Հունական ընտրությունները արտացոլում են Եվրոպայի խորը բաժանումը

Հունական ընտրությունները արտացոլում են Եվրոպայի խորը բաժանումը

Հոդվածի առանցքում

  • Սիրիզայի՝ ձախ թևի կուսակցության հաղթանակը, որը խոստացել է նորից բանակցել Հունաստանի պարտքի շուրջ, ողջունեցին ամբողջ Եվրոպայում հակաճգնաժամային քաղաքականության աջ ու ձախ ուժերի ներկայացուցիչները: Դա ապացուցում է, որ Բրյուսելը, Գերմանիայի հորդորով, շատ հեռու է գնացել աղքատ քաղաքացիներին ծախսերի կրճատումների մղելու հարցում:
  • Եվրոգոտու 19 պետությունների ֆինանսների նախարարները, որոնք օգտագործում են Եվրոպայի միասնական արժույթը, երկուշաբթի երեկոյան հավաքվել էին Բրյուսելում՝ պարզելու, թե ինչ քայլեր է անելու Եվրամիությունը Աթենքի քաղաքական երկրաշարժի դեպքում: Նրանք Հունաստանի վերաբերյալ ոչ մի կոնկրետ որոշում չեն կայացրել, սակայն խոստացել են բանակցություններ սկսել Աթենքի նոր կառավարության հետ:
  • Անգելա Մերկելը՝ Գերմանիայի կանցլերը և տնտեսական քաղաքականության մեջ Եվրոպայի ամենահզոր ձայնը, վիրավորվել էր, որ իրեն ներկայացրել էին որպես կոշտ քաղաքականության անկոտրում գործչի և անցյալ շաբաթ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ խնդրել էր «քննարկումները չանցկացնել սև ու սպիտակ երանգներով»:
  • «Հույներն իրավունք ունեն ընտրել ում ուզում են, մենք իրավունք ունենք այլևս չֆինանսավորել Հունաստանի պարտքը», երկուշաբթի Bild-ին տված հարցազրույցում ասել է Հանս-Պիտեր Ֆրիդրիխը՝ Մերկելի պահպանողական դաշինքի ավագ անդամը: «Հույները պետք է վճարեն հետևանքների համար և չեն կարող իրենց հետ նույն լծի տակ դնել գերմանացի հարկատուներին»:
  • Դաշինքի նոր տնտեսական քաղաքականության ղեկավար պարոն Մոսկովիչին՝ Ֆրանսիայի նախկին ֆինանսների նախարարը, անցյալ ամիս տված հարցազրույցում զգուշացրել էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի մեծ ինտեգրման քաղաքականությանը «իսկապես վտանգ է սպառնում», քանի որ այժմ շատ քաղաքացիներ կարծում են, «որ եվրոպական քաղաքականությունը չափազանց խիստ է»:
  • հանձնաժողովը ընդգծել է վերջին տարիներին աջ կենտրոնամետ ուժերի ղեկավարության ժամանակաշրջանում Հունաստանի «նշանակալից առաջընթաց» -ը, որը հնարավոր է դարձել Բրյուսելի ներկայացրած շատ միջոցառումները կատարելու շնորհիվ, որոնք ընտրողները կիրակի հաստատակամորեն մերժեցին: Հանձնաժողովը ակնկալում է, որ Սիրիզայի ղեկավարությամբ Հունաստանի նոր կառավարությունը կշարունակի «բարեփոխումները»:

Ուշադրությանն արժանի

Բրյուսել- Հունական ընտրությունները ոչ միայն ամրապնդեցին խնայողության հակառակորդների դիրքերը, այլ նաև բացահայտեցին արմատական լարվածությունը Եվրոպայի սրտում, որը վեց տասնամյակ փորձում է ստեղծել ժողովրդավարական պետությունների ավելի սերտ միություն: Ինչ անել, երբ տարբեր երկրների ընտրողները  տարբեր, նույնիսկ, հակառակ պահանջներն ունեն:

Սիրիզայի՝ ձախ թևի կուսակցության հաղթանակը, որը խոստացել է նորից բանակցել Հունաստանի պարտքի շուրջ, ողջունեցին ամբողջ Եվրոպայում հակաճգնաժամային քաղաքականության աջ ու ձախ ուժերի ներկայացուցիչները: Դա ապացուցում է, որ Բրյուսելը, Գերմանիայի հորդորով,  շատ հեռու է գնացել աղքատ քաղաքացիներին ծախսերի կրճատումների մղելու հարցում:

Սակայն խիստ տնտեսական քաղաքականության փաստարկների տակ ընկած է ժողովրդավարական կամքի ավելի խորը հակասություն: Դա առաջացել է օգնության կարիք ունեցող Հունաստանի ընտրողների և նրանց միջև, ովքեր Գերմանիայում, Ֆինլանդիայում և Հոլանդիայում չեն ցանկանում, որ իրենց հարկերը օգտագործվեն ֆինանսական դժվարություններ ունեցող երկրների համար:

«Ի վերջո, սա ժողովրդավարությունների, այլ ոչ թե գաղափարների բախում է», – ասել է Մաթս Փերսոնը՝ Լոնդոնում գործող Բաց Եվրոպա հետազոտական կազմակերպության տնօրենը: «Ընտրողները Գերմանիայում և Հունաստանում շատ տարբեր բաներ են ցանկանում»:

Նա հավելել է. «Գերմանացիներն ու հույները նաև արմատապես տարբեր տեսակետներ ունեն տնտեսությունը ղեկավարելու հարցում: Հունական ընտրությունները կստիպեն հյուսիսային Եվրոպային մի քանի հարց վերանայել, Գերմանիան էլ կարող է համաձայնվել է որոշ մեղմացումների առումով, բայց դա արմատապես չի փոխի եղած մոտեցումը»:

Իսկապես, այն ժամանակ երբ Հունաստանի նորանշանակ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարում էր, որ Սիրիզայի հաղթանակը ազդարարում է կոշտ տնտեսության մահը, Փիթեր Ալթմայերը՝ Անգելա Մերկելի աշխատակազմի ղեկավարը, բացառեց  կտրուկ փոփոխությունը քաղաքականության մեջ:«Մենք վարում ենք քաղաքականություն, որը գործում է եվրոպական շատ երկրներում և դրան հավատարիմ կմնանք նաև ապագայում», – երկուշաբթի Բեռլինում ասել է լրագրողներին:

Եվրոգոտու 19 պետությունների ֆինանսների նախարարները, որոնք օգտագործում են Եվրոպայի միասնական արժույթը,  երկուշաբթի երեկոյան հավաքվել էին Բրյուսելում՝ պարզելու, թե ինչ քայլեր է անելու Եվրամիությունը Աթենքի քաղաքական երկրաշարժի դեպքում:

Նրանք Հունաստանի վերաբերյալ ոչ մի կոնկրետ որոշում չեն կայացրել, սակայն խոստացել են բանակցություններ սկսել Աթենքի նոր կառավարության հետ, որի իշխող կուսակցությունը՝ Սիրիզան, նախընտրական քարոզարշավի ժամանակ մեղմացրել էր պարտատերերի պարտադրած ժամկետները: «Մենք ժողովրդավարներ ենք», -ասել է Պիեռ Մոսկովիչին՝ դաշինքի տնտեսական քաղաքականության ղեկավարը, ֆինանսների նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Երբ մարդիկ քվեարկում են, մենք չենք կարող անտեսել այդ քվեն: Այնտեղ չպետք է լինի աշխարհագրական կամ գաղափարական բաժանում»:

Ջերոեն Դիջսելբլոեմը՝ եվրո օգտագործող երկրների ֆինանսների նախարարների խմբի ղեկավարը, ասել է.

«Ես չեմ հավատում հյուսիս-հարավ բաժանմանը: Կան շատ երկրներ հյուսիսում, օրինակ, Բալթյան հանրապետությունները, հարավում՝ Իսպանիան, արևմուտքում՝ Իռլանդիան, որոնք բոլորը խոշոր բարեփոխումներ են արել  և նորից զարգացման ուղղու վրա են»:Նա հավելել է, որ պարտված նախորդ կառավարության հետ ձեռք էր բերվել համաձայնություն, Հունաստանի հակաճգնաժամային ժամկետների վերաբերյալ բանակցությունը հետաձգել մինչև փետրվարի վերջ:

«Այն կարող է լինել պարզ և արագ կամ էլ դանդաղ ու դժվար, դա առայժմ պարզ չէ»: Հաշվի առնելով Գերմանիայի ու Հունաստանի կարծիքների տարբերությունը՝ ամենաշատ վաճառվող գերմանական Bild թերթը արձագանքել է Հունաստանի ընտրություններին՝ հարցնելով, թե որքան լրացուցիչ միլիարդներ պետք է հույները վճարեն գերմանացի հարկատուներին:(Թերթը, սակայն, չի նշում այն փաստը, որ մինչ օրս Հունաստանին տրամադրված bailout գումարները, որտեղ Գերմանիան խոշոր ներդրողն է, ստացվել է վարկերի ձևով, որոնք դեռ չեն ընկել):

Անգելա Մերկելը՝ Գերմանիայի կանցլերը և տնտեսական քաղաքականության մեջ Եվրոպայի ամենահզոր ձայնը, վիրավորվել էր, որ իրեն ներկայացրել էին  որպես կոշտ քաղաքականության անկոտրում գործչի և անցյալ շաբաթ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ խնդրել էր «քննարկումները չանցկացնել սև ու սպիտակ երանգներով»:

«Հաճախ, այսպես կոչված, կոշտ քաղաքականությունը հակադրվում է աճի և ներդրումների մոդելին», – ասել է նա: «Ես կարծում եմ, որ դա լրիվ սխալ է»:

Այնուամենայնիվ, տիկին Մերկելը անդրդվելի է և եվրոպական հարևաններից պահանջում է քայլեր, որոնք պետք է կրճատեն հանրային ծախսերը և ներկայացնեն բյուջետային կարգապահություն: Բեռլինի կարծիքով, Եվրոպայի տնտեսության մեջ մեծ կանխիկ գումար ներդնելը, նախապես չապահովելով բյուջետային խստությունը, ռիսկ է, քանի որ պարտապան ազգերը կարող են հետաձգել կամ խուսափել  ֆինանսական քայլերից, որոնք, ի վերջո, պետք է կատարեն:

Այս մոտեցումը ստանում է գերմանացի ընտրողների լայն աջակցությունը, նույնիսկ նրանց, ովքեր կողմ են քվեարկել Մերկելի մրցակիցների օգտին: «Հույներն իրավունք ունեն ընտրել ում ուզում են, մենք իրավունք ունենք այլևս չֆինանսավորել Հունաստանի պարտքը»,  երկուշաբթի Bild-ին տված հարցազրույցում ասել է  Հանս-Պիտեր Ֆրիդրիխը՝ Մերկելի պահպանողական դաշինքի ավագ անդամը: «Հույները պետք է վճարեն հետևանքների համար և չեն կարող իրենց հետ նույն լծի տակ դնել գերմանացի հարկատուներին»:

Հունաստանի ընտրություններից հետո  Մերկելի տնտեսական դեղատոմսերը ստացան երկրորդ հարվածը: Այցյալ շաբաթ Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարեց, որ տնտեսական աճը խթանելու համար մարտից սկսած կգնի մինչև 60 միլիարդ եվրո կամ մոտ 67 միլիարդ դոլար արժողությամբ պետական պարտատոմսեր:

Բանկի նախագահ Մարիո Դրագին օգոստոսին Վայոմինգ նահանգի Ջեքսոն Հոլում բանկիրների հետ հանդիպումից հետո դանդաղ ձևավորում է այս քաղաքականության աջակցությունը: Անցյալ հինգշաբթի արած հայտարարությունից ութ օր առաջ նա հանդիպել էր տիկին Մերկելին Բեռլինում, ըստ երևույթին, խորհրդակցության համար:

Սակայն Մերկելը վաղուց է դեմ խթանման նպատակով դրամավարկային քաղաքականության թուլացմանն ու պետական ծախսերին, հետևաբար  նրա ընդդիմախոսները բանկի հայտարարությունը համարում են պարտքի հարցում կոշտ քաղաքականության պարտություն:Հունաստանի և Հյուսիսային Եվրոպայի ընտրողների միջև անհաշտ դիրքերի քննարկումը հանձնարարված է  Եվրոպական հանձնաժողովին, որը Եվրոպական Միության գործադիր թևն է և հաճախակի է դառնում Սիրիզայի ու ամբողջ Եվրոպայում հակաճգնաժամային կուսակցությունների հարձակման թիրախ:

Մինչև Գերմանիայի դիրքորոշմանն ուղղված հաջորդական հարվածներին, հանձնաժողովն ամիսներ առաջ հետ էր վերցրել ծախսերի կրճատումների և այլ կոշտ միջոցառումների վերաբերյալ իր պահանջները:

Դաշինքի նոր տնտեսական քաղաքականության ղեկավար պարոն Մոսկովիչին՝ Ֆրանսիայի նախկին ֆինանսների նախարարը, անցյալ ամիս տված հարցազրույցում զգուշացրել էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի մեծ ինտեգրման քաղաքականությանը «իսկապես վտանգ է սպառնում», քանի որ այժմ շատ քաղաքացիներ կարծում են, «որ եվրոպական քաղաքականությունը չափազանց խիստ է»:

Բայց Բրյուսելը, Գերմանիայի և Հյուսիսային Եվրոպայի համախոհ երկրների ճնշման տակ, դեռ դիմադրում է կոչերին, որոնք պահանջում են հրաժարվել  բյուջետային թիրախներից, ինչն, ըստ քննադատների, միայն խեղդում է զարգացումը:

Մինչև Հունաստանի ընտրությունները, Ժան-Կլոդ Յունկերը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահը, խոսել է «սխալ արդյունք»-ի վտանգների դեմ և սատարել է գործող վարչապետ Անտոնիս Սամարասին՝ ասելով, որ ցանկանում է հաղթող տեսնել «ծանոթ դեմքերին»:

Նրա մամուլի քարտուղարը՝ Մարգարիտիս  Շայնասը, երկուշաբթի փորձել է կարգավորել բացթողումը:  Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տրված հարցին, թե արդյոք պարոն Յունկերը ներողություն կխնդրի  հաղթողից՝ պարոն Ցիպրասից, մամուլի քարտուղարը նշել է, որ Յունկերը արդեն ճանաչում էր Ցիպրասին, իսկ ծանոթ դեմք արտահայտությունը մեկնաբանելու բավական շատ տարբերակներ ունի»:

Հունական ընտրությունների վերաբերյալ  երկուշաբթի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ,  որտեղ նշել է, որ «լիովին հարգում է հույն ժողովրդի ինքնիշխան և ժողովրդավարական ընտրությունը», բայց Սիրիզային շնորհավորական ոչ մի խոսք չի հղել:

Միևնույն ժամանակ, հանձնաժողովը ընդգծել է վերջին տարիներին աջ կենտրոնամետ ուժերի ղեկավարության ժամանակաշրջանում Հունաստանի  «նշանակալից առաջընթաց» -ը, որը հնարավոր է դարձել Բրյուսելի ներկայացրած շատ միջոցառումները կատարելու շնորհիվ, որոնք ընտրողները կիրակի հաստատակամորեն մերժեցին:

Հանձնաժողովը ակնկալում է, որ Սիրիզայի ղեկավարությամբ Հունաստանի նոր կառավարությունը կշարունակի «բարեփոխումները»: «Մենք պատրաստ ենք շարունակել Հունաստանին տրվող աջակցությունը՝բարեփոխումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում», – ասված է հայտարարության մեջ:

Բրյուսելը, ըստ պարոն Փերսոնի, գտնվում է բարդվիճակում: Հանձնաժողովը խստության  տեխնոկրատ արտահայտությունն է», բայց « այն վճռորոշ դեր չունի: Ամեն անգամ, երբ փողի հարցում մեծ քննարկում է գնում, իշխանությունը տեղափոխվում է ազգային մայրաքաղաքներ և հանձնաժողովը դառնում է դիտորդ»:

Հեդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment