Դեմոկրատներն Իրանի հարցում երկընտրանքի առաջ են

Դեմոկրատներն Իրանի հարցում երկընտրանքի առաջ են

Հոդվածի առանցքում

  • Քանի որ Իրանի հետ պատերազմի հավանականությունն ավելանում է, դեմոկրատները ցանկանում են հստակեցնել, որ չեն աջակցի Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողությանը, եթե Կոնգրեսից նախապես թույլտվություն չլինի: Բայց նրանք արդեն հասկանում են, որ իրենց ուղերձը գործնական քիչ ազդեցություն կարող է ունենալ, քանի որ հանրապետակաները մեծամասնություն են սենատում: 

Ուշադրությանն արժանի

 

Քանի որ Իրանի հետ պատերազմի հավանականությունն ավելանում է, դեմոկրատները ցանկանում են հստակեցնել, որ չեն աջակցի Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողությանը, եթե Կոնգրեսից նախապես թույլտվություն չլինի: Բայց նրանք արդեն հասկանում են, որ իրենց ուղերձը գործնական քիչ ազդեցություն կարող է ունենալ, քանի որ հանրապետակաները մեծամասնություն են սենատում:

Անցյալ շաբաթ Դեմոկրատների գլխավորած Ներկայացուցիչների պալատն ընդունեց մի օրինագիծ, որով նախատեսվում էր ուժի կիրառման մասին սեպտեմբերի 11-ին հետևած ուղղումը չեղարկել: Այդ ուղղումը Թրամփի վարչակազմը կարող է օգտագործել Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Կոնգրեսի թույլտվությանը չսպասելով: Այս շաբաթ Սենատի դեմոկրատները ճնշում էին գործադրում մեծամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելի վրա` պահանջելով կոնգրեսականների հավանությունը պարտադիր դարձնել ցանկացած նման կոնֆլիկտի ֆինանսավորման դեպքում:

Սպասվում է, որ այս ջանքերից որևէ մեկը հաջողության չի հասնի՝ դեմոկրատներին թողնելով Թամփի վարչակազմի իրանական ռազմավարության վրա ազդելու համար միայն մի քանի տարբերակները:

Սենատում դեմոկրատները փորձում են հասկանալ, թե արդյոք արժե արգելափակել Ազգային պաշտպանության մասին օրենքը, եթե նրանց չեն թույլատրում քվեարկել երկկուսակցական փոփոխության մասով, որը պահանջում է Կոնգրեսի համաձայնություն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար:

«Մերձավոր Արևելքում էսկալացիան զարգանում է շատ արագ», – ասել է Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը` բացատրելով, թե ինչու են դեմոկրատները ցանկանում են սահմանափակել Նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունները: «Առանց կայուն ձեռքի, առանց հստակ պլանի կամ ռազմավարության՝ նախագահն այսպես է աշխատում ինչ պաշտոն է ստանձնել,  և պատերազմի վտանգը մեծ է»:

Հասկանալի չէ, թե արդյոք Շումերը կարող է այս օրինագծի դեմ միավորել իր կուսակցության 47 ներկայացուցիչներին: Մի քանի չափավոր դեմոկրատներ, հնարավոր է, չուզեն դեմ քվեարկել NDAA-ին, քանի որ այն սովորաբար լայն աջակցություն ունի և այս տարի ներառում է նաև աշխատավարձերի ավելացում:

Իրանի մասով ուղղումը գրել է սենատոր Թոմ Ուդալը՝  Նյու Մեքսիկայի դեմոկրատներից և համահեղինակել են մի քանի դեմոկրատներ ու երկու հանրապետականներ` Կենտուկիից սենատոր Ռանդ Պոլը և Յուտայից սենատոր Մայք Լին: Ուղղումը կանխելու է NDAA-ի ֆինանսական միջոցները ռազմական հարվածների համար օգտագործելը:

Սակայն նախանշաններ կան, որ այս նախաձեռնությունը կտապալվի, ՄակՔոնոլը հայտարարել է, որ ինքը «կտրուկ կհակադրվի» Ուդալի փոփոխությանը` պնդելով, որ այն «կապում է զինվորական հրամանատարների ձեռքերը, թուլացնում է դիվանագիտական լծակները, հակառակորդների օգտին է և ստեղծում է վտանգավոր նախադեպ»:

Նա ասել է, որ «գրեթե յուրաքանչյուր նախագահը օգտագործում է հակառակորդների դեմ սահմանափակ ուժ առանց Կոնգրեսի հաստատման և ոչ ոք չի պատրաստում մասշտաբային ռազմական գործողության Իրանի դեմ:

Շումերը պատասխանել է ՄաքՔոնելի փաստարկներին` ասելով, որ նա «դիտավորությամբ խեղաթյուրել է» փոփոխության իմաստը և ընդգծել է, որ այն «չի նվազեցնի զինված ուժերի մարտունակությունը սադրանքների դեմ գործելիս և ինքնապաշտպանության դեպքում»:

ՄաքՔոնելը ի վերջո ասել է, որ ինքը դեմ չի լինի Ուդալի փոփոխությանը քվեարկությանը` իմանալով, որ քիչ հավանական է, որ այն հավաքի անհրաժեշտ ձայները:

Նախկինում ևս առանձին դեմոկրատների նման ջանքերը Սենատում ձախողվել են:

Նյու Ջերսիից դեմոկրատ Թոմ Մալինովսկին CNN-ին ասել է, որ իր կուսակցությունը կանգնած է «երկընտրանքի» առաջ: Դեմոկրատները կարծում են, որ 2001-ի AUMF-ը չի վերաբերում Իրանի հետ հակամարտությանը, սակայն նրանք նաև գիտեն, որ վարչակազմը կարող է վիճարկել կոնգրեսականների թույլտվության մասին հարցը, եթե ԱՄՆ-ը պատասխանի Իրանի սադրանքին:

«Սկզբունքորեն դա լավ գաղափար է, և դա մեզ առաջարկում է հստակեցնել, որ մենք չենք աջակցում իրենց ռազմավարությանը, ես չեմ կարծում, որ դա որևէ ազդեցություն կունենա Թրամփի վարչակազմում որոշումներ կայացնողների կարողության վրա», – ասել է Մալինովսկին:

«Համոզված չեմ, որ Կոնգրեսը ճիշտ կանի, եթե կանխի նախագահի ինքնապաշտպանական գործողությունները: Այսպիսով, մենք երկընտրանքի առջև ենք»,- հավելել է կոնգրեսականը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

ան

Write a comment