Սարսափելի հրդեհ Դուբայի աշտարակում. ինչու ոչ ոք չի զոհվել

Սարսափելի հրդեհ Դուբայի աշտարակում. ինչու ոչ ոք չի զոհվել

Հոդվածի առանցքում

  • Շաբաթ օրը վաղ առավոտյան Դուբայի Մարինա շրջանում գտնվող աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակներից մեկում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում հարկադրված փողոց դուրս եկած հարյուրավոր բնակիչներն հետևել են մի քանի հարկերում մոլեգնող կրակի բոսորագույն լեզուներին, սակայն զոհեր չեն եղել:
  • Հրդեհի պատճառը դեռ պարզ չէ: Քննիչները զննել են տարածքը, սակայն չեն գտել ապօրինի գործողությունների ոչ մի հետք:
  • Torch աշտարակը կառավարվում է Kingfield Owner Association Management Services-ի կողմից, որը հրդեհից տուժած շենքի բնակիչներին ժամանակավոր կացարան և անհրաժեշտ պարագաներ կտրամադրի: Հայտարարության մեջ նշվել է նաև, որ աշտարակում գտնվող բոլոր մարդիկ հաջողությամբ տարհանվել են:
  • Torch աշտարակը կառավարվում է Kingfield Owner Association Management Services-ի կողմից, որը հրդեհից տուժած շենքի բնակիչներին ժամանակավոր կացարան և անհրաժեշտ պարագաներ կտրամադրի: Հայտարարության մեջ նշվել է նաև, որ աշտարակում գտնվող բոլոր մարդիկ հաջողությամբ տարհանվել են:
  • Շենքի արտաքին երեսպատման մոտ 2 տասնյակից ավելի հարկեր ընդգրկող անկյունային հատվածը՝ մոտավորապես 50-րդ հարկից սկսած, քայքայված է և սևացած: Նարնջագույն համազգեստով հավաքարարները մաքրում են շենքի մոտակա փողոցը ծածկած ապակու կտորտանքն ու մնացած աղբը:

Ուշադրությանն արժանի

Հրդեհ է բռնկվել Դուբայի 86 հարկանի  երկնաքերում՝  Torch աշտարակում (Ջահակիր աշտարակ), որտեղ 676 բնակարան կա: Ոչ ոք չի զոհվել:

Շաբաթ օրը վաղ առավոտյան Դուբայի Մարինա շրջանում գտնվող աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակներից մեկում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում հարկադրված փողոց դուրս եկած հարյուրավոր բնակիչներն հետևել են մի քանի հարկերում մոլեգնող կրակի բոսորագույն լեզուներին, սակայն  զոհեր չեն եղել:

86 հարկանի ՝  Torch աշտարակում, որը գտնվում է առափնյա խիտ բնակեցված հյուսիս-արևելյան շրջանում և շրջապատված է երկնաքերներով,  հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 2-ին: Ուժեղ քամին բորբոքել և տարածել է կրակը, և կրակի կտորները տարածվել են մերձակա փողոցներում:

Դուբայի ոստիկանապետ, գեներալ-մայոր Խամիս Մատտար ալ-Մուզեյնան հայտարարության մեջ նշել է, որ հրդեհը մարվել է, նախքան այն կհասցներ մեծ վնասներ պատճառել: «Վնասվել են մի քանի պատշգամբներ, իսկ թեթև վնասվածքներ ստացած մարդիկ անհրաժեշտ բժշկական օգնություն են ստացել տեղում՝ շտապ օգնության անձնակազմերի կողմից-,նշել է ալ-Մուզեյնան,- հրդեհի պատճառը դեռ պարզ չէ: Քննիչները զննել են տարածքը, սակայն չեն գտել ապօրինի գործողությունների ոչ մի հետք»:

Դուբայի հրդեհը տեղի է ունեցել ԱՄԷ մայրաքաղաք Աբու-Դաբիի արվարձանում  նախորդ օրը բռնկված հրդեհի հաջորդ օրը, որի արդյունքում զոհվել են շինության ներսում՝ պահեստի տարածքում, ապօրինի բնակվող 10 բանվորներ, իսկ 8 հոգի տարբեր վնասվածքներ են ստացել:

Torch աշտարակը կառավարվում է Kingfield Owner Association Management Services-ի կողմից, որը հրդեհից տուժած շենքի բնակիչներին ժամանակավոր կացարան և անհրաժեշտ պարագաներ կտրամադրի: Հայտարարության մեջ նշվել է նաև, որ աշտարակում գտնվող բոլոր մարդիկ հաջողությամբ տարհանվել են:

Նշվում է, որ հրդեհային անվտանգության համակարգերը միջադեպի ընթացքում հաջողությամբ են գործել, որի արդյունքում հնարավոր է եղել խուսափել շենքի արտաքին հատվածի մեծ վնասից:

Մարինա շրջանն հարյուրավոր երկնաքերների և հյուրանոցների կենտրոն է, որոնցից շատերը կառուցվել են անցյալ տասնամյակի ընթացքում: Դրանք նախընտրում են Դուբայի օտարերկրացի մասնագետները:

Ոստիկանությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, շրջափակել է Torch-ի տարածքը, հարևան երկնաքերի բնակիչներին հանձնարարվել է տարհանել, քանի որ ուժեղ քամին կարող էր տարածել կրակը, սակայն ավելի ուշ նրանց թույլատրվել է մտնել շենք: Torch-ի  2 բնակիչ հայտնել են այն մասին, որ իրենց տեղեկացրել են, թե հրդեհն սկսվել է 52-րդ հարկից: Այրվող նյութերը տարածվել են նախնական կրակից և հրդեհել շինության ստորին հատվածները:

Աշտարակի բնակիչներից մեկը՝ Անգլիայի Լիվերպուլ քաղաքից 53-ամյա Սթիվ Շորթը, բարձր է գնահատել անմիջապես դեպքի վայր եկած հրշեջների աշխատանքը: Նա նշել է, որ հրդեհի մասին բնակիչները տեղեկացվել են հրդեհային ազդանշանի շնորհիվ, ինչպես նաև շենքի կառավարման մարմնի աշխատակիցները ծեծել են բոլոր դռները՝ բնակիչներին հորդորելով  շենքից դուրս գալ:

Մեկ ուրիշ բնակիչ՝ Տեխասի Հյուսթոն քաղաքից 33-ամյա Ռ. Ջ. Մորլոքը, իր հեռախոսով տեսանկարահանել է, թե ինչպես են կրակի վառ դեղին լեզուները սողում դեպի շենքի երկու տարբեր հատվածների տարբեր հարկերը:

Նա նշել է, որ բնակիչները դուրս գալու ժամանակ անհանգստանում էին, սակայն հրշեջ խմբերը կարողացել են վերահսկել իրավիճակը: «Ես իրոք զարմացած եմ, թե ինչպիսի արագությամբ նրանք կարողացան իրենց ձեռքը վերցնել վերահսկողությունը»:

Երբ լույսը բացվեց, փողոցում սպասող բնակիչներին թույլատրվեց տուն մտնել և գնահատել հրդեհի պատճառած վնասները: Շենքի արտաքին երեսպատման մոտ 2 տասնյակից ավելի հարկեր ընդգրկող անկյունային հատվածը՝ մոտավորապես 50-րդ հարկից սկսած, քայքայված է և սևացած: Նարնջագույն համազգեստով հավաքարարները մաքրում են շենքի մոտակա փողոցը ծածկած ապակու կտորտանքն ու մնացած աղբը:   Մարինայի տարածքով տրամվայների երթևեկությունը մի քանի ժամ խախտվել էր ռելսերի վրա լցված աղբի պատճառով, սակայն կեսօրին այն վերականգնվել է:

Աշտարակի նախագիծը մշակած Select Group-ի համաձայն, այն բացվել է 2011 թվականին: Ըստ Չիկագոյում գտնվող Բարձր շինությունների և քաղաքային միջավայրի խորհրդի, որտեղ պահպանվում է երկնաքերների մասին տվյալների բազան,   Torch-ն ունի 86 հարկ, 352 մետր բարձրություն (1155 ոտնաչափ) և 676 բնակարան: Աշտարակը աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակների հնգյակում  է, իսկ  Դուբայում, որտեղ գտնվում է աշխարհի ամենաբարձր աշտարակը՝ Բուրջ Խալիֆան,   կառուցված երկնաքերների շարքում իններորդն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment