Ժողովրդավարությունը որպես շնորհ

Ժողովրդավարությունը որպես շնորհ

Հոդվածի առանցքում

  • Եթե պատվաստումը մատչելի է, մեր երեխաները այն ստանում են: Եթե լվացարանում գալիս է մաքուր ջուր, մենք խմում ենք մաքուր ջուր: Բայց եթե իմունիզացիան մատչելի չէ և եթե այն ստանալու համար անհրաժեշտ է կորցնել մեկ օր ավելի քան մեկ անգամ, կամ, եթե ջուրը պետք է մաքրվի քլորացման հաբերով, ապա մենք կարող ենք չանել այն ու մոռանալ դրա մասին: Ահա թե ինչու երեխաները շատ աղքատ երկրներում ավելի հավանական է, որ շուտ կհիվանդանան, քան երեխաները հարուստ երկրներում:
  • Այն մարդկանց շրջանում, ովքեր զբաղվում են աղքատության կրճատմամբ, Դուֆլոյի աշխատանքը հայտնի է: Բայց կարդալով վերջին իրադարձությունների մասին Ուկրաինայում, Լիբիայում, Մյանմարում և Թունիսում` ինձ սկսեց հետաքրքրել, թե ինչու չկա ոչ մի նման գիրք ժողովրդավարական քաղաքականության մասին, քանի որ բոլոր նրանց համար, ովքեր ապրում են գործող ժողովրդավարական երկրներում այդ ամենը արդեն առկա է:
  • Եթե դուք նախընտրում եք ապրել չկոռումպացված պետության մեջ օրենքի գերակայությամբ, ապա պարզապես գալը և քվեարկելը բավարար չէ: Դուք պետք է նաև աշխատեք որպես կամավոր հակակոռուպցիոն ՀԿ-ում, պետք է ակտիվորեն ներգրավված լինեք քաղաքացիական կրթության ծրագրերում, նվիրատվություն կատարեք այն թեկնածուների օգտին, ովքեր չեն ֆինանսավորվում օլիգարխներից և այս ամենը պետք է լինի ամեն օր հին ավտոբուսով աշխատինքի գնալից:

Ուշադրությանն արժանի

Ըստ Աննա Ափլբաումի

Պատկերացրեք, որ դուք մի շատ աղքատ ընտանիքի մայր եք Հնդկաստանի Ուդաիպուրում և որ դուք ցանկանում եք, որ ձեր երեխան պատվաստում ստանա:  Բայց հիմա պատկերացրեք, ինչպես մեկ անգամ ասել է տնտեսագետը Էսթեր Դուֆլոն իր լսարանին, քանի որ դուք շատ աղքատ եք դուք պետք է անվերջ թվով փոքր բաներ անեք` սկսած խմելու ջուր բերելուց զրոյից ուտելիք պատրաստելու համար մինչև մի փոքր խանութ աշխատացնելը: Որպեսզի ձեր երեխան պատվաստում ստանա, դուք պետք է քայլեք մի քանի կիլոմետր մինչև բժշկական կենտրոն, որը, պարզվում է, փակ է: Արդյոք դուք կվերադառնաք կրկին: Հավանաբար ոչ:

Ինչպես բացահայտում է Դուֆլոյի հետազոտությունը, շատ աղքատները այս իմաստով չեն տարբերվում նաև հարուստ երկրներում: Եթե պատվաստումը մատչելի է, մեր երեխաները այն ստանում են: Եթե լվացարանում գալիս է մաքուր ջուր, մենք խմում ենք մաքուր ջուր: Բայց եթե իմունիզացիան մատչելի չէ և եթե այն ստանալու համար անհրաժեշտ է կորցնել մեկ օր ավելի քան մեկ անգամ, կամ, եթե ջուրը պետք է մաքրվի քլորացման հաբերով, ապա մենք կարող ենք չանել այն ու մոռանալ դրա մասին: Ահա թե ինչու երեխաները շատ աղքատ երկրներում ավելի հավանական է, որ շուտ կհիվանդանան, քան երեխաները հարուստ երկրներում:

Ահա նաև ինչու պետք չեն համալիր բարոյական կամ տնտեսական բացատրություններ շատ աղքատ երկրներում ցածր իմունիզացիայի տոկոսի մասին:

Այնպես չէ, որ աղքատ մարդիկ չեն հասկանում, թե որքան կարևոր է իմունիզացիան կամ, որ նրանք չեն մտածում դրա մասին: Ուղղակի իրենք չեն կարող միշտ հերոսական ջանքեր գործադրել այն անելու համար: Զարգացած աշխարհում, բոլոր նմանատիպ տեսակի բաները առկա են` մաքուր ջուր, կոյուղու համակարգեր, հասարակական պատվաստումների ծրագրեր, սակայն մենք մոռացել ենք, որ շատ աղքատ երկրներում բոլորն ապրում են առանց այդ հարմարությունների և ոչ բոլորը կարող են փոխհատուցել դա:

Այն մարդկանց շրջանում, ովքեր զբաղվում են աղքատության կրճատմամբ, Դուֆլոյի աշխատանքը հայտնի է: Բայց կարդալով վերջին իրադարձությունների մասին Ուկրաինայում, Լիբիայում, Մյանմարում և Թունիսում` ինձ սկսեց հետաքրքրել, թե ինչու չկա ոչ մի նման գիրք ժողովրդավարական քաղաքականության մասին, քանի որ բոլոր նրանց համար, ովքեր ապրում են գործող ժողովրդավարական երկրներում այդ ամենը արդեն առկա է: Այստեղ կա ձևավորված ընտրական համակարգ, իսկ մեր սահմանադրությունները գրվել են շատ տասնամյակներ կամ դարեր առաջ: Մեզանում գործում են քաղաքական կուսակցություններ, դատարաններ, և օրենքներ խոսքի, մամուլի և հավաքների ազատության մասին: Մենք չպետք է դրանք ինքներս ստեղծենք կամ կառուցենք դրանց զրոյից: Մեզանից շատերը նույնիսկ չեն էլ մտածում մեր քաղաքական համակարգի մասին: Մենք նույնիսկ ոչ միշտ է, որ գալիս ենք քվեարկելու:

Այնուամենայնիվ, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես են ձախողվում քաղաքական համակարգերը այլ երկրներում, մենք զգում ենք մեզ ավելի բարձր: «Արաբները չեն կարող ժողովրդավարություն ունենալ»,- ասում ենք մենք այնպես կարծես, թե դա ճշմարտություն լինի կամ «ուկրաինացիները դրան չեն հասել»:

Բայց պատկերացրեք, որ դուք ուկրաինական ընտանիքի մայր եք Կիևում: Եթե դուք նախընտրում եք ապրել չկոռումպացված պետության մեջ օրենքի գերակայությամբ, ապա պարզապես գալը և քվեարկելը բավարար չէ: Դուք պետք է նաև աշխատեք որպես կամավոր հակակոռուպցիոն ՀԿ-ում, պետք է ակտիվորեն ներգրավված լինեք քաղաքացիական կրթության ծրագրերում, նվիրատվություն կատարեք այն թեկնածուների օգտին, ովքեր չեն ֆինանսավորվում օլիգարխներից և այս ամենը պետք է լինի ամեն օր հին ավտոբուսով աշխատինքի գնալու, ցուրտ գրասենյակում աշխատելու, ուր ջերմաստիճանը ցածր է, քանի որ խնայում են փողերը և ցածր աշխատավարձով ապրելու հետ մեկտեղ, որը ամեն ամիս ավելի քիչ է բավարարում:

Եթե դուք մայր եք Լիբիայի ընտանիքում, դուք բախվում եք նմանատիպ խնդիրների: Լիբիացին, ով ցանկանում է ապրել մի օրինապահ հասարակության մեջ, պետք է ընդունի, որ իր երկրում չկան օրինական գույքային տիտղոսներ.

Մուամար Քադաֆին միտումնավոր ոչնչացրել է դրանք շատ ուրիշ բաների հետ միասին: Քանի դեռ սեփականության հարցը լուծված չէ, խաղաղությանը դժվար կլինի հասնել, և տնտեսական աճը անհնար է: Բայց մարդիկ, ովքեր գործ ունեն ասպատակող զինյալների հետ, չեն մտածում սեփականության իրավունքի մասին, թեև դա այն հարցն է, որ պետք է լինի քաղաքական և հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում: Դա ոչ թե այն պատճառով, որ Լիբիայում չգիտեն, որ դա խնդիր է, այլ որ դրանով զբաղվելու ժամանակ չունեն:

Այնպես որ, հաջորդ անգամ, երբ դուք կարդում եք անգործունակ պետության մասին և թափահարում եք ձեր գլուխը, հիշեք,  թե որքան բախտավոր եք դուք, եթե կարդում եք դա ձևավորված ժողովրդավարական համակարգում: Ամերիկացիներն ու եվրոպացիները չպետք է գրեն նոր սահմանադրություններ, որպեսզի ընտրեն կառավարություն կամ փոխեն իրենց ամբողջ դատական համակարգը, եթե ցանկանում են արդարություն: Սակայն լիբիացիները և ուկրաինացիները անում են դա: Հարցրեք ինքներդ ձեզ, արդյոք դա հեշտ է անել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment