ԲԱՑԱՌԻԿ. Ուղեղի կաթվածով երեխային լքելու համար կնոջը մեղադրող տղամարդը նախկին կնոջից ունի 4 երեխա, որից մեկը նույնպես ունի նույն խնդիրը. հայրը 2011-ից հետո նրան չի տեսել

ԲԱՑԱՌԻԿ. Ուղեղի կաթվածով երեխային լքելու համար կնոջը մեղադրող տղամարդը նախկին կնոջից ունի 4  երեխա, որից մեկը նույնպես ունի նույն խնդիրը. հայրը 2011-ից հետո նրան չի տեսել

Հոդվածի առանցքում

  • Ի հայտ են եկել Ֆորեստի անցյալի մասին տեղեկություններ, պարզվել է, որ նա լքել է Նոր Զելանդիան 4 տարի առաջ, երբ մեծ սկանդալով բաժանվել է նախկին կնոջից և կորցրել է 3 դուստրերին ու 1 որդուն: Նրա կրտսեր աղջիկը, ինչպես և 3 շաբաթական Լեոն, նույնպես ծնվել է ուղեղի կաթվածով:
  • «Նրա ընտանիքն ամբողջությամբ անդամակցում է «Exclusive Brethren»-ին, ըստ նրանց հավատքի պահանջների, հարազատներին արգելված է կապ ունենալ Ֆորեստի հետ», - ասել է աղբյուրը:
  • Կինը հայտնվել էր ուշադրության կենտրոնում, երբ Լեոից հրաժարվելու նրա որոշումը դարձել էր քննարկման առարկա: Գումար հանգանակող կայքում երկուշաբթի Ֆորեստը գրել է, որ «դեռ զգում է մեծ սեր» իր նախկին կնոջ նկատմամբ` չնայած իրենց երեխային լքելու նրա որոշմանը:
  • Ֆորեստին դրամահավաքի կայքի միջոցով հաջողվել է հավաքել ավելի քան 490 հազար դոլար: Նա խնդրել էր օգնել Լեոին Օքլենդ տեղափոխելու գործում, որտեղ երեխան կկարողանա օգտվել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված ծառայություններից և ստանալ համապատասխան աջակցություն:
  • Ֆորեստի խոսքով, հավաքված գումարը շատ ավելին է, քան ակնկալվում էր: Գումարը կօգտագործվի Օքլենդում տուն գտնելու և Լեոին կրթական հնարավորություն տալու համար: Կան նաև ծրագրեր գումարի մի մասը տրամադրել Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների խնամող ծնողներին:

Ուշադրությանն արժանի

Daily Mail Australia-ն բացահայտել է, որ ուղեղի կաթվածով երեխային լքելու համար կնոջը մեղադրող տղամարդը նախկին կնոջից ունի 4  երեխա, այդ թվում` մի դուստր, որը նույնպես ունի նույն խնդիրը: Սեմուել Ֆորեստը և իր կինը` Ռուզան Բադալյանը, բաժանվել են Հայաստանում ուղեղի կաթվածով իրենց որդի Լեոի ծնունից 1 շաբաթ անց:

Ըստ Ֆորեստի, կինը հրաժարվել է որդուց, քանի որ նրա ընտանիքը ամաչել է երեխայի հիվանդությունից: Ֆորեստն ամբողջ աշխարհում տարածել է այս հայտարարությունը, երբ սկսել է գումար հավաքել Լեոին իր հայրենի Նոր Զելանդիա տեղափոխելու համար:

Ի հայտ են եկել Ֆորեստի անցյալի մասին տեղեկություններ, պարզվել է, որ նա լքել է Նոր Զելանդիան 4  տարի առաջ, երբ մեծ սկանդալով բաժանվել է նախկին կնոջից և կորցրել է 3 դուստրերին ու 1 որդուն: Նրա կրտսեր աղջիկը, ինչպես և 3  շաբաթական Լեոն, նույնպես ծնվել է ուղեղի կաթվածով:

Ֆորեստը կնոջ և երեխաների հետ ապրում էր Նոր Զելանդիայի հյուսիսային Ուանգանուի կղզում, նա մեծացել է որպես «Exclusive Brethren» եկեղեցու հետևորդ: Ֆորեստը նախկինում կապ է ունեցել եկեղեցու հետ, բայց երբ բաժանվել է կնոջից, նրան արգելվել է տեսակցել իր 4  երեխաներին, որոնք այժմ 6-15 տարեկան են:Եկեղեցին լքելուց հետո էլեկտրոնային բազմաթիվ նամակներում Ֆորեստը կրկնում էր, որ «կորցրել է 4  անմեղ երեխաների» և մեղադրել է «Exclusive Brethren» եկեղեցուն «ընտանիքի կանխամտացված կործանման համար»:

Daily Mail Australia-ն ձեռք է բերել մի նկար, որտեղ Ֆորեստը իր 4  երեխաների հետ է: Սա մինչև 2011 թվականն է, դրանից հետո Ֆորեստը կորցրել է կապը նրանց հետ:

258664F600000578-2946809-image-m-27_1423534818554

«Նրա ընտանիքն ամբողջությամբ անդամակցում է «Exclusive Brethren»-ին, ըստ նրանց հավատքի պահանջների, հարազատներին արգելված է կապ ունենալ Ֆորեստի հետ», – ասել է աղբյուրը:

«Դա էր պատճառներից մեկը, որ նա լքել է իր երկիրը և մեկնել Հայաստան: Նա կապ չի պահպանել իր երեխաների հետ և Նոր Զելանդիայում ապագա չի տեսել: Այս ամենը շատ տխուր է»: Ֆորեստն ամուսնացել է հայ կնոջ` Ռուզան Բադալյանի հետ 18  ամիս առաջ,  նրանք բաժանվել են Լեոի ծնվելուց 1 շաբաթ անց:  Միաժամանակ, Ֆորեստն ասել է, որ իր կինը հրաժարվել է նայել, նույնիսկ դիպչել Լեոին, քանի որ Հայաստանի մշակույթն այնպիսին է, որ կաթված ունեցող երեխան  ամոթալի է ընտանիքի համար:

Կինը հայտնվել էր ուշադրության կենտրոնում, երբ Լեոից հրաժարվելու նրա որոշումը դարձել էր քննարկման առարկա: Գումար հանգանակող կայքում երկուշաբթի Ֆորեստը գրել է, որ «դեռ զգում է մեծ սեր» իր նախկին կնոջ նկատմամբ` չնայած իրենց երեխային լքելու նրա որոշմանը.«Կարող եմ վստահեցնել, որ փորձել եմ ամեն ինչ անել կնոջս համոզելու համար, որ մենք կարող ենք պահել երեխային, բայց նրա ընտանիքը Հայաստանում մանկատունը համարում էր ամենաապահով տարբերակը:

Ես ամեն ինչ արել եմ մեր ընտանիքը պահպանելու համար, այդ թվում առաջարկել եմ ամբողջ ընտանիքով գնալ Նոր Զելանդիա: Նրա ընտանիքը փորձել է համոզել ինձ հանձնել մեր որդուն մանկատուն: Ռուզանը չպետք է լինի այս ամբողջ պատմության թիրախը: Մեր ճանապարհները կարող են բաժանվել, բայց նա Լեոի մայրն է, և ես դեռ զգում եմ մեծ սեր նրա նկատմամբ»:

Սա տեղի է ունեցել, երբ տիկին Բադալյանը պատասխանել է իր նախկին ամուսնու հայտարարությանը, թե ինքը հրաժարվել է իրենց երեխայից: Բադալյանի խոսքով, ինքը ստիպված է եղել կայացնել «անխիղճ որոշում», որը եղել է Լեոի օգտին:

Ռուզանը Ֆեյսբուքում հրապարակել է հայտարարություն` ասելով, որ երկար սպասված որդու ծնունդը եղել է նրա կյանքի ամենաերջանիկ օրը, բայց երբ նա արթնացել է, իր կողքին տեսել է միայն անհանգիստ դեմքեր.Առաջին հարցս եղել է` որտեղ է երեխան։ Ես հիշում եմ իմ կողքին հավաքված հարազատներիս ու բժիշկների տխուր դեմքերն ու դատավճռի պես հնչած խոսքերը. «Երեխան ուղեղի կաթված ունի»։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե այդ րոպեին ինչ եմ ապրել: Դեռ շոկից ուշքի չեկած, եկավ բժիշկն ու խնդրեց որոշում կայացնել` պահելու եմ Լեոին, թե ոչ։ Կյանքիս ամենադաժան որոշումը պետք է կայացնեի առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում։

Առաջինը, որ մտածեցի երեխայի հիվանդության մասին լսելուց հետո, այն էր, որ չեմ ցանկանում տեսնել իմ երեխային կարծրատիպերով լեցուն մեր երկրում, որտեղ չկան նման երեխաների համար որևէ հնարավորություններ: Ես ցանկանում էի, որ նա լիներ հասարակության մեջ ներգրավված ու ընդունված, բայց դա մեր երկրում հնարավոր կլինի միայն շատ տարիներ հետո:

Ես տեսա բժիշկների խուսափող հայացքները, հարազատներիս լացակումած դեմքերը, որոնք ցավակցություններ էին ստանում, և հասկացա, որ միայն Նոր Զելանդիայի նման չափանիշներ ունեցող երկիր մեկնելը կապահովի իմ որդու բարեկեցիկ կյանքը»:

Լեոի մայրն ասել է, որ հատուկ կարիքներ ունեցող երեխային մեծացնելու ծանրությունը նույնպես իր ուսերին էր. «Հայաստանում ցանկացած երեխա սիրված և հարգված է, ընտանիքը մեծ արժեք է, բայց այս երկրում երեխաները, որոնք ունեն հատուկ ուշադրության կարիք, զգում են ֆինանսական ռեսուրսների և հատուկ վերաբերմունքի անհրաժեշտություն:

Կյանքիս ամենադժվար պահին իմ ամուսինը պետք է լիներ իմ կողքին, աջակցեր և օգներ ճիշտ որոշում կայացնել, բայց ես չտեսա նրա աջակցությունը: Հիվանդանոցը լքելուց հետո մի քանի ժամ անց նա տեղեկացրել է, որ երեխային տարել է իր հետ, որ պատրաստվում է հեռանալ Նոր Զելանդիա, և ես ոչինչ չեմ կարող անել ստեղծված իրավիճակում:»

Ֆորեստին դրամահավաքի կայքի միջոցով հաջողվել է հավաքել ավելի քան 490 հազար դոլար: Նա խնդրել էր օգնել Լեոին Օքլենդ տեղափոխելու գործում, որտեղ երեխան կկարողանա օգտվել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված ծառայություններից և ստանալ համապատասխան աջակցություն:  Բայց անհասկանալի է, թե վերադառնալու դեպքում Ֆորեստն ինչ աջակցություն կստանա իր ընտանիքից:

«Exclusive Brethren» համայնքում հայտնի է, որ Սեմը բոլորից կտրվել է, քանի որ բաժանվել է կնոջից: Այստեղ չկա մեկը, որ սպասում է նրան: Դուք կարող եք հուսալ, որ նա այստեղ աջակցություն կստանա, բայց դա դժվար թե իրականություն դառնա», – ասել է աղբյուրը:

Ֆորեստն ապշել է աջակցության ծավալից: Նա ասել է. «Բարի ցանկությունների և քաջալերող խոսքերի քանակը չափազանց մեծ է եղել: Լեոն երջանիկ տղա է: Նա իրեն լավ է զգում և շատ առողջ է: Լեոին ամեն օր այցելում են մարդիկ, որոնք պարուրում են նրան սիրով և ջերմությամբ: Լեոն այժմ իմ գլխավոր առաջնահերթությունն է, նա ունի իմ ամբողջ ուշադրության կարիքը»:

Ֆորեստի խոսքով, հավաքված գումարը շատ ավելին է, քան ակնկալվում էր: Գումարը կօգտագործվի Օքլենդում տուն գտնելու և Լեոին կրթական հնարավորություն տալու համար: Կան նաև ծրագրեր գումարի մի մասը տրամադրել Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների խնամող ծնողներին:

Լեոի պատմության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ www.gofundme.com/bringleohome կայքում: Daily Mail Australia-ն մի քանի փորձ է կատարել «Exclusive Brethren» եկեղեցու հետ կապ հաստատելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment