Ինչպես է Իրանը օգտագործում երկքաղաքացիությունը պատժամիջոցներից խուսափելու նպատակով

Ինչպես է Իրանը օգտագործում երկքաղաքացիությունը պատժամիջոցներից խուսափելու նպատակով

Հոդվածի առանցքում

  • 30 տարի առաջ նպատակ ունենալով օտարերկրյա նեդրողներին գրավել` ՍՔՆ-ն դարձավ աշխարհում ամենահեշտ քաղաքացիություն շնորհող պետությունը: Շատ պետություններ հետևեցին ՍՔՆ-ի օրինակին և սկսեցին քաղաքացիություն կամ հատուկ կարգավիճակ առաջարկել երկրում խոշոր ներդրումներ կատարող օտարերկրացիներին:
  • Այն իրանցիների համար, որոնք ցանկություն ունեն կազմակերպություններ ստեղծել և հաշիվներ բացել օտարերկրյա օրենսդրության շրջանակներում, բախվում են մեկ հիմնական խոչընդոտի` Իրանի Իսլամական Հանրապետության անձնագրի առկայության: Բնակության վայրի և քաղաքացիության փոփոխությունը միակ բանն է, ինչը պահանջվում է օտարերկրյա բանկերի ստեղծած խոչընդոտներից խուսափելու համար:
  • 2014-ի մայիսին ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի կազմակերպությունը կոչ է արել ֆինանսական կազմակերպություններին քայլեր ձեռնարկել «մի շարք արտասահմանցիների անօրինական ֆինանսական գործունեության նպատակով ՍՔՆ անձնագրերը օգտագործումը» կանխելու նպատակով:

Ուշադրությանն արժանի

Սուրբ Քիթսը և Նևիսը (ՍՔՆ) Կարիբյան ավազանի փոքր պետություններից է, որի ամենամեծ գործատուն պետական շաքարավազի գործարանն է և որի տարադրամի վրա պատկերված է ծովային կրիա և Թագուհի Ելիզավետա 2-ի պատկերը: Այս պետությունը հանդիսանում է իրանցի գործարարների համար ամենագրավիչ հնարավորությունը. քաղաքացիությունը փոխելով` խուսափել միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից և իրենց ներդրումային ծրագրերը իրականացնելու համար:

30 տարի առաջ նպատակ ունենալով օտարերկրյա նեդրողներին գրավել` ՍՔՆ-ն դարձավ աշխարհում ամենահեշտ քաղաքացիություն շնորհող պետությունը: Շատ պետություններ հետևեցին ՍՔՆ-ի օրինակին և սկսեցին քաղաքացիություն կամ հատուկ կարգավիճակ առաջարկել երկրում խոշոր ներդրումներ կատարող օտարերկրացիներին: Բացի Կարիբյան ավազանի պետություններից, նման պրակտիկա կիրառում են նաև մի շարք գերտերությունների, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիայի թագավորությունը և մի շարք այլ եվրոպական պետություններ:

Սակայն ՍՔՆ-ն աչքի է ընկնում քաղաքացիության տրամադրման առավել հեշտ գործընթացով` մշտական բնակությունը պարտադիր չէ, և անձնագիրը տրվում է 3 ամսվա ընթացքում 250.000 ԱՄՆ դոլլարի կամ համարժեք անշարժ գույքի գնման դիմաց:

Երբ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները սկսեցին լուրջ ազդեցություն ունենալ, իրանցիների` ՍՔՆ քաղաքացիության համար դիմումները սկսվեցին մերժվել և 2011-ին ՍՔՆ-ն արգելեց իրանաբնակ իրանցիներին ստանալ ՍՔՆ քաղաքացիություն, այնուամենայնիվ, արտասահմանում բնակվող իրանցիները շարունակում են ստանալ այն:

Այն իրանցիների համար, որոնք ցանկություն ունեն կազմակերպություններ ստեղծել և հաշիվներ բացել օտարերկրյա օրենսդրության շրջանակներում, բախվում են մեկ հիմնական խոչընդոտի` Իրանի Իսլամական Հանրապետության անձնագրի առկայության: Բնակության վայրի և քաղաքացիության փոփոխությունը միակ բանն է, ինչը պահանջվում է օտարերկրյա բանկերի ստեղծած խոչընդոտներից խուսափելու համար:

Արտասահմանում իրանյան բիզնեսի զարգացման համար ներդրումի դիմաց քաղաքացիությունը ձեռնտու տարբերակ է: Դուբայում գործող իրանցի էմիգրատների  Capital Immigration կազմակերպությունը լավ օրինակ է` համացանցային կայքի գլխավոր էջում թե’ անգլերեն և թե’ պարսկերեն լեզուներով տեղ են գտել բազմաթիվ առաջարկներ օտարերկրյա քաղաքացիություն, հատուկ կացություն ընդունելու, արտասահմանում կազմակերպություններ հիմնելու համար և բավական գրավիչ է երևում հենց ՍՔՆ անձնագիր ստանալու հեռանկարը:

Վերոնշյալի լավագույն օրինակ են հանդիսանում Իրանի 3 քաղաքացիները` Հուշանգ Ֆարսուդեհը, Հուշանգ Հուսեյնփուրը և Պուրյա Նայեբին, որոնց նկատմամբ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը կիրառել է պատժամիջոցներ նախկին ԽՍՀՄ հանրապետություն Վրաստանում գործող կազմակերպությունների և բանկերի միջոցով փողերի լվացման պատճառով: Վրաստանի կոմերցիոն գրանցումների փաստաթղթերը փաստում են, որ երեք իրանցիներից առնվազն մեկն իր բիզնես ծրագրերն է իրականացնում` ներկայանալով ՍՔՆ քաղաքացի:

Վերջին տարվա ընթացքում առնվազն 5 ՍՔՆ քաղաքացիներ`բոլորը ազգությամբ իրանցի, կազմակերպություններ են հիմնել Թուրքիայում, որոնք զբաղվում են նավթամթերքների, դեղամիջոցների առևտրով: Վրաստանի Փոթիի ինդուստրիալ ազատ գոտու վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ՍՔՆ քաղաքացիները ապրանքաշրջանառության չափերով երկրորդ տեղն են զբաղեցնում Իրանի քաղաքացիներից անմիջապես հետո:

Վրաստանի կոմերցիոն գրանցումների տվյալներով, բոլոր ՍՔՆ քաղաքացիները, ովքեր ունեն գրանցված կազմակերպություններ, ծնվել են Իրանում (ԱՄՆ ֆինանսերի դեպարտամենտը վերջապես պատժամիջոցներ կիրառեց այդ կազմակերպություններից երկուսի նկատմամբ):

Չնայած նրան, որ իրանցիները փորձում են ամեն կերպ թաքցնել ներդրումների համար այլ երկրի քաղաքացիության ընդունելու սխեման, դա արդեն դառնում է հայտնի գաղտնիք: 2014-ի մայիսին ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի կազմակերպությունը կոչ է արել ֆինանսական կազմակերպություններին քայլեր ձեռնարկել «մի շարք արտասահմանցիների անօրինական ֆինանսական գործունեության նպատակով ՍՔՆ անձնագրերը օգտագործումը» կանխելու նպատակով:

Երկրորդ քաղաքացիության միջոցով ստեղծված կազմակերպությունների ցանցի տարածումն ապացուցում է, որ այն եկամտաբեր բիզնես է ոչ միայն ՍՔՆ-ի համար: Ժամանակը ցույց կտա` արդյո՞ք ՍՔՆ և մի շարք այլ պետություններ գիտակցում են, թե ինչպիսի ստոր նպատակների է ծառայում իրենց ներդրումների դիմաց տրված քաղաքացիությունը: Այնուամենայնիվ, Իրանը գտել է այն տարբերակը, որով նա խուսափում է մուտքի արտոնագրերի և բանկային համակարգի խոչընդոտներից և թույլ է տալիս միջնորդների օգնությամբ շարունակել իրենց խարդախ գործողությունները` ստանալով ավելի հարգված քաղաքացիություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment