Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահին խնդրել է հետաքննել մրցակից Ջո Բայդենին
Հոդվածի առանցքում
- Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հորդորել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն աշխատել իր անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի և ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի հետ՝ հետաքննելու նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, ասված է հուշագրում, որն ամփոփում է Սպիտակ տան կողմից երկու առաջնորդների միջև հուլիսյան խոսակցությունը:
Ուշադրությանն արժանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իր ուկրաինացի գործընկերոջը հետաքննություն սկսել Ջո Բայդենի նկատմամբ, որը ցույց է տալիս Սպիտակ տան հեռախոսազանգի ամփոփագիրը: Թրամփը նաև ասել է, որ Գերմանիան «գրեթե ոչինչ չի անում» Ուկրաինային օգնելու համար:
Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հորդորել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն աշխատել իր անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի և ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի հետ՝ հետաքննելու նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, ասված է հուշագրում, որն ամփոփում է Սպիտակ տան կողմից երկու առաջնորդների միջև հուլիսյան խոսակցությունը:
«Բայդենի որդու (Հանթերի) մասին շատ է խոսվում, որ Բայդենը դադարեցրել է հետապնդումը, և շատ մարդիկ ուզում են իմանալ այդ մասին, այնպես որ, շատ լավ կլիներ, եթե կարողանաք գլխավոր դատախազի հետ գործել, », – ասել է Թրամփը
Խոսակցության մի պահին Թրամփն ասաց. «Ես կցանկանայի, որ դուք մեզ լավություն անեիք»:
Թրամփը պնդում է, որ այդ կոչում «ոչ մի վատ բան» չկա և հերքել է հանցանք կատարելու մեղադրանքը, քանի որ այդ քաղաքական սկանդալը խփում է Վաշինգտոնին: Չորեքշաբթի Զելենսկին ասաց, որ «ոչ ոք ինձ չի հրահրել»՝ ավելացնելով, որ երկու առաջնորդները պարզապես «լավ հեռախոսազրույց են ունեցել»:
Զանգի մանրամասները
Քննադատները մեղադրում են Թրամփին այն բանի համար, որ ժամանակավորապես սառեցրել է 400 միլիարդ դոլարի (365 միլիոն եվրո) Ուկրաինային օգնություն ցույց տալը, քանի դեռ չի իրականացվել հետաքննություն նախագահական ընտրություններում դեմոկրատ առաջատար թեկնածու Բայդենի նկատմամբ: Օգնությունը սառեցվել էր զանգից առաջ, բայց վերականգնվել է անցյալ շաբաթ:
Զելենսկին հետաքրքրություն էր հայտնել ԱՄՆ-ի զենք գնելու համար, նախքան Թրամփի խոսակցությունը Բայդենի և մասնավոր կիբերանվտանգության ֆիրմայի մասին, որը հետաքննում էր Ռուսաստանի կողմից Դեմոկրատական կուսակցության սերվերների նկատմամբ հարձակումը 2016 թ.:
Հուշագիրը չի ցույց տալիս, որ Թրամփը բացահայտ սպառնա ՝ ռազմական օգնությունը սառեցնելու հարցում:
Այն ենթատեքստը, որ Թրամփը կարող է արտասահմանյան կառավարությանը խնդրել է նախընտրման արշավի ժամանակ երեքշաբթի օրը Դեմոկրատական կուսակցությանը դրդել է սկսել իմպիչմենտի հետաքննություն նախագահի դեմ:
Չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն ասել է, որ տեքստը «շատ ավելի վնասակար է», քան սպասվում էր, և որ զանգը արտացոլում է օտարերկրյա առաջնորդի «մաֆիոզ տիպի գործողությունը»:
Հանրապետական որոշ օրենսդիրներ պաշտպանել են Թրամփին: Ջորջիայի կոնգրեսական Դուգ Քոլինսը գրառում է կատարել, որ Փելոսիի հրամանագիրը «բացարձակապես ոչինչ չի փոխում»:
«Քանի դեռ լիարժեք պալատը չի քվեարկի հետաքննություն թույլ տալու համար, ոչ ոք չի անցկացնի պաշտոնական հետաքննություն», – ասաց Քոլինսը:
Մինչդեռ սկանդալը առաջ բերող բողոքը չորեքշաբթի օրը փոխանցվել է պալատի և Սենատի հետախուզության հանձնաժողով ՝ նախքան Ազգային հետախուզության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջոզեֆ Մագուերի վկայությունը օրենսդիրների առջև:
Սենատի հետախուզության հանձնաժողովի հանրապետական անդամ, սենատոր Բեն Սասեն ասել է, որ բողոքում «կան իրական մտահոգիչ բաներ»:
Թրամփը պահանջում է «ներողություն»
Հեռախոսազանգի հուշագրի հրապարակումից անմիջապես առաջ Թրամփը գրառում էր կատարել, որ ակնկալում է ներողություն դեմոկրատներից. «Արդյո՞ք դեմոկրատները ներողություն կխնդրեն այն բանից հետո, երբ կտեսնեն, թե ինչ է ասվել Ուկրաինայի նախագահին զանգի ժամանակ: »
Թրամփը պնդում է, որ դեմոկրատները կառուցել են նրա զրույցը Զելենսկիի հետ ՝ որպես «դժոխքից եկած զանգ», բայց ասում է, որ ամփոփագիրը ցույց է տալիս, որ «այստեղ ոճմի ճնշում չկա »:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ում մամուլի ասուլիսում ՝ Թրամփը կրկնեց, որ «ոչ մի ճնշում, չի եղել»:
Զելենսկին էլ ակնարկում է, որ Ուկրաինան բաց է համագործակցության համար
Հանթեր Բայդենը աշխատել է ուկրաինական խոշորագույն գազային «Բուրիզա» ընկերության համար, երբ այն գտնվում էր ուկրաինացի դատախազների հետաքննության տակ: Նա երբեք չի մեղադրվել որևէ հանցագործության մեջ: Միևնույն ժամանակ, այն ժամանակվա փոխնախագահ Ջո Բայդենը ղեկավարում էր Օբամայի վարչակազմի դիվանագիտությունը Ուկրաինայի հարցում և ճնշում էր գործադրել Կիևի վրա ՝ աշխատանքից հեռացնելու համար իր գլխավոր դատախազին, քանի որ արևմտյան երկրները կարծում էին, որ նա չի վարում բավականաչափ կոշտ պայքար կոռուպցիայի դեմ:
Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցում Զելենսկին պատչաստակամություն է հայտնել համագործակցելու Ջուլիանիի և Բարի հետ ՝ ասելով, որ ինքը տեղյակ է իրավիճակի մասին, և սեպտեմբերին կնշանակի նոր դատախազ:
Նոր դատախազը «կուսումնասիրի իրավիճակը, մասնավորապես այն ընկերությունը, որը դուք նշեցիք», – ասել է Զելենսկին: «Գործի քննության խնդիրն իրականում ճշմարտության վերականգնումն է և դրա մեջ համոզվելու խնդիրն է, այնպես որ մենք հոգ կտանենք այդ մասին և կաշխատենք գործի քննության շուրջ»:
Չորեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի առաջնորդը դեբյուտային իր ելույթում չի նշել Թրամփի կոչը և փոխարենը իր խոսքը կենտրոնացրել է Ուկրաինային միջազգային աջակցություն ցուցաբերելու վրա:
Գերմանիան «գրեթե ոչինչ չի անում» Ուկրաինայի համար
«Զելենսկիի» հետ զրույցում Թրամփը նաև գովաբանեց ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային ՝ հավելելով, որ եվրոպական երկրները, հատկապես Գերմանիան, «պետք է շատ ավելին անեն»:
«Գերմանիան ձեզ համար գրեթե ոչինչ չի անում: Այն ամենը, ինչ նրանք անում են, խոսակցություններ են, և ես կարծում եմ, որ դա մի բան է, որի մասին դուք իսկապես պետք է հարցնեք նրանցից », – ասել է Թրամփը ՝ ըստ հուշագրի: «Երբ ես խոսում էի Անգելա Մերկելի հետ, նա խոսում է Ուկրաինայի մասին, բայց նա ոչինչ չի ձեռնարկում»:
Զելենսկին համաձայնվեց Թրամփի հետ և ասաց, որ ԱՄՆ նախագահի քննադատությունը «1000% բացարձակ ճիշտ է»:
Զելենսկին ասել է, որ ինքը խնդրել է ինչպես կանցլեր Անգելա Մերկելին, այնպես էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ՝ ավելին անել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում:
«Նրանք չեն կիրառում պատժամիջոցները: Նրանք չեն աշխատում այնքան, որքան նրանք պետք է աշխատեն Ուկրաինայի համար», – նշված են Զելենսկու խոսքերը հուշագրում ՝ հավելելով, որ չնայած ԵՄ-ն «տրամաբանորեն» պետք է լիներ Ուկրաինայի ամենաուժեղ գործընկերը, իրականում ԱՄՆ-ն է շատ ավելի մեծ գործընկեր է, քան ԵՄ-ն»:
Գերմանիայի կառավարության խոսնակը հրաժարվեց մեկնաբանել տեքստում նշված հայտարարությունները:
Գերմանիայի արտգործնախարարության տվյալներով ՝ Բեռլինը 2014 թվականից խոստացել է 377 միլիոն եվրո երկկողմանի աջակցություն Ուկրաինային ՝ բացի մի քանի հարյուր միլիոնավոր եվրո վարկեր տրամադրելուց:
2014 թվականից ԵՄ-ը և եվրոպական ֆինանսական հաստատությունները ավելի քան 15 միլիարդ եվրո դրամաշնորհ և վարկ են տրամադրել Ուկրաինային:
Գերմանիան և Ֆրանսիան նույնպես գտնվում են դիվանագիտական առաջնագծում ՝ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը կարգավորելու փորձերի մեջ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ