Սիդնեյի վիրաբույժ Ռաֆֆի Քասաբյանի առաքելությունն է կյանքեր փրկել Հայաստանում
Հոդվածի առանցքում
- Վերջին տասը տարում բժիշկ Քասաբյանը տարին երկու անգամ այցելում է իր ծնողների հարազատ Հայաստան, որպեսզի կատարի կյանք փրկող էնդովասկուլյար վիրահատություններ, որոնք ներառում են վնասված արյան անոթների վերականգնում, ինչն էլ իր հերթին կանխում է սրտի կաթվածներն ու գանգրենաները:
- Բժիշկ Քասաբյանը ծնվել է Ավստրալիայում հայկական ընտանիքում, մեծանալիս ներշնչվել է ընտանիքի մշակույթի ուժեղ զգացումով:
- Վերջին 10 տարիների ընթացքում բժիշկ Քասաբյանը քննել է 2000 հիվանդի և վիրահատել 150-ի , ինչպես նաև սովորեցրել է հայ վիրաբույժ Էդուարդ Աղիյանին, որն օգնում է կլինիկան ղեկավարելու հարցում:
- Ջանքերը, սակայն, արժեն այդ կորստին, որպես վիրաբույժ նա մեդալ է ստացել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից երկրի բժշկության ոլորտում ներդրած իր ավանդի համար:
- Բժիշկ Քասաբյանն ասել է, որ կանոնավոր ուղևորություններ կատարելով Հայաստան նա տարեկան կորցնում է մոտ 100,000 դոլարի աշխատավարձ:
Ուշադրությանն արժանի
10 տարի առաջ նախքան իր առաջին ուղևորությունը Հայաստան , Ռաֆֆի Քասաբյանը երբեք չէր պատկերացնում, որ մարդկային կյանքեր փրկելն ու երիտասարդ վիրաբույժներ դաստիարակելն այնքան դժվար կլինի:
Վերջին տասը տարում բժիշկ Քասաբյանը տարին երկու անգամ այցելում է իր ծնողների հարազատ Հայաստան, որպեսզի կատարի կյանք փրկող էնդովասկուլյար վիրահատություններ, որոնք ներառում են վնասված արյան անոթների վերականգնում, ինչն էլ իր հերթին կանխում է սրտի կաթվածներն ու գանգրենաները:
Բժիշկ Քասաբյանը ծնվել է Ավստրալիայում հայկական ընտանիքում, մեծանալիս ներշնչվել է ընտանիքի մշակույթի ուժեղ զգացումով: «Երբ ես առաջին անգամ գնացի այնտեղ (2004-ին), ինձ փայլուն զրահով ասպետ էի պատկերացնում, որը պատրաստվում է ներանոթային բուժում իրականացնել Հայաստանում», – ասել է նա:
Սակայն նրա վեհ նպատակներն արագ ցրվեցին, երբ ուսումնասիրեց, թե ինչ ծավալուն առաջադրանք է դրված իր առջև:
«Կա երկու տեսակի անոթային վիրաբուժություն, բաց վիրահատություն, որտեղ մենք անում ենք մեծ, բաց կտրվածքներ և էնդովասկուլյար՝ ներանոթային վիրահատություն:», – ասել է նա: «Բայց ես ցնցված էի, որովհետև նրանք նույնիսկ բաց վիրաբուժության հմտություններ չունեին»: «Շատ արագ հասկացա, որ այդ մարդիկ բաց անոթների վիրահատական մշտական ծառայության կարիք ունեն»:
Վերջին 10 տարիների ընթացքում բժիշկ Քասաբյանը քննել է 2000 հիվանդի և վիրահատել 150-ի , ինչպես նաև սովորեցրել է հայ վիրաբույժ Էդուարդ Աղիյանին, որն օգնում է կլինիկան ղեկավարելու հարցում: «Էդուարդը երազում է դառնալ անոթային վիրաբույժ և բարելավել անոթային վիրաբուժության վիճակը Հայաստանում», – ասել է նա:
«Էական տարբերություն կզգացվի այն ժամանակ, երբ Էդուարդն ունենա իր վերապատրաստվողները»:
Բժիշկ Քասաբյանն ասել է, որ կանոնավոր ուղևորություններ կատարելով Հայաստան նա տարեկան կորցնում է մոտ 100,000 դոլարի աշխատավարձ: Ջանքերը, սակայն, արժեն այդ կորստին, որպես վիրաբույժ նա մեդալ է ստացել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից երկրի բժշկության ոլորտում ներդրած իր ավանդի համար:
Բժիշկ Քասաբյանն ասել է, որ հաճախակի ճամփորդությունները Հայաստան օգնել են իրեն ետ գնալ իր արմատները և կապ հաստատել հայրենակիցների հետ: «Ես ստանում եմ բավարարվածության հսկայական զգացում», – ասել է նա:
Նրա երազանքն է հիմնել անոթային վիրաբուժության դպրոց և բժիշկներին հրավիրել Ավստրալիա վերապատրաստման:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ