Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոնքի վնասվածքի պատճառով 6 շաբաթով դուրս է մնացել շարքից

Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոնքի վնասվածքի պատճառով 6 շաբաթով դուրս է մնացել շարքից

Հոդվածի առանցքում

  • Հավանական է, որ նա բաց կթողնի մրցաշրջանի առաջին կեսի մյուս խաղերը:
  • Մխիթարյանը կարող է նույնպես բաց թողնել 2015թ. Դորտմունդի առաջին խաղը Լեվերկուզենի Բայերի հետ:
  • Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը շարք կվերադառնա մինչև Չեմպիոնների Լիգայի փլեյ օֆ փուլի խաղերը` փետրվարի կեսերին:
  • Ակումբը հայտարարել է, որ կիրակի օր տեղի ունեցած բժշկական քննությունը հաստատել է վնասվածքը:
  • 2011-2012թթ. չեմպիոնին, առաջիկայում սպասվում են հանդիպումներ Վոլսֆսբուրգի և Վերդերի հետ:

Ուշադրությանն արժանի

Հայ կիսապաշտպանը վնասվածք ստացավ շաբաթ օրը տեղի ունեցած Բեռլինի Հերտայի հետ հանդիպման 33-րդ րոպեին: Հանդիպումը ավարտվեց 1-0 Հերտայի հաղթանակով, իսկ այս պարտությունը Բորուսիային թողեց մրցաշարայի աղյուսակի ստորին հատվածում` ձմեռային ընդմիջումից 2 խաղ առաջ:

«Նա ցավ է զգացել խաղի ընթացքում, ինչը լավ չէ այն պարագայում, երբ մենք խաղ ունենք շաբաթվա ընթացքում: Հավանական է, որ նա բաց կթողնի մրցաշրջանի առաջին կեսի մյուս խաղերը»-ասել է Դորտմունդի մարզիչ Յուրգեն Կլոպը:

Մխիթարյանը կարող է նույնպես բաց թողնել 2015թ. Դորտմունդի առաջին խաղը Լեվերկուզենի Բայերի հետ, սակայն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը շարք կվերադառնա մինչև Չեմպիոնների Լիգայի փլեյ օֆ փուլի խաղերը` փետրվարի կեսերին:

«Սիրելի’ ընկերներ, շնորհակալ եմ ձեր բարեմաղթանքների համար: Հուսով եմ, որ ապաքինվելուց հետո ավելի ուժեղ կվերադառնամ: Ես համոզված եմ, որ 2015թ.-ը հաջողակ տարի է լինելու մեր ակումբի համար և ջանք չեմ խնայի անել ամեն ինչ` ձեզ ուրախություն պատճառելու համար»,- գրում է Մխիթարյանը իր պաշտոնական թվիթերյան էջում:

Ակումբը հայտարարել է, որ կիրակի օր տեղի ունեցած բժշկական քննությունը հաստատել է վնասվածքը: Դորտմունդին` 2011-2012թթ. չեմպիոնին, առաջիկայում սպասվում են հանդիպումներ Վոլսֆսբուրգի և Վերդերի հետ:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment