Ի՞նչ է անում արհեստականորեն քաղցրացված ըմպելիքը որովայնի ճարպի հետ

Ի՞նչ է անում արհեստականորեն քաղցրացված ըմպելիքը որովայնի ճարպի հետ

Հոդվածի առանցքում

  • Journal of the American Geriatrics Society-ում հրապարակված նոր ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մարդիկ ովքեր 9 տարվա ընթացքում դիետիկ, արհեստականորեն քաղցրացված ըմպելիքներ են խմել, որովայնային հատվածում երեք անգամ ավելի շատ ճարպ են կուտակել, քան նրանք, ովքեր չեն խմել:
  • Դիետիկ արհեստականորեն քաղցրացված ըմպելիքներ չխմողները ուսումնասիրության ընթացքում գոտկատեղի հատվածում 0,8 դույմ էին գիրացել, իսկ ամեն օր խմողները՝ 3,2 դույմ: Նրանք, ովքեր երկուսի մեջտեղում էին, այսինքն պարբերաբար չէին խմել այլ՝ երբեմն, մոտավորապես 1,8 դույմ էին գիրացել:
  • Արհեստական քաղցրացուցիչները, սակայն, շփոթեցնում են մեր օրգանիզմին և թուլացնում են մեր ուղեղում քաղցրի և կալորիաների միջև կապը: Դա, ինչպես նշեց Հազուդան, կարող է հանգեցնել քաշի ավելացմանը և քաղցր հաճույքի հանդեպ տենչին:
  • Հազուդան նշեց, որ. «Այն մարդիկ, ովքեր արդեն իսկ կարդիոմետաբոլիկ ռիսկի են ենթարկված, քանի որ նրանք ավելի բարձր ՄԶԻ-ներ ունեն, իսկապես երկու-երեք անգամ ավելի են վտանգված: Նրանք կարծում, են թե լավ բան են անում արհեստական քաղցրացված խմիչքներ խմելով, մինչդեռ դրանք իրականում հակառակ ազդեցություն են ունենում»:

Ուշադրությանն արժանի

Եվս մեկ ապացույց, որ արհեստականորեն քաղցրացված ըմպելիքները նպաստում են քաշի ավելացմանը և ոչ թե կորստին:

Journal of the American Geriatrics Society-ում հրապարակված նոր ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մարդիկ ովքեր 9 տարվա ընթացքում դիետիկ, արհեստականորեն քաղցրացված ըմպելիքներ են խմել, որովայնային հատվածում երեք անգամ ավելի շատ ճարպ են կուտակել, քան նրանք, ովքեր չեն խմել:

Ուսումնասիրությունը հետազոտել է 65 և բարձր տարիք ունեցող 749 մարդկանց տվյալներ, որոնք հարցմանը մասնակցել են մի քանի տարին մեկ, թե քանի տարա ըմպելիք են խմել և թե դրանցից քանիսն է եղել դիետիկ, քանիսը սովորական:

Այս պատասխանները ավարտվել են նրանով, որ չափազանց կանխատեսելի էր դառնում որովայնային ճարպի ավելացումը, նույնիսկ այն բանից հետո, երբ հետազոտողները ճշգրտեցին այնպիսի գործոններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ծխելը և ֆիզիկական ակտիվության մակարդակը: Դիետիկ արհեստականորեն քաղցրացված ըմպելիքներ չխմողները ուսումնասիրության ընթացքում գոտկատեղի հատվածում 0,8 դույմ էին գիրացել, իսկ ամեն օր խմողները՝ 3,2 դույմ: Նրանք, ովքեր երկուսի մեջտեղում էին, այսինքն պարբերաբար չէին խմել այլ՝ երբեմն, մոտավորապես 1,8 դույմ էին գիրացել:

Գոտկատեղի հաստության այդ փոփոխությունը հատկապես  կարևոր է, քանի որ այն մատնանշում է  քաշի բաշխման ցավալի ճշմարտությունը. ավելորդ կիլոգրամները կուտակվում են որովայնում: Որովայնի այս հատվածի ճարպը կոչվում է վիսցերալ ճարպ, որը կապվում է է սիրտ-անոթային հիվանդությունների, բորբոքումների և երկրորդ տիպի դիաբետի հետ:

Այս արդյունքները, որոնք հետազոտողները անվանել են «ապշեցուցիչ», վկայում են, որ կալորիա չպարունակող և քիչ պարունակող քաղցրացուցիչները կարող են առողջության համար խնդիրների պատճառ դառնալ: Չնայած մինչև օրս գիտնականները դեռ որոնումների մեջ են, թե արհեստականորեն քաղցրացված ըմպելիքը ինչպես է ոչ դիտավորյալ կերպով նպաստում քաշի ավելացմանը, նրանք որոշ գաղափարներ ունեն արդեն:

Առանց շաքարի արհեստականորեն քաղցրացված ըմպելիքները նյութեր են պարունակում, որոնք 200-600 անգամ ավելի շատ են քաղցրացնում խմիչքը, քան շաքարը: Ուսումնասիրության ավագ հեղինակ, Սան Անտոնիայոի University of Texas Health Science Center-ի պրոֆեսոր դոկտոր Հելեն Հազուդան նշել է. «Սովորական քաղցրացված ըմպելիքը կալորիական հետևանքներ ունի»: Եվ դրանցից մեկն էլ այն  է, որ դա  հագեցվածության զգացողություն է առաջացնում»:

«Ձեր օրգանիզմը սովորում է իմանալ, որ քաղցր համը նշանակում է, որ դուք էներգիա եք ընդունում կալորիաների տեսքով, որոնք եթե դուք չայրեք, փոխակերպվում են ճարպի»,-նշեց նա: Արհեստական քաղցրացուցիչները, սակայն, շփոթեցնում են մեր օրգանիզմին և թուլացնում են մեր ուղեղում քաղցրի և կալորիաների միջև կապը: Դա, ինչպես նշեց Հազուդան, կարող է հանգեցնել քաշի ավելացմանը և քաղցր հաճույքի հանդեպ տենչին:

Այլ բան ևս կարող է լինել: Մկների վրա կատարված վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ արհեստական քաղցրացուցիչները իսկապես մկների մոտ աղիքային բակտերիաները փոփոխել են այնպես, որ դրանք ինսուլինի դիմադրողականության և գլյուկոզայի  անհանդուրժողականության հանդեպ առավել կախվածության մեջ են հայտնվել: Դրանք երկուսն էլ կարող են լինել քաշի ավելացման պատճառ: Մկների վրա կատարված մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս, որ արհեստական քաղցրացուցիչները կապված են ախորժակը կարգավորող լեպտին հորմոնի նվազման հետ: Այս մասին նշել է Հազուդան: Լեպտինը սովը զսպող հորմոնն է:

Calorie Control Council-ը, որը ցածր կալորիականության սնունդ և խմիչքներ՝ ներառյալ այլընտրանքային քաղցրացուցիչներ ներկայացնող ասոցիացիա է, համաձայն չէ ուսումնասիրության բացահայտման հետ: Հայտարարության մեջ խումբը նշել է. «Ցածր կալորիականությամբ քաղցրացուցիչները քաշի կառավարման մեջ արդեն իսկ ապացուցվել է, որ օգտակար են: Այն ժամանակ, երբ ճարպակալման բուժման մոտեցումները տարիքով մարդկանց մոտ վիճելի է, դիետիկ մոդիֆիկացիաները տարիքով մարդկանց մոտ կարող են հաջողակ մաս կազմել քաշի կառավարման ծրագրում»:

Հետազոտողները նոր ուսումնասիրության մեջ հայտնաբերել են, որ որովայնի ճարպը առավել ցայտուն կերպով ավելանում է այն մարդկանց մոտ, ովքեր արդեն իսկ ավելորդ քաշ ունեն: Հազուդան նշեց, որ. «Այն մարդիկ, ովքեր արդեն իսկ կարդիոմետաբոլիկ ռիսկի են ենթարկված, քանի որ նրանք ավելի բարձր ՄԶԻ-ներ ունեն, իսկապես երկու-երեք անգամ ավելի են վտանգված: Նրանք կարծում, են թե լավ բան են անում արհեստական քաղցրացված խմիչքներ խմելով, մինչդեռ դրանք իրականում հակառակ ազդեցություն են ունենում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment