Դոնալդ Թրամփին Մեծ Բրիտանիայում դիմավորել են ցույցերով ու հյուրընկալությամբ

Դոնալդ Թրամփին Մեծ Բրիտանիայում դիմավորել են ցույցերով ու հյուրընկալությամբ

Հոդվածի առանցքում

  • :Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Թագավորությունում գտնվում է պետական այցով, որը համընկել է Բրեքսիթի վերջին իրադարձությունների հետ: Ինչպես անցյալ տարի Բրիտանիա կատարած այցի ընթացքում, այս անգամ ևս  երկուշաբթի տեղի է ունեցել բողոքի ցույց, երբ Թրամփը սկսել է իր եռօրյա այցը

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ-ի նախագահը հանդիպել է բրիտանական արքայական ընտանիքի հետ, սակայն Մեծ Բրիտանիա ժամանելուց հետո Լոնդոնի քաղաքապետի հետ մտել բանավեճի մեջ: Դոնալդ Թրամփը մեղադրվում է «անընդունելի միջամտության» մեջ իր Բրեքզիթի մեկնաբանությունների համար:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Թագավորությունում գտնվում է պետական ​​այցով, որը համընկել է Բրեքսիթի վերջին իրադարձությունների հետ: Ինչպես անցյալ տարի Բրիտանիա կատարած այցի ընթացքում, այս անգամ ևս  երկուշաբթի տեղի է ունեցել բողոքի ցույց, երբ Թրամփը սկսել է իր եռօրյա այցը:

Նախագահին և նրա կին Մելանիային Բուքինգեմյան պալատում ողջունել է պատվավոր զինվորականի զորախումբը, այն բանից հետո, երբ 41 զարկ է հնչել Կանաչ այգուց ի պատիվ հյուրերի:

Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը մի փոքր ճաշկերույթ էր կազմակերպել նախագահի և առաջին տիկնոջ համար՝ նախքան նրանց արքայական արվեստի հավաքածուն ներկայացնելը, իսկ այդ ընթացքում ցույցերը շարունակվեցին թագավորական պալատից դուրս:

Նախագահը և առաջին տիկինը պալատում էին, երբ Թրամփը թագուհուն դիմեց որպես «մեծ, մեծ կին», այնուհետև թեյ խմեց արքայազն Չարլզի հետ և այցելեց Վեստմինստեր Էբիում «Անհայտ զինվորի» գերեզմանը:

Թրամփը նախատեսում է երեքշաբթի երեկոյան մասնավոր բանակցություններ անցկացնել վարչապետ Թերեզա Մեյի հետ, ով հունիսի 7-ին հրաժարական է տալու բրեքզիտյան ծրագրի պատճառով:

Վարչապետի գրասենյակից հայտնում են, որ նախագահի համար կկազմակերպվի Երկրորդ համաշխարհային պատերազմի սրահների շրջայց, իսկ հետո երկու ղեկավարները միասին կմասնակցեն կլոր սեղանին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի գործարարների հետ:

Մի քանի բարձր մակարդակի ընդդիմադիր քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ իրենք մտադրված են չմասնակցել պատվավոր ճաշկերույթին ի նշան բողոքի ընդդեմ Թրամփի անտագոնիստական հռետորաբանության: Վերջերս, Թրամփը առաջարկել է, որ Բրիտանիան հեռանա Բրեքզետի բանակցություններից և հրաժարվի վճարել 39 միլիարդ ֆունտ (45 միլիարդ եվրո, 50 միլիարդ եվրո) գումարը Բրյուսելի դաշինքից հեռանալու համար: Այս գումարը բանակցել էր Մեյի կառավարությունը Բրյուսելի հետ:

Ընդհանրապես անընդունելի միջամտություն

Աշխատավորականների կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինը դատապարտեց Թրամփի մեկնաբանությունները որպես «մեր ժողովրդավարության մեջ անընդունելի միջամտություն»: Քորբինը նաև քննադատել է, թե ինչպես է կառավարությունը կարմիր գորգ փռել մի մարդու առջև, որը «խաթարում է կարևոր միջազգային պայմանագրերը, աջակցում կլիմայի փոփոխության մերժմանը և օգտագործում ռասիստական ​​և խտրական հռետորաբանություն»:

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն անվանել է «բրիտանացուն անհարիր» `« Թրամփի առջև կարմիր գորգ փռելը» կիրակի օրվա «The Observer» օրաթերթի խմբագրականում: Թվիթերի գրառման մեջ նա գրել է, որ Թրամփի «վարքագիծը հակառակ է այն իդեալների որի հիման վար ստեղծվել է Ամերիկան»:

The Sun- ին տված հարցազրույցում Թրամփը օգտագործել է «զզվելի» տերմինը՝ հղում անելով Ամերիկայում ծնված Սասսեքսի դքսուհի Մեգան Մարկլիի հասցեին, երբ նա պարզեց, որ նա խիստ քննադատության է ենթարկել նախագահին նախքան արքայազն Հարիի հետ ամուսնությունը: Նա հետագայում հերքեց, որ օգտագործել է այն Twitter- ում, սակայն թերթը տեղադրեց հարցազրույցի ձայնագրությունը իր կայքում:

Երկուշաբթի օրը, Մեծ Բրիտանիա ժամանելուց առաջ Թրամփը Twitter- ում օգտագործեց նույն տերմինը՝ մեղադրելով Լոնդոնի քաղաքապետին ` անհարգալից վերաբերմունքի մեջ դեպի Միացյալ Նահանգների նախագահը, ով պատրաստվում է այցելել իրենց երկիրը: Նա շարունակեց՝ Խանին անվանելով «անհաջողակ», ով ավելի լավ է ուշադրություն դարձնի Լոնդոնում հանցագործությանը, այլ ոչ թե ինձ»:

Վարչապետ Մեյը սակայն փորձել է այցին դրական լծակ հաղորդել `գովաբանելով երկու երկրների միջև երկարատև դաշինքը:

«Մեր հարաբերությունները տարիներ շարունակ ամրապնդել են մեր երկրների անվտանգությունն ու բարգավաճումը և կշարունակեն անել դա ապագա սերունդների համար», – ասաց նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment