Disney-ն արգելափակել է Թրամփի աջակցին՝ «Թրամփ 2020» պոստերի պատճառով

Disney-ն արգելափակել է Թրամփի աջակցին՝ «Թրամփ 2020» պոստերի պատճառով

Հոդվածի առանցքում

  • Disney-ի մամուլի խոսնակը «Թայմ»-ին ասել է, որ Walt Disney World-ի բոլոր այգիները բաց են բոլոր հյուրերի համար, բայց նշանների ու պոստերների ցուցադրություններն արգելված են այգիների տարածքում:

Ուշադրությանն արժանի

Walt Disney World-ը սեպտեմբերին ժամանակավորապես արգելափակել էր նախագահ Դոնալդ Թրամփի աջակցին` «Թրամփ 2020» պոստերի պատճառով: Այժմ արգելքը մշտական է դարձել, քանի որ նույն անձը նորից խախտել է այգու կանոնները:

Երբ առաջին միջադեպից և արգելքից հետո Disney-ը վերականգնել է Դիոն Սինիի` այգի մտնելու իրավունքը, նա որոշել է փորձել Disney-ի` այգու տարածքում որևէ դրոշ, պոստեր կամ նշան գործածելն արգելող կանոնը:

«Իրականում ես ուզում էի հետևել նրանց կանոններին, միտք չունեի որևէ պոստեր ցուցադրել, բայց մտածել էի փորձել նրանց: Իսկապես ուզում էի պարզել, թե ինչ կլինի, եթե որևէ պոստեր ցուցադրեմ և այդ պոստերին էլ ինչ-որ բան գրված լինի»,- ասել է Սինին:

Հիմա Սինիին արգելված է մտնել Walt Disney World-ի բոլոր այգիներ, ներառյալ՝ թեմատիկ, ջրային այգիները, Disney Springs և հանգստի գոտիներ, առաջին անգամ՝ Splash Mountain-ում «Թրամփ 2020», երկրորդ անգամ՝ Expedition Everest-ում «Keep America Great» պոստերները ցուցադրելուց հետո:

Disney-ի մամուլի խոսնակը «Թայմ»-ին ասել է. «Walt Disney World-ի բոլոր այգիները բաց են բոլոր հյուրերի համար, բայց նշանների ու պոստերների ցուցադրություններն արգելված են այգիների տարածքում: Եվ ավելի վաղ մենք այդ հյուրին զգուշացրել էինք մեր կանոնների մասին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment