Մի զինեք Ուկրաինային
Հոդվածի առանցքում
- Զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգներում ավելանում են Ուկրաինային զինելու կողմնակիցները: Ամերիկյան երեք առաջատար վերլուծական կենտրոնների վերջերս ներկայացրած զեկույցում հավանություն է տրվել Կիև ժամանակակից զենք առաքելու մտադրությանը, պաշտպանության նախարարի պաշտոնի Սպիտակ տան թեկնածու Էշթոն Քարթերը անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատի Ռազմական ծառայությունների հանձնաժողովում ասել է. «Ես այս ուղղության կողմնակից եմ»:
- Կասկած չկա, որ Ուկրաինայի զինծառայողներն անջատականների համեմատ վատ են զինված, վերջիններին աջակցում է ռուսական բանակն ու զենքը: Քանի որ ուժերի հավասարակշռությունը Մոսկվայի օգտին է, Վաշինգտոնը պետք է մեծ քանակությամբ սարքավորումներ ուղարկի Ուկրաինայի բանակին, որպեսզի այն հաջողության հասնի: Բայց հակամարտությունն այդտեղ չի ավարտվի: Ռուսաստանը հակազդելու է, սրելով իրադրությունը և հեռացնելով Կիևի ցանկացած առավելություն, որին այն կհասնի ամերիկյան զենքը ստանալուց հետո:
- Անկախ նրանից, թե որքան մեծ է Ռուսաստանին Արևմուտքի հասցրած վնասը: Ուկրաինային զինելու կողմնակիցները չեն կարողանում հասկանալ, որ Ռուսաստանի ղեկավարները իրենց երկրի հիմնական ռազմավարական շահերը վտանգված են տեսնում Ուկրաինայում: Նրանք դժվար տան հողը, նույնիսկ, եթե դա հսկայական ծախսեր կլանի:
- Ուկրաինային զինելու կողմնակիցներն ընդունում են իրադրության լարվածության վտանգը և ընդգծում են, որ Կիևին տալու են «պաշտպանական», ոչ թե «հարձակողական» զենք: Ցավոք, չկա այս կատերգորիաների տարբերության բացատրություն: Բոլոր զենքերն էլ կարող են օգտագործվել հարձակման ու պաշտպանության համար: Արևմուտքը կարող է վստահ լինել, որ Մոսկվան ամերիկյան զենքերը չի ընդունի որպես «պաշտպանական», հաշվի առնելով, որ Վաշինգտոնը պատրաստվում է բեկանել ստատուս քվոն արևելյան Ուկրաինայում:
- Ուկրաինան փրկելու և, ի վերջո, Մոսկվայի հետ աշխատանքային հարաբերությունները վերականգնելու համար, Արևմուտքը պետք է Ուկրաինան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև չեզոք բուֆերային պետություն դարձնի: Այն պետք է նմանվի Ավստրիային Սառը պատերազմի ժամանակին: Այդ նպատակով Արևմուտքը պետք է Եվրոպական միությանն ու ՆԱՏՕ-ին նստեցնի ընդլայնված բանակցությունների և ընդգծի, որ իր նպատակը չմիավորված Ուկրաինան է, որը չի սպառնում Ռուսաստանին:
Ուշադրությանն արժանի
Ուկրաինայի ճգնաժամը գրեթե մեկ տարեկան է և Ռուսաստանը հաղթում է: Անջատողականներն Արևելյան Ուկրաինայում հաջողությունների են հասնում և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նահանջելու՝ արևմտյան տնտեսական պատժամիջոցներին զիջելու նշաններ ցույց չի տալիս:
Զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգներում ավելանում են Ուկրաինային զինելու կողմնակիցները: Ամերիկյան երեք առաջատար վերլուծական կենտրոնների վերջերս ներկայացրած զեկույցում հավանություն է տրվել Կիև ժամանակակից զենք առաքելու մտադրությանը, պաշտպանության նախարարի պաշտոնի Սպիտակ տան թեկնածու Էշթոն Քարթերը անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատի Ռազմական ծառայությունների հանձնաժողովում ասել է. «Ես այս ուղղության կողմնակից եմ»:
Նրանք սխալվում են: Այդ ճանապարհով գնալը մեծ սխալ կլինի ՄիացյալՆահանգների, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի համար: Ուկրաինային զենք տրամադրելը չի օգնի այդ հանրապետության բանակին, փոխարենը կհանգեցնի ռազմական գործողությունների թեժացման: Նման քայլը հատկապես վտանգավոր է, քանի որ Ռուսաստանն ունի միջուկային զենք և ձգտում է պաշտպանել իր կենսական ռազմավարական շահերը:
Կասկած չկա, որ Ուկրաինայի զինծառայողներն անջատականների համեմատ վատ են զինված, վերջիններին աջակցում է ռուսական բանակն ու զենքը: Քանի որ ուժերի հավասարակշռությունը Մոսկվայի օգտին է, Վաշինգտոնը պետք է մեծ քանակությամբ սարքավորումներ ուղարկի Ուկրաինայի բանակին, որպեսզի այն հաջողության հասնի:
Բայց հակամարտությունն այդտեղ չի ավարտվի: Ռուսաստանը հակազդելու է, սրելով իրադրությունը և հեռացնելով Կիևի ցանկացած առավելություն, որին այն կհասնի ամերիկյան զենքը ստանալուց հետո: Վերլուծական կենտրոնի ուսումնասիրության հեղինակներն ընդունել են, որ «նույնիսկԱրևմուտքի հսկայական աջակցությամբ, Ուկրաինայի բանակը չի կարողանա դիմակայել ռուսական զինուժի վճռական հարձակմանը»: Այսպիսով, Միացյալ Նահանգները չի կարող հաղթել Ռուսաստանին Ուկրաինայի պատճառով առաջացած սպառազինությունների մրցավազքում և ապահովել Ռուսաստանի պարտությունը ռազմի դաշտում:
Ուկրաինային զինելու կողմնակիցներն ունեն երկրորդ փաստարկը: Հաջողության բանալին, ըստ նրանց, ոչ թե Ռուսաստանին ռազմական հարցով պարտության մատնելն է, այլ ռազմական գործողությունների ծախսերը բարձրացնելով քայքայել Ռուսաստանին: Ցավը ենթադրաբար կստիպի Մոսկվային իր զորքը դուրս բերել Ուկրաինայից և թույլ տալ, որ այն միանա Եվրամիությանն ուՆԱՏՕ-ին ու դառնալ Արևմուտքի դաշնակիցը:
Այս պարտադրված ռազմավարությունը նույնպես քիչ հավանական է, որ հաջողություն ունենա, անկախ նրանից, թե որքան մեծ է Ռուսաստանին Արևմուտքի հասցրած վնասը: Ուկրաինային զինելու կողմնակիցները չեն կարողանում հասկանալ, որ Ռուսաստանի ղեկավարները իրենց երկրի հիմնական ռազմավարական շահերը վտանգված են տեսնում Ուկրաինայում: Նրանք դժվար տան հողը, նույնիսկ, եթե դա հսկայական ծախսեր կլանի:
Մեծ տերությունները կտրուկ են արձագանքում, երբ հեռավոր մրցակիցները ծրագրում են ռազմական հզորություն հաստատել իրենց հարևանությամբ և փորձել սահմանակից պետությանը դաշնակից դարձնել: Այս պատճառով ՄիացյալՆահանգներն ունի Մոնրո դոկտրինը և այսօր ԱՄՆ ոչ մի նախագահ չի հանդուրժի, որ Կանադան կամ Մեքսիկան միանան մի ռազմական դաշինքի, որը գլխավորում է մեկ այլ հզոր պետություն:
Ռուսաստանը բացառություն չէ: Այսպիսով, հակառակ պատժամիջոցների, Պուտինը տեղից չի շարժվի և քիչ հավանական է, որ նշանակալից զիջումների գնա, նույնիսկ եթե պայքարի ծախսերն Ուկրաինայում բարձրանան:
Ուկրաինայի իրադրությունը մեծացնում է նաև իրադրության անցանկալի շիկացման ռիսկերը: Արևելյան Ուկրաինայում ոչ միայն կռիվներն են թեժանում, այն կարող է տարածվել նաև այլ ոլորտներ: Ուկրաինան արդեն կանգնած է խորը տնտեսական և սոցիալական խնդիրների առաջ, որոնք կարող են աղետալի լինել:Հավանականությունը, որ նախագահ Պուտինը կարող է միջուկային սպառնալիքներ ներկայացնել, քիչ հավանական է:
Բայց եթե Ուկրաինային զինելու պատճառով մեծանան Ռուսաստանի ծախսերը և Մոսկվան լուրջ իրավիճակում հայտնվի, ապա դա կարող է անկառավարելի դառնալ: Եթե Արևմտյան ճնշումները հաջողություն ունենան, Պուտինը հուսահատ վիճակում իրավիճակը փրկելու համար կարող է սպառնալ միջուկային զենքով:
Մեր ըմբռնումով ճգնաժամի և պատերազմի սրման մեխանիզմները սահմանափակ են, թեև գիտակցում ենք, որ ռիսկերը զգալի են: Միջուկային զենք ունեցող Ռուսաստանին անկյուն հրելը նշանակում է կրակի հետ խաղալ:
Ուկրաինային զինելու կողմնակիցներն ընդունում են իրադրության լարվածության վտանգը և ընդգծում են, որ Կիևին տալու են «պաշտպանական», ոչ թե «հարձակողական» զենք: Ցավոք, չկա այս կատերգորիաների տարբերության բացատրություն: Բոլոր զենքերն էլ կարող են օգտագործվել հարձակման ու պաշտպանության համար: Արևմուտքը կարող է վստահ լինել, որ Մոսկվան ամերիկյան զենքերը չի ընդունի որպես «պաշտպանական», հաշվի առնելով, որ Վաշինգտոնը պատրաստվում է բեկանել ստատուս քվոն արևելյան Ուկրաինայում:
Ուկրաինայի ճգնաժամի լուծման միակ միջոցը դիվանագիտական և ոչ թե ռազմական ճանապարհն է: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, թվում է, ընդունում է այդ փաստը, քանի որ ասել է, որ Գերմանիան զենք չի առաքի Կիև: Մերկելի խնդիրն այն է, որ նա չգիտի, թե ինչպես վերջ դնի ճգնաժամին:Նա և եվրոպական մյուս առաջնորդները դեռևս մոլորության մեջ են, մտածելով, որ Ուկրաինան կարող են դուրս քաշել Ռուսաստանի ուղեծրից և ներառել Արևմուտքի մեջ, իսկ Ռուսաստանի ղեկավարներն էլ կընդունեն այդ փաստը: Նրանք դա չեն անի:
Ուկրաինան փրկելու և, ի վերջո, Մոսկվայի հետ աշխատանքային հարաբերությունները վերականգնելու համար, Արևմուտքը պետք է Ուկրաինան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև չեզոք բուֆերային պետություն դարձնի: Այն պետք է նմանվի Ավստրիային Սառը պատերազմի ժամանակին: Այդ նպատակով Արևմուտքը պետք է Եվրոպական միությանն ու ՆԱՏՕ-ին նստեցնի ընդլայնված բանակցությունների և ընդգծի, որ իր նպատակը չմիավորված Ուկրաինան է, որը չի սպառնում Ռուսաստանին: Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է նաև աշխատեն Պուտինի հետ Ուկրաինայի տնտեսությունը փրկելու համար, ինչը բխում է բոլորի շահերից:
Կարևոր է, որ Ռուսաստանը օգնի վերջ դնել ռազմական գործողություններին արևելյան Ուկրաինայում և Կիևն էլ կարողանա վերականգնել հսկողությունն այդ տարածաշրջանում: Այդուհանդերձ, Դոնեցկի և Լուգանսկի մարզերին պետք է տրվի զգալի ինքնավարություն, ռուսաց լեզվի իրավունքների պաշտպանությունն էլ պետք է առաջնահերթ լինի:
Ուկրաինան ընդմիշտ կորցրեց Ղրիմը, որը դարձավ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը մինչև Ռուսաստանի շեմը հասցնելու Արևմուտքի քաղաքականության զոհը: Ժամանակն է վերջ տալ այդ անշրջահայաց քաղաքականությանը, քանի դեռ այն մեծ վնաս չի պատճառել Ուկրաինային և Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ