Դոլարի արժեվորումը վերափոխում է միգրանտների դրամական փոխանցումները

Դոլարի արժեվորումը  վերափոխում է միգրանտների դրամական փոխանցումները

Հոդվածի առանցքում

  • Վերջին վեց ամսում դոլարի կտրուկ արժեվորումը մյուս արժույթների մեծ մասի նկատմամբ գլխացավանք է դարձել աշխարհի առաջատար բազմազգ կորպորացիաների համար: Դա նաև հանգեցրել է իրադրության կտրուկ սրման այն երկրներում, որոնք արդեն երկար ժամանակ ապավինում են աշխարհի գրեթե 250 միլիոն միգրանտ աշխատողների դրամական փոխանցումներին:
  • Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք մեծապես կախված են Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումներից, ամենաշատն են տուժում ռուբլու թուլացումից: Ըստ գնահատումների, դրամական փոխանցումները տարածաշրջանում 2014 -ին նվազել են 6.3 տոկոսով, կազմելով 48 միլիարդ դոլար, մինչդեռ 2013-ին աճել էին 11.1% - ով:
  • Ռուսաստանի տնտեսության դանդաղեցումը փոխանցումների վրա բացասաբար է ազդում երեք ուղղություններով. (ա), աշխատանքային շատ միգրանտներ կորցրել են իրենց աշխատանքը, իսկ նոր աշխատանք գտնելը ավելի դժվար է դարձել, (Բ) ռուբլու արժեզրկումը նվազեցրել է միգրանտների իրական եկամուտները, դժվարացնելով տուն փող ուղարկելը:
  • 2014 թվականին Մեքսիկա, Էլ Սալվադոր, Գվատեմալա, Հոնդուրաս դրամական փոխանցումների ավելի քան 6 տոկոս աճ է գրանցվել : Այս երկրների միգրանտները հիմնականում հիմնվել են ԱՄՆ-ում: Սակայն, Արգենտինա, Բոլիվիա և Պարագվայ դրամական փոխանցումների աճը դանդաղել է, իսկ Բրազիլիա և Պերու նվազել:
  • Սպասվում է, որ հակասությունների ու տնտեսական խնդիրների առկայության դեպքում էլ աշխատողների արտահոսքը կշարունակվի, դրամական փոխանցումներն էլ կավելանան և 2014-ի 436 միլիարդից 2017 -ին կհասնեն 479 միլիարդի:

Ուշադրությանն արժանի

Վերջին վեց ամսում դոլարի կտրուկ արժեվորումը մյուս արժույթների մեծ մասի նկատմամբ գլխացավանք է դարձել  աշխարհի առաջատար բազմազգ կորպորացիաների համար:

Դա նաև հանգեցրել է իրադրության կտրուկ սրման այն երկրներում, որոնք արդեն երկար ժամանակ ապավինում են աշխարհի գրեթե 250 միլիոն միգրանտ աշխատողների դրամական փոխանցումներին, որպեսզի աջակցեն իրենց տնտեսությանը:

Ըստ Համաշխարհային բանկի վերջին զեկույցի, անցյալ տարի վերածնվող դոլարը և  ԱՄՆ տնտեսության վերականգնումը բարձրացրին գումարը, որն ԱՄՆ միգրանտները տուն՝ Լատինական Ամերիկա են ուղարկում, մինչդեռ տնտեսական լճացումը Եվրոպայում և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հակառակ ազդեցությունն ունեցան:

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք մեծապես կախված են Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումներից, ամենաշատն են տուժում ռուբլու թուլացումից: Ըստ գնահատումների, դրամական փոխանցումները տարածաշրջանում 2014 -ին նվազել են 6.3 տոկոսով, կազմելով 48 միլիարդ դոլար, մինչդեռ  2013-ին աճել էին 11.1% – ով:

Կանխատեսում են, որ այս տարի էլ դրանք կկրճատվեն ևս 12.7 տոկոսով: 2014-ի վերջին եռամսյակում Ռուսաստանից  ԱՄՆ դոլարով փոխանցումները Ուկրաինա կրճատվել են 51 տոկոսով, Ուզբեկստան՝ 43, Հայաստան՝ 31, Տաջիկստան՝ 27, տոկոսով:

Համաշխարհային բանկի գրառումները.

Ռուսաստանի տնտեսության դանդաղեցումը փոխանցումների վրա բացասաբար է ազդում երեք ուղղություններով. (ա), աշխատանքային շատ միգրանտներ կորցրել են իրենց աշխատանքը, իսկ նոր աշխատանք գտնելը ավելի դժվար է դարձել, (Բ) ռուբլու արժեզրկումը նվազեցրել է միգրանտների իրական եկամուտները, դժվարացնելով տուն փող ուղարկելը, (գ) ռուբլու և ԵԿԱ տարածաշրջանի տեղական այլ արժույթների արժեզրկումը  նվազեցրել է նաև ամերիկյան դոլարով փոխանցումների արժեքը:

Դրամական փոխանցումները Հյուսիսային Աֆրիկայի երկրներ, մասնավորապես Մարոկկո, Ալժիր և Թունիս, որտեղ Եվրոպան  փողը հետ ուղարկելու հիմնական աղբյուրն է, նույնպես տուժել են 2014-ին եվրոյի անկումից:

Դրան հակառակ,  անցյալ տարի Լատինական Ամերիկա և Կարիբյան կղզիներ աշխատանքային միգրանտների ուղարկած գումարն աճել է 5.8 տոկոսով: Բայց նույնիսկ այստեղ մեծ տատանումներ կան:

2014 թվականին Մեքսիկա, Էլ Սալվադոր, Գվատեմալա, Հոնդուրաս դրամական փոխանցումների ավելի քան 6 տոկոս աճ է գրանցվել : Այս երկրների միգրանտները հիմնականում հիմնվել են ԱՄՆ-ում: Սակայն, Արգենտինա, Բոլիվիա և Պարագվայ դրամական փոխանցումների աճը դանդաղել է, իսկ Բրազիլիա և Պերու նվազել, և դա մասամբ Իսպանիայի  տնտեսական խնդիրների պատճառով, քանի որ այդ երկիրն ընդունում է Լատինաամերիկյան  տարածաշրջանի բոլոր միգրանտների մեկ տասներորդին:

Համաշխարհային բանկը ասել է.

Ենթադրվում է, որ ՀՆԱ-ի և Միացյալ Նահանգներում զբաղվածության շարունակվող աճը  կխթանի դրամական փոխանցումներին Մեքսիկա և Կենտրոնական Ամերիկա: Մինչդեռ Իսպանիայում գործազրկության բարձր մակարդակի պատճառով, ամենայն հավանականությամբ,  կկրճատվեն փոխանցման հոսքերը Բոլիվիա, Կոլումբիա, Պարագվայ և Պերու:

Սպասվում է, որ հակասությունների ու տնտեսական խնդիրների առկայության դեպքում էլ աշխատողների արտահոսքը կշարունակվի, դրամական փոխանցումներն էլ կավելանան և  2014-ի 436 միլիարդից  2017 -ին կհասնեն 479 միլիարդի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment