Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի օրինակով Կիմ Չեն Ընին հրավիրում է հանդիպման

Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի օրինակով Կիմ Չեն Ընին հրավիրում է հանդիպման

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահ Դոնալդ Թրամփի օրինակով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հրավիրել է հանդիպման, թեև հանդիպումների ճշգրիտ ժամկետները դեռ չեն որոշվել: Սինգապուրում 2018 թ. հունիսին կայացած գագաթաժողովի ժամանակ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումն անցավ մեծ փառահեղությամբ, սակայն չհանգեցրեց որևէ հստակության Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում: Վերլուծաբանները նշում են, որ Հյուսիսային Կորեան և ԱՄՆ - ը շատ տարբեր տեսլականներ ունեն, թե ինչպես պետք է լինի Կորեայի թերակղզու ապամիջուկայնացումը:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահ Դոնալդ Թրամփի օրինակով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հրավիրել է հանդիպման, թեև հանդիպումների ճշգրիտ ժամկետները դեռ չեն որոշվել:

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը երկուշաբթի լրագրողներին ասել է, որ Պուտինի ու Կիմի հանդիպումը «օրակարգում է»: Մինչդեռ, փետրվարին Վիետնամում կայանալու է Թրամփի և Կիմի հանդիպումը:

Սինգապուրում 2018 թ. հունիսին կայացած գագաթաժողովի ժամանակ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումն անցավ մեծ փառահեղությամբ, սակայն չհանգեցրեց որևէ հստակության  Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում: Վերլուծաբանները նշել են, որ Հյուսիսային Կորեան և ԱՄՆ – ը շատ տարբեր տեսլականներ ունեն, թե ինչպես պետք է լինի Կորեայի թերակղզու ապամիջուկայնացումը:

Հյուսիսային Կորեային համոզելու Թրամփի վարչակազմի ջանքերը, որպեսզի թույլ տրվի միջազգային տեսուչների մուտքը երկիր և տեղի ունենա ապամիջուկայնացումն  ու բալիստիկ հրթիռներից հրաժարումը, հիմնականում անարդյունք անցան: Մինչդեռ Հյուսիսային Կորեան շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ը վերացնի պատժամիջոցներն այդ երկրի վրա և հայտարարի Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև պատերազմի ավարտի մասին, որը սկսվել էր 1953 թվականին:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական պետական լրատվական գործակալությունը վերջերս հայտարարել է, որ երկիրը երբեք չի հրաժարվի իր միջուկային զենքից, եթե ԱՄՆ-ն չվերացնի «միջուկային սպառնալիքը»: Այս հայտարարությունը մեկնաբանվել է որպես ակնարկ Հարավային Կորեայում տեղակայված շուրջ 28,000 ամերիկյան զորքերի վերաբերյալ, որոնց հեռացումը չեն ցանկանում տեսնել ոչ ԱՄՆ-ի ռազմական ղեկավարույունը և ոչ էլ Հարավային Կորեայի ղեկավարները:

Այս հակասությունները կարգավորելու ծրագրերը չեն հրապարակվել, և շատերը կասկածում են, որ Թրամփի ղեկավարությունը մտադիր է երկարաձգել գործընթացը մեկ այլ բարձր մակարդակի գագաթաժողովի միջոցով: Քննադատները պնդում էին, որ նման հանդիպումները քիչ առաջընթաց են գրանցում:

«Այս պահին կարող եմ ասել, որ Թրամփը երբեք լուրջ չի նախապատաստվել հունիսյան Սինգապուրյան հանդիպմանը, ավելի շուտ, հանդիպման նպատակն էր հանդիպել և ձեռք բերել աննախադեպ լրատվամիջոցների ուշադրությունը», – ասել է Ջոնաթան Փոլլակը, Բրուքինգս ինստիտուտի Արևելյան Ասիայի քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի ավագ փորձագետ:

Ռուսաստանը, իր հերթին, մեղադրվում է Հյուսիսային Կորեայի դեմ միջազգային պատժամիջոցների խափանման մեջ: Մոսկվան թույլատրում է այդ երկրի քաղաքացիներին աշխատել արտասահմանում և դրամական փոխանցումներ կատարել:

«Մոսկվայի մեծագույն ուժը համեմատաբար հավասար հարաբերությունների մեջ է ինչպես Հյուսիսային Կորեայի, այնպես էլ Հարավային Կորեայի հետ», – գրել է Ասիայի փորձագետ Էլիզաբեթ Էքոնոմին Արտաքին հարաբերությունների խորհրդի համար: «Եթե Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Չինաստանը ավելի սերտ կապեր են պահպանում ապառազմականացված գոտու (DMZ) մեկ կամ մյուս կողմի հետ, ապա Ռուսաստանը պահպանել է կայուն տնտեսական և քաղաքական հարաբերություններ ապառազմականացած գոտու երկու կողմերի հետ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment