Կրկնակի փոխգործակցություն. Սաուդյան գործոնը և Իրանի հետ մերձեցումը
Հոդվածի առանցքում
- Ամերիկայի երկակի զսպման քաղաքականությունը, որպես վերջին հենասյուն, փշրվում է Իրանի միջուկային բանակցություններին զուգահեռ: Նախագահ Օբաման ռիսկի է գնում, նա կարող է վատթարացնել հետագա հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ:
- Փնտրելով Բաղդադից դուրս գալու արագ հնարավորություն 2010-ին` նախագահ Օբաման ընդունեց վարչապետ Մալիքիի մերժումը, որը պահանջում էր ամերիկյան զորքերի դուրսբերում: Օբաման նաև լուռ ընդունեց Թեհրանի քաղաքական, տնտեսական և ռազմական ներկայությունը Իրաքում 2003-ից հետո ընկած ժամանակահատվածում:
- Լարվածության աճին զուգահեռ Սաուդիան Արաբիան ականատես եղավ, թե ինչպես Օբաման անտեսեց դաշնակցի շահերը երկու կարևորագույն ոլորտներում: Ի սկզբանե դեմ լինելով Մուսուլման Եղբայրներին Եգիպտոսում և ձախողելով ռազմական ու տնտեսական օգնության ապահովումը, որը անհրաժեշտ էր Սիրիայի նախագահ Ասադի նկատմամաբ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար` Օբաման անուղղակի աջակցեց Իրանին:
- Օբաման հաշվի չի առել Սաուդյան Արաբիայի մտահոգությունները, նա արտաքին քաղաքական մաքուր քաղաքականություն չի վարել, որի հիմքում պետք է լիներ ոչ միայն ԱՄՆ, այլև իր դաշնակիցների ազգային հիմնարար շահերի պաշտպանությունը:
- Քիչ հավանական է, որ Թեհրանը և Էռ-Ռիյադը անցած ամիսներին որևէ երկխոսություն հաստատելու ինքնուրույն փորձ են կատարել, հետևաբար դա կարող է առաջարկել Օբաման: ԱՄՆ-ը երկիրը է, որը ամուր հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ, մյուս կողմից փորձում է հարաբերություններ հաստատել Իրանի հետ:
Ուշադրությանն արժանի
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ազգային շահերը առաջ մղելու համար Օբաման պետք է երկակի փոխգործակցության քաղաքականություն վարի Սաուդյան Արաբիայի և Իրանի հետ:
Ամերիկայի երկակի զսպման քաղաքականությունը, որպես վերջին հենասյուն, փշրվում է Իրանի միջուկային բանակցություններին զուգահեռ: Նախագահ Օբաման ռիսկի է գնում, նա կարող է վատթարացնել հետագա հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Սա տեղի է ունենում մի ժամանակաահտվածում, երբ Վաշինգտոնը Էռ-Ռիադից և Թեհրանից աջակցություն է խնդրում իր ազգային հիմնարար շահերին առնչվող հարցերում: ԱՄՆ ցանկանում է Ծոցի միջոցով ապահովել նավթի ազատ հոսքը միջազգային շուկաներ, կանխել միջուկային զենքի տարածումը և կրճատել Իսլամական պետության ու Ալ-Քաիդայի տեղական խմբերի սպառնալիքի մակարդակը` ահաբեկչությունից պաշտպանելով ոչ միայն ԱՄՆ տարածքը, այլև ամերիկայի քաղաքացիներին արտասահմանում:
Վաշինգտոնի երկարաժամկետ կապվածությունը տարածաշրջանի հետ հիմնված է այդ երկների հետ ամուր հարաբերություններով: Դա առաջին հերթին վերաբերում է Սաուդյան Արաբիային և Իսրայելին: Այս կայուն դաշինքը ԱՄՆ-ին թույլ է տվել առաջ մղել իր հիմնարար շահերը և խուսափել դրանք ընդլայնելու գայթակղությունից, չնայած Բուշի վարչակարգի կարճատև և անխելք արկածախնդրությանը: Իշխանության գալով 2009-ին` նախագահ Օբաման խճճված էր ռեալիզմի և լիբերալ միջամտության քաղաքականության միջև` փորձելով ԱՄՆ-ը հեռացնել իր նախորդի միակողմանիությունից:
Փոխելով աշխարհաքաղաքականությունը` նախագահը փորձում էր ի սկզբանե հաստատել համառ քաղաքականություն, ռազմական և տնտեսական հստակ դիրքորոշում Ասիայում, որը ենթադրում էր նաև Մերձավոր Արևելքում լարվածության թուլացում: Ընդգծելով ժողովրդավարություն տարածելու քաղաքականությունը մեղմելու իր ցանկությունը` Օբաման արագ նամակ ուղարկեց Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին` առաջարկելով հաստատել որոշակի շփում և լուռ պատասխանել 2009 թվականին տեղի ունեցած Կանաչ Շարժման բռնություններին:
Փնտրելով Բաղդադից դուրս գալու արագ հնարավորություն 2010-ին` նախագահ Օբաման ընդունեց վարչապետ Մալիքիի մերժումը, որը պահանջում էր ամերիկյան զորքերի դուրսբերում: Օբաման նաև լուռ ընդունեց Թեհրանի քաղաքական, տնտեսական և ռազմական ներկայությունը Իրաքում 2003-ից հետո ընկած ժամանակահատվածում: Միաժամանակ, Օբաման տասնամյակներ կառավարող արաբ առաջնորդներին երաշխավորեց, որ կմեղմի ժողովրդավարության խրախուսման քաղաքականությունը:
Այս քաղաքականությունը արաբական աշխարհում շատ արագ` արդեն 2011-ին բախվեց ժողովրդականություն վայելող բողոքի ցույցերին և ըմբոստությանը:
Իր կուրսին հետևելու փոխարեն Օբաման տատանվեց, ժողովրդական բողոքի ցույցերի ժամանակ տարածաշրջանում իր դաշնակիցները հուսահատության և ցասման մեջ էին, նրանք մտավախությամբ էին ընդունում այն, որ Օբաման սկզբում չգիտեր ինչ անել, բայց ի վերջո Մոսնի Մուբարաքին հրաժարական տալու կոչ էր արել: Միաժամանակ, նախագահը ձգտում էր լուռ մնալ, քանի որ ամերիկյան հինգերորդ նավատորմը գտնվում էր Բահրեյնում, որի միջկրոնական հակասությունները ի վերջո Ծոցի արաբական երկրների ռազմական միջամտության պատճառ դարձան:
Էռ-Ռիյադը մասնավոր հանդիպումներում և հրապարակային հայտարարություններում մտահոգություն և ցասում հայտնեց Օբամայի մեղմ արձագանքի համար, քանի որ ճգնաժամային իրավիճակում սպասում էր, որ Վաշինգտոնը կաջակցի տարածաշրջանում իր դաշնակից առաջնորդներին, հատկապես Հոսնի Մուբարաքին:
Օբաման «գործեց թիկունքից», երբ տարածաշրջանում իր դաշնակիցները հայացքներն ուղղել էին դեպի ԱՄՆ, որը պետք է լիներ ռազմական կանխարգելիչ, վստահելի ուժ տարածաշրջանային սպառնալիքների և այդ երկրների շահերի ու անվտանգության համար:
Լարվածության աճին զուգահեռ Սաուդիան Արաբիան ականատես եղավ, թե ինչպես Օբաման անտեսեց դաշնակցի շահերը երկու կարևորագույն ոլորտներում: Ի սկզբանե դեմ լինելով Մուսուլման Եղբայրներին Եգիպտոսում և ձախողելով ռազմական ու տնտեսական օգնության ապահովումը, որը անհրաժեշտ էր Սիրիայի նախագահ Ասադի նկատմամաբ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար` Օբաման անուղղակի աջակցեց Իրանին, Ռուսաստանին ու հենց Ասադի ռեժիմին, որը շահեց սիրիական պառակտված, ծայրահեղ և թույլ ընդդիմության առկայությունից:
Օբաման 2013-ի օգոստոսին խախտեց նաև Աբդուլլահ թագավորին տված խոստումը «կարմիր գծի» վերաբերյալ, ինչի հետևանքով ԱՄՆ նախագահի կերպարը հանրային դաշտում ձևափոխվեց, հստակ երևաց, որ Օբամայի խոսքը կարելի է անտեսել:
Էռ-Ռիյադը տագնապով էր հետևում Իսլամական պետության հզորության աճին, մյուս կողմից Իրանը պարփակվել էր իր սահմաններում, ժողովրդականություն վայելող իսլամիստ քաղաքական գործիչներն էլ այրեցին տարածաշրջանը:
Միջուկային ծրագրի հարցում Իրանի հետ կապ հաստատելու Օբամայի պատրաստակամությունը, նաև այն, որ ԱՄՆ նախագահը լուռ ընդունեց Թեհրանի քաղաքական և ռազմական աճող դերը Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարի գործում, ավելի լարեց ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները: Աշնանը Օբամայի ուղարկած նամակը Այաթոլլահ Խամենեիին երաշխավորում էր, որ ԱՄՆ-ը Իսլամական պետության դեմ հարվածների ժամանակ չի հարձակվի Ասադի կառավարական ուժերի դեմ:
Սա Էռ-Ռիյադի համար ազդանշան էր, որ Օբաման ավելի շատ կնախընտրի հարմարվել չենթարկվող Իրանին, քան հետևել Սաուդյան Արաբիայի շահերին: Նավթի տտանվող գները շուկայում պահանջարկի և սպառման նվազման հետևանք են, դրան զուգահեռ միջազգային շուկա իրանական նավթի ավելի մեծ պաշարների մուտք գործելու հեռանկարը Էռ-Ռիյադի համար վնասակար է դարձնում Իրանի տնտեսական վերականգնումը:
Օբաման հաշվի չի առել Սաուդյան Արաբիայի մտահոգությունները, նա արտաքին քաղաքական մաքուր քաղաքականություն չի վարել, որի հիմքում պետք է լիներ ոչ միայն ԱՄՆ, այլև իր դաշնակիցների ազգային հիմնարար շահերի պաշտպանությունը: Այդ դաշնակիցներից մեկն էլ Սաուդյան Արաբիան է: Դրա արդյունքը եղավ այն, որ Օբաման վիճելի որոշում կայացրեց` բացելով տասնամյակներ կիրառվող զսպման քաղաքականության դռները Իրանի նկատմամբ: Այդ քաղաքականության հիմքում միջուկային ծրագիրն էր, այստեղ խոսք չէր գնում մյուս հարցերում հարաբերությունները կարգավորելու մասին: Երբ նախագահ Օբաման ողջունեց Իսլամական պետության դեմ Իրանի հետ գործակցությունը, ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ երկկողմ հարաբերություններում` կապված Իրաքի, Լիբանանի, Իսրայելի, Պաղեստինի և Սիրիայի հետ:
Կորցնելով տնտեսական պատժամիջոցների լծակը` առանց հաշվի առնելու չկարգավորված հակասությունները, Օբաման ռիսկի գնաց, քանի որ Թեհրանը կարող է հայտնել գործակցության ընդլայնման պատրաստակամություն տարածաշրջանային ավելի լայն հարցերի շուրջ, ցանկանալ ավելին, քան Իսլամական պետության դեմ համատեղ պայքարը:
Դրա փոխարեն ԱՄՆ պետք է ռազմավարական երկակի խաղ իրականացներ, որը կփոխարիներ ԱՄՆ զսպողական քաղաքականությունը և կերաշխավորեր իր դաշնակից Սաուդյան Արաբիայի երկարաժամկետ անվտանգության հանդեպ պարտավորությունը:
Ամերիկան Իրանի հետ հարաբերություններում ներառելով Էռ-Ռիյադի մտահոգությունները` կկարողանար համապարփակ երկխոսություն հաստատել Ծոցում, ինչպես նաև ամբողջ Մերձավոր Արևելքում կայության և անվտանգության ապահովման համար: Հենց այստեղ են Սաուդյան Արաբիայի և Իրանի շահերը հատվում և մրցակցում:
Նման քաղաքականությունը կարող էր ծառայել Ամերիկայի ազգային ավելի լայն շահերին, դա կապահովեր նաև Իրանի հետ երկարաժամկետ, ամուր գործակցության հնարավորություն:
Վեցյակը այժմ դուրս է եկել անվտանգության երաշխիք առաջարկող ուղու վրա, քանի որ բանակցությունները գտնվում են վճռական փուլում: Ժամանակն է, որ վեցյակը Սաուդյան Արաբիային հրավիրի միանալ բանակցություններին որպես դիտորդ:
Դա պետք է անել, քանի դեռ Էռ-Ռիյադը կարող է դրանից հրաժարվել, որովհետև այդ դեպքում հնարավորություն կլինի կառուցել վստահություն ներշնչող հարաբերություններ Ծոցի արաբական երկների հետ, որոնք թերահավատությամբ և անվստահությամբ են հետևում միջուկային բանակցություններին:
Վաշինգտոնը պետք է նաև հավելյալ քայլեր ձեռնարկի Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի ռազմական միասնական հրամանատարությանը աջակցելու համար: Վաշինգտոնը և Լոնդոնը արդեն իսկ ռազմական զգալի ներկայություն ունեն տարածաշրջանում, նրանք կարող են աջակցություն առաջարկել Ծոցի արաբական երկրներին ուսումնական և խորհրդատվական հարցերում, կարող են կազմել միասնական հրամանատարություն և անվտանգության բազմազգ կազմակերպությունների հետ կիսվել իրենց փորձով:
Բյուջետային սահմանափակումներով, Խաղաղ օվկիանոսում և ավելի լայն Մերձավոր Արևելքում (հատկապես Թուրքիայում և Հորդանանում) գլոբալ պաշտպանության հանձնառությամբ Օբաման կարող է թարմացնել Ամերիկայի ռազմական և անվտանգության օժանդակությունը Ծոցի երկրներին, դրա շրջանակում կարող է ավելացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում:
Հիլարի Քլինթոնը մի առիթով Օբամային առաջարկել էր ավելացնել ԱՄՆ միջուկային սպառազինությունը Ծոցի արաբական երկրներում, եթե Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել չհաջողվի:
Քիչ հավանական է, որ Թեհրանը և Էռ-Ռիյադը անցած ամիսներին որևէ երկխոսություն հաստատելու ինքնուրույն փորձ են կատարել, հետևաբար դա կարող է առաջարկել Օբաման: ԱՄՆ-ը երկիրը է, որը ամուր հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ, մյուս կողմից փորձում է հարաբերություններ հաստատել Իրանի հետ: Նման իրավիճակում Վաշինգտոնը կարող է արդյունավետ դեր խաղալ` ղեկավարելով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունները, եթե նրանք համաձայնեն ընդունել ԱՄՆ միջնորդությունը:
Եվ վերջապես, եթե վեցյակի բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, Օբաման պետք է արագ քայլեր ձեռնարկի Մերձավոր Արևելքի ապագա անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ: Օբաման ԵՄ-ի և, հավանաբար, նաև Ռուսաստանի աջակցությամբ կկարողանա Թեհրանին ստիպել ընտրել այս ճանապարհը` խոստանալով գործակցություն և աջակցություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Այդ քայլերի ձախողումը միայն կբարձրացնի Սաուդյան Արաբիայի անապահովությունը և կխորացնի Աբդուլլահ թագավորի անվստահությունը, քանի որ ԱՄՆ-ը մեծապես ապավինում է Էռ-Ռիյադի աջակցությանը այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են Եգիպտոսի կայունացումը, Բենգազիում պաշարված կառավարությանն օժանդակելը, սիրիական ընդդիմությանն աջակցելը, Հորդանանի կառավարության ֆինանսավորումը և մասնակցությունը ահաբեկչության դեմ պայքարին։ Չնայած այս նախաձեռնություններից շատերը Էռ-Ռիյադի շահերից են բխում, և Սաուդյան Արաբիան կշարունակեր դրանք՝ անկախ ԱՄՆ-ի աջակցությունից, բայց արդյունավետ և վստահելի հարաբերության բացակայությունը նվազեցնում է գործակցելու հնարավորությունը։ Լարված հարաբերությունները միայն անվստահության և ապակառուցողականության պատճառ են դառնում` վնասելով երկու կողմերին։
Այս հարցում առաջնորդություն ստանձնելու ցանկության բացակայությամբ Օբաման իր հաջորդներին սպառնում է թողնել Սաուդյան Արաբիայի հետ թույլ հարաբերություններով և ուժեղացած Իրանով Մերձավոր Արևելք։ Օբաման չի կարող ցանկանալ նախագահության վերջին երկու տարում իր հաջորդներին թողնել նման ժառանգություն:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ