Սիրիա ներխուժելու Թուրքիայի սպառնալիքը վտանգավոր է քրդերի համար
Հոդվածի առանցքում
- Պենտագոնը այս շաբաթ պատվիրակություն է ուղարկել Թուրքիա՝ բանակցությունների ևս մեկ փուլով՝ փորձելու Սիրիայում անվտանգ գոտի ստեղծել: Հայտարարության մեջ ասվում է, որ այդ անվտանգության գոտին «կդառնա խաղաղության միջանցք», ինչը թույլ կտա տեղահանված սիրիացիներին վերադառնալ իրենց երկիր:Անվտանգության գոտին, տեսականորեն, ծառայելու է որպես բուֆեր Թուրքիայի և քրդական ուժերի միջև:
Ուշադրությանն արժանի
Սիրիայում քրդական ուժերին հարված հասցնելու Թուրքիայի սպառնալիքները շարունակվում են նույնիսկ երբ Պենտագոնի պաշտոնյաները հանդիպել են իրենց գործընկերների հետ Անկարայում՝ փորձելով խափանել ԻՊ-ի դեմ ամերիկյան ուժերով պայքարող քրդերին վնասող գործողությունները:
Երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստատեսային ելույթով խոստանալով մոտ ժամանակներս ներխուժել Սիրիայի հյուսիս և ռազմական գործողություն սկսել քրդական ուժերի դեմ:
«Աստծո կամքով, մենք շուտով սկսված գործընթացը կտանք հաջորդ փուլ», – ասել է Էրդողանը: «Թուրքիան իրավունք ունի վերացնել իր ազգային անվտանգությանն ուղղված բոլոր սպառնալիքները»:
Նա մի ուղերձ էլ ավելացրեց Միացյալ Նահանգների համար. «Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է քայլեր, որոնք կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ դիրքին»:
Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը պարբերաբար կապի մեջ է իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ այդ տարածքում Թուրքիայի անվտանգության շահերի մասով: Բայց նա նախազգուշացրեց ՆԱՏՕ-ի դաշնակիցին զերծ մնալ ցանկացած հարձակողական գործողությունից:
«Պարզ է, մենք հավատում ենք, որ նրանց կողմից միակողմանի գործողությունն անթույլատրելի կլիներ», – երեքշաբթի լրագրողներին ասաց Էսպերը՝ ճապոնիա մեկնելու ճանապարհին: «Եվ այն, ինչ մենք հիմա փորձում ենք անել, նրանց հետ մշակել ենք նրանց մտահոգությունները լուծելու պայմանավորվածություն»:
Պենտագոնը այս շաբաթ պատվիրակություն է ուղարկել Թուրքիա՝ բանակցությունների ևս մեկ փուլով՝ փորձելու Սիրիայում անվտանգ գոտի ստեղծել: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել չորեքշաբթի ավարտված բանակցությունների մասին, որում նշվում է, որ երկու կողմերը պայմանավորվել են «արագորեն իրականացնել նախնական միջոցառումները՝ ուղղված Թուրքիայի անվտանգության հիմնախնդիրները լուծելուն» և «միասին համակարգել և կառավարել անվտանգության գոտու ստեղծումը»: Հայտարարության մեջ ասվում է, որ այդ անվտանգության գոտին «կդառնա խաղաղության միջանցք», ինչը թույլ կտա տեղահանված սիրիացիներին վերադառնալ իրենց երկիր:
Անվտանգության գոտին, տեսականորեն, ծառայելու է որպես բուֆեր Թուրքիայի և քրդական ուժերի միջև:
Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին՝ YPG-ին համարում է Թուրքիայի քրդերի՝ PKK-ի թև, որն անջատողական խմբավորում է և ավելի քան երեք տասնամյակ շարունակ պայքարում է ապստամբությամբ: YPG- ն ԱՄՆ-ի առանցքային գործընկերն էր ԻՊ-ի դեմ պայքարում, որոշ դեպքերում պատասխանատու է մարտերի մեծամասնության համար:
Թուրքական բանակը շաբաթներ շարունակ ավելացրել է իր ներկայությունը Սիրիայի հետ հարավային սահմանին և երկու միակողմանի հարձակողական գործողություններ է իրականացրել այդ երկրի տարածքում՝ «Իսլամական պետությանը» և YPG- ի դեմ:
Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի խալիֆայությունը ոչնչացվել է, բայց երեքշաբթի հրապարակված զեկույցում նշվում է, որ այս տարվա գարնանը և ամռանը ահաբեկչական խմբավորումը «համախմբվել է Իրաքում և հարություն է առել Սիրիայում»: Շատ փորձագետներ կարծում են, որ խմբավորումը վերակազմավորվում է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ