

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի հարկային գերատեսչությունը հրապարակել է «էլեկտրոնային աճուրդ» Վրաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանին գտնվող Կարցախիում պետական ​​սեփականություն հանդիսացող շենքի 10-ամյա վարձակալության համար, որը կօգտագործվի որպես նոր դյութի ֆրի առևտրի կենտրոն:
  • Վրաստանի Հարկային ծառայությունը նոր ցամաքային մաքսային անցակետի բացման փուլում է Կարցախիում՝ սահմանի վրա, որը թուրքական կողմից անվանվում է Cildir/Aktas: Այն կբացվի 2015 թվականի ընթացքում և 2016 թվականի սկզբին մի շարք նոր անցակետերի բացման ծրագրի շրջանակում:
  • Ներկայումս առկա է Վրաստանի չորս հարևան երկրների հետ 8 անցակետեր և 3 անցակետ երեք միջազգային օդանավակայաններում, որտեղ 13 դյութի ֆրի խանութներ գործարկվում են ինը դյութի ֆրի օպերատորների կողմից 7 ևս 5-ը՝ ներքին դյութի ֆրի խանութներ:

Ուշադրությանն արժանի

Վրաստանի հարկային գերատեսչությունը (հարկային և մաքսային վարչության սահմանային վերահսկողության գերատեսչություն) հրապարակել է «էլեկտրոնային աճուրդ» Վրաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանին գտնվող Կարցախիում պետական ​​սեփականություն հանդիսացող շենքի 10-ամյա վարձակալության համար, որը կօգտագործվի որպես նոր դյութի ֆրի առևտրի կենտրոն:

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մուտք հանդիսացող Վրաստանում կառավարությունը ակտիվորեն ներգրավվված է իր հարևան երկրների հետ Եվրոպան և Ասիան կապող հին Մետաքսի ճանապարհի վերականգման գործում՝ արդիականացնելով մաքսային անցակետերը, ինչպես նաև կառուցելով նորերը:

Վրաստանի Հարկային ծառայությունը նոր ցամաքային մաքսային անցակետի բացման փուլում է Կարցախիում՝ սահմանի վրա, որը թուրքական կողմից անվանվում է Cildir/Aktas:

Այն կբացվի 2015 թվականի ընթացքում և 2016 թվականի սկզբին մի շարք նոր անցակետերի բացման ծրագրի շրջանակում: «Վերջին 10 տարիների ընթացքում այս զարգացումները առաջացրել են մարդկանց տեղափոխման և տրանսպորտի տեղաշարժի աճ 10-15 անգամ, և նույնիսկ ավելի մեծ աճ, քան նախատեսվում էր: Որպես հետևանք, բոլոր տեսակի ցամաքային միջազգային բեռնափոխադրումների մոտ 80 տոկոսը տարանցիկ փոխադրումներ են», – ասում է հարկային գերատեսչությունը:

Նոր անցակետը կլինի լիովին ֆունկցիոնալ, հագեցած բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մաքսային հսկողության միջոցներով, ժամանակակից ենթակառուցվածքներով, առանձին տրանսպորտային գծերով և կներառի 355.92 քառակուսի մետր դյութի ֆրի տարածք:

Երկհարկանի կառույցը ունի 183.55 քառակուսի մետր տարածք առաջին հարկում և 172.37՝ երկրորդ հարկում:

Աճուրդի հաղթողը պարտավորվում է վերանորոգել շենքը և բացել գործող դյութի ֆրի խանութ մինչև 2015 թվականի մայիսի 31-ը: Հաղթողը պետք է Վրաստանի հարկային գերատեսչությանը ներկայացնի 30 000 լարի չափի բանկային երաշխիք մինչև 2015 թվականի ապրիլի 15-ը: Ներկայումս առկա է Վրաստանի չորս հարևան երկրների հետ 8 անցակետեր և 3 անցակետ երեք միջազգային օդանավակայաններում:

Այդտեղ 13 դյութի ֆրի խանութներ գործարկվում են ինը դյութի ֆրի օպերատորների կողմից 7 ևս 5-ը՝ ներքին դյութի ֆրի խանութներ:

Սահմանային դյութի ֆրի խանութներ շահագործվում են՝ Սարփիում և Վալեում Թուրքիայի հետ սահմանին, Կազբեգիում՝ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին, Ծիթլի Խիդիում՝ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանին ևւ Սադախլոյում՝ Հայաստանի Հանրապետության հետ սահմանին:

Թուրքական դյութի ֆրի օպերատոր ATU Duty Free գործում է Վրաստանում Թբիլիսիի երեք միջազգային օդանավակայանների չորս խանութներում ՝զբաղեցնելով 574 և 314 քմ տարածք, Քութաիսիում՝ 248 քմ և Բաթումիում՝ 183 քմ տարածք:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment