Դեմոկրատները պահանջում են Պուտինի հետ նախագահ Թրամփի անձնական հանդիպման գրառումները
Հոդվածի առանցքում
- Կոնգրեսում մեծամասնություն ստացած դեմոկրատները այս ամսվա ընթացքում մտադիր են տեղեկատվություն ստանալ մասնավոր զրույցների մասին, որոնք նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի անդամները ունեցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոտ Էնգելը: Պարզ չէ, թե արդյոք հանձնաժողովը կօգտագործի իր լիազորույունները՝ տեղեկատվություն ստանալու համար:
Ուշադրությանն արժանի
Կոնգրեսում մեծամասնություն ստացած դեմոկրատները այս ամսվա ընթացքում մտադիր են տեղեկատվություն ստանալ մասնավոր զրույցների մասին, որոնք նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի անդամները ունեցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոտ Էնգելը: Պարզ չէ, թե արդյոք հանձնաժողովը կօգտագործի իր լիազորույունները՝ տեղեկատվություն ստանալու համար:
«Մենք ցանկանում ենք համագործակցել հետախուզական կոմիտեի հետ: Չկա որևէ իմաստ երկու քննություն իրականացնելու, ուստի մենք ուզում ենք աշխատել նրանց հետ: Ոչ մի որոշում չի կայացվել դեռ, մենք չենք պատրաստվում դա անել շտապողաբար: Մենք մտադիր ենք միավորել ուժերը և հասնել ճշմարտության, և մենք միասին աշխատելու ենք », – ասել է Էնգելը CNN- ին:
«Ես անհամբեր սպասում եմ, որ աշխատանքներ սկսենք հանձնաժողովի նախագահ [Ադամ] Շիֆի և մյուսների հետ, բայց մենք չենք պատրաստվում նստել և ոչինչ չանել: Մենք փորձելու ենք հասնել ճշմարտության », – ասել է նա:
Շիֆը, ով գլխավորում է Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով մշտական հանձնաժողովը, հրաժարվել է մեկնաբանություններ տալ Newsweek- ին:
Ներկայացված զեկույցը նշում է, որ իրավաբանները Ներկայացուցիչների պալատի հետախուզության և արտաքին գործերի հանձնաժողովներում երկուշաբթի կտան իրենց գնահատականները, թե արդյոք անհրաժեշտ է հարցաքննել Պուտինի հետ հանդիպումներին մասնակցող թարգմանիչներին: Շատ դեմոկրատ առաջնորդներ դեմ էին այդ գաղափարին, սակայն Վաշինգտոն Փոստի հրապարակած նյութը շաբաթավերջին նշում է, որ նախագահը ամեն կորպ փորձել է գաղտնի պահել Պուտինի հետ իր անձնական զրույցների մանրամասները իր վարչակազմի այլ անդամներից: Այս փաստն իր ազդեցություն է գործել Կոնգրեսի մի քանի անդամների վրա:
Թրամփը հանդիպեց Պուտինին 2017 թ. Գերմանիայում, իսկ այնուհետև կրկին Հելսինկիում` 2018 թ. հուլիսին: Վերջին հանդիպմանը ներկա միակ անձը պետքարտուղարության թարգմանիչ Մարինա Գրոսն էր: Այդ ժամանակ փորձագետները նշեցին, որ ԱՄՆ նախագահի համար աննախադեպ էր նման բարձր մակարդակի հանդիպում անցկացնելը առանց որևէ օգնականի ներկայության:
Նյու Հեմփշայերից դեմոկրատ սենատոր Ջին Շահենը կոչ է արել հրավիրել լսումների Թրամփի թարգմանչին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին խնդրել տրամադրել թարգմանչի գրառումները Հելսինկիի հանդիպումից Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեին:
Հելսինկիի հանդիպումը տեղի ունեցավ այն ժամանակ երբ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլլերը հետաքննություն է իրականացնում, թե արդյոք Թրամփի քարոզարշավի անդամները համագործակցել են Ռուսաստանի կառավարության հետ `ազդելու 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Վերլուծաբաններն ու համախոհները ևս երկու տարի անցկացրել են ապացույցներ գտնելու, թե արդյոք Պուտինը կարող է ունենալ նյութեր Թրամփի դեմ, ինչպես պնդում են որոշ փորձագետներ: Լրագրողները նախկինում ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ Պուտինը Թրամփին ուղարկում է գաղտնի նամակ 2013 թվականին, այն ժամանակ, երբ անշարժ գույքի արքան Մոսկվայում անցկացրեց «Միսս Տիեզերք» մրցույթը: Այդ նամակի բովանդակությունը երբեք չի հայտնաբերվել:
Թրամփը շարունակում է պնդել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններ չունի, և չի աշխատում այլ երկրի համար երկրի ղեկավարի պաշտոնում:
The New York Times- ի վերջերս հրապարակած զեկույցում պարզվել է, որ ՀԴԲ- ն (FBI) սկսել է հետաքննություն, թե արդյոք Թրամփը աշխատում էր Ռուսաստանի կառավարության պատվերով, երբ նա հեռացրեց ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին զբաղեցրած պաշտոնից 2017 թ-ի մայիսին՝ ցույց տալով, որ որոշ մարդիկ բյուրոյում չեն համավուտ, որ անհնար է, որ Թրամփը և Պուտինը համագործակցեն, երբ Թրամփը արդեն նախագահ է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ