Ավելի ուժեղ դոլար թույլ համաշխարհային տնտեսությունում

Ավելի ուժեղ դոլար թույլ համաշխարհային տնտեսությունում

Հոդվածի առանցքում

  • Վերջին մի քանի ամիսների ընթացքում դոլարը չափազանց ամրապնդվեց մյուս արժույթների նկատմամբ, ինչպիսիք են եվրոն, ֆունտը և իենը:
  • Ըստ Ֆեդերալ Ռեզերվի կազմած ցուցանիշների՝ դոլարն այժմ ամենաուժեղն է ավելի քան երկու տասնյակ այլ արժույթների նկատմամբ ավելի քան 10 տարում: Ուրբաթ օրը մեկ եվրոյի արժեքը կազմել է 1.09 դոլար ՝ իջնելով մեկ տարվա առաջվա 1.37 դոլարից: Շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ այս երկու արժույթները առաջիկա ամիսներին 2003 թվականից ի վեր առաջին անգամ կհավասարվեն:
  • Եվրոպական Կենտրոնական բանկը և Ճապոնիայի Բանկը ձեռք են բերում բազմաթիվ պարտատոմսեր՝ խթանելով թույլ տարածաշրջանային տնտեսությունները, սակայն պարտադիր չէ, որ վնասեն այլ երկրներին: Եթե ​​նրանք հաջողակ են, դա օգուտ կբերի ամբողջ համաշխարհային տնտեսությանը, այդ թվում, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որը ևս վնասներ է կրում, երբ դոլարը արժևորվում է:
  • Կան որոշ նշաններ եվրոպական վերածննդի, սակայն ոչ բավարար, որպեսզի տոնել աճի վերադարձը: Մի շարք երկրներ, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան և Ֆրանսիան, դեռ տեղում են կանգնած կամ հազիվ են աճում: Թույլ եվրոն ավելի ձեռնատու է բոլոր այն երկրների համար, որոնք օգտագործում են այն, բայց հիմնականում օգտակար է մեծ արտահանող երկրների համար, ինչպիսիք են Գերմանիան, որն արդեն եվրագոտու ամենաուժեղ տնտեսություններից է:
  • Որոշ ամերիկյան արտադրողներ հայտարարել են, որ կորցնում են պատվերներ կամ իրենց շահույթի անկում են ունենում, քանի որ նրանք ստիպված են նվազեցնել գները՝ մրցակցելով ավելի ցածր գին առաջարկվող եվրոպական ու ճապոնական ընկերությունների հետ:

Ուշադրությանն արժանի

Վերջին մի քանի ամիսների ընթացքում դոլարը չափազանց ամրապնդվեց մյուս արժույթների նկատմամբ, ինչպիսիք են եվրոն, ֆունտը և իենը: Դա հիմնականում արտացոլում է ներդրողների շրջանների գիտակցումը, որ ամերիկյան տնտեսությունը կարող է շատ ավելի լավ վիճակում լինել, քան այլ խոշոր տնտեսությունները առաջիկա ամիսներին:

Ըստ Ֆեդերալ Ռեզերվի կազմած ցուցանիշների՝ դոլարն այժմ ամենաուժեղն է ավելի քան երկու տասնյակ այլ արժույթների նկատմամբ ավելի քան 10 տարում: Ուրբաթ օրը մեկ եվրոյի արժեքը կազմել է 1.09 դոլար ՝ իջնելով մեկ տարվա առաջվա 1.37 դոլարից: Շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ այս երկու արժույթները առաջիկա ամիսներին 2003 թվականից ի վեր առաջին անգամ կհավասարվեն: Միևնույն ժամանակ իենը դոլարի նկատմամբ ընկել է մոտ 14 տոկոսով:

Ինչպես ցանկացած խոշոր քայլ ֆինանսական շուկաներում, դոլարի ամրապնդումը անհանգստացրեց ներդրողներին և քաղաքականություն մշակողներին: Ոմանք, ինչպես օրինակ Հնդկաստանի պահուստային բանկի նախագահ Ռաղուրամ Ռաջան, դժգոհեց, որ մենք գտնվում ենք «մրցակցային արժեզրկման և մուրացկանը քո հարևանն է քաղաքականության շրջանում»: Նա և այլ երկրների պաշտոնյաները, ինչպես օրինակ Հարավային Կորեան, մտահոգված են, որ կենտրոնական բանկերը կստեղծեն արժեզրկում այնպիսի արժույթների, ինչպիսիք են եվրոն և իենը ու փող տպելով և ագրեսիվ կերպով պարտատոմսեր գնելով՝ կփորձեն էժանացնել իրենց արտահանումը:

Եվրոպական Կենտրոնական բանկը և Ճապոնիայի Բանկը ձեռք են բերում բազմաթիվ պարտատոմսեր՝ խթանելով թույլ տարածաշրջանային տնտեսությունները, սակայն պարտադիր չէ, որ վնասեն այլ երկրներին: Եթե ​​նրանք հաջողակ են, դա օգուտ կբերի ամբողջ համաշխարհային տնտեսությանը, այդ թվում, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որը ևս վնասներ է կրում, երբ դոլարը արժևորվում է, քանի որ դա ամերիկյան ապրանքները արտերկրի գնորդների համար ավելի թանկ է դարձնում:

Ավելի մեծ հարց է, թե արդյոք դրամավարկային քաղաքականությունը ու արժույթի արժեզրկումը կարող է զգալիորեն փոխել վիճակը: Ավելի ու ավելի պարզ է, որ պարզապես աճող դրամի մատակարարումը չի կարող բավարար լինել՝ թույլ տնտեսությունը վերակենդանացնելու համար, հատկապես, երբ պահանջարկը ամբողջ աշխարհում բավարար արագ չի աճում: Երկրները չեն կարող արտահանել աճ ապահովելու համար, եթե այլ երկրները ի վիճակի չեն գնելու իրենց ապրանքները ու ծառայությունները:

Դա կարող է օգնել բացատրելու, թե ինչու է Ճապոնիայի տնտեսությունը դեռևս պայքարում երկու տարի անց այն ժամանակվանից, երբ նրա կենտրոնական բանկը սկսել է գնել մեծ քանակությամբ պարտատոմսեր, որն օգնել է արժեզրկելու իենը դոլարի նկատմամբ: Խնդրի մեծ մասը նրանում է, որ կառավարությունը վարչապետ Սինձո Աբենի գլխավորությամբ բավարար քայլեր չի ձեռնարկել տնտեսությունը բարեփոխելու համար, օրինակ՝ բիզնեսներին խրախուսելով իրենց խնայողություններից ներդնել ավելի շատ ու բարձրացնելով կանանց զբաղվածությունը:

Կան որոշ նշաններ եվրոպական վերածննդի, սակայն ոչ բավարար, որպեսզի տոնել աճի վերադարձը: Մի շարք երկրներ, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան և Ֆրանսիան, դեռ տեղում են կանգնած կամ հազիվ են աճում: Թույլ եվրոն ավելի ձեռնատու է բոլոր այն երկրների համար, որոնք օգտագործում են այն, բայց հիմնականում օգտակար է մեծ արտահանող երկրների համար, ինչպիսիք են Գերմանիան, որն արդեն եվրագոտու ամենաուժեղ տնտեսություններից է:

Նույնիսկ եթե եվրոն հասնի պարիտետի դոլարի նկատմամբ, դա չի կարող շատ օգնել թույլ երկրներին, ինչպիսիք են Հունաստանը, որոնք մեծ արտահանողներ չեն կամ Պորտուգալիայի նման երկրի, որը արտահանում է հիմնականում եվրոպական այլ երկրներ: Այդ ազգերին օգնելու համար քաղաքականություն մշակողները պետք է հեռու մնան անիմաստ լարվածությունից և առաջ տանեն բարեփոխումները՝ խրախուսելով ներդրումներն ու ստեղծելով նոր աշխատատեղեր:

Միացյալ Նահանգների համար ուժեղ դոլարը խաթարում է աճը, թեև որքանով ոչ ոք չի կարող ճշգրտորեն կանխատեսել, քանի որ հարաբերական արժեքը արժույթների դժվար է կանխատեսել: Որոշ ամերիկյան արտադրողներ հայտարարել են, որ կորցնում են պատվերներ կամ իրենց շահույթի անկում են ունենում, քանի որ նրանք ստիպված են նվազեցնել գները՝ մրցակցելով ավելի ցածր գին առաջարկվող եվրոպական ու ճապոնական ընկերությունների հետ:

Դոլարի արժևորումը լավ առիթ է Ֆեդռեզերվի համար, կանգնեցնելու տոկոսադրույքների բարձրացումը այս տարվա ամռանը: Սակայն ուժեղ դոլարը ծառայում է որպես հիշեցում, որ աշխարհը դեռ շատ վստահ է Միացյալ Նահանգներում, երբ ինքը դեռ լիովին չի վերականգնվել ֆինանսական ճգնաժամից: Դա լավ չի նաև կայուն գլոբալ աճի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment