Արդյո՞ք ռուսներն օգնել են Դոնալդ Թրամփին դառնալ ԱՄՆ-ի նախագահ

Արդյո՞ք ռուսներն օգնել են Դոնալդ Թրամփին դառնալ ԱՄՆ-ի նախագահ

Հոդվածի առանցքում

  • 30-ամյա Մարիա Բուտինան դարձել է առաջին ռուսաստանցին, որը մեղադրվում է ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու մեջ, ով նաև 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ աշխատել է որպես արտասահմանյան գործակալ։ Բուտինան համաձայնել է համագործակցել ամերիկացի իրավապահների հետ` պատժի չափը նվազեցնելու համար

Ուշադրությանն արժանի

Զենք կրելու իրավունքի համար պայքարող ռուս ակտիվիստը դեկտեմբերի 13-ին խոստովանել է, որ եղել է գաղտնի համաձայնության մեջ ռուս բարձրաստիճան օղակների հետ։ Նա իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի պահպանողական շրջանակներ ներթափանցելու և 2015 թվից ի վեր Կրեմլի գործակալ լինելու մեջ:

30-ամյա Մարիա Բուտինան, այսպիսով, դարձել է առաջին ռուսաստանցին, որը մեղադրվում է ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու մեջ, ով նաև 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ աշխատել է որպես արտասահմանյան գործակալ։ Բուտինան համաձայնել է համագործակցել ամերիկացի իրավապահների հետ` պատժի չափը նվազեցնելու համար:

Ըստ նրա մեղադրանքի ճանաչման՝ Բուտինան ընդունել է «ոչ պաշտոնական կարգի հաղորդակցումը ամերիկացիների հետ, որը ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի քաղաքականության վրա»։ Նա գործակցել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական բանկիր Ալեքսանդր Թորշինի նկարագրությանը համապատասխանող անձի հետ՝ ի շահ Ռուսաստանի իշխանությունների»:  Ըստ փաստաթղթի՝ 2016 թվականին՝ Զենք կրելու իրավունքի կողմնակիցների ազգային միության (NRA) միջոցառման ժամանակ, նա կարճ հանդիպում է ունեցել նաև Դոնալդ Թրամփ կրտսերի հետ: Կա նաև ապացույց, որ Դոնալդ Թրամփը ևս Բուտինայի հետ փոխանակել է խոսքեր իր նախագահ առաջադրվելու մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց:

«Բուտինայի պարագայում հատկանշական է, որ նա բացում է փակագծերը Ռուսաստանի մեծ նպատակների վերաբերյալ», – ասում է Մաքս Բերգմանը Մոսկվայի նախագծից: Նրա ջանքերը սկսվեցին Թրամփի քարոզարշավից առաջ եւ ձեւավորեցին հստակ եւ առանձին օրակարգ: Նրա նպատակն էր Հանրապետականին հեռացնել 70-ամյա Ռուսաստանի նկատմամբ քննադատող ուղեգծից: Այդ նպատակին հասնելու համար, նա կապեր է հաստատում ամենահզոր շահեր հետապնդող խմբի՝ NRA-ի հետ»:

Նա շարունակում է. «Միեւնույն ժամանակ, ռուսները աջակցում էին Թրամփին, ձգտելով ազդել NRA -ի եւ Հանրապետականի վրա` ԱՄՆ քաղաքականության փոփոխման համար։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը սկսել է բազմակողմանի քաղաքական հարձակում ԱՄՆ-ում, եւ Թրամփին աջակցելը միայն հարձակման ամենամեծ մասն էր»:

Հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպիսին է ռուսների փոխհարաբերությունների աստիճանը NRA- ի հետ, ինչպես նաեւ այլ աջակողմյան խմբերի հետ: («Բուտինան եւ Թորշինը հրավիրել են NRA- ի ղեկավարներին Մոսկվա 2015 թ. դեկտեմբերին: Պատվիրակության կազմում են եղել NRA- ի նախկին նախագահ Դեյվիդ Քինին եւ անցյալում հզոր ամերիկյան Կոնսերվատիվների միության ղեկավար: The Washington Post- ի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը ցույց են տալիս, որ խումբը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարարին Սերգեյ Լավրովին)։

Որքան շատ են ռուսները: Այսպիսով, շատ մարդիկ Թրամփի քարոզարշավի ընթացքում (վերջին հաշիվներով `14-ը) կապ են ունեցել ռուսների հետ: Մոսկվայի նախագիծը հաշվել է ավելի քան 90 առանձին շփումներ Թրամփի թիմի անդամների եւ Ռուսաստանի կառավարության հետ կապված անձանց միջեւ: Ոչ մի խոշոր կուսակցություն ոչ մի քարոզարշավ ոչ մի անգամ երբեւէ նման քանակի շփում թշնամական արտաքին ուժի հետ չի ունեցել:

Դժվար է նկարագրել, թե որքանով է աննախադեպ այս երեւույթը ցանկացած այլ թեկնածուի համար: Կոնտակտները այնքան անհամապատասխան էին, իսկ պատասխանները շտապողական, որ անհնար է դիտարկել այս ամենը որպես այլ ինչ, քան մի քանի ճակատով հարձակում (NRA, քարոզարշավը, սոցիալական լրատվամիջոցները, այլ իրադարձությունները)՝ Թրամփին ընտրելու համար:

Հանրությունը տեղյակ է միայն Ռոբերտ Ս. Մյուլլերի հավաքած նյութի մի մասից: Ամեն անգամ, երբ նա փաստաթուղթ է ներկայացնում կամ ինքնախոստովանություն ստանում, մենք ավելի շատ մանրամասներ ենք իմանում տարբեր մարդկանց մասին: Բուտինայ եւ ընդհանրապես ռուսների դեպքում մենք գիտենք Թրամփի շրջապատի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ եղած կապերի իրական ծավալի մասին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment