Ոչ միայն Սուրբ Ծննդի համար. շվեյցարացիները կոչ են անում դադարել կատուներ և շներ ուտել

Հոդվածի առանցքում

  • Պարզվում է՝ շվեյցարացիների 3 %-ը շան ու կատվի միս է ուտում:
  • Կենդանիների իրավունքների պաշտպանները ստորագրահավաք են սկսել այդ երևույթի դեմ, որին միացել է նաև Բրիջիթ Բարդոն:
  • Շեյցարիայի մի շարք շրջաններում կատվի միսը առաջնային տեղ է գրավում սուրբծննդյան մենյուի մեջ:
  • Շան միսը շվեյցարացիներն օգտագործում են նրբերշիկների պատրաստման համար:

Ուշադրությանն արժանի

Հարյուր հազարավոր մարդիկ Շվեյցարիայում շան ու կատվի միս են ուտում, հատկապես Սուրբ Ծննդի ժամանակ: Այս մասին հայտնում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շվեյցարական մի խումբ, որը այս պրակտիկան արգելելու ուղիներ է փնտրում:

SOS չաթերը սատարում են կամպանիան, որը նպատակ ունի արգելել կատուների ու շների կիրառությունը սննդակարգում: Կառավարությանը ներկայացվելիք առաջարկը հավաքել է ավելի քան 18000 ստորագրություն: Ստորագրողների շարքում է նաև դերասանուհի և կենդանիների իրավունքների պաշտպան Բրիջիթ Բարդոն:

Խմբի հիմնադիր ու նախագահ Թոմի Թոմեքը ԲիԲիՍի-ին ասաց, որ Շվեյցարիայի բնակչության 3%-ը ուտում է շների ու կատուների միսը: Այդ 3%-ի 80%-ը ֆերմերներ են: Մեղավորների տարածաշրջաններն են Լյուցերնը, Ապպենցելը, Յուրան և Բերռնը:

«Մի կին ինձ նորածին կատվին եփելու բաղադրատոմս տվեց: Ես գնացի ոստիկանություն ու կառավարություն, որտեղ ինձ ասացին, որ նրանց դեմ որևէ օրենք չկա»,-ասեց Թոմեքը: Նրան ասել են պետիցիա գրել ու փորձել քաղաքական գործիչների առաջկությունը ձեռք բերել:

Թոմեքը նշեց, որ Շեյցարիայի մի շարք շրջաններում կատվի միսը անգամ առաջնային տեղ է գրավում սուրբծննդյան մենյուի մեջ, իսկ շան միսը նաև օգտագործվում է նրբերշիկների պատրաստման համար:

«Շվեյցարիայում շան մսից նրբերշիկներ ուտելն ու շան ճարպը ռևմատիզմի դեմ օգտագործելը հին ավանդույթ է: Կատվի միսը ուտում են, որովհետև դրա համը նման է նապաստակի մսի համին»,-նշեց նա:

Երկու կենդանիների միսն էլ գրեթե նույն ձևով են պատրաստում և համտեսում են սպիտակ գինու ու սխտորի հետ:

Թոմեքը նաև նշեց, որ ֆերմերները կշարունակեն ուտել իրենց շներին ու կատուներին, երբ դրանք շատ են լինեն: «Ես ասել եմ նրանց ստերիլիզացնեն կենդանիներին, սակայն նրանք ասացին, որ դա թանկ է»:

Անցած տարի Թոմեքի հաջող արշավից հետո կատվի մորթու վաճառքի մասին օրենքը հաջողությամբ փոփոխվեց: Շան մսի վաճառքը ևս անօրինական է, բայց դրա օգտագործումը՝ ոչ:

Շվեյցարիայում այս նախագիծը պետք է երկրի 8մլն բնակչությից 100 հազարի ստորագրությունը ստանա, որպեսզի խնդրի վերաբերյալ ազգային ռեֆերենդում անցկացվի:

Այս տարի առաջարկը աշխարհի ամենաբարձր նվազագույն  աշխատավարձը ապահովելու համար (ժամում 22 ֆրանկ (£15)) հավաքեց անհրաժեշտ ստորագրությունները և ընտրվեց ազգայինի կողմից, սակայն պարտվեց քվեարկության ժամանակ: Մեկ այլ շարժում ներգաղթի սահմանափակման համար նույնպես ապահովվել է ռեֆերենդումի համար հասարակական ձայների քանակը: Ռեֆերենդումը անցկացվելու է նոյեմբերի 30-ին:

Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Անտուան Գոտչելը այս պետիցիան ավելի շատ խորհրդանշական է համարում: «Դա ստիպում է հասարակությանն ու շվեյցարացի քաղաքական գործիչներին ուշադրության արժանացնել այս խնդիրը»,- ասաց Անտուանը Նյուզուիքին: Նա հավատում է, որ հասարակության մեջ «ընկերակից-կենդանիները շատ ավելի լայն իրավունքներ ունեն, քան մյուսները:Նմանատիպ պետիցիան մեզ թույլ կտա հարցեր բարձրացնել բոլոր կենդանիների իրավունքների վերաբերյալ», -նշեց նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment