Հեռանալով ճապոնական պացիֆիզմից՝ Սինձո Աբեն երդվում է վրեժխնդիր լինել սպանությունների համար

Հեռանալով ճապոնական պացիֆիզմից՝ Սինձո Աբեն երդվում է վրեժխնդիր լինել սպանությունների համար

Հոդվածի առանցքում

  • Երբ Իսլամական պետության գրոհայինները շաբաթ օրը տեղադրեցին տեսանյութը, որտեղ ցույց են տալիս ճապոնացի լրագրողի ահավոր սպանությունը , վարչապետ Սինձո Աբեն վրդովված արձագանքեց ոճրագործությանը՝ խոստանալով «ստիպել ահաբեկիչներին հատուցել կորուստը»:
  • Ճապոնիայի պաշտպանության նախկին փոխնախարար Ակիհիսա Նագաշիման Twitter- ում գրել է. «Ճապոնիան իր դիվանագիտության մեջ երբեք չի ունեցել արևմտյան ոճի նման արտահայտություն»:
  • Ճապոնիայի նորագույն պատմության մեջ ճգնաժամը բեկումնային պահ է համարվում: Երկու տարի առաջ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, պարոն Աբեն՝ հիմնարար պահպանողականը, փորձել է ազգին ազատել պասիվ խաղաղասերի պիտակից, որն այն կրում է Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրելուց հետո, բայց ակտիվ դեր է խաղում համաշխարհային իրադարձություններում: Վերլուծաբաններն ու նախկին դիվանագետներն ասում են, որ դաժան սպանությունները կարևոր փորձություն կլինեն Ճապոնիայի համար:
  • Այս նոր մարտահրավերները ստացվել են երկու տեսահոլովակների ձևով, որոնք միմյանցից երկու շաբաթվա տարբերությամբ թողարկել են Սիրիայի և Իրաքի մեծ մասը հսկող Իսլամական պետության զինյալները: Առաջին տեսահոլովակը տեղադրվել է առցանց անցյալ շաբաթ, որտեղ ներկայացվում է 42-ամյա Յուկավայի գլխատված մարմինը:
  • Ճապոնիայի քաղաքական բանավեճի ծրագրերում, թվում էր քաղաքական գործիչները մրցակցում են միմյանց հետ՝ առաջարկելով մեծացնել անվտանգությունը, խստացնել երկիր մուտք գործող օտարերկրացիների ստուգումները , արտերկրում ստեղծել լրտեսական գործակալություն կամ գրել նոր օրենսդրությունը, որը ճապոնացի զինվորականներին օտար երկրներում ազատ գործելու հնարավորություն կտար, որպեսզի պաշտպանեն այնտեղ ապրող ավելի քան 1.5 միլիոն ճապոնացիներին:
  • Սա արդեն բազմաթիվ ճապոնացիների շրջանում առաջացրել է մտավախություն, որ Ճապոնիայի դիրքը բարձրացնելուն ուղղված Աբեի ջանքերը կարող են ավարտվել երկիրը հեռավոր պատերազմների մեջ ներքաշելով: Այս մտահոգությունները երևացին կիրակի քաղաքացիների հետ հարցազրույցների ժամանակ, երբ նրանք իրենց տեսակետներն էին հայտնում պատանդների ճգնաժամի հետ կապված Ճապոնիայի պատասխանին:
  • «Իսլամական պետության դաժանությունը դրդել է Ճապոնիային տեսնել նոր դաժան իրականությունը», - ասել է պարոն Կուբոն Տոկիոյի համալսարանում: «Մենք հիմա հասկանում ենք, բախվում են նույն վտանգներին, ինչ մյուս երկրները»:

Ուշադրությանն արժանի

ՏՈԿԻՈ – Երբ Իսլամական պետության գրոհայինները շաբաթ օրը տեղադրեցին տեսանյութը, որտեղ ցույց են տալիս ճապոնացի լրագրողի ահավոր սպանությունը  , վարչապետ Սինձո Աբեն վրդովված արձագանքեց ոճրագործությանը՝  խոստանալով «ստիպել ահաբեկիչներին հատուցել կորուստը»:

Հատուցման նման խոստումը տարածված է Արևմուտքում, երբ առաջնորդները բախվում են ծայրահեղականների բռնությանը, սակայն թշնամու հետ նման առճակատումն անհավատալի է Ճապոնիայի դեպքում:

Լրագրող Կենձի Գոտոյի և մյուս պատանդի՝ Հարունա Յուկավայի սպանությունների համար  վարչապետի վրեժխնդրության կոչը զարմացրեց նույնիսկ ռազմական գերատեսչությանը: Դա նշում է, որ երկար ժամանակ խաղաղասեր այս երկիրը գիտակցում է, որ ճգնաժամը կարող է շրջադարձային լինել:

Ճապոնիայի պաշտպանության նախկին փոխնախարար Ակիհիսա Նագաշիման Twitter- ում գրել է. «Ճապոնիան  իր դիվանագիտության մեջ երբեք չի ունեցել արևմտյան ոճի նման արտահայտություն»:

Պատանդների 12-օրյա  ճգնաժամը մռայլ ավարտ ունեցավ: Գոտոյի սպանությունից հետո աշխարհը վտանգավոր վայր դարձավ խաղաղ և բարգավաճ ազգի համար, որը վաղուց  իրեն  անձեռնմխելի է համարում տարբեր տեսակի բռնությունների համար,  որոնց հետ բախվում են  Միացյալ Նահանգներն ու նրա արևմտյան դաշնակիցները:

Ոմանք ճապոնացիների ցնցումը համեմատեցին ամերիկացիների հետ՝ 2001 թվականի ահաբեկչությունից հետո, կամ ֆրանսիացիների հետ՝ անցյալ ամիս Charlie Hebdo պարբերականի վրա կատարված հարձակումից եւ կոշերային սուպերմարկետի սպանություններից հետո:

Սա Ճապոնիայի 9/11 է», – ասել է Կունիհիկո Միյակեն՝ ճապոնացի նախկին բարձրաստիճան  դիվանագետը, ով խորհուրդներ է տվել պարոն Աբեին արտաքին գործերի հարցում: «Ժամանակն է, որ Ճապոնիան  դադարի երազել, թե իր բարի կամքը և ազնիվ մտադրությունները բավարար են պաշտպանելու իրեն վտանգավոր արտաքին աշխարհից: Ամերիկացիները բախվել են այդ դաժան իրողությանը,  ֆրանսիացիներն էլ են բախվել, հիմա էլ մենք ենք»:

Ճապոնիայի նորագույն պատմության մեջ ճգնաժամը բեկումնային պահ է համարվում:  Երկու տարի առաջ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, պարոն Աբեն՝ հիմնարար պահպանողականը, փորձել է ազգին ազատել պասիվ խաղաղասերի պիտակից, որն այն կրում է Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրելուց հետո, բայց ակտիվ դեր է  խաղում համաշխարհային իրադարձություններում: Վերլուծաբաններն ու նախկին դիվանագետներն ասում են, որ դաժան սպանությունները կարևոր փորձություն կլինեն Ճապոնիայի համար: Արդյոք  երկիրը պատրաստ է մտնել համաշխարհային արենա:

Ըստ վերլուծաբանների և դիվանագետների՝ խնդիրն այն է՝ արդյոք սպանության պատճառած վնասվածքը կսպառի  միջազգային ավելի բարձր  դիրքի հասնելու Ճապոնիայի կամքը, թե կխստացնի նրա վճռականությունը:

Այս նոր մարտահրավերները ստացվել են  երկու տեսահոլովակների ձևով, որոնք միմյանցից երկու շաբաթվա տարբերությամբ թողարկել են Սիրիայի և Իրաքի մեծ մասը հսկող Իսլամական պետության զինյալները: Առաջին տեսահոլովակը տեղադրվել է  առցանց անցյալ շաբաթ, որտեղ ներկայացվում է 42-ամյա Յուկավայի գլխատված մարմինը: Այդ  արկածախնդիր անձնավորությունը անցյալ օգոստոսին գերի էր ընկել Իսլամական պետությանը, որը նաև հայտնի է որպես ISIS կամ ISIL:

Երկրորդ տեսահոլովակը, որը  հայտնվեց այս շաբաթ, ցույց տվեց  դատապարտված լրագրողին՝ 47-ամյա Գոտոյին: Նա արժանապատվորեն ծնկի էր իջել դաշույնով զինված դահիճի առաջ, որը  քննադատում էր Ճապոնիային Իսլամական պետության դեմ ԱՄՆ-ի   գլխավորած կոալիցիային միանալու համար:Այնուհետև իսլամիստը սպառնալից նախազգուշացնում էր, որ ոչ մի ճապոնացի ապահով չի լինի  աշխարհի ցանկացած վայրում: «Ճապոնիայի մղձավանջը սկսվում է», – ասել է դիմակավորված գրոհայինը մինչև Գոտոյին սպանելը:

Ճապոնիան ցասումով ու վշտով է արձագանքել Գոտոյի մահը, որը  հարգված լրագրող էր, եղել էր  պատերազմական գոտիներում:  Տեղական հեռուստաընկերությունները ցուցադրել են նրա ռեպորտաժները Սիրիայից և Իրաքից, որտեղ նա ներկայացնում էր երեխաների ու խաղաղ բնակիչների աղետալի վիճակը: Նշվել է նաև, որ Ճապոնիան  ընդգրկված չէ Իսլամական պետության դեմ Միացյալ Նահանգների գլխավորած ռմբակոծության արշավին, բայց նրա բնակիչներին դարձյալ պատանդ են պահում և սպանում են  նույն դաժանությամբ:

Ես խորը հուսահատություն եմ զգում, որն առաջ երբեք չի եղել և որոշակի ուղղվածություն չունեցող զայրույթ», ասել է Տակու Նիշիման,  ռեժիսորը, ով սկսեց Գոտոյին ազատ արձակելու առցանց քարոզարշավը՝ հանդես գալով  ես եմ Կենձին» կարգախոսով, -գրել է Kyodo News-ը:Այս պահին,այդ զայրույթը, թվում է  վճռականություն են հաղորդել Ճապոնիային մերժել Իսլամական պետության  սպառնալիքները և աջակցել  Մերձավոր Արևելքում երկրի դիրքը բարձրացնելու պարոն Աբեի ջանքերին:

Միաժամանակ, շատ ճապոնացիներ պատրաստակամություն են հայտնել ընդունել նոր իրականությունը և  քննարկում են ազգային խոցելիությունը նվազեցնելու ուղիները: Կիրակի առավոտյան Ճապոնիայի քաղաքական բանավեճի ծրագրերում, թվում էր քաղաքական գործիչները մրցակցում են միմյանց հետ՝ առաջարկելով մեծացնել անվտանգությունը, խստացնել երկիր մուտք գործող օտարերկրացիների ստուգումները ,  արտերկրում ստեղծել լրտեսական գործակալություն կամ գրել նոր օրենսդրությունը, որը ճապոնացի զինվորականներին օտար երկրներում ազատ գործելու հնարավորություն կտար, որպեսզի պաշտպանեն այնտեղ ապրող  ավելի քան 1.5 միլիոն ճապոնացիներին:

«Ճապոնացիների մեջ նահանջելու ոչ մի նշան չեմ տեսնում: Հակառակը՝ նրանք բավական զայրացած են», – ասել է Իչիրո Ֆուջիսակին՝ Ճապոնիայի նախկին դեսպանը Միացյալ Նահանգներում: «Դա, ըստ էության, զարմանալի է, թե մարդիկ որքան միասնական են ահաբեկչության դեմ պայքարում»:

Մյուս վերլուծաբանները կարծում են, որ ճապոնական հասարակությունը, կարծես, միավորվում է  իր առաջնորդների շուրջը  ճգնաժամի ժամանակ: Նրանք ավելացրել են, սակայն, որ ցնցումն անցնելուց հետո հարց կառաջանա, թե ինչպես է Աբեի կառավարությունը հաղթահարել ճգնաժամը: Նրանք ակնկալում են նաև, որ կմեծանա հետաքրքրությունն այն հարցի նկատմամբ, թե ինչպես է Սինձո Աբեն կրելու առաջին պլան մղված ճգնաժամի պատասխանատվությունը:

Սա արդեն բազմաթիվ ճապոնացիների շրջանում առաջացրել է մտավախություն, որ  Ճապոնիայի դիրքը բարձրացնելուն ուղղված  Աբեի ջանքերը կարող են ավարտվել երկիրը հեռավոր պատերազմների մեջ ներքաշելով: Այս մտահոգությունները երևացին կիրակի  քաղաքացիների հետ հարցազրույցների ժամանակ, երբ նրանք իրենց տեսակետներն էին հայտնում պատանդների ճգնաժամի հետ կապված Ճապոնիայի պատասխանին:

61-ամյա ինժեներ Հիրոյուկի Համադան, որն ապրում է  Տոկիոյի արվարձանում, ասել է, որ դեմ է Ճապոնիայի խորը ներգրավվածությանը Իսլամական պետության դեմ Միացյալ Նահանգների գլխավորած ջանքերին:

«Ես վախենում, որ մենք պարզապես կընկնենք բռնությունների անվերջանալի շրջանի մեջ», – ասել է Համադան:

Բայց ճապոնացիները ցույց են տալիս իրենց ուժեղ աջակցությունը Աբեին և Ճապոնիան ԱՄՆ-ի գլոբալ գործընկերը դարձնելու ջանքերին:  Առաջիկա շաբաթ, պարոն Աբեն կփորձի օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնք կընդլայնեն երկրի  ռազմական նշանակությունը: Այն, օրինակ, թույլ կտա, որ երկիրը օգնի հարձակման ենթարկված բարեկամական ազգին, ինչն այժմ իրավաբանորեն չի կարող անել:

Ոչ մի պետություն լիովին անվտանգ չէ ահաբեկչությունից», – անցյալ շաբաթ խորհրդարանում ասել է Աբեն: «Ինչպես ենք մենք կասեցնելու ԴԱԻՇ-ի  ազդեցությունը  և վերջ դնելու ծայրահեղականությանը: Ճապոնիան պետք է իր մասնակցությունն ունենա այդ հարցում»:Նա նաև ընդգծել է, որ երկու շաբաթ առաջ 200 միլիոն դոլար օգնություն է առաջարկել, որը բացառապես մարդասիրական է:

Կիրակի  պարոն Աբեն հայտարարել է, որ ցանկանում է մեծացնել Ճապոնիայի այդ օգնությունը  իսլամական պետության  ընդդիմադիր երկրներին:

«Իսլամական պետության դաժանությունը դրդել է Ճապոնիային տեսնել նոր դաժան իրականությունը», – ասել է պարոն Կուբոն Տոկիոյի  համալսարանում:  «Մենք հիմա հասկանում ենք, բախվում են նույն վտանգներին, ինչ մյուս երկրները»:

«Բանավեճը  հիմա է սկսվում», – ասել է Ֆումիակի Կուբոն՝ Տոկիոյի համալսարանի քաղաքական փորձագետը: «Կարծիքները բաժանվել էին նախքան պատանդների ճգնաժամը, բայց դրանից հետո դրանք կարող են ավելի շատ մասնատվել»:

Ձախ ուժերն արդեն քննադատում են Աբեին, որն  Իսլամական պետությանը սադրել է երկու շաբաթ առաջ, երբ  200 միլիոն դոլարի օգնություն առաջարկեց երկրներին, որոնք դիմակայում են իսլամիստներին: Իսլամական պետությունը պահանջել է  նույն գումարը՝ 200 միլիոն դոլար: Իսկ ավելի ուշ, նրանք քննադատել են պարոն Աբեին և գրոհայինների դեմ կոալիցիայի ձեռնարկած անհաղթելի պատերազմին մասնակցելու նրա որոշումը համարել անխոհեմ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment