Հոլանդական եկեղեցին կարող է կանխել հայ ընտանիքի արտաքսումը

Հոլանդական եկեղեցին կարող է կանխել հայ ընտանիքի արտաքսումը

Հոդվածի առանցքում

  • Հոլանդական եկեղեցու քահանաները 6 շաբաթ շարունակ շուրջօրյա պատարագ են մատուցում, որպեսզի հայ ընտանիքին երկրից չարտաքսեն․ Հոլանդիայի օրենսդրության համաձայն՝ ոստիկանությունն իրավունք չունի մուտք գործել տարածք, որտեղ պատարագի արարողություն է ընթանում: Ընտանիքը Նիդերլանդներ է եկել 2010թ.-ին՝ ասելով, որ չեն կարող վերադառնալ հայրենիք, որտեղ հայաստանյան իշխանություններն իրենց այլախոհ և դավաճան են համարում, թեև Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը այս տարվա խաղաղ ցույցերից հետո տապալվեց:

Ուշադրությանն արժանի

Հոլանդիայի եկեղեցիներից մեկն անդադար պատարագ է մատուցում, որպեսզի թույլ չտա Թամրազյանների ընտանիքի արտաքսումը: Ոստիկանությունն աղոթատներ մտնելու իրավունք չունի, քանի դեռ այնտեղ պատարագ է մատուցվում:
Լուսանկարում Հայարփին է՝ Թամրազյանների ավագ դուստրը, Հոլնդանդական Հաագայի Բեթել եկեղեցում: ​​​​​​​

Հոլանդական եկեղեցու քահանաները 6 շաբաթ շարունակ շուրջօրյա պատարագ են մատուցում, որպեսզի հայ ընտանիքին երկրից չարտաքսեն․ նրանք Սուրբ Ծննդյան հրաշքին են սպասում:

Հոլանդիայի օրենսդրության համաձայն՝ ոստիկանությունն իրավունք չունի մուտք գործել տարածք, որտեղ պատարագի արարողություն է ընթանում: Այդ պատճառով Հոլանդիայի ամբողջ տարածքից հարյուրավոր քահանաներ են եկել Հաագայի Բեթել եկեղեցի՝ շուրջօրյա պատարագ մատուցելու, որպեսզի կանխեն հայ ընտանիքի արտաքսումը երկրից:

«Նրանք ամբողջ աշխարհից են այստեղ եկել, դա  մեզ համար մեծ նշանակություն ունի, մեզ ուժ է տալիս, որ շարունակենք պայքարել», – ասում է Թամրազյանների 21-ամյա դուստրը՝ Հայարփին,- «Իրականում չգիտեմ՝ ինչ հանգուցալուծում կունենա այս ամենը, բայց հույս ունենք, որ կկարողանանք մնալ այստեղ, քանի որ սա է մեր տունը»:

Միաբանությունը հույս ունի Նիդերլանդների իշխանությանը համոզել մարդասիրական հիմքով միգրացիոն օրենքում բացառություն անել:

«Քանի դեռ հնարավոր է ու անհրաժեշտ՝ շարունակելու ենք», – ասում է  Դերկ Ստեգեմանը: Հույս ունենք, որ Սուրբ Ծննդին մեր նախարարը մեծահոգի ժեստ կանի ու ներում կշնորհի ընտանիքին:

Թամրազյանների ընտանիքը Նիդերլանդներ է եկել 2010թ.-ին՝ ասելով, թե չեն կարող վերադառնալ հայրենիք, քանի որ հայաստանյան իշխանություններն իրենց այլախոհ և դավաճան են համարում, մինչդեռ Հայաստանի հանրապետական կուսակցությունը այս տարվա խաղաղ ցույցերից հետո հեռացվեց իշխանությունից:

Նիդերլանդները 1960-1970թթ.-ին հարյուր հազարավոր աշխատանքային միգրանտներ է ընդունել , բայց հիմա ԵՄ-ի ամենախիստ միգրացիոն քաղաքականությունը վարում է հենց այս երկիրը: Մարկ Ռուտտեի գլխավորած պահպանողական կառավարությունն ասում է, թե «տնտեսական» միգրանտները երկրում մնալու իրավունք չունեն, դրա իրավունքն ունեն միայն  բռնությունից խուսափող փախստականները:

Թամրազյաններն օրինական կեցության իրավունք են ունեցել․ նրանք 9 տարի ապրել են Նիդերլանդներում, քանի դեռ ապաստան տրամադրելու նրանց հայցն անցնում էր դատական ատյաններով: Վերջնական մերժումն ընտանիքը ստացել է այս տարի: Նրանց մերժել են նաև հինգ տարուց ավել Նիդերլանդներում բնակվող անչափահասներին բնակության իրավունք տրամադրելու ծրագրի շրջանակում:

«Նրանց բազմիցս ասվել է, որ պետք է լքեն Նիդերլանդները», – հոլանդական հեռուստաեթերում ասել է միգրացիոն հարցերով նախարարը:

Հայարփին իր 19-ամյա քրոջ՝ Վարդուհու հետ սովորում է Հոլանդիայի համալսարաններից մեկում, նրանց 15-ամյա եղբայրը՝ Սեյրանը, տեղի ֆուտբոլային ակումբներից մեկում է խաղում:

«Ես, եղբայրս ու քույրս Նիդերլանդներում ենք մեծացել», – ասում է Հայարփին, – «Մեր բոլոր ընկերներն այստեղ են, ես և քույրս այստեղ ենք սովորում, սա է մեր տեղը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment