Կովկասի գերիները

Կովկասի գերիները

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանում կա 3 հայ գերի, Հայաստանում՝ 1 ադրբեջանցի, իսկ Արցախում՝ 2: Ադրբեջանն առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Հայկական կողմը հրաժարվել է փոխանակել ադրբեջանցի գերիներին, որովհետև վերջիններս ծանր հանցագործություններ են կատարել, ներառյալ 16-ամյա տղայի և զինվորական սպայի սպանությունները:

Ուշադրությանն արժանի

Հայ և ադրբեջանցի գերիների փոխանակումը կարող է դրական ազդեցություն ունենալ խաղաղության բանակցություններում, բայց հնարավոր է նաև սրի լարվածությունը:

Ադրբեջանում կա 3 հայ գերի, Հայաստանում՝ 1 ադրբեջանցի, իսկ Արցախում՝ 2:

Ադրբեջանն առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Հայկական կողմը հրաժարվել է փոխանակել ադրբեջանցի գերիներին, որովհետև վերջիններս ծանր հանցագործություններ են կատարել, ներառյալ 16-ամյա տղայի և զինվորական սպայի սպանությունները:

Մինչդեռ գերի ընկած հայերը սահմանամերձ գյուղերի բնակիչներ են եղել, որոնք պատահաբար անցել են սահմանը: Իսկ Ադրբեջանը նրանց մեղադրել է դիվերսանտ լինելու մեջ և դատապարտել երկարաժամկետ ազատազրկման:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանն առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակում. «Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 20 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին»,-ասել է վարչապետը:

Ապրիլին Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը հանդես Է գալիս « բոլորը բոլորի դիմաց » սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար. «Մենք միշտ Էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակումը « բոլորը բոլորի դիմաց » սկզբունքով»: Նախարարը հիշեցրել Է, որ այդ սկզբունքն Է դրված նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնություններում:

Լավրովի հայտարարությանն արձագանքեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը. «Ես ավելին քան համոզված եմ, որ Լավրովը նկատի չուներ այն հանցագործներին, որոնց ձեռքերին մանկահասակ երեխաների արյուն է»:

Անանուն աղբյուրը հայտնել էր, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, մտածում է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման մասին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են: «Բոլորը բոլորի դիմաց» փոխանակման մասին Տոնոյանն ասել է. «Ես չեմ կարող հիմա խոսել այդ մասին»:

Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ գերիների փոխանակումը կարող է նպաստել խաղաղության բանակցություններին. «Գերիների փոխանակումը կարող է նոր ընթացք տալ և միայն այն, որ սա քննարկման փուլում է նոր դրական միտում է ստեղծում»: Նա հավելել է , որ եթե Փաշինյանը համաձայնի փոխանակմանը, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի և Արցախի վրա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment