Պատժամիջոցներն աշխատու՞մ են

Պատժամիջոցներն աշխատու՞մ են

Հոդվածի առանցքում

  • Մասնագետներ ամփոփել են 20-րդ դարում պատժամիջոցների կիրառման բոլոր 174 դեպքերը. պատժամիջոցներից միայն 34%-ն են համարվել հաջողված: Բայց այս հաջողված վիճակագրությունը քաղաքական փոփոխությունների ազդեցության միջոցով է ձեռք բերվել: Արդյունքները համեստ են:
  • Հետպատերազմյան շրջանը դարձավ պատժամիջոցների աննախադեպ ծավալի կիրառման ժամանակաշրջան: Ծովային սովորական շրջափակումը վերափոխվեց ավելի լայն սահմանափակումներ ենթադրող գործողությունների` թիրախավորելով առևտուրը, ֆինանսական հոսքերը և մարդկանց ազատ տեղաշարժը:
  • Կուբան ցույց տվեց, թե ինչպես կարող են պատժամիջոցները օգնել բռնապետներին, որոնք իրենց ներկայացնում են որպես տուժածներ և երկրի ներսում ու դրսում ձեռք են բերում շատ համակիրներ:
  • Իրանը ենթարկվել է շրջափակման 2012-ին` խնդիրներ ունենալով միջազգային բանկային փոխանցումներում, երբ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պատժամիջոցներ սահմանեցին այդ երկրի դեմ: Սրա ազդեցությունն անմիջապես զգացվեց: Ինֆլյացիայի պատճառով մարդկանց գնողունակությունը ընկավ 35-40%-ով, 2012-ին ՀՆԱ-ն նվազեց 5.8%-ով:
  • Ռուսները, որոնց հետ մենք խոսել ենք պատժամիջոցների մասին, հայտարարում են, որ դրանց հետևանքով Վլադիմիր Պուտինի թիկունքում կանգնած մարդիկ կհամախմբվեն։ Ուկրաինայում և Ղրիմում ռազմական գործողությունները Պուտինին ներկայացրեցին որպես հայրենասեր առաջնորդ։ Ինչպես դրոշի շուրջ համախմբումը, համաժողովրդական աջակցությունը պատժամիջոցների դեմ չի կարող շարունակվել:
  • Կա նուրբ հավասարակշռություն ժամանակավոր մեկուսացման և մշտական տեղակայման միջև: Պատժամիջոցներն աշխատում են, եթե դրանց ենթարկվող երկիրը զգում է, որ կկորցնի ավելին պատժամիջոցների շարունակվելու դեպքում և ձեռք կբերի որոշակի օգուտներ գործակցության պարագայում:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նոր պատժամիջոցների նկատմամբ ոգևորությանը զուգահեռ աշխարհի մյուս ծայրում գտնվող մեկ այլ երկրի նկատմամբ պատժամիջոցները վերացվել են:  Հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո Ամերիկան և Ավստրալիան չեղյալ են համարել Ֆիջիի նկատմամաբ նախկինում սահմանված բոլոր պատժամիջոցները, որոնք ներառել են բարձրագույն ղեկավարության այցելությունների արգելք, զենքի վաճառքի էմբարգո և ֆինանսական օգնության սահմանափակում:

Պատժամիջոցների չեղարկումը մասամբ կապված է այն հանգամանքի հետ, որ նախագահ Ֆրենկ Բեյնիմարաման,  հրաժարական է տվել 2006-ի խաղաղ հեղաշրջման հետևանքով իշխանության գալուց հետո: Նա նախկինում խոստացել էր 2014-ին ընտրություններ անցկացնել, նրան ոչ ոք չէր կարողացել համոզել դրանք անցկացնել ավելի շուտ:

Պատժամիջոցները երբեք հեշտ չեն, բայց դրանց կիրառման երկար պատմության մեջ այս դեպքը կարող է որակվել որպես չափազանց ոչ միանշանակ արդյունքներով չափավոր հաղթանակ:

«Տնտեսական պատժամիջոցների վերանայման» չորս մասնագետներ ամփոփել են 20-րդ դարում պատժամիջոցների կիրառման բոլոր 174 դեպքերը, Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան շրջափակելու Անտանտի գործողություններից մինչև 2000  թվականին Էկվադորի դեմ կիրառված պատժամիջոցները: Գիտնականները պատժամիջոցներից միայն 34%-ն են համարել հաջողված: Բայց այս հաջողված վիճակագրությունը քաղաքական փոփոխությունների ազդեցության միջոցով է ձեռք բերվել: Արդյունքները համեստ են` քաղբանտարկյալների ազատ արձակման օրինակները հաջողված դեպքերի կեսն են կազմում: Ռեժիմի փոփոխությունը կամ ռազմական արկածախնդրությունը շատ ավելի քիչ տեղ է զբաղեցրել:

19-րդ դարի կեսերին «խաղաղ շրջափակում» տերմինը նշանակում էր խաղաղ պայմաններում ծովային շրջափակում, որը կիրառվում էր կոնկրետ երկների նկատմամբ` նրանց ստիպելով վճարել պարտքերը:1827 թվականից մինչև Առաջին աշխարհամարտը խաղաղ շրջափակման 21 դեպք է գրանցվել, դրանք կիրառել են եվրոպական մեծ երկրները ավելի փոքր հարևանների կամ ասիական ու լատինամերիկյան պետությունների նկատմամբ:

Հետպատերազմյան շրջանը դարձավ պատժամիջոցների աննախադեպ ծավալի կիրառման ժամանակաշրջան: Ծովային սովորական շրջափակումը վերափոխվեց ավելի լայն սահմանափակումներ ենթադրող գործողությունների` թիրախավորելով առևտուրը, ֆինանսական հոսքերը և մարդկանց ազատ տեղաշարժը: Ամեն դեպքում, պատժամիջոցները այժմ ներառում են թիրախավորված երկրի սեփականության առգրավում, սպորտային և մշակութային միջոցառումների բոյկոտ և ձեռնպահ դիրքորոշում դիվանագիտական ճանաչման նկատմամբ: Միաժամանակ պատժամիջոցները կիրառվում են ավելի հեռահար նպատակներին հասնելու համար` ներառյալ միջուկային հնարավորություններն ավելացնելու արգելափակում, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանություն:

Հնարավոր է, որ անցյալի ձախողումները ապագայի համար ավելի ուսուցողական են, քան անցյալի ձեռքբերումները: Կարելի է սկսել Կուբայից, որը լավ օրինակ է: Այդ երկրի դեմ էմբարգոն ուժի մեջ է մտել 1960 թվականին` Բարաք Օբամայի ծնվելուց մեկ տարի առաջ: Բայց պատժամիջոցները չեն կարողացել հեռացնել Կաստրո եղբայրներին:

Այստեղ տեսանելի է երկու երևույթ: Առաջինը, Կուբան ցույց տվեց, թե ինչպես կարող են պատժամիջոցները օգնել բռնապետներին, որոնք իրենց ներկայացնում են որպես տուժածներ և երկրի ներսում ու դրսում ձեռք են բերում շատ համակիրներ: Երկրորդն այն է, որ պատժամիջոցների օգտագործումը որպես լծակ, ինչպես  Բեյնիմարամայի դեպքում, ենթադրում է, որ դրանք կիրառող կողմը պետք է կարողանա վերացնել դրանք, երբ պատժամիջոցների ենթարկվող կողմը համաձայնում է գնալ զիջումների: Կուբայի դեպքում դա կարող է անել միայն Կոնգրեսը, իսկ Օբաման քիչ բան կարող է առաջարկել, նա կարող է միայն մեղմել ճանապարհորդելու սահմանափակումները:

Չնայած դրան` առևտրային էմբարգոների օրերը արդեն երկար ժամանակ է հաշվում են: Մինչև 1990-ականները պատժամիջոցների տրամաբանությունը կայանում էր նրանում, որ պետք էր ապահովել առավելագույն ազդեցություն, պատժամիջոցները պետք է դրանց ենթարկվող երկրին առավելագույն ծախսերի ենթարկեին: 1965-ից 1979 թվականներին բրիտանական և ամերիկյան պատժամիջոցները Ռոդեզիայի նկատմամբ և 1967-ից 1970 թվականներին` Նիգերիայի քաղաքացիական պատերազմի տարիներին, Բիաֆրայի դեմ սահմանափակումները հանգեցրեցին այդ երկրների ՀՆԱ-ի մինչև 10-ի չափով հավելյալ ծախսերի:

Բայց ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կիրառած պատժամիջոցները Իրաքի նկատմամբ վերածվեցին ցնցումների և ազդարարեցին պատժամիջոցների «հրետանային» տեսակի ի հայտ գալը, որը հարվածեց առանց տարբերակման: Այն Իրաքին հասցրեց ՀՆԱ-ի 48%-ի չափով ծախսերի:

Գիտնականների խոսքով, նախկինում նման անմիտ պատժամիջոցներ չեն եղել, բայց դրանով Իրաքին պատժեցին մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների համար, ինչը ի հայտ բերեց համընդհանուր համաձայնություն ավելի հստակ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ:

Դա նաև ցույց տվեց, թե որքան վնաս են հասցնում նման պատժամիջոցները տեղական տնտեսությանը: Իրաքի դեմ պատժամիջոցների հետևանքով Սադդամ Հուսեյնին որևէ դիմադրություն ցույց չտրվեց, պատժամիջոցները թույլ տվեցին նրա համախոհներին կենտրոնացնել  իշխանությունը մնացած առևտրի նկատմամբ:

Հարավսլավիան մեկ այլ օրինակ է, որի նկատմամբ 1990-ականներին կիրառված պատժամիջոցների պատճառով ի հայտ եկած ապրանքների դեֆիցիտը անուղղակիորեն իշխանության բերեց նախագահ Սլոբոդան Միլոշևիչին և խուճապի մատնեց տնտեսությունը անգամ նրա հեռանալուց հետո:

Սահմանափակումներըը դարձան կոռուպցիան արդարացնող գործիք: Պատժամիջոցները պառակտեցին հասարակությանը և խթանեցին հանցավորության աճը:

90-ականներին ՄԱԿ-ի գլխավորությամբ աշխարհը սկսեց այպես կոչված «խելացի պատժամիջոցների» կիրառումը: Հրետանային պատժամիջոցներին փոխարինեց դիպուկահարային տարբերակը: Նման պատժամիջոցների նպատակը թիրախավորված երկրի ռեժիմին ցավ պատճառելն էր` խուսափելով շարքային անմեղ քաղաքացիներին վնաս հասցնելուց:

Օրինակները ներառում են հաշվեհամարների սառեցում, ճամփորդելու արգելքներ ղեկավարության համար, զենքի էմբարգո: Պատժամիջոցների ենթարկվող երկրների թվում էր Ռուանդան 1994 թվականին և Ունիտա խմբակցությունը Անգոլայում` 1993-ին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար, այն ժամանակ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Մենք Անգոլայում առաջարկում ենք պատժամիջոցներ առանց հումանիտար հետևանքների»:

Գիտնականների հետագա հետազոտությունները ապացուցել են, որ այդ պատժամիջոցները նույնպես փոքր ազդեցություն են ունեցել: ՄԱԿ-ի խելացի կամ անմիտ պատժամիջոցների 14 օրինակները 1990-2002  թվականներին ցույց են տվել, որ հրետանային պատժամիջոցներն ավելի արդյունավետ էին և այնտեղ, որտեղ «տնտեսական և սոցիալական ազդեցությունն ամենամեծն էր, քաղաքական ազդեցությունը նույնպես շատ հզոր էր»:

Այս ձախողումը, որի պատճառը պատժամիջոցների հաճախակի կիրառումն էր, ի հայտ բերեց արտաքին քաղաքական ոլորտի փորձագետների հակառակ պնդումներին: Ռիչարդ Հաասը նշում է, որ պատժամիջոցները սխալմամբ դարձել են ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիք, որը չի ապահովում ռազմավարական որևէ հաջողություն:

Պատժամիջոցների ծախսերը դրանք կիրառող կողմի համար չի կարելի թերագնահատել:

1980 թվականին ԽՍՀՄ արտահանվող ցորենի նկատմամբ ԱՄՆ էմբարգոն այդ երկրի համար ավարտվեց միայն 233 միլիոն դոլարի վնասով, քանի որ ԽՍՀՄ-ը գտավ այլ աղբյուրներ` փոխարենը ամերիկացի արտադրողներին պատճառելով առնվազն 2.3 միլիարդ դոլարի վնաս, բայց այդ, ամերիկացիները կորցրեցին շուկայում գերիշխող դերը, որն այդ պահից առ այսօր այդպես էլ չի վերականգնվել:

Շատերը նպատակային պատժամիջոցների տապալումը բացատրել են դրանց կիրառման խնդիրներով, որտեղ մեղավորը ԱՄՆ դաշնակիցներն են, որոնք չունեն ամերիկյան ֆինանսական պատժամիջոցները նպատակակետին հասցնելու հնարավորություն:

Սեպտեմբերի 11-ը փոխեց դա: Այն դարձավ խելացի պատժամիջոցներ կիրառելու որոշակի խթան ԱՄՆ-ի համար: Ահաբեկչություններից մի քանի շաբաթ անց ՄԱԿ-ը անդամ երկրներին ներկայացրեց աննախադեպ պահանջներ ահաբեկչության  ֆինանսավորումը կանխելու համար: ԱՄՆ գանձապետարանը մշակեց երկրի թշնամիներին ֆինանսական գլոբալ համակարգերից օգտվելու հնարավորությունից զրկելու մեխանիզմ:

ԱՄՆ գանձապետարանը վնասել է Իրանի ֆինանսական համակարգը, քանի որ այդ երկիրը ցանկացել է զարգացնել իր միջուկային ծրագիրը: Իրանը ենթարկվել է շրջափակման 2012-ին` խնդիրներ ունենալով միջազգային բանկային փոխանցումներում, երբ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պատժամիջոցներ սահմանեցին այդ երկրի դեմ: Սրա ազդեցությունն անմիջապես զգացվեց: Ինֆլյացիայի պատճառով մարդկանց գնողունակությունը ընկավ 35-40%-ով, 2012-ին ՀՆԱ-ն նվազեց 5.8%-ով:

Իրանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների անհավանական արդյունավետությունը  շատերին դրդեց դիմել նույնատիպ քայլերի ընդդեմ Ռուսաստանի: Բայց այս պատժամիջոցները այլևս խելացի և նպատակաուղղված չեն: Իրանի բնակչությունը ծանր գին վճարեց, ֆինանսական նման ծանր պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի նկատմամբ կարող է նույնիսկ վնասակար ազդեցություն թողնել այն կիրառողների նկատմամբ:

Իրանը կարող է ունենալ ամենաբարձր ցուցանիշը ֆինանսական պատժամիջոցների արդյունավետության տեսանկյունից։  Զարաթեի և նրա գործընկերների հզորությունը եկավ Արևմուտքի տնտեսական գերիշխանությունից ու գլոբալ ֆինանսական համակարգի վրա հսկողությունից։ Այս սպառնալիքի չափազանց ագրեսիվ օգտագործումը դրդում է Ռուսաստանին և Չինաստանին փնտրել գլոբալ  ֆինանսական այլընտրանքային կառուցվածք։ Եվ, իհարկե, դրանք չեն կարող լինել նույնիսկ ամենաազդեցիկ ֆինանսական պատժամիջոցները։

Իրանի դեպքում, ավելի շատ իրանական նավթի առևտրի վրա ճնշումն էր, որ ստիպեց այս երկրին տեղի տալ։ Նավթի արտահանումը 2012-ին նվազեց 60%-ով, երբ ԵՄ-ն արգելեց իրանական նավթի ներմուծումը և բարդացրեց  իրանական նավթ տեղափոխող նավերի ապահովագրությունը։

Ռուսաստանի համար իրական ճնշումն այս առումով էներգիայի եկամուտների անկումն է, որ առաջացավ ոչ թե պատժամիջոցներից, այլ գների անկումից։ Սաուդյան Արաբիայի նաթվի արդյունահանման ծավալների աճը ավելի  հզոր և անուղղակի զենք է։

Ռուսները, որոնց հետ մենք խոսել ենք պատժամիջոցների մասին, հայտարարում են, որ դրանց հետևանքով  Վլադիմիր Պուտինի թիկունքում կանգնած մարդիկ կհամախմբվեն։ Ուկրաինայում և Ղրիմում ռազմական գործողությունները Պուտինին ներկայացրեցին որպես հայրենասեր առաջնորդ։ Ինչպես դրոշի շուրջ համախմբումը, համաժողովրդական աջակցությունը պատժամիջոցների դեմ չի կարող շարունակվել։ Մասնավոր բիզնեսները մեծապես դժգոհում են կենսական կարևորություն ունեցող օտարերկրյա ներդրումների և նույնիսկ առօրյա առևտրի վրա բացասական ազդող զարգացումներից։ Բայց այստեղ ևս, առևտրին կարող են վնասել  ոչ թե պատժամիջոցները, այլ Պուտինի անհարգալից վերաբերմունքը օրենքի նկատմամբ: Եվ որքան էլ դա ներկայացվի որպես անհրաժեշտ քայլ, քչերը կկապեն դա Ուկրաինայի հետ։

Այդուհանդերձ, եթե պատժամիջոցներն ինչ-որ հաջողություն են արձանագրում, ի՞նչը կփոխարինի դրանց։ Աշխարհն իսկապես կարիք ունի ոչ ռազմական պատասխաններ տալու այն պետություններին, որոնք իրենց ծանր կացության մեջ են դնում։ Մենք պատժամիջոցներից լծակներ ստանալու ակնկալիք ունենք։ Ֆիջիի դեպքում, դա նշանակում էր հարվածն ուղղել դեպի Բայնիմարամա և վերադարձնել նրա դաշնակիցներին ժողովրդավարության ուղու վրա։

Ռուսաստանում, ոչ Պուտինի և ոչ էլ Արևմուտքի պահանջներն այդքան հստակ չեն։ Ամեն դեպքում, մենք կարող ենք կարևոր դաս քաղել պատժամիջոցների պատմությունից։ Առաջինն այն է, որ ամրագրվելով ԱՄՆ օրենքում, պատժամիջոցները դուրս են գալիս Սպիտակ Տան լիազորության դաշտից և դառնում են կոնգրեսական քաղաքականության պատանդ՝ հանգեցնելով Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների վատթարացման:

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունեց նման օրենսդրական առաջարկ սեպտեմբերին և Հանրապետականների՝ միջանկյալ ընտրություններում` նոյեմբերյան հաղթանակից հետո, այն կարող է լավ շարունակություն ստանալ։ 1974 թվականին ընդունված օրենքը, որի նպատակն էր ճնշել ԽՍՀՄ-ը, փոխվեց 2012-ին, երբ Կոնգրեսը կատարեց Ջեքսոն-Վենիկի փոփոխությունը` խստացնելով հրեական արտագաղթի սահմանափակումները՝ չնայած դրանք վերացել էին Սովետական Միության հետ։

Երկրորդն այն է, որ պատժամիջոցները լինելով շատ բազմազան ունեն մեծ լեգիտիմացում, հետևաբար դրանք դժվար է ներկայացնել որպես Արևմտյան իմպերիալիզմի հարձակում: Հեշտ է ասել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը կլուծի այս հարցը:

Վերջապես քաղաքացիական հասարակության գործողությունները կարող է լինել ավելի ազդեցիկ, քան կառավարությունների քայլերը: Ապարտեիդի ժամանակներում սպորտը, մշակութային և ակադեմիական բոյկոտները Հարավային Աֆրիկայի սպիտակամորթներին վնասում էին այնպես, ինչպես տնտեսական պատժամիջոցները:

Կա նուրբ հավասարակշռություն ժամանակավոր մեկուսացման և մշտական տեղակայման միջև: Պատժամիջոցներն աշխատում են, եթե դրանց ենթարկվող երկիրը զգում է, որ կկորցնի ավելին պատժամիջոցների շարունակվելու դեպքում և ձեռք կբերի որոշակի օգուտներ գործակցության պարագայում: Այս ձեռքբերումներն ու կորուստները ձևավորվում են պատժամիջոցներ կիրառողի հմտություններով, բայց նաև դրանց ենթարկվողի անհնազանդությամբ: Ռուսաստանը Ֆիջի չէ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment