Կանանց իրավունքներն Իրանում

Կանանց իրավունքներն Իրանում

Հոդվածի առանցքում

  • Նասրին Սոթուդեն դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և մտրակի 148 հարվածի, գլխաշորը հանած կանանց իրավունքները պաշտպանելու համար: Տիկին Սոթուդեն առաջին անգամ ձերբակալվել է 2010 թվականին և դատապարտվել 6 տարվա ազատազրկման, սակայն 10 այլ քաղբանտարկյալների հետ ազատ էր արձակվել ՄԱԿ-ում Իրանի նախագահի ելույթից առաջ: Նա հունիսին նորից ձերբակալվեց և մեղավոր ճանաչեց ազգային անվտանգության հետ կապված մի շարք մեղադրանքներով: Երկուշաբթի  նրա ամուսինը, Ռեզա Խանդանը, տեղեկացրել է, որ Նասրինին մեղավոր են ճանաչել ևս մի քանի կետով:

Ուշադրությանն արժանի

 

Նասրին Սոթուդեն դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և մտրակի 148 հարվածի, գլխաշորը հանած կանանց իրավունքները պաշտպանելու համար:

Աղավաղված  բռնապետությունը լավ գիտի, որ սխալ է անում, երբ բանտարկում է այլախոհներին: Եվ դա անում է իրենց  քննադատողներին ուղղված անհեթեթ մեղադրանքներով, փորձելով քողարկել  հետապնդումների իրական նպատակը: Արդյունքն, իհարկե, հակառակն է: Լռեցված ալյախոհը հանդես է գալիս որպես մեղադրող, իսկ բռնակալը՝ խարդախ:

Սրա վերջին ապացույցը հունիսից բանտում գտնվող իրանցի իրավապաշտպան Նասրին Սոթուդեի դեմ նոր դատավճռն է `«համակարգի դեմ դավադրության» և բարձրագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին «վիրավորելու» մեղադրանքով: Նա արդեն հեռակա կարգով դատապարտվել էր մարդու իրավունքների կազմակերպությանն անդամակցելու և «կոռուպցիան ու մարմնավաճառությունը» խրախուսելու մեղադրանքով,  իրականում նա պաշտպանել էր կանանց, որոնց ձերբակալել են մահմեդական գլխաշորը չկրելու համար: Մի քանի տարի առաջ տիկին Սոթուդեն ձերբակալվել էր «ազգային անվտանգությանն ուղղված գործողությունների» և «ռեժիմի դեմ քարոզչություն» իրականացնելու  համար:

Պետք չէ հետաքննություններ անցկացնել պարզելու, որ տիկին Սոթուդեն վերը նշվածներից ոչ մի հարցով մեղավոր չէ: Նա փաստաբան է, որը ներկայացրել է տուժած երեխաներին ու մայրերին, ակտիվիստներին ու լրագրողներին: Ընդ որում, նա իրավաբանորեն և խաղաղ ձևով պնդել է, որ Իշխանությունը պահպանի օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտականությունները: Նա դա արել է գիտակցելով, որ օրենքն ու ճշմարտությունն ուժեր են, որոնցից Իսլամական Հանրապետությունը նողկում է և դրանք առաջացնում են ռեժիմի զայրույթը:

Իր աշխատանքի համար նա արժանացել է Եվրամիության «Մտքի ազատության համար» Սախարովի մրցանակին (Պարգևատրվել է 2012 թ., երբ դատապարտված էր հակակառավարական քարոզչություն իրականացնելու համար) և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությանը:

Տիկին Սոթուդեն առաջին անգամ ձերբակալվել է 2010 թվականին և դատապարտվել 6 տարվա ազատազրկման, սակայն 10 այլ քաղբանտարկյալների հետ ազատ էր արձակվել ՄԱԿ-ում Իրանի նախագահի ելույթից առաջ: Նա հունիսին նորից ձերբակալվեց և մեղավոր ճանաչեց ազգային անվտանգության հետ կապված մի շարք մեղադրանքներով: Երկուշաբթի  նրա ամուսինը, Ռեզա Խանդանը, տեղեկացրել է, որ Նասրինին մեղավոր են ճանաչել ևս մի քանի կետով:

Դատավճռի վերաբերյալ հակասական տեղեկություններ են ստացվել: Պարոն Խանդանն ասել է, որ կնոջը դատապարտել են 38 տարվա բանտարկության, մինչդեռ իրանական լուրերը հայտնել են յոթ տարվա ազատազրկման մասին:

Պարոն Խանդանը երկուշաբթի  ֆեյսբուքյան գրառման մեջ ներկայացրել է դատավճիռները՝ ասելով, որ իր կինը մի գործով  դատապարտվել է 5 տարվա, մյուսով՝ 33 տարվա ազատազրկման: Նաև նշել է, որ նա դատապարտվել է մտրակի 148 հարվածի:

Հուսանք, որ երկու երեխաների 55-ամյա մայրը չի արժանանա ցմահ բանտարկության: Եթե մտրակով ծեծն իրականացվի, դա կլինի ահավոր դաժան պատիժ, չնայած Իրանի համար այն  արտասովոր չէ: ՄԱԿ-ի տվյալով,  2017 թ.-ին Իրանում իրականացվել է նման 100-ից ավելի վճիռ:

Ինչ վերաբերում է իրական դատավճռին,ապա  տիկին Սոթուդեհի և Իրանի  մարդու իրավունքների մյուս իրավաբանների հետապնդումը մեղադրյալի հիմնարար իրավունքի աղաղակող խախտում է: Տիկին Սոթուդեն անցյած տարում Իրանում ձերբակալված առնվազն 7 իրավապաշտպաններից մեկն է:

Հունիսի վերջին ձերբակալությունից առաջ տիկին Սոթուդեն հարցազրույցում ասել է, որ դատարաններին հնարավորություն են տալիս հարցաքննել, հետապնդել և դատապարտել քաղբանտարկյալներին, առանց հանրությանն այդ մասին տեղեկացնելու: Եվ ավելացրել է. «Մենք ստիպված ենք հրաժեշտ տալ իրավաբանի մասնագիտությանն Իրանում»:

Դեմոկրատական կառավարությունները և իրավապաշտպան կազմակերպությունները պետք է Իրանում իսլամիստական կոշտ գծի կողմնակիցներին հասկացնեն, որ իրենց դատարանները ոչ մեկի չեն հիմարացնում, ոչ մեղադրյալի աթոռին նստած այլախոհին, ոչ էլ նրանց պաշտպանող փաստաբաններին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment