Ստամբուլի դատարանը որոշել է կրկին ձերբակալել Դինքի սպանության գործով ազատ արձակված կասկածյալներին

Ստամբուլի դատարանը որոշել է կրկին ձերբակալել Դինքի սպանության գործով ազատ արձակված կասկածյալներին

Հոդվածի առանցքում

  • Ստամբուլի դատարանը բավարարել է 2007թ.-ին սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի գործով 2 կասկածյալներին կրկին ձերբակալելու դատախազների միջնորդությունը: Նրանց պայմանական ազատ արձակելու որոշումից հետո դատախազները միջնորդություն էին ներկայացրել կասկածյալներին կրկին ձերբակալելու խնդրանքով: Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանն այն բավարարել է: 

Ուշադրությանն արժանի

 

Ստամբուլի դատարանը բավարարել է 2007թ.-ին սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի գործով 2 կասկածյալներին կրկին ձերբակալելու դատախազների միջնորդությունը: Նրանց պայմանական ազատ արձակելու որոշումից հետո դատախազները միջնորդություն էին ներկայացրել կասկածյալներին կրկին ձերբակալելու խնդրանքով: Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանն այն բավարարել է:

Ավելի վաղ Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին աշխատակից Մուհարրեմ Դեմիրքալեի և լրագրող՝ Էրջան Գյունի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվող կալանավորումը փոխարիվնել էր երկրից դուրս գալու արգելքով: Միաժամանակ դատարանը որոշել էր երկարաձգել Ռամազան Աքյուրեքի ու Ալի Ֆուաթ Յըլմազերի կալանման ժամկետը:

Գործով որպես կասկածյալ է անցնում նաև ամերիկաբնակ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը՝ «ՖԵՏՕ» ահաբեկչական կազմակերպության ղեկավարը, կամզակերպությանը հարող դատախազ Զեքերիա Օզը, «Զաման» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն, լրագրողներ Ադեմ Յուվուզ Արսլանն ու Ֆարուք Մերքանը:

Բոլորին ներկայացվել է կանխամտածված սպանության և սահամանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանք:

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007թ.-ի հունվարի 19-ին՝ իր խմբագրության դիմաց:

2011թ.-ին Օգյուն Սամաստին սպանության համար դատապարտեցին 23 տարվա ազատազրկման: Այն ժամանակ 17 տարեկան Սամաստը հայտարարեց, թե նա Դինքին սպանել է «թուրքականությունը վիրավորելու համար»:

Թեև Սամաստը միակն է, որին բանտարկել են սպանության համար, սակայն սպանությանն այլոց մասնակցության վերաբերյալ ենթադրություններն ու շահարկումները պահպանվում են:

ՖԵՏՈ ահաբեկչական կազմակերպությանը, որը նախապատրաստել էր 2016թ.-ի հուլիսի 15-ին ձախողված պետական հեղաշրջման փորձը, նախորդ տարի նույնպես պաշտոնապես կապեցին գործին: 120 էջանոց եզրակացության մեջ նշվում է, որ Դինքի սպանության մեջ ներգրավված զինվորներն ու ոստիկանները հետագայում ակտիվ դեր են խաղացել ծրագրված հեղաշրջման մեջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment