Արդյո՞ք կոռումպացված կառավարությունները ծնում են քաղաքական բռնություններ

Արդյո՞ք կոռումպացված կառավարությունները ծնում են քաղաքական բռնություններ

Հոդվածի առանցքում

  • Չայեսն ուժասպառ չի լինում: Նա կողմնորոշվում է «Պետական գողեր»-ում: Նրա թիրախը կոռուպացված կառավարությունն է ամբողջ աշխարհում, որը հին մարտահրավեր է, բայց դարձյալ հրատապ է: Չայեսը պնդում է, որ խարդախության և կաշառակերության խնդիրը պարզապես բարոյազրկման կամ տնտեսական վնասի մեջ չէ: Իրական վտանգն այն է, որ անպատված կառավարությունը կարող է բռնի պատասխաններ տալ, այդ թվում, կրոնական ծայրահեղականությունը, որը վտանգում է պետության գոյատևումը:
  • Չայեսը նշել է 2009-ի Աֆղանստանի ընտրությունների կեղծումները, որոնք այնքան էին հուսալքել քաղաքացիներին, որ քվեարկությունը կարող էր վերածվել ապստամբներին աջակցության: Պատմել է 2000-ականների սկզբին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի ընտանիքի հետ իր աշխատանքի մասին և եզրակացրել, որ «ես ականատես եղա կոռումպացված համակարգի զարգացմանը»:
  • Չայեսը պնդում է, որ այդպիսի երկրներում կառավարությունները հաճախ անտեսվում են որպես թույլ կամ ձախողված պետություններ, մինչդեռ իրականում դրանք հզոր են և կազմակերպված հանցագործության, այլ ոչ թե սոցիալական ծառայությունների համար:
  • Նրա վրդովմունքն ուղղված է ոչ միայն կոռումպացված պաշտոնյաների, այլև դրանք ապահովող Արևմուտքի դեմ: Նա գրում է, որ ԿՀՎ վճարում է Քարզային և իր կրտսեր եղբորը՝ Ահմեդ Վալիին: «Ես տեսել եմ, թե ինչպես են աշխատակիցները նրան հանձնել օրինագծերի փաթեթը, երբ ես նրա տանը ճաշի էի հրավիրված 2003-ի մի երեկո»:
  • Ինչպես մեծ գաղափարի մասին բոլոր գրքերը, «Պետական գողերը» մի քիչ մտասևեռուն է: Չայեսը կոռուպցիայի դեմ պայքարը բացատրում է ժողովրդավարության ծագմամբ, բողոքական բարեփոխումներով: Ըստ նրա՝ նույնիսկ 2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակումներով «հնարավոր է ալ-Քաիդայի հիմնական նպատակն էր ոչ թե սպանել մեծ թվով ամերիկացիների, այլ խորհրդանշական պատժի տպավորություն թողնել:

Ուշադրությանն արժանի

Պետք է հոգնեցնող լինի մշտապես վրդովմունքի մեջ ապրելը: Վրդովված եք, որ ձեր շուրջը չեն ըմբռնում խնդիրը, որ չեն աջակցում ձեր առաջարկած փոփոխություններին, որ խնդիրներն օր օրի վատթարանում են:

Բարի գալուստ Սառա Չայեսի  աշխարհ: Չայեսն  ուժասպառ չի լինում: Նա կողմնորոշվում է «Պետական գողեր»-ում: Նրա թիրախը կոռուպացված կառավարությունն է ամբողջ աշխարհում, որը հին մարտահրավեր է, բայց դարձյալ հրատապ է: Չայեսը պնդում է, որ խարդախության և կաշառակերության խնդիրը պարզապես բարոյազրկման կամ տնտեսական վնասի մեջ չէ: Իրական վտանգն այն է, որ անպատված կառավարությունը կարող է բռնի պատասխաններ տալ, այդ թվում, կրոնական ծայրահեղականությունը, որը վտանգում է պետության գոյատևումը:

Դա կարող է զավեշտալի թվալ, բայց մտահոգիչ է: Չայեսը՝ Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատողը, եզակի է Վաշինգտոնի վերլուծաբանների շրջանում: Նա գրում է Աֆղանստանի, Եգիպտոսի, Թունիսի, Ուզբեկստանի, Նիգերիայի և այլ երկրների մասին: Նախկին NPR-ի թղթակիցը լուսաբանել է Ալժիրի քաղաքացիական պատերազմը 1990-ականներին և թալիբների ռեժիմի տապալումը  9/11-ից հետո:

Չայեսը գնաց աշխատելու Աֆղանստանում, այնտեղ խորհուրդ էր տալիս կոալիցիոն ուժերին և աշխատում էր համատեղ ուժերի ղեկավարների աշխատակազմի նախագահի համար: Նա մասնակցել է  խնդրի բոլոր կողմերի քննարկումներին: Նրա կոռուպցիոն շրջագայության կենտրոնն Աֆղանստանն էր, որտեղ տեսել է, թե ինչպես են նույնիսկ ցածր մակարդակի չարաշահումներն օտարում բնակչությանը:

Նա սկսում է Նուրալահից՝  նախկին ոստիկանից, որի եղբորը ոստիկանը հարվածել էր, որովհետև նա հրաժարվել էր կաշառք տալուց: Նուրալահը երդվել է. «Եթե ես տեսնեմ որ ինչ-որ մեկը պայթուցիկ է տեղադրում ճանապարհին, իսկ այդ ժամանակ ոստիկանության մեքենան է գալիս, մի կողմ կքաշվեմ ու չեմ զգուշացնի»:

Չայեսը նշել է 2009-ի Աֆղանստանի ընտրությունների կեղծումները, որոնք այնքան էին հուսալքել քաղաքացիներին, որ քվեարկությունը կարող էր վերածվել ապստամբներին աջակցության: Պատմել է 2000-ականների սկզբին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի ընտանիքի հետ իր աշխատանքի մասին և եզրակացրել, որ «ես ականատես եղա  կոռումպացված համակարգի զարգացմանը»:

Չայեսն իր պատմության մեջ ներկայացնում է հատվածներ հին քաղաքական տրակտատներից, որտեղ նախազգուշացնում են  կոռումպացված վարքագծի հետևանքների մասին: «Գիշատիչ լինելն ու շատ առարկաներ ու կանանց  իրենց վերագրելն առաջացնում է ատելություն  և դրդում է վրեժխնդրության», գրել է Մաքիավելլին:

Տասնմեկերորդ դարի պարսկական գրող Նիզամ ալ-Մուլկը զգուշացրել է, որ արդարադատություն և պաշտոնյաների հաշվետվություն անցկացնելու կառավարության կարողությունը իր գոյատևման բանալին է: Ղեկավարների համար նախատեսված նման խորհրդատվական աշխատանքները, որոնք գրել են պետական պաշտոնյաները կամ հոգևորականները, պատմականորեն հայտնի են որպես «հայելիներ» և «Պետական գողեր»-ն արտացոլում է այդ ավանդույթը:

Չայեսը պնդում է, որ արաբական գարունը կարելի է գնահատել որպես «զանգվածային ապստամբություն ընդդեմ ավազակապետական պրակտիկայի»: Նա առանձնացրել  է մի քանի կերպարներ, որոնք բյուրեղացնում են համընդհանուր թշնամանքը, ինչպես, օրինակ, Հոսնի Մուբարաքի որդի Գամալն է, որն առևանգել է Եգիպտոսի իշխանությունը  և «վերաձևել օրենքները, իրեն և իր խմբին վերագրել հողից և այլ հանրային միջոցներից օգտվելու արտոնություններ»:

Կամ Թունիսի բռնապետ Զին էլ-Աբիդին Բեն Ալիի երկրորդ կինը՝ Լեյլա Թրաբելսին, որը վարպետորեն իրեն էր ծառայեցնում մաքսային գործակալությունը և ֆինանսների նախարարությունը:

Չայեսն ասում է, որ Ուզբեկստանում ծերացող բռնակալի ավագ դուստրը զբաղվում է կեղծ բարեգործությամբ, հեռահաղորդակցության ոլորտում կաշառակերությամբ և, հնարավոր է, նույնիսկ սեռական թրաֆիքինգով:

«Մարդիկ ավելի ու ավելի են հիասթափվում կառավարությունից», -Չայեսին ասել է տեղական իրավապաշտպանը: «Օգնության համար նրանք դիմում են Աստծուն»: Նույնը տեղի է ունեցել Նիգերիայում հաղորդում է Չայեսը, որտեղ պայքարը նավթային հարստությունների համար առաջացրել է «ընդհանուր բարոյական անկում»: Երկրի քրիստոնյաների և մահմեդականների շրջանում, վերջին տասնամյակների ընթացքում, մեծացել է հակումը  պուրիտանական վարքի նկատմամբ, քանի որ կոռուպցիան ևւրս է եկել ղեկավարների շրջանից եւ սպառնում է վարակել գրեթե բոլոր նիգերիացիների վարքը»:

Չայեսը պնդում է, որ այդպիսի երկրներում կառավարությունները  հաճախ անտեսվում են որպես թույլ կամ ձախողված պետություններ, մինչդեռ իրականում դրանք հզոր են և կազմակերպված հանցագործության, այլ ոչ թե սոցիալական ծառայությունների համար:

Աֆղանստանի կառավարությունը «կարող է ընկալվել ոչ թե կառավարություն բոլորի համար, այլ  ուղղահայաց ինտեգրված հանցավոր կազմակերպություն», գրում է նա:  «Դրա հիմնական գործունեությունը ոչ թե, ըստ էության, պետության գործառույթների իրականացումն է, այլ երկրի ռեսուրսներն անձնական շահի համար օգտագործելը»:

Եգիպտոսի կառավարությունն էլ նույն ձևով է նկարագրվում, բացառությամբ երկու ցանցերի՝ ռազմականի և Մուբարաքի, որոնք մրցակցում են իշխանության համար: Մենք գիտենք, թե որն է գերակշռում:

Չայեսի նկարագրությունները, հնարավոր է վառ են: Նա գրում է, որ ոչ միայն հիասթափված է Քարզայ եղբայրներից, նա զգում է «ցավ փշրված պատրանքներից»:  Նրա վրդովմունքն ուղղված է ոչ միայն կոռումպացված պաշտոնյաների, այլև դրանք ապահովող Արևմուտքի դեմ: Նա գրում է, որ ԿՀՎ վճարում է Քարզային և իր կրտսեր եղբորը՝  Ահմեդ Վալիին: «Ես տեսել եմ, թե ինչպես են աշխատակիցները նրան հանձնել  օրինագծերի փաթեթը, երբ ես նրա տանը ճաշի էի հրավիրված 2003-ի մի երեկո»,-նպատակն է կրճատել հակակոռուպցիոն ջանքերը, որոնք ուղղված են իրենց ցանցերին:

Արևմտյան պաշտոնյաները մտածում են. «առաջին հերթին եկեք տարածաշրջանում անվտանգությունն ապահովենք, հետո մտածենք կառավարության մասին»: Իսկ եթե կոռուպցիա՞ն է  դառնում վտանգավորության պատճառ:

ԱՄՆ  քիչ պաշտոնյաներ, ռազմական կամ քաղաքացիական գործիչներ են արժանանում Չայեսի համակրանքին: Նա հիացած էր ՄքՔրիստալով ու նրա թիմով, որոնք աֆղանական պատերազմում են 2009-ից: «Բայց ես թերագնահատեցի մեծամտությունը»:

Երբ հաջորդ տարի ՄքՔրիստալին փոխարինեց գեներալ Դավիթ Պետրիուսը, Չայեսը ի սկզբանե ոգեւորված էր  կոռուպցիայի դեմ պայքարում նրա հանձնառությունից, բայց հետո իրեն խաբված զգաց, երբ վերջինը կորցրեց հետաքրքրությունը:

Երբ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Օբամայի վարչակազմի ազգային անվտանգության թիմին հուշագիր ուղարկեց Աֆղանստանում կոռուպցիայի մասին, Չայեսն այն անվանեց  «սխալ վերլուծություն» , համոզված, որ  պատասխանատվության մեծ մասը պետք է Պենտագոնը կրի: Նա շնորհակալություն է հայտնել միայն շտաբի պետ Մայքլ Մուլենին՝ միացյալ ղեկավարների շտաբի նախկին նախագահին, որը հանդուրժող էր իր քննադատություններին:

Ինչպես մեծ գաղափարի մասին բոլոր գրքերը, «Պետական գողերը» մի քիչ մտասևեռուն է: Չայեսը կոռուպցիայի դեմ պայքարը բացատրում է ժողովրդավարության ծագմամբ, բողոքական բարեփոխումներով: Ըստ նրա՝ նույնիսկ 2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակումներով «հնարավոր է ալ-Քաիդայի հիմնական նպատակն էր ոչ թե սպանել  մեծ թվով ամերիկացիների, այլ խորհրդանշական պատժի տպավորություն թողնել: Այն ուղղված էր քրեական ավազակապետության դեմ, որը վերահսկում է երկրի վրա ուժի առավել հզոր գործիքները», – գրում է նա:

Չայեսը եզրակացնում է քաղաքականության առաջարկություններով. Միացյալ Նահանգները և մյուս կառավարությունները պետք է ստեղծեն հստակ հակակոռուպցիոն քաղաքականություն: Հատուկ ծառայությունները համակարգային կոռուպցիան պետք է ներառեն ամերիկյան անվտանգության սպառնալիքների վերաբերյալ իրենց տարեկան գնահատականներում: Պետք է մերժել կամ հետաձգել կոռումպացված պաշտոնյաների վիզաները և նրանք պետք է ֆինանսական պատժամիջոցների թիրախ դառնան:

Պայմանավորված ուղեցույցները, մոնիտորինգը և օգնության փաթեթների գնահատումները պետք է ուժեղացվեն: «Դժգոհության միջազգային մթնոլորտ», ստեղծելու համար կարևոր է, որ բազմակողմ հանդիպումները տեղի չունենան կոռումպացված երկրներում:

Հաշվի առնելով մարտահրավերի շրջանակը, Չայեսը նախանշում է, որ այդ առաջարկներն ինչ-որ չափով խլացված են: Նա ընդունում է, որ «պայքարի տարիներին փորձել է մեղմել իր վանող կտրուկ դիրքորոշումը:

«Ես հույս ունեմ, որ նա իր տոնը շատ չի նվազեցնի: Արդարամիտ Սառա Չայեսն ավելի հետաքրքիր է, քան անկայուն Սառա Չայեսը: Դա ակնհայտ է:»

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment