Ռուսաստանի զորավարժությունը՝ ՆԱՏՕ-ի դեմ պատերազմի սցենարով

Ռուսաստանի զորավարժությունը՝ ՆԱՏՕ-ի դեմ պատերազմի սցենարով

Հոդվածի առանցքում

  • Զորավարժությունները կարող են դիտվել նաև որպես ՆԱՏՕ-ի դեմ Ռուսաստանի շարունակվող արտակարգ իրավիճակների պլանավորման ընդլայնում: Անցած մեկ շաբաթվա ընթացքում Կենտրոնական Ասիայում փորձարկված գործողություններից շատերը կարող են նույնքան արդյունավետ լինել եվրոպական ցամաքային պատերազմի համատեքստում:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ անցկացրեցին վերջին տարիներին խոշորագույն համատեղ զորավարժություններից մեկը՝ երկու մայրցամաքի տարածքում և 128000 անձնակազմով:

Զորավարժությունը, որը կոչվում է Կենտրոն 2019, անցկացվեց սեպտեմբերի 16-21-ը՝ երկու սցենարով: Դրա առաջին մասը Կենտրոնական Ասիայում ահաբեկիչների ենթադրյալ ներխուժումն էր, երկրորդ՝ հատուկ նշանակության զորքերի մի շարք վարժանքներ, որոնք անակնկալ հարձակման դեպքում պաշտպանելու են Ռուսաստանի արկտիկական մասը:

Մեկ զորավարժության երկու սցենար՝ Արկտիկայի և Կենտրոնական Ասիայի բաղադրիչներով, որոնք իրար հետ առնչություն չունեն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ծառայում են որպես Ռուսաստանի գլխավոր շտաբի՝ աշխարհի տարբեր մասերում երկու ռազմական գործողությունները միաժամանակ համակարգելու ունակության փորձություն:

Զորավարժությունները կարող են դիտվել նաև որպես ՆԱՏՕ-ի դեմ Ռուսաստանի շարունակվող արտակարգ իրավիճակների պլանավորման ընդլայնում: Անցած մեկ շաբաթվա ընթացքում Կենտրոնական Ասիայում փորձարկված գործողություններից շատերը կարող են նույնքան արդյունավետ լինել եվրոպական ցամաքային պատերազմի համատեքստում:

Կենտրոնական Ասիայի

զորավարժությունը սպառազինությունների հակահարձակման համատեղ գործողություն էր: Թեթև տրանսպորտային միջոցների շարասյուները մոբիլիզացիայի վարժանքներ էին անում Ղազախստանի անապատում, ռազմական ուղղաթիռներ ռմբակոծում էին Տաջիկստանի բլուրներում տեղակայված պայմանական թիրախները, իսկ հիմնական մարտական տանկերը ոչնչացնում էին Կենտրոնական Ասիայի զորավարժարաններում տեղակայված ահաբեկիչների դիրքերը:

Զորավարժության ժամանակ նաև փորձարկվել են Իսկանդեր-Մ-ի կարճ հեռահարության, միջուկային մարտագլխիկի հնարավորությամբ, մարտավարական բալիստիկ հրթիռները, թիրախավորվել է Ղազախստանում տեղակայված հակառակոդի պայմանական ճամբարը:

Ռուսական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ զորավարժութունը ծրագրելից առանձնակի շահագրգռվածեն եղել խոշոր մեխանիզացված ստորաբաժանումների գործողությունները համակարգող դետալներով, ինչը փաստում է զորավարժության մարդկային ու ռազմատեխնիկական մասշտաբը:  ծավալուն ցուցակը. Բացի ընդամենը 130,000-անոց անձնակազմից, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ զորավարժությունը ներգրավում է 20,000 միավոր ռազմատեխնիկա, 600 ինքնաթիռ, 250 հիմնական մարտական տանկ (MBT), 450 հետևակի մարտական մեքենա և 200 միավոր հրետանի:

Զորավարժության կարևորագույն իրադարձությունն այն է, ինչ ռուսաստանցի ռազմական մեկնաբանները անվանում են Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր վայրէջքի գործողություն՝ 2000-անոց զորախումբը իջավ թշնամու ռազմաճակատի հետևում՝ ավելի քան 200 միավոր ռազմական տեխնիկայով:

Տեխնիկապես տպավորիչ է, որ վայրէջքը սկսվեց հակասություններով, երբ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պարզեց, որ երկու ՀՄՄ ընկել են գետնին ու վնասվել պարաշյուտի անսարքությունների պատճառով: Վթարի վայրի լուսանկարներից երևում է, որ տրանսպորտային միջոցները կրել են աղետալի վնասներ, բայց ՊՆ-ն պնդում է, որ վիրավորներ չեն եղել:

Զորավարժության Արկտիկայի բաղադրիչը անցկացվեց Հյուսիսային Ռուսաստանի Նովայա Զեմլա արշիպելագում: Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի ստորջրյա հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարները պայմանական թշնամու կոորդինադտները փոխանցել են Ուդալոյի դասի Կուլակով ավիակրին: Կուլակովն իր 100 հրթիռներով սկսել է թիրախավորել թշնամու դիրքերը՝ պայմաններ ստեղծելով կործանիչների և թեթև զրահակիր տեխնիկայի առաջխաղացման համար:

Այս զորավարժությունն ընդգծում է Ռուսաստանի ուժային պրոյեկտման հնարավորությունները Կենտրոնական Ասիայում և վստահեցնում է Կրեմլի ղրղզական և ղազախական դաշնակիցներին Կրեմլի շարունակական ռազմական հանձնառությունը այդ տարածաշրջանի կայունության մասով:

Միևնույն ժամանակ, Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի մասնակցությունը նպատակ ունի ցուցադրել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքի կարևորությունը` Կրեմլի Եվրասիական ազդեցության գոտի ներխուժելու Արևմուտքի հնարավոր բոլոր փորձերի ֆոնին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment