Հայաստանն աջակցություն ստացավ միանալու Պուտինի առեւտրային դաշինքին

Հայաստանն աջակցություն ստացավ միանալու Պուտինի առեւտրային դաշինքին

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը հաստատեց պայմանագիրը, որը թույլ է տալիս Հայաստանին միանալ ԵԱՏՄ-ին:
  • Ռուսաստանի տնտեսական խնդիրներն անդրադարձան ԵԱՏՄ գործընկերների հետ հարաբերությունների Բելառուսի վրա:
  • Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի մտցնի սահմանափակումներ, որոնք կարող են խախտել առկա համաձայնագրերը արեւմտյան մատակարարների հետ:
  • Ուկրաինայի շուրջ Բելառուսի եւ Ղազախստանի աջակցության աստիճանը ի հայտ է բերել լարվածություն և հարցեր է առաջ քաշել Եվրասիական տնտեսական միության երկարաժամկետ կենսունակության մասին:
  • Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, կախված է նաև Ղազախստանի և Բելառուսի խորհրդարանների վավերացումից:

Ուշադրությանն արժանի

Չորեքշաբթի Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը միաձայն հաստատեց պայմանագիրը, որը թույլ է տալիս Հայաստանին միանալ նախկին խորհրդային պետությունների առեւտրային դաշինքին, որը նախագահ Վլադիմիր Պուտինը առաջ է քաշել որպես այլընտրանք Եվրոպական միությանը:

Դաշինքն, որն այժմ կոչվում է Եվրասիական տնտեսական միություն, արդեն ներառում է Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը, իսկ Հայաստանը եւ Ղրղզստանը անդամակցության ճանապարհին են: Պարոն Պուտինը նախատեսում է այն որպես հակակշիռ Եվրոպական միությանը եւ ավելի լավ երաշխիք տարածաշրջանի տնտեսական շահերին:

Լարվածությունը առաջացել է վերջին ամիսների ընթացքում, երբ ՌԴ-ն ենթարկվել է տնտեսական ճնշմանը Արեւմուտքի կողմից պատժամիջոցների միջոցով Կրեմլի կողմից Ուկրաինա ներխուժելու պատճառով:

Ռուսաստանի տնտեսական խնդիրները, այդ թվում ռուբլու կտրուկ անկումն ու միաժամանակ համաշխարհային նավթի գների անկումը, անդրադարձավ իր մերձավոր առեւտրային գործընկերների, մասնավորապես Բելառուսի վրա:

Ռուսաստանի իշխանությունն անցած ամսվա վերջում արգելեց արեւմտյան ապրանքների տրանզիտը Բելառուսից Ռուսաստանի միջոցով դեպի այլ երկրներ, այդ թվում Ղազախստան, մասամբ այն պատճառով, որ այդպիսի բեռնափոխադրումները խախտում էին Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները Եվրոպայի նկատմամբ, որը արգելել էր եվրոպական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը:

Բելառուսը փորձում էր համոզել Ռուսաստանին մեղմելու սահմանափակումները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հրապարակավ, որ Բելառուսը չի մտցնի սահմանափակումներ, որոնք կարող են խախտել առկա համաձայնագրերը արեւմտյան մատակարարների հետ:

«Մենք չենք կարող արգելել տարանցիկ ապրանքների փոխադրումը այլ երկրներ բելառուսական տարածքով: Սա խախտում է բոլոր միջազգային իրավունքի նորմերի»,- ասել է նա կառավարության վերջին հանդիպմանը: «Եթե Ռուսաստանը չի ցանկանում, որ որեւէ ապրանք տրանզիտով անցնի իր տարածքով դեպի Ղազախստան, Ուզբեկստան, Չինաստան, Մոնղոլիա, Թուրքիա, ապա այն պետք է արգելի տարանցումը»:

ՌԴ-ն մտահոգություն հայտնեց, որ որոշ բեռնափոխադրող մեքենաներ, ենթադրաբար նախատեսված Ղազախստանի համար, որոնք ներառում էին սառեցված միս, փոխարենը բեռնաթափվել են ՌԴ-ում: Ռուսական մի շարք պաշտոնյաներ նաեւ կասկած հայտնեցին, որ արգելված որոշ եվրոպական ապրանքներ վերափաթեթավորվել են Բելառուսում եւ վաճառվել Ռուսաստանում որպես բելառուսական ապրանքներ, որը Բելառուսը հերքել է:

Բելառուսի եւ Ղազախստանի աջակցության աստիճանը Ռուսաստանին իր Ուկրաինայի շուրջ Արեւմուտքի հետ հակամարտությունում ի հայտ է բերել լարվածություն և հարցեր է առաջ քաշել Եվրասիական տնտեսական միության երկարաժամկետ կենսունակության մասին: Բելառուսը եւ Ղազախստանը ևս պետք է վավերացնեն պայմանագիրը, որը թույլ կտա Հայաստանին անդամակցել դաշինքին:

Հայաստանը, ինչպես Ուկրաինան, աշխատում էր Եվրամիության հետ ավելի սերտ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, որը ներառում էր նաև քայլեր դեպի նոր ազատ առեւտրի համաձայնության ստորագրում:

2013 թ-ի սեպտեմբերին ամեն ինչ կտրուկ փոխվեց, քանի որ Ռուսաստանը ջանքեր գործադրեց տապալելու Եվրամիության ծրագիրը, որը նպատակ ուներ ամրապնդելու կապերը նախկին խորհրդային հանրապետությունների հետ: Այդ սեպտեմբերին Մոսկվայում պարոն Պուտինի հետ հանդիպումից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ լքում է եվրոպական բանակցությունները եւ, փոխարենը իր երկիրը կարող է միանալ Ռուսաստանի տնտեսական բլոկին:

Նրա որոշումը բողոքի ակցիաներ առաջացրեց Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, սակայն այդ երկիրը, ի վերջո, ուներ փոքր ընտրություն, քանի որ այն մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսական եւ անվտանգության աջակցությունից: Հայաստանի առեւտրի դաշինքին միանալու արդյունավետությունը դրվեց կասկածի տակ մասամբ այն պատճառով, որ երկիրը չունի ընդհանուր սահման որեւէ այլ անդամ երկրի հետ:

Եվրոպական միությունը եղել է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը: Նրա տնտեսությունը զգալիորեն թուլացած է, քանի որ նրա սահմաննները երկու հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակված են վաղեմի հակամարտությունների պատճառով:

Առեւտրային գործունեությունը իր հարավային հարեւան Իրանի հետ սահմանափակ է՝ կապված այդ երկրի միջուկային ծրագրի զարգացման պատճառով միջազգային պատժամիջոցների կիրառման հետ: Առևտրի համար ամբողջապես բաց է միայն հյուսիսային սահմանը Վրաստանի հետ:

Իր խոսքում, նախքան Պետական Դումայի քվեարկությունը, ՌԴ ստորին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը  Եվրասիական տնտեսական միության տնտեսական օգուտները համեմատեց Եվրոպայի և Ուկրաինայի ավելի սերտ կապերի, իր բնութագրմամբ, թունավոր արդյունքների հետ:

«Մի դեպքում, որը մենք քննարկում ենք ձեզ հետ այսօր, Եվրասիական ինտեգրացումը ընթանում է առավելագույն փոխադարձ հարգանքի, տնտեսական շահերի և գործընկերների ազգային ավանդույթների փոխըմբռնման հիման վրա», – ասաց Նարիշկինը, ինչպես հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները: «Եվ մյուս դեպքում, ինչպես այն տեղի է ունենում մեր եղբայրական Ուկրաինայի հետ, այն ընթանում է տնտեսական և ազգային պետական շահերի անտեսումով, բռնությունով, ավերածությունով եւ, նույնիսկ, մարդկային կյանքի կորուստով»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment