Բունդեսթագի ընդունած բանաձևը կարող է տորպեդահարել ռազմական ոլորտում թուրք-գերմանական համագործակցությունը

Բունդեսթագի ընդունած բանաձևը կարող է տորպեդահարել ռազմական ոլորտում թուրք-գերմանական համագործակցությունը

Հոդվածի առանցքում

  • Թուրքիան Բունդեսվերի ռազմավարական գործընկերն է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Գերմանական
  • Գերմանիայի ՊՆ-ում մտավախություն ունեն, որ Թուրքիայի ցասումը կարող է խոչընդոտել կամ էլ ընդհանրապես տորպեդահարել համատեղ նախագծերը
  • Թուրքիան կարող է մերժել ՆԱՏՕ-ի առաքելությանը՝ կապված դեպի Հունաստան ապօրինի ներգաղթյալների փոխադրողների դեմ պայքարի հետ

Ուշադրությանն արժանի

Բունդեսթագի կողմից  Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման շուրջ ծավալած սկանդալը կարող է խաթարել ռազմական ոլորտում թուրք-գերմանական համագործակցությունը:

Խոսքը թուրքական տարածքում գերմանական «Տոռնադո» հետախուզական ինքնաթիռների տեղակայման և Էգեյան ծովում ապօրինի ներգաղթյալների փոխադրողների դեմ համատեղ առաքելության մասին է: Գերմանիայի ՊՆ-ում մտավախություն ունեն, որ Թուրքիայի ցասումը կարող է խոչընդոտել կամ էլ ընդհանրապես տորպեդահարել համատեղ նախագծերը: Բունդեսթագում բանաձևի քննարկումից առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Թուրքիայի հնարավոր արձագանքը քննարկել է բարձրաստիճան զինվորականների հետ ու եկել է այն եզրակացության, որ չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է՝ թուրքերը և առաջին հերթին նախագահ Ռեջեփ Էրդողանը ինքնասիրահարված են ու անկանխատեսելի, ինչի համար էլ պետք է հաշվի առնել համատեղ նախագծերի համար բացասական հետևանքները:

Թուրքիան Բունդեսվերի ռազմավարական գործընկերն է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Գերմանական հետախուզական թռիչքները Սիրիայի ու Իրաքի տարածքում իրենց գործունեությունն իրականացնելու համար արդեն երկու ամիս է, ինչ թռիչքներ են գործում Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ինջիրլիքի ավիաբազայից, թեև դրանց տեղակայման մասին համաձայնագրի վերաբերյալ ֆորմալ բանակցությունները դեռ ավարտված չեն:

Մտավախություններ կան, որ Թուրքիան կարող է մերժել ՆԱՏՕ-ի առաքելությանը՝ կապված դեպի Հունաստան ապօրինի ներգաղթյալների փոխադրողների դեմ պայքարի հետ:

Հենց Գերմանիան է ոչ պարզ բանակցությունների ժամանակ համոզել ՆԱՏՕ-ի գծով գործընկերներին՝ մասնակցել այդ առաքելությանը: Քանի որ այդ առաքելությունը գլխավորում է Գերմանիան, գոտու ընդլայման վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները կարող են էլ ավելի բարդ լինել:

Նշենք, որ այնուամենայինիվ, Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Օսմանյան կայսրության Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային տեղահանություններն ու կոտորածները որպես ցեղասպանություն բնութագրող բանաձևը: Նշենք, որ փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Թուրքիան «մինչև օրս հրաժարվում է խոստովանել, որ հայերի տեղահանությունները, հետապնդումներն ու սպանությունները ծրագրված բնույթ են կրել»:

Write a comment