Թուրքիան պայքարում է հայկական ջարդերի դարավոր ժառանգության դեմ

Թուրքիան պայքարում է հայկական ջարդերի դարավոր ժառանգության դեմ

Հոդվածի առանցքում

  • Երբ մանուկ հասակում Նազարեթ Էլեֆտոսը ընտանեկան մի արկղում հայտաբերեց նկարների տրցակը, նրա տատը խոստովանեց. որոշները պատկերում էին իր քրիստոնյա եղբայրներին, որոնք Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի հարավ-արևելքում կոտորվել էին:
  • Էլեֆտոսն այժմ պատրաստ է խոսել իր ընտանիքի հայկական արմատների մասին, քանի որ քրդական հասարակության վերաբերմունքը փոխվել է: «Այժմ քրդերը հայերի բարեկամներն են: Ես ուրախ եմ, որ և քուրդ եմ, և հայ»,-ասել է նա:
  • Կարևոր է նշել, որ այս շաբաթ քրդերը 100 տարի առաջ սկսված ջարդերը ճանաչեցին որպես ցեղասպանություն: Սա հակադրվում է երկրի մնացած մասի հետ, որտեղ թուրքերի մեծ մասը մերժում է հայերի պնդումներն առ այն, որ 1.5 միլիոն հայերի կոտորածները ցեղասպանություն է:
  • Այս «իսլամացած հայերի» մեծ մասը երիտասարդ կանայք էին, որ որպես երկրորդ կին են վերցվել, կամ էլ որբացած երեխաներ, ինչպիսին Զարիֆեն էր, ով 1915 թվականին 12 տարեկան էր: Նա տեսել է, որ զինված տղամարդիկ շարք են կանգնեցրել ու կրակել են յոթ եղբայրներին ու քույրերին, մինչև իր լեռներ փախչելը, որտեղ Էլեֆտոսի պապը, որը նույնպես զինվոր էր, գտել է իրեն:
  • Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սբ. Կիրակոսը մինչև 1985 թվականին վերջին քահանայի արտաքսումը որպես կոնգրեգացիա է ծառայել: Այժմ փրկվածների 300 կամ ավել ժառանգներ, որոնց մի մասը քրիստոնեություն է ընդունել, հայտնվել են Դիարբեքիրում: Սբ. Կիրակոսում Զատիկի տոնակատարության ժամանակ 40 մարդ հաղորդություն ստացավ Ստամբուլի պատրիարքարանի ուղարկած քահանայից:
  • Փայլանը, ով Թուրքիայում մնացած 60 հազարանոց հայ քրիստոնեական համայնքի մասն է կազմում, իր քաղաքական քայլերն է սկսել 2007 թվականին, երբ Ագոս հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց հրացանով զինված դեռահասի կողմից , որն ավելի ուշ կապվեց անվտանգության ուժերի հետ:
  • Այս ամիս դատապաշտպան Ջեմ Սոֆուօղլուն հայց է ներկայացրել մի հայցվորի համար, ով ցանկանում է մուտք ունենալ ազգային արխիվ, որպեսզի ակտիվներ գտնի արևելյան Վան քաղաքում, որտեղ նրա ընտանիքի մեծ մասը 1915 թվականին սպանվել է:
  • «Նա մահացել է մենակ, աղքատ, լքված»,-ասել է նա: «Նրանք կարող է երբեք չընդունեն, որ ցեղասպանություն է եղել, բայց նրանք չեն կարող ժխտել, որ իմ ընտանիքը սպանվել է: Ես վկայում եմ»:

Ուշադրությանն արժանի

Առաջին աշխարհամարտի ջարդերի հարյուրամյակը ապրիլի 24-ին

  • Վերապրածների ժառանգները առաջին անգամ արձագանքում են
  • Քրդերը ճանաչում են ցեղասպանությունը, հաշտեցում պահանջում
  • Թուրքիան մեղմացնում է հայկական կորուստների հանդեպ իր դիրքորոշումը

Երբ մանուկ հասակում Նազարեթ Էլեֆտոսը ընտանեկան մի արկղում հայտաբերեց նկարների տրցակը, նրա տատը խոստովանեց. որոշները պատկերում էին իր քրիստոնյա եղբայրներին, որոնք Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի հարավ-արևելքում կոտորվել էին:

Մոտավորապես չորս տասնամյակ Էլեֆտոսը փորձում էր թաքցնել իր տատ Զարիֆեի գաղտնիքը, որ նա ծնվել է որպես հայ քրիստոնյա, և ոչ թե մուսուլման քուրդ, ինչպես Օնբասիլարի իր բոլոր հարևանները: Օնբասիլարը Թուրքիայի Դիարբեքիր պրովինցիայի լեռնոտ հատվածի մի գյուղ է: «Բայց նրանք իմացան: Նրանք վիրավորում էին մեզ, անվանում էին անհավատ»,-ասել է 48-ամյա Էլեֆտոսը՝ մազերը սպիտակ գլխաշորով ծածկած:

Էլեֆտոսն այժմ պատրաստ է խոսել իր ընտանիքի հայկական արմատների մասին, քանի որ քրդական հասարակության վերաբերմունքը փոխվել է: «Այժմ քրդերը հայերի բարեկամներն են: Ես ուրախ եմ, որ և քուրդ եմ, և հայ»,-ասել է նա:

Օսմանյան Թուրքիայի հողերում Զարիֆեի եղբայրների ու հարյուր հազարավոր այլ հայերի սպանությունից մեկ դար անց Էլեֆտոսի պատմության նման պատմությունները ցնցում են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը կազմող քրդերի շրջանում լռության պատերը:

Քրդերն օգնում են վերակառուցել եկեղեցիները, աջակցում են ազգային ընտրությունների ժամանակ հայ թեկնածուներին և ներողություն են խնդրում հայերի ունեցվածքի ու հողի խոստումների դիմաց հայերի կոտորածներին մասնակցած իրենց նախնիների համար:

Կարևոր է նշել, որ այս շաբաթ քրդերը 100 տարի առաջ սկսված ջարդերը ճանաչեցին որպես ցեղասպանություն: Սա հակադրվում է երկրի մնացած մասի հետ, որտեղ թուրքերի մեծ մասը մերժում է հայերի պնդումներն առ այն, որ 1.5 միլիոն հայերի կոտորածները ցեղասպանություն է: Արևմտյան գիտնականների մեծ մասն ու երկու տասնյակ կառավարություններ ևս 1915 թվականի իրադարձությունները համարում են ցեղասպանություն ընդդեմ քաղաքակրթության, որն չորս հազարամյակ ծաղկում էր այնտեղ, որտեղ ժամանակակից Թուրքիան է:

Թուրքիան, որն Հայաստանի հետ դիվանագիտական կապեր չունի, պնդում է, որ նույնքան, եթե ոչ ավել, մուսուլմաններ էլ են սպանվել Օսմանյան կայսրությունը կործանած պատերազմի թուհուբոհում: Ժամանակակից Թուրքիայի հանրապետությունը կառուցվել է 1923 թվականին դրա մոխիրների վրա:

Վեճը թեժացել է այս ամիս, երբ Ֆրանցիսկոս Պապը ջարդերը ցեղասպանություն անվանեց՝ դրդելով Թուրքիային ետ կանչել Վատիկանի իր դեսպանին: Գերմանիան մտադիր է օգտագործել «ցեղասպանություն» եզրը ապրիլի 24-ին, օր երբ 1915 թվականին սկսվեց այն:

Սա բարկացրել է նախագահ Թայիփ Էրդողանին, ով ակնարկեց, որ կարող է «արտաքսել» Թուրքիայում բնակվող 100 հազար հայերին: Բառի ընտրությունը զգացմունքային էր. օսմանյան հայերի մեծ մասը մահացել են բռնագաղթի ընթացքում Սիրիայի անապատում:

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԹԱՔՆՎԱԾ

Այնուամենայնիվ, ոմանք փրկվեցին՝ փոխելով իրենց անունները, կրոնն ու մշակույթը՝ թաքցնելու համար իրենց արմատները: Ավելի քան 200 հազար հայեր ձուլվեցին՝ կենդանի մնալու համար: Այս մասին նշել է Մասաչուսեթսի Քլարկ համալսարանի թուրք ցեղասպանագետ և պատմաբան Թաներ Աքչամը: Նրանց ժառանգներից  մեկ միլիոն կամ ավելի հնարավոր է ապրում են Թուրքիայում՝ հստակ թվեր չկան:

Այս «իսլամացած հայերի» մեծ մասը երիտասարդ կանայք էին, որ որպես երկրորդ կին են վերցվել, կամ էլ որբացած երեխաներ, ինչպիսին Զարիֆեն էր, ով 1915 թվականին 12 տարեկան էր: Նա տեսել է, որ զինված տղամարդիկ շարք են կանգնեցրել ու կրակել են յոթ եղբայրներին ու քույրերին, մինչև իր լեռներ փախչելը, որտեղ Էլեֆտոսի պապը, որը նույնպես զինվոր էր, գտել է իրեն: Նա նրան հանձնել է քրդական մի ընտանիքի, և երբ վերադարձել է ամուսնացել է արդեն մուսուլման Զարիֆեի հետ:

«Նա չէր ցանկանում պատմել իր պատմությունը: Նա դեռ վախենում էր, նա ամաչում էր: Ես համբուրեցի նրա ձեռքերն ու աղաչեցի պատմել ինձ»,-պատմում է Էլեֆտոսը:

Նմանատիպ խոստովանությունները դժվարացնում են պատմությունը ժխտելը, ասել է Դիարբեքիր քաղաքում հնագույն  Սուր շրջանի ղեկավար Աբդուլլահ Դեմիրբասը:

Դիարբեքիրը, որտեղ մի ժամանակ բնակչության մեկ երրորդը հայեր էին, եղել է Առաջին աշխարհամարտի կոտորածների կենտրոնը: Դեմիրբասը նշեց, որ իր համայնքը 1980-1990-ականներից հետո սկսել է ճանաչել այն սխալը, որ հասցվել է հայերին, երբ թուրքական բանակն ու քուրդ զինյալները կռվում էին այս շրջանում: Մոտավորապես 40 հազար մարդ, հիմնականում քրդեր, սպանվել են մինչև որ 2012 թվականին հրադադար հայտարարվեց:

«Ահա թե ինչու ենք մենք մեզ մեղադրում: Եթե մենք հիմար չլինեինք, սա մեր հետ չէր պատահի»,-նշեց Դեմիրբասը 19-րդ դարի եկեղեցի Սբ. Կիրակոսից դուրս, որն քաղաքի օգնությամբ վերականգնվել է 2011թվականին:

ՀԱՇՏԵՑՈՒՄ

Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սբ. Կիրակոսը մինչև  1985 թվականին վերջին քահանայի արտաքսումը որպես կոնգրեգացիա է ծառայել: Այժմ փրկվածների 300 կամ ավել ժառանգներ, որոնց մի մասը քրիստոնեություն է ընդունել, հայտնվել են Դիարբեքիրում:

Սբ. Կիրակոսում Զատիկի տոնակատարության ժամանակ  40 մարդ հաղորդություն ստացավ Ստամբուլի պատրիարքարանի ուղարկած քահանայից:

Սա քրդերի ու հայերի միջև լայն հաշտեցման մի մասն է: Ի տաբերություն Թուրքիայի պառլամենի մնացած մասի, քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը ճանաչում է Ցեղասպանությունը: 42-ամյա Կարո Փայլանը այն երեք հայերից մեկն է, ով ԺԴԿ-ի ուղեգրի համար էր աշխատում հունիսի ընդհանուր ընտրություններին՝ հուսալով դառնալ կես դարի ընթացքում առաջին հայ օրենսդիրը: Երկու խոշոր կուսակցություն ևս մեկական հայ թեկնածուներ ունեին:

Փայլանը, ով Թուրքիայում մնացած 60 հազարանոց հայ քրիստոնեական համայնքի մասն է կազմում, իր քաղաքական քայլերն է սկսել 2007 թվականին, երբ Ագոս հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց հրացանով զինված դեռահասի կողմից , որն ավելի ուշ կապվեց անվտանգության ուժերի հետ: «Հրանտ Դինքը սպանվեց՝ փորձելով լույս գցել ցեղասպանության վրա՝ դարձնելով սուտը անկայուն»,-ասել է Փայլանը:

Դինքի սպանությունից հետո  կառավարությունը դադարեցրեց ցեղասպանություն եզրի կիրառման համար հետապնդումները: Մշակութային իրադարձությունները 1915 թվականի վերաբերյալ շատացան, և արտասահմանում տպագրված տասնյակ գրքեր թարգմանվեցին թուրքերեն:

 

ՆՈՐ ՏՈՆ

Հայերի նկատմամբ կառավարության տոնը սկսել է մեղմանալ, և անցած տարի Էրդողանը ցավակցություն հայտնեց կորցված կյանքերի համար: Առաջին անգամ նախարարների կաբինետը ուրբաթ օրը Հայոց Պատրիարքարանում կմասնակցի միջոցառմանը:

Թուրքերը հավատում են, որ մահերը ցեղասպանություն կոչելը կնշանակի ընդունել պատմական կեղծիքը: Նրանք ասում են, որ չկա որևէ ապացույց առ այն, որ կենտրոնական իշխանությունները բռնություն են հրահրել, քանի որ ժամանակակից Թուրքիայի հիմնադիրները այն ժամանակ ծառայել են Օսմանյան  կայսրությանը:

«Մենք ստիպված կլինենք ընդունել, որ մեր հիմնադիր հայրերի մեծ մասը մասնակցել են ցեղասպանությանը կամ գիշատչությամբ են հարստացել:  Ցանկացած ազգի համար չափազանց դժվար է հայտարարել, որ իրենց ազատարար հերոսներն եղել են մարդասպաններ ու գողեր: Նրանք վախենում են, որ մյուս խմբերը ևս, ինչպիսին հույներն ու ասորիներն են, կարող են ցեղասպանության ճանաչում պահանջել, և մտահոգվել ծանրաբեռնված փոխհատուցման կանխարգելմամբ»,-նշել է Աքչամը:

Այս ամիս դատապաշտպան Ջեմ Սոֆուօղլուն հայց է ներկայացրել մի հայցվորի համար, ով ցանկանում է մուտք ունենալ ազգային արխիվ, որպեսզի ակտիվներ գտնի արևելյան Վան քաղաքում, որտեղ նրա ընտանիքի մեծ մասը 1915 թվականին սպանվել է:

Հայցվորը խնդրել է իրեն ներկայացնել միայն իր կնունքի նոր անվամբ՝ Սահակ: Ընտանիքը Սահակի տատից է իմացել իր հայկական արմատների մասին և այն մասին, որ իրենց ունեցվածքը բռնագանձվել է Վանում:

Սահակը պարզել է, որ իր մեծ հորաքույրը, ով փախել է Վանից 1915թվականին, 1964 թվականին հետմահու զրկվել է քաղաքացիությունից: Սահակը դրանից հետո հաջողությամբ հայց է ներկայացրել, որ այն  վերականգնեն, սակայն նրան մերժել են փաստաթղթեր տալ, որոնք ցույց են տալիս, որ սեփականություն եղել է:

«Նա մահացել է մենակ, աղքատ, լքված»,-ասել է նա: «Նրանք կարող է երբեք չընդունեն, որ ցեղասպանություն է եղել, բայց նրանք չեն կարող ժխտել, որ իմ ընտանիքը սպանվել է: Ես վկայում եմ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment