Արդյո՞ք Մեդվեդևը ծիծաղել է Փաշինյանի վատ ռուսերենի վրա

Արդյո՞ք Մեդվեդևը ծիծաղել է Փաշինյանի վատ ռուսերենի վրա

Հոդվածի առանցքում

  • Պետք է ռուսական սնոբ լինել, Փաշինյանի մեկնաբանության մեջ սխալ տեսնելու համար: Արտասանությունից պարզ է, որ մայրենի լեզվի կրող չէ և առաջին «անցնենք»-ից հետո դադարը մի քիչ սխալ էր: Այնուամենայնիվ, ռուսախոսները դա նկատեցին և շատ հայեր եկան այն եզրակացության, որ իրենց առաջնորդի վրա ծիծաղում են իր իսկ երկրում` նախկին գաղութատիրոջ լեզվով սահուն չխոսելու համար:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանի վարչապետը մեղադրել է «կոռումպացված համակարգի մնացորդներին», որոնք փորձել են իր ռուս գործընկերոջ հետ երկխոսությունն օգտագործել սոց. ցանցերում իրեն ծաղրելու համար:

Արդյո՞ք Դմիտրի Մեդվեդևը ծիծաղել է Նիկոլ Փաշինյանի վատ ռուսերենի վրա:

Հայկական սոցիալական կայքերում քննարկումներ սկսվեցին մայիսի 1-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական միության ղեկավարների հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Փաշինյանի ոչ սահուն ռուսերեն խոսելու տեսանյութի հայտնվելուց հետո:

«Եթե հարցեր չկան, կարող ենք անցնել», – հարցնում է Փաշինյանը: «Ոչ», – արձագանքում է Մեդվեդևը: «Ու՞ր անցնենք»: Փաշինյանը ասում է: «Անցնենք ստորագրման ընթացակարգին: Եկեք առաջ շարժվենք, անցնենք մեր համաձայնեցրած փաստաթղթերի ստորագրման ընթացակարգին: Խնդրում եմ, բարեկամներ»: Տեսախցիկն ուղղվեց Մեդվեդևի՝ ռուս գործընկերոջ վրա, որը ծիծաղում էր:

Այն ինչ ծիծաղելի էր Մեդվեդևի համար, Հայաստանի սոցիալական կայքերում վիճաբանությունների թեմա դարձավ: Դրվագը YouTube- ով արագ տարածվեց և շատերը ՌԴ վարչապետի ծիծաղը մեկնաբանեցին որպես Փաշինյանի մի քիչ ոչ սահուն ռուսերենի ծաղրանք: Պետք է ռուսական սնոբ լինել, Փաշինյանի մեկնաբանության մեջ սխալ տեսնելու համար: Արտասանությունից պարզ է, որ մայրենի լեզվի կրող չէ և առաջին «անցնենք»-ից հետո դադարը մի քիչ սխալ էր: Այնուամենայնիվ, ռուսախոսները դա նկատեցին և շատ հայեր եկան այն եզրակացության, որ իրենց առաջնորդի վրա ծիծաղում են իր իսկ երկրում` նախկին գաղութատիրոջ լեզվով սահուն չխոսելու համար:

«Ի՞նչ է ծիծաղում այս ապուշը»,- հարցրել է YouTube- ի տեսանյութը մեկնաբանողներից մեկը: «Փաշինյանը ամեն ինչ ճիշտ է ասել, ու ամբողջ Ռուսաստանը, և ոչ միայն, ծիծաղում է նրա՛ վրա (Մեդվեդևի)»:

Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook- ում պաշտպանել է իր ղեկավարին և կշտամբել է Մեդվեդևին, որ «փորձել է ավելի լավը երևալ»:

Եթե Մեդվեդևն իսկապես ծիծաղում էր Փաշինյանի ռուսերենի վրա, դա սարսափելի դիվանագիտություն է, ինչպես նաև վատ վարվելակերպ: Հայերը զգայուն են այն իշխող դիրքի հանդեպ, որ Ռուսաստանը պահել է վերջին հարյուրամյակում, մասնավորապես Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Ռուսաստանը շարունակում էր իր կողմը քաշել անկախ Հայաստանին: Փաշինյանի կառավարությունը լի է արևմտամետ գործիչներով և շատերը երկրում անցյալ տարվա «թավշյա հեղափոխությունն» ընդունեցին Ռուսաստանի գրկախառնությունից վերջնականապես ազատվելու հնարավորություն: Չնայած, Փաշինյանն, ինչպես խոստացել էր, Մոսկվայի հետ Երևանի սերտ դաշինքից աշխարհաքաղաքական ոչ մի փոփոխություն չի արել, և այն փաստը, որ Եվրասիական միության միջոցառումն անցկացվում էր Հայաստանում, բավարար ապացույց էր:

Այնուամենայնիվ, անհասկանալի է, որ Մեդվեդևը Փաշինյանին ծաղրում էր: Երկուսի հարաբերությունները, կարծես թե լավ են: Երեկոյան նրանք վայելել են Երևանի գիշերային կյանքը: Ակումբ 12-ի սեփականատերը news.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նրանք ժամանել են ժամը 22-ին: «Բարձրաստիճան պաշտոնյաները պատվիրել են աղանդեր, կերել են պախլավա և պարել են հայտնի փոփ երգի տակ», – հաղորդում է news.am-ը: Հայտնի չէ կա այդ իրադարձության տեսահոլովակը, կամ արդյոք 90-ականների ռուսական փոփ երգը American Boy-ն էր:

Շատ հայեր քննադատել են Փաշինյանին, որ նման պաշտոնական իրադարձության ժամանակ փորձել է օգտագործել իր ոչ այնքան սահուն ռուսերենը: «Բացատրեք ինձ, թե ինչու է ամոթ,  որ քո երկրում պաշտոնական հանդիպման ժամանակ խոսես քո մայրենի լեզվով, բարձրորակ պրոֆեսիոնալ թարգմանչի օգնությամբ», – հարցրել է Facebook- ի մեկ օգտատեր:

Փաշինյանը, որը չի ընդունում ցանկացած անհարգալից վերաբերմունք, իր ֆեյսբուքյան էջում հաջորդ օրը պատասխանել է: Նա մեղադրել է «կոռումպացված համակարգի մնացորդներին», «սոցիալական կայքերում փոթորիկ առաջացնելու համար»: Նա բացատրել է, որ ինքը, Մեդվեդևը և հանդիպման մյուս մասնակիցները ցանկացել են ընդմիջում անել և սուրճ խմել կամ, ինչպես ինքն է ասում, «տեղափոխվել սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնած էինք և սուրճ էինք ուզում»:

Անկախ նրանից, թե իրականում ինչ է տեղի ունեցել, Մեդվեդևն ու Փաշինյանը անշուշտ հույս ունեն, որ շուտով կանցնեն լրիվ այլ իրավիճակի։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment