«Ռոմեո և Ջուլիետ» դինոզավրերին գտել են միասին թաղված
Հոդվածի առանցքում
- Հետազոտողները հայտնաբերել են դինոզավր զույգին, որոնք միասին են թաղվել 75 միլիոն տարի առաջ ու նրանց տվել են «Ռոմեո և Ջուլիետ» մականունները:
- Նրանք հայտնաբերվել են միմյանցից մոտ 20 սանտիմետր հեռու Մոնղոլիայի Գոբի անապատում:
- Չի բացառվում նաև, որ նրանք կենդանի են թաղվել, ինչի համար էլ շատերը հակված են զույգին տալ Աիդա և Ռադամես անունները:
Ուշադրությանն արժանի
Զույգին պեղել են 75 միլիոն տարի անց:
Հետազոտողները հայտնաբերել են դինոզավր զույգին, որոնք միասին են թաղվել 75 միլիոն տարի առաջ ու նրանց տվել են «Ռոմեո և Ջուլիետ» մականունները:
Դինոզավրերի, օվիրապտորների զույգի միջև բացահայտված ֆիզիկական տարբերությունը հիմք է տվել ենթադրելու, որ նրանք արու և էգ են: Նման սեռական տարբերությունները բնորոշ են նաև ժամանակակից թռչուններին, հետազոտողները գրում են Scientific Reports ամսագրում: Նրանք հայտնաբերվել են միմյանցից մոտ 20 սանտիմետր հեռու Մոնղոլիայի Գոբի անապատում:
Հնարավոր է, որ սիրահար թռչունները սպանվել են ավազաթմբի փլուզումից, որն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով: Չի բացառվում նաև, որ նրանք կենդանի են թաղվել, ինչի համար էլ շատերը հակված են զույգին տալ Աիդա և Ռադամես անունները:
Հոդված բնօրինակն՝ այստեղ